Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը(5)
https://parstoday.ir/hy/radio/world-i146034-Պաղեստինյան_հիմնախնդրի_լուծման_Իրանի_տարբերակը(5)
Հանուն գթած և ողորմած Աստծու, ձեզ ենք ներկայացնում «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կներկայացնենք Պաղեստինի ազգային հանրաքվեի նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2021 08:41 Asia/Tehran

Հանուն գթած և ողորմած Աստծու, ձեզ ենք ներկայացնում «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կներկայացնենք Պաղեստինի ազգային հանրաքվեի նախագիծը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Պաղեստինի հիմնահարցի լուծման համար մի ռազմավարական առաջարկություն է ներկայացրել, որի նպատակն է Պաղեստինում անցկացնել ազգային հանրաքվե: Նախագիծը բաղկացած է երկու բաժնից: Նախ՝ սիոնիստների ծավալապաշտական ու հանցագործ քաղաքականությանը դիմակայելը մինչև նրանց քաղաքական ինքնությանը վերջ տալը: Երկրորդ՝ Պաղեստինի ժողովուրդն իր ճակատագիրն ինքը պետք է որոշի:

Հանրաքվեն մարդկային և աստվածային ցուցիչ է՝ որպես Դիմադրության շարժման շարունակություն, որն ամբողջացնում է գործողությունների փաթեթը:

Հանարքվեի  անցկացումն ԻԻՀ առաջնորդի տեսակետից

 

Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ղոդդոմին, լիարժեք աջակցություն հայտնելով հանրաքվեին, և զինված դիմադրությանն ու Ղոդսի ժողովրդական պաշտպանությանը, նշում է. «Իրանը Դիմադրության ամենակարևոր աջակիցն է և դա բոլորը գիտեն:  Իրանի նախագիծը բարոյապես և մարդկայնորեն նույնպես ընդունվում է ՀԱՄԱՍ-ի կողմից: Սակայն պետք է հասկանալ, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները միայն խոսքի մակարդակով են կարևոր արևմտյան պաշտոնյաների համար: Հենց այդ պատճառով, Պաղեստինի ժողովուրդը շարունակելու է իր պայքարը, մինչև տարածքների ազատագրումը: Որովհետև Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրությունը Պաղեստինի ժողովրդի իրավունքն է: Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը և զինված խմբերը նաև կարևորում են դիվանագիտական աշխատանքները: Քանի որ Իրանը մշտապես պաշտպանել է Պաղեստինի ժողովրդին ու զինված խմբերին, ուստի ՀԱՄԱՍ-ն աջակցում է Իրանի նախագծին»:

Իրանը համոզված է, որ Պաղեստինը կազատագրվի Դիմադրության շնորհիվ և ոչ թե քաղաքական ծրագրերով: Եվ իրականությունն ապացուցել է Իրանի այս կարծիքի ճշմարտացիությունը: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նույնպես կարևորելով Դիմադրությունը, նշել է, որ դա կարևոր է նաև Ղուրանի և իսլամական ուսմունքների տեսակետից: Սակայն հանրաքվեի նախագիծը, որպես իրավակաբանական ու քաղաքական նախագիծ, Պաղեստինի պաշտպանությունն ու ջիհադն ամրապնդելու  համար է, որպեսզի պահպանողական թևը, որ փորձում է  Պաղեստինի հարցին քաղաքական լուծում տալ և բանակցությունների միջոցով լուծել հարցը, հասկանա, որ Արևմուտքը Պաղեստինի նկատմամբ կիրառում է  երկակի ստանդարտներ ու հասկանա, որ այս դեպքում, դիմադրությունից  բացի այլ ելք չկա: Այս նախագիծն ամրապնդում է Դիմադրության դիրքերը:

Իսկ «Դարի գործարք» նախագիծը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն  Իսրայելին հնարավորություն է տվել կատարել ցանկացած հանցագործություն՝ անտեսելով միջազգային ու ՄԱԿ-ի բանաձևերը: Նախագիծն Իսրայելին  թույլ է տալիս Արևմտյան ափին գործել առանց որևէ սահմանափակության: Սիրիայի Գոլանի բարձունքների գրավումը, չնայած ընդդիմությանը, ցույց տվեց, որ ՄԱԿ-ն անկարող էլ ուծել Պաղեստինի հարցը: Թրամփը, Բայդենն ու Նեթանահուն խախտել են  Արևմտյան ափի և արևելյան Երուաղեմի վերաբերյալ ԱԽ 50 բանաձևերը: Դա վկայում է, որ Արևմուտքը ոչ թե չի հարգում օրենքները, այլ փորձում է ուժի գորածդրմամբ պաշտպանել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները:  

Հաշվտողական քաղաքականություն կամ Դիմադրություն Պաղեստինի հարցում

 

Պաղեստինի ազգային հանրաքվեի մարդկային կողմը  չի հակասում Դիմադրության զինված պայքարին: Պետք է ասել, որ անցած 73 տարիների ընթացքում, որ Սիոնսիտական ռեժիմը գոյություն է  ունեցել, այն դարձել է ամենահանցագործ, մանկասպան, պետական մակարդակով ահաբեկչություն իրականացնող ռեժիմ: Ուստի կարելի է ասել, որ զինված դիմադրությունն ու բռնազավթման դեմ պայքարը պետք է շարունակվի ու ամրապնդվի: Որովհետև Դիմադրությունը համապատախանում է  ՄԱԿ-ի կոնվենցիային ու միջազգային իրավունքին, որոնք յուրաքնաչյուր մարդու իրավունքն են համարում օրինական պաշտպանությունը: Իսկ հանրաքվեի նախագիծը պատասխան է նրանց, ովքեր զինված դիմադրությանը հակադրվելով ասում են, որ   Ղոդսի ազատագրմանը հավատացողները միայն զենք են կրում և նրանց պաշտպանող երկրները նրանց աջակցում են միայն այս հարցում: Սակայն այս նախագիծը կարևորում է նաև հարցի քաղաքական ու իրավական կողմը: Նախագիծը իրավական ու քաղաքական առումով պաշտպանում է հայրենիք վերադարձող պաղեստինցիներին և այս կապակցությամբ առաջարկում հստակ քայլեր

Իրանում Իսլամական Ջիհադի ներկայացուցիչ Նասեր Աբու Շարիֆն ասում է. «Այս առաջարկությունը ներկայացնելու պատճառն այն է, որ աշխարհը մեկ անգամ ևս քննության ենթարկվի: Քննություն, որով ապացուցի, որքանով է կողմ արդարությանն ու ազատությանը: Մենք համոզված ենք, որ ԻԻՀ առաջնորդի առաջարկը հենց այն առաջարկն է, որը բխում է պաղեստինցիների  շահերից և ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքներից: Որովհետև բռնազավթիչ ռեժիմը գրավել է Պաղեստինը: Աշխարհի տարբեր կողմերից, Արևելյան ու Արևմտյան Եվրոպայի հրեաները գրավել են Պաղեստինն ու ոտնահարել ազատության իրավունքը: Բռնազավթիչ ռեժիմի հետ հնարավոր չէ անցկացնել արդար հանրաքվե ու ստեղծել ընդհանուր պետություն: Նրանք  ոտնահարում են արդարությունն ու ազատությունը: Սիոնիստական ռեժիմը չի կարող  իր բռնազավթիչ էությամբ ստեղծել իշխանություն՝ հիմնված արդարության վրա: Որովհետև այդ ռեժիմի հիքմում ընկած են ռասիզմն ու զավթումը: Պաղեստինի ճակատագիրը հնարավոր է որոշել միայն այդ տարածքի ժողովրդի մասնակցությամբ: Իրանը, որպես Պաղեստինի  Դիմադրության հիմք, ապահով սյուն է Դիմադրության համար: Դիմադրությունը համոզված է, որ Պաղեստինը պետք է վերադառնա իր իսկական տերերին և մենք ինքներս  իշխանություն ստեղծենք, որովհետև  հնարավոր չէ, որ պաղեստինցիներն ու սիոնիստները կարողանան համատեղ պետություն ստեղծել»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի թվիթը՝«Զզվելի է, երբ նրանք, ում քաղաքակրթությունը գազի սենյակներում է գտել վերջանական լուծում,  հարձակվում են նրանց վրա, ովքեր լուծումը գտնում են քվեատուփերում ու հանրաքվեում: Միթե Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը սարսափո՞ւմ են  նման ժողովրդավարությունից: Պաղեստինցիները չպետք  է վճարեն ձեր հանցագործությունների ու մեղքի զգացողության համար»:

 

Պաղեստինի հարցերով  փորձագետ Սալման Ռազավին, անդրադառնալով հանարահավաքի նախագծի մարդկային էությանն ընդգծում է, որ այն լրացնում է Պաղեստինի Դիմադրությունը և կարող է լուծում հանդիսանալ մինչև այն ժամանակ, քանի դեռ զավթիչները չեն նահանջել: Այլ խոսքով, Դիմադրությունը չունի հարձակման գաղափարախոսություն և ինչպես կարելի է  հասկանալ անունից, դրա հիքմում ընկած է պաշտպանությունը զավթիչ թշնամուց: Թշնամի, որը պատրաստ չէ ուրիշների իրավունքը ճանաչել: Ինչպես 73 տարիների ընթացում արեցին սինոստները: Ամենուր, որտեղ խոսք է եղել բանակցության ու խաղաղության մասին, նրանք, ոչ միայն չեն ընդունել պաղեստինցիների առաջարկն այլ ավելի են ամրապնդել իրենց դիրքերը տարբեր սադրանքների միջոցով: Հարց է ծագում, որ եթե Դիմադրությունը հաղթի, հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Հաջորդ քայլը լինելու է հանարքվեն: Այլ խոսքով,  Իրանը որևէ հակամարդկային լուծում  չի առաջարկում: Այս ժամանակաշրջանում Պաղեստինի ժողովուրդն ինքը պետք է կայացնի իր ճակատագրի մասին որոշումը»:

Պաղեստինի հարցով փորձագետ Մեհդի Շաքիբային ասում է. «Սիոնիստկան ռեժիմը գրավել է  Պաղեստինի տարածքն ու անօթևան դարձրել պաղեստինցիներին: Սակայն այդ ռեժիմն ու նրա համաշխարհային աջակիցները պաղետինցիների դիամդրությունը որպես  ահաբեչություն են ներկայացնում: Իսկ պաղեստնցիների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքում,  նրանք ներկայացնում են քաղաքական նախագծեր՝ ճգնաժամը լուծելու համար: Այդ նախագծերում սիոնիստներն ու նրանց հովանավորները խաղում են ժողովրդավարների, իսկ պաղեստինցիներն ու Իրանը՝ բռնության կողմնակիցների դերը: Իրանն իր նախագծով փորձում է ցույց տալ սիոնիտների ու նրանց դաշնակիցների սադրիչ քաղաքականությունը: Այս նախագիծն ամբողջապես մարդկային բովանդակություն ունի: