Կորոնավիրուսը և մենք(2)
https://parstoday.ir/hy/radio/world-i146846-Կորոնավիրուսը_և_մենք(2)
Այն օրերին, երբ կորոնավիրուսը վտանգեց շատ մշակութային հավաքներ, երաժշտական ​​միջավայրը, ներառյալ համերգները նույնպես ազդվեցին հիվանդությունից։ Համայն աշխարհում չեղարկվեցին բոլոր համերգները ,որը մեծապես ցնցեց այս ոլորտի արվեստագետներին ու աշխատողներին: Սակայն նման պայմաններում, ԶԼՄ-ները միայնակ չթողեցին երաժշտության աշխարհը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2021 09:32 Asia/Tehran

Այն օրերին, երբ կորոնավիրուսը վտանգեց շատ մշակութային հավաքներ, երաժշտական ​​միջավայրը, ներառյալ համերգները նույնպես ազդվեցին հիվանդությունից։ Համայն աշխարհում չեղարկվեցին բոլոր համերգները ,որը մեծապես ցնցեց այս ոլորտի արվեստագետներին ու աշխատողներին: Սակայն նման պայմաններում, ԶԼՄ-ները միայնակ չթողեցին երաժշտության աշխարհը:

Մի քանի ամիս էր ինչ աշխարհը կորոնավիրուսի շոկի պատճառով անճարակ վիճակի էր մատնվել և պատմության ամենավարակիչ հիվանդություններից մեկի վերահսկման լավագույն և կարևորագույն տարբերակը առաջարկվեց՝ կարանտինը: Այս դեպքը պատահեց այն պայմաններում ,երբ ոչ ոք պատրաստ չէր ընդունելու 21-րդ դարում նման պանդեմիա և վարակիչ հիվանդություն: Կարանտինի ընթացքում, լսողական , տեսողական և ընթեռնելի առաջարկների շուկան շատ թեժացավ, և սոցիալական ցանցերում շատ օգտատերեր  միմյանց կինոնկարներ, գրքեր և երաժշտություն առաջարկեցին:Աշխատանքներ ,որոնք տանը անցկացրած օրերն ավելի օգտակար ու հանդուրժելի էր դարձնում։

Արվեստագետները ևս անգործ չմնացին և իրենց արվեստը ներկայացնելու համար արդի մեթոդների դիմեցին: Եթե չլիներ կորոնավիրուսը,այն երգիչներն ու նվագիչները  ,որոնք ,այս ժամանակաշրջանում յուրաքանչյուրը մի քաղաքում կամ դահլիճում  համերգներ էր կազմակերպելու ,դիմեցին սոցցանցերին ,որպեսզի իրենց  լսարանը միայնակ չմնա և կարանտինի ժամանակ ժամեր ,օրեր ու գիշերներ իրենց տներում  կենդանի վայելեն նրանց կատարումները:

Վստահաբար հիշում եք ,որ այս  ոլորտում կատարված հետաքրքիր քայլերից արվեստագետներին ուղղված կոչն էր ,որպեսզի իրենց բնակարանների պատուհաններից կամ տանիքներից  ուրիշների համար երաժշտություն կատարեն ու իրենց կատարումները նկարահանեն: Այսպիսով, ամբողջ աշխարհի երաժիշտները որոշեցին կարանտինում գտնվող մարդկանց լսելի դարձնել իրենց և իրենց նվագարանների  ձայները :

Բայց սա դեռ ամենը չէր:Կորոնավիրուսի համաճարակից  հետո ֆիզիկական վաճառքը նվազեց մեկ երրորդով, իսկ թվայնացված  աշխատանքների վաճառքը ՝ մոտ 11 տոկոսով:Փաստերը ապացուցում են ,որ  փոփոխության է ենթարկվել , մարդկանց երաժշտություն լսելու ձևերը:Առցանց երաժշտական մի ​​ընկերություն հաղորդել է, որ համաճարակային շրջանում ունկնդիրները  ավելի շատ երաժշտություն են լսում հեռուստացույցի և խելացի սարքերի ծրագրերի միջոցով:

Ըստ ուսումնասիրությունների , այս համաճարակի ազդեցությունն այս ոլորտում այն աստիճանի  է, որ նույնիսկ լսարանի  սովորություններն են փոխվել:Օրինակ ՝ արձակուրդների ժամանակ ավելի տարածված ոճը ,այժմ դարձել է լսարանի  առօրյա սնունդը:Այլ կերպ ասած, հանգստացնող երաժշտության ոճը ավելի  է տարածվել  ,համեմատած անցյալի:

Երբ խիստ արգելվեցին հավաքները, արվեստագետներն  իրենց բնակարաններից  անմիջականորեն շփվեցին  իրենց լսարանի հետ Twitter- ի, Instagram- ի և այլ միջոցներով:Հեռարձակման գործոնները,  գումար վաստակելու նոր եղանակներ են առաջարկում, այդ թվում ՝ բաժանորդագրվել արվեստագետների  ցանցերում , որոնք ապահովում են վաղաժամ  կամ բացառիկ  հասանելիություն նյութին,նաև հնարավորություն են ընձեռնել վիրտուալ հանդիպումների և դրամական մեկնաբանությունների համար:

Օրինակ, Չինաստանում մշակվեց առցանց երաժշտական ​​ծրագիր, որի միջոցով երաժիշտների 80 տոկոսը ավելացրեցին իրենց եկամուտները ավելի քան 50 տոկոսով և  նույնիսկ մի շարք արվեստագետներ հայտարարել են իրենց եկամտի 100 տոկոս աճի մասին: Այսպիսով  կարելի է ասել, որ երաժիշտների, հրատարակիչների և պրոդյուսերների համար լսարանի  հետ հաղորդակցվելու նմանօրինակ  նոր ձևերը,երկարատևում  կարող են դառնալ  միջոց ,արվեստագետների` տնտեսական կարողությունը  բարձրացնելու , նրանց  ապրուստը բարելավելու և երաժշտական ​​արդյունաբերությունը կենդանի պահելու համար:

Աշխարհի այլ մասերում մշակվել են պլատֆորմեր , որոնց միջոցով արվեստագետները , բացի երաժշտություն կատարելուց, կապ են հաստատում  լսարանի  հետ և նրանց  հետ կիսում իրենց ցանկացած  նյութեր:Իհարկե, պլատֆորմներն այս եղանակով գումար չեն վաստակում, բայց անուղղակիորեն վայելում են արտոնություն  և ֆինանսական աջակցություն:

Բացի այդ, սպառողների թվի աճի հետ մեկտեղ ,փոխվել է նաև սպառման սովորությունները:Որոշ սպառողներ, տանը օգտվում  են  բաժանորդագրման ծառայություններից :Մյուսները չեղյալ են հայտարարել իրենց բաժանորդագրությունը ՝ ֆինանսական ճնշումների պատճառով:Չմոռանանք, որ երկակի բիզնես ծառայություններ մատուցող որոշ ընկերություններ, ճգնաժամի պայմաններում կապ են պահպանում երաժշտության սիրահարների հետ ՝ ժամանակավորապես անվճար ծառայություններ մատուցելով սպառողներին, մինչև տնտեսական պայմանների բարելավումը:

 Կորոնավիրուսի ժամանակաշրջանում նաև ականատեսը եղանք ,որ շատ երաժշտագետներ  հակվել են  սինգլներ պատրաստելով  (= Single Track) և այն վիրտուալ միջավայրում տարածելով:Ինչպես գիտեք, պատմության ընթացքում տեխնոլոգիան և աուդիո կրողներն են  ինչ-որ կերպ որոշել  երաժշտության արտադրության քանակը:Օրինակ, մի ժամանակահատվածում կար գրամաֆոն, որի  սահմանած տարածքի պատճառով սկավառակի վրա  կարող էր տեղավորվել միայն մեկ երգ:Հետագային շուկա մտավ ձայներիզը ,որի վրա կարելի էր ձայնագրել մեկ ժամից մինչև 90 րոպե: Ավելի ուշ, երբ երաժշտական ​​արտադրությունները թողարկվեցին ձայնասկավառակի վրա, աշխատանքները թողարկվեցին մոտավորապես 35-ից 40 րոպեում, և արտադրական կարողականությունը  կրկին նվազեց , մինչև որ ձայնակիրները  CD- ից անցան դեպի դեյթաների:Հենց այդ ժամանակ էր, որ կարող էիք արվեստագետին  ասել, որ իր արտադրանքը առանց միջնորդի և ավելի քիչ քան երեք րոպեի սահմանում հասցնի լսարանին: 

Իհարկե, աշխարհի որոշ վայրերում, երաժշտական ​​արդյունաբերությունը որոշ չափով վերականգնվեց բազմաթիվ հովանավորությունների և ֆինանսական ջանքերի շնորհիվ:Միջազգային կազմակերպությունների աջակցությունը, ինչպիսիք են՝ UMG (Universal Music Group Live Nation Entertainment), ինչպես նաև երաժշտության առցանց հեռարձակման  հսկաները,նաև հաճախորդների ֆինանսական աջակցությունը:

Շատ պրոդյուսերներ  մշակել են մեխանիզմ, որը թույլ է տալիս սպառողներին ,ուղղակիորեն ֆինանսավորել իրենց ցանկացած ստեղծագործությունների հեղինակներին և տերերին:Այլ օրինակներից են՝դժվար պայմաններում  և երաժշտության ներկայացման առկախման դեպքում ,արտոնության իրավունք, անտոկոս կանխավճարներով:

Պետական սեկտորներում,  որոշ կառավարություններ օգնության փաթեթներ են տրամադրել ճգնաժամից տուժած արդյունաբերություններին և աշխատողներին ,որը  ներառում է  տրիլիոններ դոլար՝   ծախսերի, նպաստների  և վարկերի համար:Քաջալերական այդ հատկացումները  երաժշտական ​​արդյունաբերության համար հատկացված չեն , բայց դրանցից շատերը կանոնակարգեր  են՝ ԶԼՄ-ների , արվեստի և մշակութային  աշխատանքների ,ինչպես նաև տուժած աշխատավորների համար ապահով ցանցերի տարածման հարցով:

Իրանական երաժշտության հրատարակիչ, պրոդյուսեր և հետազոտող նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային երաժշտական ​​ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ Արդավան Ջաֆարյանը ,անդրադառնալով Կորոնավիրուսի համաճարակից  հետո ,աշխարհում երաժշտության  ​​տնտեսական համակարգի անբարենպաստ  պայմաններին, ասում է.

«Այս իրավիճակում կառավարության պարտականություններից մեկը կարող է լինել՝աջակցել երաժշտության ուսուցիչներին և դասախոսներին, ովքեր գործնականում կորցրել են իրենց աշխատանքը ,երբ փակվեցին արհեստանցոներն և ուսումնական կենտրոնները:Կորոնավիրուսի բռնկումը պարզապես շփոթի մատնեց  աշխարհին, և ոչ մի  երկիր պատրաստ չէր ընդունել այն: Այսպիսով, առայժմ  անհրաժեշտ են կարճաժամկետ քաղաքականություններ, որոնք պետք է օգնեն մշակութային և գեղարվեստական ոլորտի խոցելի ​​արդյունաբերություններին:Համոզված եմ , որ այս աջակցության ելակետը՝ երաժշտական ​​դպրոցներն ու կողմնակի  արդյունաբերություններն են, որոնք զրկվել են կենդանի երաժշտության կատարումներից»:

Երաժշտության արդյունաբերության տնտեսական վիճակի բարելավմանը նպաստող  այս ջանքերից բացի, մասնագետները կանխատեսում են, որ երաժշտությունը մեծ թռիչք կկատարի հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում:Նրանք ընդգծում են, որ այս ժամանակամիջոցում երաժշտական աշխատանքները իբր դադարել են ,սակայն իրականում արվեստագետներին  պատեհ առիթ է ընձեռվել ,որպեսզի մտածեն նոր և իհարկե լավ գործերի մասին և իրականում վերարտադրեն  իրենց գաղափարները և վերադառնան իրենց էությանը:

Արվեստը և հատկապես երաժշտությունը ,կորոնավիրուսից հետո կսկսի և կփորձի մի նոր վերածնունդ,քանի որ այս արվեստագետները տարվա ընթացքում հաճախ մտածում են զանազան համերգներ անցկացնել և մտավոր ու աշխատանքային զբաղվածության պատճառով շատ էլ չեն մտածում բովանդակալից արտադրության մասին: Լսարանին ճանաչելու համար քայլերը հազվադեպ են լինում և քիչ հնարավորություն կա լսարանի և արվեստագետի միջև գաղափարների և ցանկությունների փոխանակման համար: Բայց կորոնավիրուսի  ժամանակ ,շատ արվեստագետներ ավելի լավ կապ հաստատեցին իրենց երկրպագուների կամ հետևորդների հետ ,և այդ կապը ազդեցիկ էր նրանց ցանկացած երաժշտությունը ճանաչելու համար: Հետեւաբար, ապագայում աշխատանքի որակը կբարձրանա և ինքնաբերաբար դրական ազդեցություն կունենա երաժշտական ​​տնտեսության վրա,իհարկե, այս շրջանը գուցե պատճառ է հանդիսացել, որ մի շարք արվեստագետներ ֆինանսական խնդիրների պատճառով այլ աշխատանքի անցնեն ու չվերադառնան երաժշտական ​​ասպարեզ:Բայց մի շարք արվեստագետներ, ովքեր ավելի պրոֆեսիոնալ կերպով են նայում երաժշտությանը, հաստատ ավելի լուրջ են վերաբերվելու  իրենց աշխատանքին:

Չնայած բոլոր դրական քայլերին, որոնք արվել են երաժշտության ոլորտում,անտարակույս՝ հետկորոնավիրուսային շրջանում, կենդանի երաժշտության և համերգների հետ կապված խնդիրներ հաստատ կլինեն:Որոշ դեպքերում, դժվար կլինի վերականգնել լսարանի վստահությունը: Ուսումնասիրության  համաձայն, չնայած պատվաստումների ներկայիս ընթացքին և ապագայում հանրային իմունիտետի խոստմանը, մարդկանց կեսը ասում է, որ վերաբացումից հետո պատրաստ չէ հաճախել համերգ, կինոթատրոն կամ զբոսայգի:Որոշում, որն անպայման լուրջ ազդեցություն կունենա արվեստագետների  կյանքի վրա, քանի որ նրանց եկամտի երկու երրորդը ապահովվում  է կենդանի կատարումների միջոցով:

Եվ վերջապես, չի կարելի մոռանալ ,որ բժիշկները համոզված են, որ ստեղծելով ուրախ պահեր, ինչպիսիք են՝ հուսադրող, տրամադրություն բարձրացնող և հանգիստ երաժշտություն լսելով, հնարավոր է հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սթրեսը և ամրացնել իմունային համակարգը:Մի մոռացեք, որ երաժշտություն լսելն ու ցանկացած լարվածությունից խուսափելը ուժեղացնում է իմունային համակարգը և ձեզ ավելի դիմացկուն դարձնում յուրաքանչյուր հիվանդության նկատմամբ:Ուրեմն, վայելեք այս արվեստը և թույլ տվեք հաճելի նոտաները պարուրեն ձեր  հոգին և մարմինը: