Նորություններ (5)
https://parstoday.ir/hy/radio/world-i146656-Նորություններ_(5)
«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:Այսօր նախ կխոսենք Իրանում գրանցված   բժշկական մի ձեռքբերման մասին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 07:48 Asia/Tehran

«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:Այսօր նախ կխոսենք Իրանում գրանցված   բժշկական մի ձեռքբերման մասին: 

 

Լյարդը մարմնի ամենամեծ ներքին օրգանն է, որը կարևոր դեր է խաղում մարսողական պրոցեսում, մարսողական համակարգում և սննդի նյութափոխանակության մեջ ՝ նպաստելով էներգիայի կուտակմանը և մարմնի համար կենսական անհրաժեշտ սննդանյութերի վերափոխմանը: Լյարդի ցանկացած վնաս կարող է խնդիրներ առաջացնել մարմնում և  եթե լյարդը ոչնչացվի, գոյատևել հնարավոր չէ: Լյարդի հիվանդություններն աշխարհում մահվան հինգերորդ պատճառն է ՝  և դրա հետևանքով տարեկան մահանում է  ավելի քան մեկ միլիոն մարդ: Չնայած լյարդի փոխպատվաստումը կարող է լավ բուժում լինել լյարդի վնասվածքների համար, հիվանդների աճող թիվը և դոնորների պակասը սահմանափակում են այս բուժումը: Այդ պատճառով վերականգնողական բժշկության մեթոդները հետաքրքրում են այս ոլորտի հետազոտողներին:

Լյարդի վնասվածքների բուժումը մշակելու համար, Իրան Ռոյան հետազոտական ​​ինստիտուտի և Պորտուգալիայի Լիսաբոնի համալսարանի գիտնականները մշակել են, մարդու ցողունային բջիջներից լիովին վերահսկվող պայմաններում լյարդի հյուսվածք արտադրելու մեթոդ, որտեղ օգտագործվում է թթվածնի ֆիզիոլոգիական կոնցենտրացիան: Այս ուսումնասիրության  արդյունքները ցույց տվեցին, որ լուծված թթվածնի կոնցենտրացիայի 30 տոկոս ճշգրտումը հանգեցնում է մարդու պտղի լյարդի նման օրգանների արտադրությանը համապատասխան արդյունավետությամբ:Այս ուսումնասիրության արդյունքները  հրապարակվել են Biotechnology and Bioengineering  միջազգային հանդեսում:

Սրտի հիվանդությունը զարգացած և զարգացող երկրներում մահվան հիմնական պատճառներից մեկն է: 2013 թ.-ին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել ավելի քան 17,3 միլիոն մահ ՝ սրտի վնասվածքներից, և կանխատեսվում է, որ մինչ 2030 թվականը այս թիվը կաճի մինչև 23,6 միլիոն: Սրտի հյուսվածքների ինժեներությունը սրտի վնասվածքները վերականգնելու մեթոդ է: Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի և Թեհրանի համալսարանի հետազոտողները, նպատակ ունենալով արտադրել մի կառուցվածք, որը հարմար կլինի սրտային հյուսվածքների ինժեներության մեջ օգտագործելու համար, նախագծել են հաղորդիչ և լուծվող օրգանական լուծիչային հիմք, որը բաղկացած է կապրոլակտոնից, ժելատինից և ալգինատից: Այս ուսումնասիրությունը հանգեցրեց սրտի բաբախող բջիջների արտադրության համար հարմար հիմքի ստեղծմանը, որը հետագայում կարող էր օգտագործվել սրտային հյուսվածքների ինժեներության  համար:Այս հետազոտության  արդյունքները հրապարակվել  են International Cell Journal- ում:

«Ո՞վ ենք մենք» ​​ֆիլմը, որի հեղինակը և ռեժիսորն է Աբոլհասան Քեյվանը, երկու խոշոր մրցանակի է արժանացել Կանադայի Տորոնտո քաղաքի Կանադական կինոփառատոնում՝ նվաճելով  լավագույն նկարահանման և լավագույն ֆիլմի մրցանակները: Սոցիալական թեմայով «Ո՞վ ենք մենք» ֆիլմը այս փառատոնում մրցեց աշխարհի տարբեր երկրներից ներկայացված հարյուրավոր ֆիլմերի հետ և, ի վերջո, արժանացավ լավագույն ֆիլմի  և լավագույն նկարահանման մրցանակներին: Միջազգային փառատոնն ամեն տարի անցկացվում է Կանադայի Տորոնտո քաղաքում` կինոարտադրությանը և աշխարհի անկախ կինոգործիչներին օգնելու համար:

Անցյալ տարի այս ֆիլմը նույնպես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում երեք միջազգային կինոփառատոններում շահել էր լավագույն ֆիլմի և   լավագույն կինոռեժիսորի մրցանակները։

Ֆիլմն ընդունվել է մի շարք հեղինակավոր միջազգային փառատոնների, այդ թվում ՝ Հյուսթոնի ամերիկյան 54-րդ կինոփառատոնում, որի արդյունքների մասին շուտով կհայտարարվի: Այս ֆիլմի պատմությունը, ինքնության ճգնաժամի մասին է: Կփորձեմ համառոտ ներկայացնել պատմությունը։ Բահրամը կորցնում է իր սիրած աղջկա հետ ապրելու հնարավորությունը` աղջկա արտագաղթի պատճառով: Ապա նա հասկանում է, որ իր հայրն ու մայրը նրանք չեն,ովքեր մեծացրել ու դաստիարակել են նրան։  Նրա կյանքը հայտնվում է մարտահրավերի առջև: Այսուհետև նա  սկսում է  որոնել  իր ինքնության ճգնաժամի համար, հարմար պատասխան, ճգնաժամ, որը  այլայլել է նրա կյանքը և նրա մոտ ծագել է հետևյալ հարցը՝ ինքնության փլուզումից ծագած հարցը. Ո՞վ եմ ես, և որ դրանից ավելի կարևոր  հարց՝ ո՞վ ենք մենք:

Մոհամմադ Էհսանին   շահել է Կրթության, գիտության և մշակույթի իսլամական միջազգային կազմակերպության՝ ISESCO-ի   Կինոյի ստեղծագործական մրցանակը: Իսլամական երկրներում խաղաղության և շրջակա միջավայրի ոլորտում Իրանը ներկայացնող Մոհամմադ Էհսանիի նվաճած այս մրցանակը մեկն է այն ստեղծագործական մրցանակներից,որ  իսլամական կազմակերպության կողմից շնորհվում է  իսլամական երկրների հաղթողներին: 

Իսլամական, կրթական, գիտական ​​և մշակութային կազմակերպությունը իսլամական կոնֆերանսի կազմակերպությանը կից կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1979-ի մայիսին: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում, ունի 57 իսլամական անդամ երկիր, ներառյալ Իրանը: Այս կազմակերպությունը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության (OIC) հովանու ներքո և ակտիվ գործունեություն է ծավալում իսլամական երկրների կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև անդամ երկրների միջև կապերն ամրապնդելու նպատակով:

 

«Համունի օրերը», «Ղարուն», «Շուխ», «Ուրմիայի կինը», «Մինայի գմբեթ», «Թավրիզ. Մոռացված աշխարհի պատկերները», «Իրանի ՁԻԱՀ-ը», «Ռախշ բար նաղշ» վավերագրական ֆիլմերը  Մոհամմադ Էհսանիի  նկարահանած այլ ֆիլմերից են, որոնց մի մասը վերաբերում է շրջակա միջավայրին: