Պայծառ ապագա(10)
https://parstoday.ir/hy/radio/world-i146194-Պայծառ_ապագա(10)
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Շինարարական ջիհադի  դերակատարության մասին։ Այսօր կանդրադառնանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարբեր ոլորտներում Իրանի ենթակառուցվածքների զարգացմանը:Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 10:31 Asia/Tehran

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Շինարարական ջիհադի  դերակատարության մասին։ Այսօր կանդրադառնանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարբեր ոլորտներում Իրանի ենթակառուցվածքների զարգացմանը:Ընկերակցեք մեզ։

 Շինարարական ջիհադը մի կառույց է, որ ստեղծվել է իսլամական հեղափոխության արդյունքում և նպատակ ունի զարգացնել աղքատ շրջանները, որոնք ունեն սակավ հնարավորություններ:Շինարարական ջիհադի դերը չի սահամանափկվում միայն  գյուղական ու հեռավոր շրջաններով: Իսկ  1980թ. սեպտեմբերից, երբ Իրաքի բռնատեր Սադդամի հրամանով այդ երկիրը  հարձակվեց Իրանի  վրա, Շինարարական  ջիհադը  կարևոր դերակատարություն ունեցավ, հատկապես ստեղծելով բազմաթիվ կառույցներ ու խրամատներ: Ութ տարվա սրբազան պաշտպանության տարիներին, մարդիկ այս կառույցի աշխատողներին հռկչակեցին որպես խրամատ կառոցողներ: Պատերազմի ավարտից հետո, Շինարարական ջիհադն ավելի զարգացավ, ընդգրկելով տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ձկնորսություն, բնական ռեսուրսներ,  աշխատատեղերի բացում: Շինարարական ջիհադը  մեծ դերակատարություն է  ունեցել նաև պատերազմից տուժած քաղաքների ու գյուղերի վերակառուցման գործում: Այդ քաղաքներից էին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ղասրե Շիրինը, որն ամբողջությամբ ոչնչացվել էր Իրաքի բանակի կողմից: Շինարարական ջիհադը կարևոր դեր է ունեցել նաև երկրի ինքնաբավության հաստատման հարցում, հատկապես անասնապահության ոլորտում: Կառույցը նոր մեթոդներ է առաջարկել ձկնորսության ոլորտում, նաև մեծ նվաճումներ է արձանագրել ձկնաբուծության ոլորտում:  

Շինարարական ջիհադը իրականացրել է ճանապարհաշինության երկու հազար նախագիծ, կառուցել է դպրոցներ, վառելիքի լիցքավորման կետեր, արտեզյան ջրհորներ՝ նախատեսված գյուղատնտեսության ոլորտի համար, նախագծեր է իրականացրել էլեկտրաէներգիայի ոլորտում  և այլն: Ջիհադի գործողություններից են նաև անտառների վերականգնումը, քաղաքների կանաչապատումը և կանաչ գոտիների ստեղծումը: Շինարարական  ջիհադը կարևոր դեր է կատարել նաև հետազոտության ոլորտում: Կառույցը հիմնել է վեց հետազոտական կենտրոն, արտադրել բժշկական ու անասնաբուժության ոլորտում անհրաժեշտ պատվաստանյութեր, որոնց արտադրությունը 1990թ 5.1 միլիարդից 1998 թ.հասել է օրական 8.3 միլիարդի:Շինարարական ջիհադը նաև զարգացրել է պատվաստանյութերի արտադրութայն  տեխնոլոգիան և զարգացրել արտադրությունը:

 Շինարարական ջիհադի պատվաստանյութերի արտադրության Ռազի ինստիտուտն այսօր պատվաստանյութերի, այդ թվում նաև կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ոլորտում ամենակարևոր կառույցներից է Իրանում:  

 

1993թ. ստեղծվեց ջիհադի տեղեկատվական գիտական ծառայության կենտրոնը, որը մեծ ջանքեր գործադրեց գիտական ոլորտը զարգացնելու ուղղությամբ և կարողացավ նվաճել երկու մրցանակ՝ ներքին և միջազգային: Ստեղծելով կիրառական գիտական բարձրագույն կրթության ինստիտուտը,  Շինարարական ջիհադը երկրին տվեց տասը հազար մասնագետ, օրինակ ծառայելով կրթական համակարգի բարեփոխման համար: Շինարարական ջիհադը չորս տասնամյակների ընթացքում ապացուցել է, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունի ռազմական  ճարտարագիտության նախագծերի ոլորտում և վճռորոշ դեր է կատարել գործադիր ծրագրերի իրականացման հարցում: Այս կառույցը մշտապես ներկայացրել է լավագույն ցուցանիշները: Իսկ այժմ ջիհադի պատասխանատուներն աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, փորձում են զարգացնել անասնապահությունը, գյուղացիներին օգնում են ծանոթանալ ժամանակակից գյուղատնտեսությանը, գյուղերի ջուրը հասանելի են դարձնում, ստեղծում են գյուղական գրադարաններ, ապահովում գյուղերի էլեկտրականությունը և զարգացնում գյուղական արդյունաբերությունը: Այս կառույցը մինչ այսօր ապահովել է 36 հազար գյուղերի ջրամատակարարումն ու էլեկտրականությունը, կառուցել է 80 հազար գյուղական ճանապարհ և բացել 50 հազար գյուղական աշխատատեղ: Գորգագործության ոլորտում բացված կոոպերատիվների շնորհիվ, մոտ 500 հազար գորգագործներ արտադրում են տարեկան շուրջ 1.2 միլիոն քմ գորգ, որը սպառվում է ներքին ու արտաքին շուկայում:  

 

Մինչև 1979թ ճանապարհաշինության ոլորտում կառուցվել է 565 կմ երկաթգիծ: Հեղափոխությունից հետո, ներկայումս Իրանն ունի մոտ 13 հազար կմ երկաթգիծ: Այլ խոսքով, Իրանում երկաթգծի կառուցման միջին երկարությունը նախքան հեղափոխությունը կազմում էր 80 կմ: Հեղափոխությունից  հետո այդ ցուցանիշը հասել է 280 կմ-ի: Իրանում կառուցվել են բազմաթիվ ճանապարհներ: Իսլամական հեղափոխությունից հետո կառուցվել է 200 հազար կմ իրար կապված ճանապարհ, հատկապես՝ քաղաքների ու գյուղերի միջև: Իրանի մետրոն առաջին անգամ կառուցվեց Թեհրանում և այնուհետև տարածվեց մյուս քաղաքներում: 22 օդանավակայանների թիվը հասավ 100-ի, ինչը ենթակառուցվածքների ոլորտում  մեծ ձեռքբերում էր: Նավահանգիստները, որոնք ունեին 10 միլիոն տոննա բեռ ընդունելու հնարավորություն, այսօր կարող են ընդունել 125 միլիոն տոննա բեռ: Քաղաքներում հիմնվեցին տարբեր տեսակի տերմինալներ՝ բեռանփոխադրումների և ուղևորափոխադրումների համար:

 

1979թ. Իրանի նավատորմն ուներ 2217 տոննա բեռ տեղափոխելու հնարավորություն: 2000թ. այդ ցուցանիշը հասավ 17876 տոննայի: Իրանը դարձել է աշխարհի ամենամեծ գազի պաշար ունեցող երկիրը: Սակայն իսլամական հեղափոխությունից առաջ իրանցիները չունեին գազից օգտվելու հնարավորություն: Այդ ժամանակ գազաֆիկացված էր երկրի ընդհամենը 5 քաղաք: 1979-2001թ գազի խողովակաշարերի կառուցման տեմպերն աճեցին 621 անգամ: Այսօր գազաֆիկացված են ոչ միայն  քաղաքներն այլ բազմաթիվ գյուղական շրջաններ: Բնական գազի օգտատերերը 1979թ առաջ կազմում էին 51 հազար ընտանիք: Այսօր նրանց թիվը հասնում է 22 միլիոնի: Այսինքն այս ցուցանիշն աճել է 440 անգամ:

Այսպիսով, կարելի է ասել, որ Իրանի ենթակառուցվածքների ոլորտում խոշոր նվաճումներ են գրանցվել:

Հաջորդ թեման, որին պիտի անդրադառնանք, խմելու ջուրն է: 1979թ, Փահլավի ռեժիմի իշխանության օրոք,  խմելու ջրի չափաբաժինը կազմում էր 1.5 միլիարդ խմ: Իսլամական հանրապետության հիմնադրումից հետո առաջին երկու տասնամայակներում այդ թիվը կազմեց 3.8 միլիարդ խմ: 1979թ. ջրի խողովակների երկարությունը երկրում կազմում էր 24.5 հազար կմ: 2015թ. ամբողջ Իրանի տարածքում ջրամատակարարման ցանցը հասավ 450 հազար կմ-ի: Նախքան հեղափոխությունը ջրամատակարարում կար 45 քաղաքներում: Հեղափոխությունից հետո դրանց թهվը կազմում է 1113: Գյուղերի ջրամատակարարման մասին պետք է ասել, որ  1979թ ջրամատակարարում ուներ 12 հազար գյուղ: 2020թ այդ թիվը հասավ 44811-ի:

Սիրելի ունկնդիրներ, հաջորդ հաղորդման ժամանակ կշարունակենք այս թեման և կանդրադառնանք Իրանում ջրամբարների կառուցմանը և էլեկտրամատակարարման ոլորտի զարգացմանը: