Աստված՝ ամենակարողը
https://parstoday.ir/hy/radio/world-i146654-Աստված_ամենակարողը
Եթե մարդիկ հասկանային, որ Աստված միակ փրկիչն է, կհաղթահարեին բազմաթիվ դժվարություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 07:46 Asia/Tehran

Եթե մարդիկ հասկանային, որ Աստված միակ փրկիչն է, կհաղթահարեին բազմաթիվ դժվարություններ:

Իրանցի մեծ պոետ Մոլավին, որ հայտնի է նաև Ռումի անունով,  ունի մի պատմություն, որ կոչվում է. «Աղքատը և ցորենը»: Աղքատը, որ ապրում է ծանր վիճակում և դժվարությամբ հայթհայթում ընտանիքի սնունդը, մի օր  գնում է ալրաղաց: Հողագործը մի քիչ ցորեն է լցում նրա հագուստի փեշի մեջ, կապում փեշի կողքերը և նա վերադառնում է տուն: Ընթացքում նա Արարչին աղոթելով իր դժվարությունների մասին է պատմում և օգնություն խնդրում նրանից: Աղքատն ասում է. «Ով Դու, որ բացում ես բոլոր հանգույցները, բարեգութ եղիր և բացիր իմ կյանքի հանգույցները»: Քայլելու ժամանակ, ծերունու փեշի հանգույցը բացվում է  ու ցորենը թափվում է գետնին: Նա տխրում է և դիմելով Աստծուն, ասում. «Ես քեզ չէի խնդրել ով Տեր, որ բացեիր հանգույցն ու ցորենը թափվեր: Իսկական հանգույցը, որ չես բացել, ինչո՞ւ բացեցիր այս հանգույցը»: Երբ նա կռանում է հավաքելու ցորենը, գտնում է մի տոպրակ ոսկի: Ամոթով փառաբանելով Աստծուն, նա ասում է. «Ես չգիտեի, թե որն էր քո քայլի իմաստը: Աղքատությունը կարող է հարստություն լինել և քո տված ցավը կարող է լինել գթություն»:

Ի՞նչ է եզրակացնում Ռումին այս պատմությունից:

Եթե մարդիկ հասկանային որ միակ փրկիչն  ու հարցերը լուծողն Աստված է,  կհաղթահարեին մեծ թվով դժվարություններ և առաջ կգնային: Այսօր բազմաթիվ տխուր լուրեր են տարածվում աշխարհում, ինչը հուսալքում է  մարդկանց: Արդեն երկու տարի, կորոնավիրուսը վարակում է միլիոնավոր մարդկանց: Հարյուր հազարավոր ուրիշներ կորցրել են իրենց կյանքը: Սակայն հիվանդությունը չի նահանջում: Վերջին շաբաթների ընթացքում, ճապոնացի պաշտոնյաները հայտարարեցին, որ Տոկիոյի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով զոհվել են տասնյակ քաղաքացիներ: Այդ երկրում մշտապես գրանցվում են նաև երկրաշարժեր, ցունամիներ, հրաբուխների ժայթքումներ:

Ճապոնական NCK հեռուստաալիքը հաղորդել է, որ սողանքի հետևանքով հարյուրավոր տներ ավերվել կամ խորտակվել են ցեխի մեջ: 2000 տուն հոսանքազրկվել է և բազմաթիվ ավտոմքենաներ վնասվել են:

Փոթորիկները նույնպես մեծ վնասներ են պատճառում, խլում մարդկանց կյանքեր: Դրանց կողքին ամեն օր ականատես ենք լինում պատերազմների ու բազմաթիվ այլ ողբերգությունների:

2021թ հունիսի 24-ին համացանցում հրապարակվեցին տեսանյութեր՝ ԱՄՆ Ֆլորիդա քաղաքում բարձրահարկ բնակելի շենքի փլուզումից:  Այս դեպքը որը պատահեց Ֆլորիդա Նահանգի Մայամի քաղաքում, խլեց 160 կյանք: Ամերիկյան ԶԼՄ-ները ուղիղ եթերով հեռարձակեցին այս սարսափելի դեպքը և փրկարարների աշխատանքները: Փրկարարները փլատակներից դուրս բերեցին տասնյակ մարմիններ: Զոհերի ընտանիքները լացակումած աչքերով սպասում էին իրենց հարազատների փրկությանը:  

Ինչպե՞ս կարելի է  վերլուծել այս ամենը: Բնության մեջ կա օրենք, որ յուրաքանչյուր գործողություն ունի հակազդեցություն: Այս օրենքը գործում է  նաև կրոնական ուսմունքներում: Մեր գործողությունների հակազդեցությունները կարող ենք տեսնել տարբեր ոլորտներում:

 

Ռումիի կարծիքով, աշխարհը մի սար է, որում արձագանքում են մարդու խոսքերը և վերադառնում դեպի մարդը: Այս սկզբունքի համաձայն, Երկիրը, որտեղ մարդիկ Աստծու կողմից բազմաթիվ փորձությունների են ենթարկվում, ունի որոշակի օրենքներ: Դրանց մի մասը չի կարելի խախտել: Այստեղ յուրաքանչյուր գործողություն ունի իր հակազդեցությունը: Ամեն մարդ ունի արտաքին ու ներքին դրսևորում: Արտաքին դրսևորումներն այն գործողություններն են որ կատարում է մարդու մարմինը: Դրանք վերաբերում են աշխարհիկ կյանքին: Իսկ ներքինը մարդու միտքն է: Դա կարող է դրսևորվել ցանկությունների, նպատակների ու այլ տեսքով: Կրոնական ուսմունքներով պատիժը և վարձատրությունը իրականացվում են հենց այդ օրենքների հիման վրա: Այսինքն՝ յուրաքանչյուր գործողության արդյունքը նույն չափով վերադառնում է մարդուն: Եթե դա տեղի չունենա աշխարհիկ կյանքում, տեղի կունենա հանդերձյալ կյանքում: Բնության օրենքների համաձայն, մենք ստանում ենք մեր արարքների պատասխանը: Մարդն այնպիսին է, որ երբ չի զգում Աստծու կարիքն ապստամբում է:   

Ղուրանի Անամ սուրահի 42-րդ այայում ասվում է, որ Աստված աշխարհի տարբեր ժողովուդրներին ուղարկեց մարգարեներ, սակայն ապստամբելու պատճառով նրանց ուղարկեց աղետներ ու ոչնչացրեց: Այս այաներն ասում են, որ աղետները մարդկանց մեղքերի արդյունքն են: Ըստ Ղուրանի այաների, Աստված երբեք իր արարածների նկատմամբ բռնություն չի գործադրում:

Իսլամի առաջնորդներից իմամ Ալին, իր հեղինակած Նահջօլբալաղե գրքում ասում է, որ այդ աղետներից շատերը գալիս են այն ժամանակ, երբ մարդն ապերախտություն է դրսևորում բարիքների նկատմամբ, որ Աստված շնորհել է նրան:  

 

187-րդ  քարոզում, իմամ Ալին ասում է. «Ով մարդիկ, աշխարհը խաբում է իրեն ցանկացողներին, իսկ իրենով հիացողները ոչ մի արժեք չունեն: Նա, ով հաղթի աշխարհին, կլինի հաղթողը: Երբեք ոչ մի ժողովրդից չի խլվել ոչ մի բարիք, եթե նա մեղք չի գործել: Որովհետև Աստված իր արարածների նկատմամբ բռնություն չի գործադրում: Եթե մարդիկ աղետների ժամանակ մաքուր ցանկությամբ պաղատեն Աստծուն ու բարությամբ լի սրտերով Նրանից ներողամտություն հայցեն, նորից ձեռք կբերեն այն, ինչ կորցրել են: Եվ այդ ժամանակ ամեն տեսակ անբարոյականություն կբարեփոխվի: Ես վախենում եմ, որ տգիտության ու գոռոզամտության մեջ խարխափեք: Քանի որ անցյալում հայտնվել եք մի վիճակում, որ գովելի չէ»:

Այսպիսով, կարելի է ասել, որ մարդը պետք է փոխի իր տեսանկյունն աշխարհի նկատմամբ և ներդաշնակ լինի տիեզերքի հետ ու պաշտի այն Արարչին, որ ամենակարող է  և հավատա այն Աստծուն, որ ըստ իմամ Ալիի. «Ոչ մի արարք նրան չի կարող արգելել կատարել այլ արարք: Ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխում Նրան: Նա չի սահամանափակվում մի վայրով: Ոչ մի լեզու նրան չի կարող փառաբանել այնպես ինչպես Նա կա: Ոչինչ  գաղտնի չէ Աստծուց: Ոչ ջրի բազում կաթլիները, ոչ երկնքի բազում աստղերը, ոչ հողի հատիկներն ու ոչ էլ հողմապտույտները: Ոչ մրջյունների շարժումը քարերի վրա և ոչ էլ այդ մրջյունների հանգստավայրը մութ գիշերներին: Աստված գիտի, որ ծառերի տերևներն են թափվում և տեղյակ է բոլոր անհայտ ու բացահայտ տեղաշարժերից»:

 

Աստված մարդկանց հրավիրում է գթության: Ինչպես որ Արաֆ սուրահի 96-րդ այայում է ասվում. «Եթե քաղաքների ու շինությունների բնակիչները հավատային ու լինեին բարեպաշտ, երկինքների ու երկրների բարիքները նրանց առջև կբացեինք»:

Պետք է ասել, որ Աստված Բաղարա սուրահում բնական աղետները որպես փորձություն է ներկայացնում հավատավորների համբերությունը քննելու համար: Իսկ համբերատարներին պատգամում է, որ ինքն է արարածների փրկիչը: Այն մարդը, որ բազմաթիվ աղետների է ենթարկվում ու նկատում է իր անկարողությունը, զգում է Աստծու կարիքը: Եվ այդ զգացողությունը պատճառ է դառնում, որ նա իր կապն ամրացնի ողջ տիեզերքի հետ: Իսկ երբ Աստծու ներկայությունը մարդու կյանքում ավելի ընդգծվի, ներքին խառնաշփոթ աշխարհը կխաղաղվի: