Բողոք ռասիզմի դեմ Կաննի կինոփառատոնում
Ռասիզմը աշխարհի կինոյում և իմասնավորի Հոլիվուդում վաղեմի անցյալ ունի և բազմաթիվ ֆիլմերում սևամորթերը ,եղել են սպիտակամորթերի ծառայողներ: Ոմանք համոզված են ,որ այս պատկերը փոխառնված է իրական աշխարհից և աշխարհը նույնպես տառապում է ռասիզմի ճիրաններում:
Կինոռեժիսոր և Կաննի փառատոնի 74-րդ շրջանի ժյուրիի նախագահ Սփայք Լին ,փառատոնի առաջին օրը մեծարելով Ջորջ Ֆլոյդի հիշատակը ասել է.«Դեռևս ԱՄՆ-ում, սևամորթներին սպանում են կենդանիների նման»: Սփայք Լին, Կաննի փառատոնի բացման արարողությանը շեշտել է,որ ԱՄՆ-ում սևամորթների սպանությունը պետք է դադարեցվի :
Լին, անդրադառնալով ԱՄՆ-ի նախկին նախագահին ասել է.«Այս աշխարհը ղեկավարում են գանգեստերները :«Նարնջագույն գործակալը» [Դոնալդ Թրամփ]-ը, Բրազիլիայում գտնվող այն մարդը և ... նրանք բոլորը գանգստերներ են:Հավատարիմ չեն էթիկային: Սա այն աշխարհն է,որի մեջ ապրում ենք մենք և պետք է բողոքենք նման գանգեստերների դեմ և արտահայտվենք»:
Շելթոն Չեկսոն Սփայք Լին , ամերիկացի ռեժիսոր է ,որի ֆիլմերից շատերը առնչվում են ռասայական,սոցիալական և քաղաքական հարցերի հետ և այս շրջանում ստանձնել է Կաննի փառատոնի ժյուրիի նախագահությունը: Ամերիկացի այս ռեժիսորը ,ով անցյալ տարի էր ընտրվել ,որպես Կաննի ժյուրիի նախագահ ,անցյալ շրջանի չկայացման պատճառով ,այս տարի վերընտրվեց այս պաշտոնին: Սփայք Լին ,ժյուրիի առաջին նախագահն է, որի պատկերը ներկայացված է փառատոնի պաստառի վրա:

Անցյալ տարի, Սփայք Լին, կիբերտարածքում թողարկել է կարճամետրաժ ֆիլմ, որում ընդգծվում է ԱՄՆ-ի ոստիկանության կողմից բռնության կրկնվող օրինակը՝ սեւամորթ քաղաքացիների նկատմամբ:ԱՄՆ-ի ոստիկանության միջոցով ԱՄՆ-ի քաղաքացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ ,համաշխարհային բողոքների ֆոնին, նա Instagram- ի իր էջում տեղադրել է «3 եղբայրներ» խորագրով կարճամետրաժ ֆիլմը ,որի մեջ պատկերել էր 1989 թվականին իր նկարահանած «Ձեռքի գործը կատարիր»ֆիլմում, երևակայական հերոս՝ Ռեդիո Ռահիմի դեպքի նմանությունը վերջին ողբերգության հետ:
Կարճամետրաժ այս ֆիլմը ,որը սկսվում է «Արդյո՞ք պատմությունը կդադարի կրկնվելուց »ուղերձով ,ավելի քիչ քան երկու րոպեի ընթացքում միաժամանակ պատկերում է մի քանի սևամորթների ցավալի մահվան պատկերները: Ջորջ Ֆլոյդի սպանությունը և դրա նմանությունը Սփայք Լիի առաջին ֆիլմի սպանության հետ ,կրկին անգամ ապացուցում է ,որ եթե կինոն նվիրված լինի մարդկությանը և իրավունքների հետապնդմանը ,ի՞նչպիսի արժեք և բացահայտող ու կանխագուշակող կարևորություն է կարող ունենալ:
«Քամուց քշվածները» ֆիլմից մինչև «12 տարի ստրկություն» ֆիլմը, հոլիվուդյան կինոն, այս տարիների ընթացքում նկարել է անթիվ ֆիլմեր և սերիալներ,որոնց մեջ ցուցադրվել են սևամորթների և այդ հասարակության հարաբերություններում ընթացիկ ռասայական խտրականության պատկերը: Այս ֆիլմերից մի քանիսը ուշադրության են արժանացել ,իսկ մի քանիսը ևս լուսանցքում և անհայտության մեջ մոռացության են մատնվել,սակայն այն ինչը եղել է հասարակության մեջ ,երբևէ չի ոչնչացել և հակառակ բոլոր կարգախոսերի ու քարոզչությունների ,ԱՄՆ-ում շարունակվում է ռասիզմը և ռասայական խտրականությունը :
Սևամորթների մասին կինոն ընդհանրապես պատմական բնույթի է և ներկա դրությամբ շատ քիչ ֆիլմեր են նկարահանվել սեւամորթների նկատմամբ ճնշումների և խտրականության մասին:Բայց արդյո՞ք Հոլիվուդում սևամորթների կինոն այս ամբողջ ընթացքում կարողացել է ընթանալ ի շահ սեւամորթների շահերին ։Իսկ ո՞ր ռեժիսորներն են ֆիլմեր նկարահանել սեւամորթների նկատմամբ ճնշումների և ռասայական խտրականության մասին:
Գիտենք, որ ռասիզմի արմատները չեն վերադառնում վերջին տարիներին կամ նույնիսկ մեկ դար առաջվա,այլ վերադառնում են դարեր առաջվա և այն ժամանակաշրջանին, երբ Մոնտեսկիոն և մյուսները զբաղված էին բացատրելով արևմտյան քաղաքակրթության օրենքների տեսական հիմքերը: Դժվար է հավատալ, բայց այս մտավորականն իր «Օրենքների ոգին» գրքում գրում է, որ «ինչպե՞ս է հնարավոր, որ Աստվածային հոգին գոյություն ունենա այս կոպիտ մարմնով և ֆիզիկայով սևամորթների մարմիններում»:
Քսաներորդ դարի առաջին կեսի շատ ֆիլմերում ,սեւամորթները ներկայացվում են թշվառ ու անօգնական մարդիկ , որոնք կոչնչանային,եթե չլինեին կապույտաչյա և ոսկեհեր սպիտակամորթները: Այս ֆիլմերում միշտ գոյություն է ունեցել տիրակալի և ստրուկի հայացքը և նույնիսկ այդ մասին պրոպագանդվել է: Հոլիվուդի պատմության մեջ թերեւս ամենառասիստական ֆիլմի վառ օրինակն է՝ Վիկտոր Ֆլեմինգի «Քամուց քշվածները» ֆիլմը,որի մեջ ոչ միայն սևամորթների ու սպիտակամորթների միջև իշխում են տիրակալ-ստրուկ հարաբերությունները, այլ նույնիսկ ֆիլմի սպիտակամորթները պաշտոնապես «Կու-կլուքս-կլան» աղանդից են:
ԱՄՆ-ի կինոյում սևամորթը ,սկսած «Քամուց քշվածները»ֆիլմից մինչև «Թոմ և Ջերի»մուլտֆիլմը , ,մի բարի և հասանելի սպասվոր է ,որի սոցիալական դիրքը հստակ է :Թույլ և փխրուն կերպար, որը նրան դարձնում է փխրուն, անգրագետ, հուզական, իռացիոնալ և, ի վերջո, սպիտակամորթների ծառան: Իրականում, «Քամուց քշվածները» ֆիլմում սեւամորթ ծառայի կերպարը , ԱՄՆ-ում ներկայացնում էր սոցիալական իմիջ և տարածված հասարակական կարծիք , որը քսաներորդ դարի երկրորդ կեսին աստիճանաբար բողոքարկվում էր որոշ արվեստագետների և, իհարկե, միջազգային հանրության կողմից:
Սևամորթների մասին նման ռասիստական մոտեցումը և պատկերը չեզոքացնող ամենահանրահայտ գործիչը կամ արվեստագետը ,Սիդնի Պուայտեն է, ով դարձավ Օսկարի մրցանակակիր , իր հեղինակավոր «Դաշտի Շուշանները» ֆիլմով և իր մյուս գործերում ևս փորձեց չեղարկել սեւամորթների նկատմամբ ավանդական ու խտրական տեսակետը:Երբ 1963 թվականին Սիդնի Պուայտեն շահեց Օսկարի մրցանակը հինգ տարի էր անցնում այն օրվանից ,երբ առաջին և վերջին անգամը լինելով Ակադեմիայում մի սևամորթի թեկնածությունն էր դրվել, և ԱՄՆ-ի պաշտոնական կինոն , այս լայնածավալ համակարգի ձևավորումից 50 տարի անց, Օսկարների ցուցակում գրանցեց առաջին սեւամորթին: Սա փոխանցում էր հստակ ու թափանցիկ մի ուղերձ, որը հետևյալն էր՝ Հոլիվուդի կառույցը , ԱՄՆ-ի հասարակությանը զուգահեռ է ընթանում և փորձում է ամերիկյան ֆիլմերում ու անիմացիաներում փոփոխման ենթարկել սևամորթների պատկերները:
Իրականում,սևամորթները փորձեցին փրկել իրենց, և կինոյի ռեժիսորների,նաև Օսկարի հանդիսությունների պես ղեկավարների ուշադրությունը գրավել զանազան ոլորտներում իրենց կարողությունների վրա: Այս ջանքերի շրջանակում , Սփայք Լիի նման կինոռեժիսորներ փայլեցին «Մալքոլմ X»- ի նման ֆիլմով ,ով ստեղծեց՝ այնպիսի գործեր, ինչպիսիք են՝«12 ամյա ստրկության տարիներ» և «Լուսնի լույսը» ֆիլմեր ,որոնք պատճառ դարձան աշխարհում կինոյի սիրահարները ,լուրջ վերաբերվեն յոթերորդ արվեստում ակտիվ սևամորթների արվեստի ու կարողությունների նկատմամբ:
Բայց համաշխարհային կինոն, հատկապես համաշխարհային ռասիզմի բնօրրան՝ ԱՄՆ-ում, դեռ շատ հեռու է ցանկալի կետից և ժամանակ առ ժամանակ այս ոլորտի մեծերի բողոքները ապացուցում է , որ չնայած բոլոր ջանքերին ՝ ռասիզմը դեռ կենդանի է, և դրա ծանր բեռը մարդկության ուսերի վրա է:
Ինչպես օրինակ ՝ վերջերս ամերիկացի հանրահայտ կինոռեժիսոր Թոմ Հենքսը կինոարտադրողներին կոչ արեց լուրջ մոտեցում դրսևորել ռասիզմի նկատմամբ և պատկերել «ռասիզմի ծանր բեռը»:
Թոմ Հենքսը,«Թոլսայի» ցեղասպանության 100-ամյակից մի քանի օր անց , New York Times պարբերականի համար հոդվածում գրել է,որ շատ պարագաներում պատմությունը գրվում է իր նման սպիտակամորթների միջոցով ,մինչդեռ հաճախ անուշադրության է մատնվում աֆրիկացիների պատմությունը,ինչպես Թոլսայի սարսափելի կոտորածը:
1921 թվականի մայիսի 31-ին և հունիսի 1-ին ամերիկացի ռասիստները ներխուժեցին Թոլսա թաղամաս ՝ հրկիզելով և ավերելով հարյուրավոր սեւամորթների բնակարաններ: Հարձակումների հետևանքով սպանվել են հարյուրավոր սեւամորթներ և վիրավորվել շուրջ 800-ը:Ողբերգությունը նշվում է, որպես «ԱՄՆ-ի պատմության ռասայական բռնության» ամենավատ դեպքը:
Այդ գրության մեջ, Թոմ Հանքսը գրել է,որ մինչև վերջերս զվարճանքի արդյունաբերությունը, որը կարևոր դեր է խաղում պատկերելու մոռացված պատմությունը, ներառյալ իր սեփական նախագծերը ,նման մոտեցում են ունեցել: Թոմ Հանքսը իր գործընկերներին հիշեցրել է,որ պատմական,զվարճանքի և ժամանցային ստեղծագործությունները ,պետք է պատկերեն այս երկրում ռասիզմի ծանր բեռը ՝ հաշվի առնելով գեղարվեստական իսկական ձևերի ենթադրյալ գործառույթը:
Կինոռեժիսորներին և պրոդյուսերներին ուղղված Թոմ Հենքսի ուղերձը հրապարակվել է այն պայմաններում , երբ վերջին տարիներին կինոարդյունաբերության մեջ էթնիկական և ռասայական բազմազանության չգոյության հարցը այն թեմաներից մեկն է, որը հաճախ շրջանառվում է:
Իհարկե, Կաննի կինոփառատոնի բոլոր լուրերը չեն սահամանափակվում ժյուրիի նախագահի կողմից ռասիզմի դեմ բողոքելով: Կաննի կինոփառատոնը ,որը անցյալ տարի չեղարկվեց կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ,անցյալ երեքշաբթի հուլիսի 6-ից մեկնարկել է «Կինոյի վերադարձը դեմ առ դեմ իրադարձությունների շրջանակ»կարգախոսով : Այս փառատոնի գեղարվեստական քարտուղար Թիրի Ֆերմոն և իր խումբը, կորոնավիրուսի համաճարակը շարունակվելով հանդերձ , համարձակություն ունեցան երազել կրկին դեմ առ դեմ միջոցառում անցկացնելու մասին և, ի վերջո, այն կյանքի կոչել: Ահա կինոաստղերը և լրագրողները կորոնավիրուսի թեստեր անցկացնելով և պահպանելով հակահամաճարակային կանոնները ,իմի են եկել Ֆրանսիայի ծովափնյա Կանն քաղաքում:
Կաննի 74-րդ կինոփառատոնի իրանական կինոյի երեք ներկայացուցիչներից մեկը `Ասղար Ֆարհադիի« Հերոսը »,«Ոսկե արմավենու »համար ,մրցակցային բաժնում մրցել է տարբեր երկրների 23 ֆիլմերի հետ:
Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը տեղի է ունեցել շաբաթ հուլիսի 26-ի երեկոյան՝ Grand Lumiere սրահում: Արարողության ժամանակ հայտարարվել են փառատոնի մրցութային բաժնի հաղթողներին:
Կաննի կինոփառատոնի Գրան Պրի մրցանակին է արժանացել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմը։