Պայծառ ապագա (11)
https://parstoday.ir/hy/radio/world-i146648-Պայծառ_ապագա_(11)
Այս հաղորդման շրջանակներում կանդրադառնանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ենթակառուցվածքների և տարբեր ոլորտներում արդյունաբերության զարգացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 07:32 Asia/Tehran

Այս հաղորդման շրջանակներում կանդրադառնանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ենթակառուցվածքների և տարբեր ոլորտներում արդյունաբերության զարգացմանը։

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Նախորդ հաղորդումների ընթացքում խոսել ենք Իրաքի նախկին բռնապետ Սադդամի ռեժիմի կողմից Իրանին պարտադրված 8-ամյա պատերազմում արդյունավետ ու հաջող մասնակցությունից հետո Շինարարական ջիհադի քայլերի մասին։ Որպես պատերազմի ինժեներական ուժ, Շինարարական ջիհադն ազդեցիկ դեր է խաղացել Իրաքի բաասական ​​բանակին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից դուրս մղելու  նպատակով իրականացված տասնյակ գործողություններում: Պարտադրյալ պատերազմի ավարտից հետո Իրանի ենթակառուցվածքների զարգացումը չսահմանափակվեց Շինարարական ջիհադի քայլերով, և ամբողջ Իրանը դարձավ տնտեսական, արդյունաբերական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման մեծ արհեստանոց:

Նախորդ  հաղորդման ժամանակ նաև խոսեցինք  պատերազմի ավարտից հետո Իրանի  ենթակառուցվածքների զարգացման մասին: Այսօր կանդրադառնանք ութամյա սրբազան պաշտպանությունից հետո Իրանի շինարարական գործունեության մեկ այլ հատվածին։ Էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների ոլորտում նույնպես առումով մեծ առաջընթաց է գրանցվել։ Իսլամական հեղափոխության առաջին տարիներին 3 միլիոն 399 հազար բաժանորդների թիվը 2021 թ․-ին հասել է ավելի քան 37 միլիոնի: Հեղափոխության սկզբում էլեկտրաէներգիա ունեցող 4367 գյուղերի թիվը 2021 թ․-ին  ​​հասել է 58,000-ի, ինչը նշանակում է, որ ոչ միայն բոլոր քաղաքները, այլև իրանական գյուղերի ավելի քան 99 տոկոսն  ունի էլեկտրականություն:

Բացի այդ, Իրանը դարձել է էլեկտրաէներգիա արտահանող երկիր և կարողացել է արևային էլեկտրակայանների տեխնոլոգիայի տեր երկրների շարքում գրավել երրորդ տեղը։

Բնակչության աճի ու  խմելու ջրի մատակարարման կողքին ջրամբարտակների կառուցումը համարվում է տնտեսական առաջընթացի խթանիչ գործոն։ 

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո բնակչության թվաքանակի ավելացման, խմելու ջրի և գյուղատնտեսության հետ կապված խնդիրների պատճառով, մեծ ջրամբարտակների կառուցումը դարձավ առաջնահերթություն:

Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետությունը, ամբարտակների արդյունաբերության ինքնաբավության և նոր տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու առումով գրանցել է կարևոր ցուցանիշ և ջրամբարների ուսումնասիրման, նախագծման, վերահսկման, շինարարության, կառավարման և շահագործման բոլոր փուլերն  իրականանում են  իրանցի  ինժեներների կողմից։

Ամբարտակաշինության առումով ներկայումս Իրանը երրորդ առաջատար երկիրն է աշխարհում, որն  ի վիճակի է իրականացնել  ամբարտակների խոշոր նախագծեր  և  այլ երկրներ արտահանել  ամբարտակների ինժեներական ծառայություններ։

Ամբարտակաշինություն հեղափոխությունից հետո

--- 

Շատ հետաքրքիր է համեմատել իսլամական հեղափոխությունից առաջ և հետո Իրանում մեծ ամբարտակների կառուցման հետ կապված վիճակագրական տվյալները: Հեղափոխությունից առաջ հանրապետությունում շահագործվում  էր 19  ջրամբարներ, որոնց տարողությունը կազմում էր 13 միլիարդ խորանարդ մետր: Դրանց միջոցով տարեկան 14 միլիարդ խորանարդ մետր ջուր էր խնայվում, իսկ հեղափոխությունից հետո, մինչև 2016 թվականը, ջրամբարների թիվը հասավ 165-ի, որոնցում 37 միլիարդ խորանարդ մետր ջուր խնայելու հնարավորություն կա։ Եվս 150 և 124 ջրամբարներըգտնվում են  ուսումնասիրության և իրականացման տարբեր փուլերում, և դրանց տարողությունը   կազմում է համապատասխանաբար 23 միլիարդ 700 միլիոն  և 21 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր։

Ջրամբարտակների քանակի ավելացումը հանգեցրեց ավելի շատ հողերի մշակմանը և գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը: Գյուղատնտեսության ոլորտն իսլամական հեղափոխությունից հետո վերականգնված տնտեսական հատվածներից մեկն է: Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք, Սպիտակ հեղափոխության նման սխալ քաղաքականության որդեգրման պատճառով, Իրանի գյուղատնտեսական հատվածը գրեթե ոչնչացվեց, և Իրանը դարձավ գյուղմթերքի խոշոր ներկրող: Իսլամական հեղափոխությունից հետո, գյուղատնտեսության ոլորտի զարգացման նկատմամբ իսլամական համակարգի ցուցաբերած հատուկ ուշադրության արդյունքումմ ռազմավարական մթերքների, այդ թվում՝ ցորենի ոլորտում, Իրանը շարժվեց դեպի ինքնաբավություն։ Այսօր գյուղատնտեսական արտադրանքների ոլորտում Իրանի կարիքների  90 տոկոսը բավարարվում է երկրի ներսում: Որպես օրինակ՝ ցորենի ոլորտում 2020 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝  երկրում արտադրվել է ավելի քան 14 միլիոն տոննա ցորեն,  և այս  ոլորտում  Իրանը հասել է ինքնաբավության: Մինչդեռ հեղափոխությանը նախորդող տարիներին Իրան էր ներկրվում ավելի քան մեկ միլիոն 140 հազար տոննա ցորեն:

Ցորենի ինքնաբավություն 

--- 

Տնտեսական առաջընթացի վառ ապացույցն է արդյունաբերական անկախությունը։ Դա նշանակում է, որ երկիրը արտադրող և ինքնաբավ է արդյունաբերական և տնտեսական տարբեր ոլորտներում:  Հեղափոխությունից առաջ Իրանն արտահանելով ավելի քան 5 միլիոն 500 հազար բարել նավթ  և հսկայական եկամուտներ ապահովելով  նավթի վաճառքից, ցավոք կախված էր օտար երկրներից։ Արդյունաբերական հումքի մեծ մասը մատակարարվում էր արտերկրից: Իրանի թագավորական համակարգը արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու  մոտիվացիա չուներ և պալատականների շահերից ելնելով ձգտում էր առավելաբար  արտասահմանյան ապրանքներ ներմուծել:

Այն սեկտորները, որտեղ արդյունաբերության ոլորտում կատարվել են սահմանափակ ներդրումներ, եղել են հիմնականում մոնտաժման արդյունաբերության ոլորտում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մոնտաժման արդյունաբերությունը խթանելու քաղաքականությունը վերածվեց արդյունաբերության զարգացման և արտադրության ավելացման քաղաքականության: Ցեմենտի արտադրությունը 6 միլիոն 300 հազար տոննայից հասել է ավելի քան 80 միլիոն տոննայի, իսկ հանքանյութերի արտադրությունը՝ 20 միլիոն տոննայից ավելի քան 220 միլիոն տոննայի:  Թեթև և ծանր  մեքենաների արտադրության և արտահանման զարգացումն ու դրանց ծավալների մեծացումը, տնային և արդյունաբերական ապրանքներ արտադրող  գործարանների ավելացումն ու զարգացումը և տասնյակ նմանատիպ այլ  ձեռբերումներ, Իրանում արձանագրված խոշոր նվաճումներն են: Վերջին երեք տասնամյակների ընթացքում նավթավերամշակման գործարանների և նավթաքիմիական կենտրոնների ավելացումն ու զարգացումը և ավելի քան 40 խոշոր նավթի, գազի և նավթաքիմիական գործարանների կառուցումն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում կատարված մյուս ենթակառուցվածքային քայլերից են։ Ընդհանուր առմամբ, այս զարգացումների արդյունքում նավթային արդյունաբերության ոլորտում  երկրի ինքնաբավությունը չորս տոկոսից հասել է 80 տոկոսի, իսկ նավթաքիմիական արտադրանքը հեղափոխության առաջին տարիներին 4 մլն տոննայից մինչև 2021 թվականին հասել է  մոտ 100 միլիոն տոննայի:

Պողպատը ռազմավարական արտադրանք է և ամբողջ աշխարհում հայտնի է որպես մայր արդյունաբերություն: Պողպատի համաշխարհային ասոցիացիայի տվյալներով՝ մոտավորապես  70  երկրներ ակտիվ են պողպատի արտադրության ոլորտում, իսկ այս արդյունաբերություն չունեցող երկրները կամ պետք է հրաժարվեն իրենց առաջընթացից կամ էլ կախված լինեն արտադրող երկրներից: Հեղափոխությունից առաջ Իրանում տարեկան արտադրվում էր կես միլիոն տոննա պողպատ, իսկ հեղափոխությունից հետո  38 միլիոն տոննա։  Իրանն աշխարհում 14-րդ  պողպատ արտադրող երկիրն է։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում պողպատի արտադրությունը 18 անգամ գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը, ինչը  վկայում է ռազմավարական ապրանքի  արտադրության ոլորտում գրանցված մեծ թռիչքի մասին։

--- 

Ալյումինը երկաթից հետո ամենաշատ օգտագործվող մետաղն է և մեծ նշանակություն ունի արդյունաբերության գրեթե յուրաքանչյուր ոլորտում: Ալյումինը լայնորեն օգտագործվում է փոխադրման, փաթեթավորման, շինարարության, էլեկտրական սարքավորումների արտադրության և  էլեկտրահաղորդման գծերում։  2020 թվականին Իրանն ալյումինի արտադրության ցուցանիշով աշխարհում 18-րդն էր: Երկրի տնտեսական իրավիճակը վերլուծելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնտեսական աճի և զարգացման հիմնական ցուցանիշներին:

 «Համախառն ներքին արդյունքը» ցանկացած երկրի տնտեսական կարևոր ցուցանիշներից մեկն է, որը ցույց է տալիս տնտեսության չափը և դրա արտադրության հզորությունը: Իրանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալներով՝ 1977-ին, ՀՆԱ-ի չափը կազմել է 119 հազար միլիարդ թուման, որը 2014-ին հասել է 203 հազար միլիարդ թումանի: Իրականում, այս տարիների ընթացքում, Իրանի տնտեսության չափն աճել է 1,7անգամ: Չնայած առկա խնդիրներին, խոչընդոտներին, պարտադրված պատերազմին և պատժամիջոցներին՝ իսլամական հեղափոխությունը կարևոր և արժեքավոր նվաճումներ է  արձանագրել  տնտեսության ոլորտում։ Մարդկանց ապրուստը համեմատելի չէ, նախահեղափոխական շրջանի ապրուստի հետ։ Երկրի տարբեր շրջաններում զարգացման դրսևորումները, տարբեր ոլորտներում արձանագրված ինքնաբավությունը և քաղաքներում ու գյուղերում մատուցվող ծառայությունները վկայում են հեղափոխության տնտեսական բարիքների մասին։