Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից (8)
https://parstoday.ir/hy/radio/world-i146650-Թուրքիայում_փոքրամասնությունները_միջազգային_իրավունքի_տեսանկյունից_(8)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական զրույցը: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք Թուրքիայում քրիստոնյա, հրեա, դյոնմե և եզդի կրոնական փոքրամասնությունների վիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 07:34 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից» հաղորդաշարի հերթական զրույցը: Այս հաղորդման ընթացքում ,կքննարկենք Թուրքիայում քրիստոնյա, հրեա, դյոնմե և եզդի կրոնական փոքրամասնությունների վիճակը:

Թուրքիայում ապրում են հայ, կաթոլիկ, ուղղափառ, քաղդեացի, վրացի և ասորի քրիստոնյաներ, ովքեր այդ երկրում են եղել Օսմանյան կայսրության ժամանակներից: Այս կրոնական փոքրամասնությունների թիվը զգալիորեն նվազել է մինչև այսօր: Այնպես որ այսօր Թուրքիայում ապրում են շատ քիչ քրիստոնյաներ: Ըստ առկա վիճակագրության, վերջին 100 տարվա ընթացքում քրիստոնյա բնակչությունը Թուրքիայի ընդհանուր բնակչության 20 տոկոսից հասել է երկու տասներորդի:

1453 թվականին Կոստանդնուպոլիսը Օսմանյան կայսրության սուլթան Մուհամմեդի կողմից  նվաճվելով, Արևելյան Բյուզանդիայի մայրաքաղաքում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարն ընկավ մահմեդականների ձեռքը և վերածվեց մզկիթի, որից հետո քրիստոնեությունն անկում ապրեց տարածաշրջանում: Իրանում փոքրամասնությունների իրավունքների հետազոտող Ալի Մամուրին ասում է. «Արևմուտքցիների տեսանկյունից, այս անկումից հետո, Օսմանյան բանակը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սպանեց բնիկ քրիստոնյաներին: Այս սպանությունները հիմնականում քաղաքական պատճառներով են եղել. Քանի որ օսմանցիներին մտահոգում էր դաշնակիցների հետ քրիստոնյաների միասնությունը: Քրիստոնյաների անկումը Թուրքիայում սրվեց, երբ Աթաթուրքը կոչ արեց միավորել երկրի բնակչությունը թուրքական ինքնության հիման վրա, որպեսզի հասնի պանթուրքիզմի տարածման իր նպատակին»:

Հայերը Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններից են, որոնք հիմնականում ապրում են Ստամբուլում և լեզվական ու ռասայական առումով միատարր են: Հայերը վայրիվերումներով լի ճանապարհ են անցել օսմանյան կայսրության, ինչպես նաև ժամանակակից Թուրքիայում: 1860-ականներից ի վեր Օսմանյան կայսրությունում հունական ապստամբությունից և կառավարությունում նրանց ազդեցության նվազումից հետո հայ փոքրամասնությունը կարողացավ թափանցել կառավարության քաղաքական, վարչական և տնտեսական կառուցվածքը և հասնել պետական բարձր դիրքերի: Այդ ընթացքում նրանք ձգտեցին  ազգային իդեալների ու բարեփոխումների: Նրանք Աբդուլ Համիդ Երկրորդի գլխավորած օսմանյան կառավարության դեմ պայքարի խմբեր ձևավորեցին: Դա սուլթանին ստիպեց ճնշել հայերին: Այս ընթացքը շարունակվեց մինչև 1909 թվականին, երիտթուրքերի իշխանության գալը: «Միասնություն և զարգացում» կոմիտեում ընդդիմության և աջակիցների բախումներից հետո, կրոնական ֆանատիկները սկսեցին սպանել հայերին և ոչնչացնել այս փոքրամասնությանը:

1914 թ.-ին Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ հող նախապատրաստվեց երիտասարդ թուրքերի համար` Թուրքիայում բնակչության միավորման քաղաքականություն վարելու համար: Ըստ այդմ, 1915-1916 թվականներին շատ հայեր կամ զոհվեցին կամ ոչնչացվեցին պատերազմի հետ կապված աղետների պատճառով, այդ թվում սովից, հիվանդություններից և գաղթից: Մի շարք հայեր, ովքեր մնացին այդ հողում, հարկադրված ընդունեցին մահմեդականություն: Ըստ արևելագետների՝ հույների ու հայերի մեկնումը Թուրքիայից հարված էր երկրում քրիստոնյաներին: Եվրոպական շատ երկրներ 1915-ին հայերի սպանությունը ճանաչել են որպես ցեղասպանություն, բայց Թուրքիայի կառավարությունը դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել: Անատոլու լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է, որ եթե նման հանցագործություն է կատարվել, ապա հանցագործը պետք է ներողություն խնդրի, և ես, իմ երկիրը և իմ ժողովուրդը մեղավոր չենք այդ սպանդի համար: Թուրքիայի կառավարությունը, իրավական հարցերի պատճառով, ինչպիսիք են փոխհատուցումը և հայերի իրավունքների վերականգնումը, հրաժարվում է այդ սպանությունների պատասխանատվությունն ընդունել:

Ներկայումս Թուրքիայում հայ փոքրամասնության իրավունքները կարելի է գնահատել երկու հարթությունից: Մի կողմից, Լոզանի պայմանագրի (1923 թ.) ազդեցության տակ նրանք ունեն փոքրամասնությունների նվազագույն իրավունքները, այդ թվում` եկեղեցի, մամուլ և խորհրդարանում երկու պատգամավոր: Նրանք ավելի լավ վիճակում են, քան ասորի և քաղդեացի քրիստոնյա փոքրամասնությունները, որոնք չունեն սոցիալական հաստատություններ ու դպրոցներ և բռնությունների են ենթարկվել իրենց հավատալիքների պատճառով: 1980-ականներին Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության օրոք «Պատմական հայկական շենքի» վերադարձը Ստամբուլի հայ փոքրամասնությանը, որը բռնագրավվել էր «Ոչ մուսուլմանական հիմնադրամների կողմից գույքի գնման արգելքի մասին» օրենքի համաձայն (1936), հայերի մոտ հույս է առաջացրել, որ մյուս սեփականությունների առգրավման արգելքը նույնպես կվերանա: Մյուս կողմից, ՝ չնայած խորհրդարանում օրենքների ընդունմանը, Թուրքիայում հայ փոքրամասնության ունեցվածքի բռնագրավման պատմական հարցը դեռևս լուծված չէ: Կառավարության և Սահմանադրական դատարանի կողմից անպատասխան է մնացել 2013թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նամակը 1923թ. Սիսի հայկական կաթողիկոսությանը պատկանող առգրավված տարածքների վերադարձման կապակցությամբ, որի պատճառով Թուրքիայի հայ փոքրամասնությունը հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան:

Փոքրամասնությունների պատմության ճիշտ ներկայացնելը և նրանց նկատմամբ ատելության տարածման կանխարգելելը կառավարությունների մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններից մեկն է: Թուրքիայի պաշտոնական քաղաքականության ազդեցության տակ հասարակության մեջ շարունակվում է ատելությունը փոքրամասնությունների նկատմամբ: Ողբերգական իրադարձությունների առաջացումը, ինչպիսիք են հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանդ Դինքի սպանությունը և Մալաթիայում երեք քրիստոնյաների սպանությունը (2007 թ.), քրդական և ալավիական ընդդիմությունների բռնի անհետացումը վկայում են այդ մասին: Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի մեծ մասը կապված է փոքրամասնությունների հետ, և այդ դեպքերի մեծ մասում դատարանը հաստատել է փոքրամասնությունների մշակութային, լեզվական, կրոնական կամ տնտեսական իրավունքների խախտումը: Շարունակվում են նաև հայ փոքրամասնության խնդիրները Ստամբուլի հայ եկեղեցու պատրիարքի ընտրության, կրոնական և լեզվական կրթական հաստատությունների ստեղծման և հայ երեխաներին հայկական ինքնությամբ գրանցելու հարցով և չկա հայ հոգևորականների դպրոց: Հայկական ռադիո-հեռուստատեսության ստեղծման արգելքը, հանրահավաքներ անցկացնելու արգելքը և արդար դատավարության բացակայությունը, այդ թվում Հրանտ Դինքի սպանության գործում այն դեպքերի շարքում են, որոնք հակասում են իրավունքների մասին միջազգային փաստաթղթերում ամրագրված պարտավորություններին: 2014-ի զեկույցում Եվրահանձնաժողովը անդրադարձել է թուրքական լրատվամիջոցներում հայ և քրդական փոքրամասնությունների դեմ ատելության տարածմանը, ալավիների նկատմամբ խտրականությանը, քրիստոնեական եկեղեցիների վրա հարձակումներին և դասագրքերում փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը և հայտարարել, որ արդյունավետ իրավական գործողություններ չեն ձեռնարկվել նման մոտեցումների դեմ:

Հայ բնակչության տեղաբաշխումը Թուրքիայի աշխարհագրության մեջ

Ասորիները, սիրիակները և քաղդեացիները Թուրքիայի մյուս կրոնական փոքրամասնություններն են: Նրանց համար, ինչպես հայերը և հույները, Լոզանի պայմանագրում կային իրավունքներ, որոնք նրանք դեռ չեն վայելել: Նրանք միշտ ճնշվել են իշխող կառավարությունների, սուննի քրդերի և տեղական անվտանգության ուժերի կողմից, ինչպես հայտնում է ՄԱԿ-ի զեկուցողը, սիրիակներն ու քաղդեացիները լուրջ բռնություններ են կրել, հատկապես կրոնական հանդուրժողականության ոլորտում: Նրանք չունեին դպրոցներ և սոցիալական հաստատություններ և գրեթե նրանց արգելված էր հանրային ծառայությունը: Թուրքիայում սիրիակների թվի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրություն չկա, և ասում են, որ նրանց թիվը հասնում է մի քանի հազարի, բայց նրանց թիվը շատ է պակասել նախկինի համեմատությամբ:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հարյուր հազարավոր հույներ սպանվեցին օսմանցիների կողմից: Թուրքիայի ներկայիս կառավարությունը պնդում է, որ հույների այս սպանությունները և վտարումները, հատկապես 1964 թվականից ի վեր, բացառապես նրանց ինքնապաշտպանության պատճառով էր: Թուրքական այս գործողությունները նվազեցրին հույների և ուղղափառ քրիստոնյաների թիվը Թուրքիայում: Նրանք բախվեցին այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք են ոստիկանական բռնությունները, խտրականությունը և խոսքի ու դավանանքի ազատության սահմանափակումները: Թուրքիայի հույները, որոնք քրիստոնյա կամ մահմեդական են, լեզվական և ցեղային առումով միատարր են:

Հրեաները Թուրքիայում այլ ռասայական և կրոնական փոքրամասնություն են: 1492 թվականին Իսպանիայից և Պորտուգալիայից հրեաներին վտարելուց հետո Օսմանյան կայսրությունը կլանեց այդ հրեաների մեծ մասին և  հրեական մեծ բնակչություն ունեցավ: Իսրայելական անօրինական ռեժիմի հաստատումից հետո շատ հրեաներ արտագաղթեցին Թուրքիայից: «Հրեական փոքրամասնությունը լեզվական և ռասայական առումով  միատարր չէ, ինչպես հույների և հայերի կրոնական փոքրամասնությունները»,- Թուրքիայի հրեաների մասին ուսումնասիրության մեջ գրել է Սիմա Մողթադարը : Այս երկրում հրեաների մեծ մասը մարդիկ են, որոնց նախնիները վտարվել են Իսպանիայից և եկել Օսմանյան կայսրություն: Այս կրոնական փոքրամասնությունն ավելի լավ վիճակում է, քան Թուրքիայի մյուս փոքրամասնությունները: Դա պայմանավորված է Սիոնիստական ​​ռեժիմի հետ Թուրքիայի ջերմ հարաբերություններով, ինչպես նաև Անկարայի ընկալմամբ, որ հրեական փոքրամասնությունը, ի տարբերություն հայ և հույն փոքրամասնությունների, չունի պատմական պահանջ Թուրքիայից: Սա այն դեպքում, երբ Gap ամբարտակի նախագծի պատրվակով Թուրքիայի հարավ-արևելքում տարածքներ գնելու հրեաների քայլը ցույց է տալիս, որ նրանք Թուրքիայում տարածքային հեռանկար ունեն:

Հույների արտաքսումը Թուրքիայից՝ Թուրքիայի Հանրապետության ձևավորման սկզբում

Ի տարբերություն Թուրքիայի այլ կրոնական փոքրամասնությունների, հրեաները երկրում ունեն նշանակալի կենտրոններ: Թուրքիայի ռաբբիների կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է «Նեվե Շալոմ» սինագոգի մոտակայքում, Թուրքիայի ամենակարևոր հրեական շենքերից մեկն է: Սինագոգում անցկացվում են հրեական հարսանիքներ և կրոնական արարողություններ, և դրա մոտակայքում է գտնվում հրեական թանգարանն ու դպրոցը: Ստամբուլի հրեա փոքրամասնությունը հրատարակում է շաբաթաթերթ՝ Շալոմ անունով,  եբրայերեն և լադինո լեզուներով: Միայն Ստամբուլում կա 17 սինագոգ, որոնցից երեքը գտնվում են Նեվե Շալոմ սինագոգի շրջակայքում: Թուրքիայի հրեաները, որոնց մեծ մասը աշխարհիկ են, իրենց նախնիների ժառանգությունը որպես իրենց էթնիկական խորհրդանիշ են համարում և ավելի շատ հետաքրքրվում են դրանցով, քան իրենց հավատալիքներով:

Թուրքիայի հրեա փոքրամասնությունը խոստովանում է, որ չնայած Թուրքիայի կառավարությունը չի հարգում փոքրամասնությունների մարդու իրավունքները, և այդ բռնի վերաբերմունքը Թուրքիայի կառավարության կողմից դրսևորվել է քրդերի, հայերի և Կիպրոսի հույների նկատմամբ, Թուրքիայի հրեաներն ունեն  համեմատական ​​բարեկեցություն և վայելում են կառավարության աջակցությունը:

Թուրքիայում Շալոմ կոչվող հրեական սինագոգը

Թուրքիայում դյոնմե փոքրամասնությունը հրեականությունից հրաժարված կեղծ մեսիա Սաբաթայ Զևիի հետևորդներն էին: 1666թ. Սաբաթայ Զևը օսմանյան սուլթանի ճնշման տակ իսլամ է ընդունում: Դյոնմեների դոկտրինը իսլամի ու հրեականության սկզբունքներ է ներառում: Դյոնմեները հաջող առևտրականներ էին, սակայն մուսուլմաններն ու հրեաները նրանց կատարելապես չէին ընդունում: Երկար տարիներ նրանց դեմ խտրականությունը պատճառ դարձավ, որ նրանցից շատերը թաքցնեն իրենց ինքնությունը: Սակայն 1980-ականներից նրանց դեմ բացահայտ խտրականությունը նվազեց և տարածվեց մուսուլմանների և նրանց միջև հարաբերությունը:

Եզիդները ևս կրոնական փոքրամասնություն են Թուրքիայում: Նրանք ապրում են Իրաքի հյուսիսում, Սիրիայում, Թուրքիայի հարավ-արևելքում և Կովկասում: Վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայում եզդի ներգաղթյալների թիվն աճել է: Եզիդիները խոսում են քրդերեն՝ քերմանջի բարբառով: Թուրքիայում ապրում են 50,000-ից 100,000 եզդիներ և համարվում են քրդական փոքրամասնություն:

Ինչպես նշեցինք, Թուրքիայի կառավարությունը հովանավորում է միայն հրեա փոքրամասնությանը և անտեսում է մյուս փոքրամասնություններին: 

Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք Թուրքիայի մոտեցումը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես նաև այդ փոքրամասնությունների դիրքորոշումները և միջազգային ու տարածաշրջանային կառույցների զեկույցներն այդ կապակցությամբ: