Թուրքիայում փոքրամասնությունները միջազգային իրավունքի տեսանկյունից(9)
Հանուն բարձրյալի ,բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ:Այս հաղորդման ընթացքում նախ կանդրադառնանք Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների դիրքորոշումներին , այնուհետև այդ երկրի փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ միջազգային կառույցների և տարածաշրջանային դատարանների ներկայացրած զեկույցներին:Ընկերակցեք մեզ:
Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վերին ատյանների և դրանց հիմնականը համարվող՝ Սահմանադրության մոտեցումը ,նման է էթնիկ,լեզվական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ այդ փաստաթղթերի մոտեցմանը: Թուրքիայի սահմանադրության մեջ այդ երկրի քաղաքական համակարգի մասին ներկայացված մեկնաբանության համաձայն, Թուրքիան համարվում է աշխարհիկ, ժողովրդավարական և հանրապետական երկիր :Օրինակ, Սահմանադրության 10-րդ հոդվածը նշում է, որ բոլոր քաղաքացիները հավասար են և բացառվում է լեզվի, ռասայի, գույնի, սեռի, քաղաքական և կրոնական համոզմունքների հիման վրա որևէ խտրականություն:Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածը հստակորեն շեշտադրում է դավանանքի ընտրության և կրոնական արարողություններին և ծեսերին մասնակցելու ազատությունը:Չնայած այդ երկրի քաղաքացիների հավասարության վրա բազմիցս շեշտադրմանը, երբեմն խախտվում են կրոնական փոքրամասնությունների, այդ թվում ՝ ալևիների իրավունքները:Մինչդեռ հույն ուղղափառ, հայ և հրեա փոքրամասնությունների իրավունքները, հակառակ դրանց իրականացման թերություններին,ինչ-որ կերպ ընդունված են Թուրքիայի օրենսդրությունում, սակայն ալևիների դեպքում դա այդպես չէ ։ Հույն ուղղափառ, հայ եւ հրեա փոքրամասնությունները օգտվում են պետական սուբսիդավորման նպաստներից , սակայն նման օգնություն չի հատկացվում կրոնական փոքրամասնություններ՝ալևիներին ու յեզդիներին:
Թուրքիայում, կրոնական փոքրամասնությունները, իմասնավորի՝ ալևիները , որոնք նպաստել են Աթաթուրքի հաղթանակներին, միշտ աջակցել են աշխարհիկ և ոչ սունի հոսանքներին, քանզի նրանք միշտ մտահոգվել են իշխող համակարգի կողմից դիտվեն ,որպես աղանդավորներ : Կրոնական փոքրամասնությունների,այդ թվում ալևիների և քրիստոնյաների դառը փորձը հաստատում է նման գործընթաց: Ալևիականությունը, Թուրքիայի կարևոր կրոնական հոսանքներից մեկն է, և սուննիներից հետո այն համարվում է այդ երկրի ժողովրդի երկրորդ կրոնը:Թուրքիայի Ալևիները ճնշումներից ու վտարումից ապահով մնալու համար ,տարիներ շարունակ գերադասել են բնակվել քիչ բնակչություն ունեցող և գյուղական տարածքներում ,և այդ պատճառով նրանց Խմբակային մշակույթը մասամբ շարունակվում է ավանդաբար:
Օսմանցիների իշխանության շրջանում ,ալևիների պատմական փորձառությունը ,նրանց ստիպել է հովանավորել յուրաքանչյուր ոչ կրոնական և ոչ սունիական հիմունքներով կուսակցությանը ,նույնիսկ ժողովրդա-հանրապետական կուսակցությանը և մինչև օրս այս կուսակցությունը հզոր դիրք է վայելում ալևիների մոտ: Սիվաս քաղաքում 1993 թվականի հուլիսի 2-ին, ալևիների դեմ իրականացած կոտորածը այն աղետներից էր ,որը ձեռնարկեցին Թուրքիայի ծայրահեղականներն ու անջատականները:Արսալան Թաբրիզին «Թուրքիայի ալևիները, ճնշված փոքրամսնություն»խորագրով հոդվածում գրել է.«Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով, ի մասնավորի Ռեջեբ Թայիբ Էրդողանի ժամանակ ,ջանքեր իգործ դրվեցին ,որպեսզի ալևիները դրական մոտեցում դրսևորեն այս կուսակցության նկատմամբ ,սակայն թվում է ,որ դեռևս ավանդական ձևով չեն վստահում «Արդարաություն և զարգացում»կուսակցության պես պահպանողական ու ավանդական կուսակցություններին:2009 թվականին, Արդարություն և զարգացում կուսակցությունը մի նախագիծ ներկայացրեց Ալևի համայնքի պահանջների մասին քննարկումներ անցկացնելու և նրանց դժվարություններին վերահասու լինելու համար: Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամը լինելով ,ուսումնական արհեստանոցները կազմակերպվեցին ալևիական կազմակերպությունների ,NGO-ների և համալսարանականների մասնակցությամբ,սակայն այս արհեստանոցները մնացին ապարդյուն: 2011 թվականից իվեր Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ աղանդավորական ընթացքի ակտիվացումից հետո,ալևիների խնդիրների կարգավորման համար «Արդարություն և զարգացում »իշխող կուսակցության խոստումներից և ոչ մեկը չիրականացավ : Այս ժամանակահատվածում, Անկարայի կառավարության որոշ գործողությունները, ինչպիսիք են՝ Ստամբուլի երրորդ կամրջի անվանակոչումը, Սուլթան Սալիմ Յովուզի անունով , որը պատմության մեջ հայտնի է ալևիների սպանության առումով ,խիստ դժգոհություն և սարսափ առաջացրեց ալևիների մոտ:
Ալևիներից բացի ,Թուրքիայի հայ փոքրամասնությունը ևս պատմության ընթացքում խիստ բռնությունների ,նվաստացման ու անարգանքի են ենթարկվել, Թուրքիային իշխող համակարգերի միջոցով և այսօր ևս Արդարություն ու զարգացում իշխող կառավարությունը ,հակառակ որոշ կարգախոսների, հրաժարվել է վերադարձնել հայերի պատմական իրավունքները:
2011-ից 2013 թվականներին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա.վեհափառ հայրապետը ,առանձին գրություններ հղելով Ռեջեբ Թայիբ Էրդողանին ,ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր , պահանջել է վերադարձնել Կիլիկիո կաթողիկոսարանին պատկանող տարածքները ,որը սակայն մնաց անպատասխան: Հաջորդ փուլում խնդիրը արծարծվեց Թուրքիայի Սահմանադրական դատարանում ,սակայն այս դատարանը ևս հրաժարվեց հայցին ընթացք տալ: Իրանում լույս տեսնող «ԱԼԻՔ» հայկական օրաթերթի համաձայն՝ օսմանական կայսրության օրոք Կիլիկիո կաթողիկոսարանը աշխատում էր, որպես անկախ եկեղեցի:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի և տարածաշրջանային կառույցների ,ինչպես՝Եվրահանձնաժողովի զեկույցներում և մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում ,բազմիցս է քննադատվել Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների ,այդ թվում՝ ալևիների, հույների և հայերի կարգավիճակները: Մի շարք զեկույցներում շեշտվել է ,որ կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումը ,համարվում է Թուրքիայի կառավարության պաշտոնական գործելաոճը: Ինչպես օրինակ՝ Եվրահանձնաժողովի 2014-ի զեկույցում ակնարկվել է Թուրքիայի ԶԼՄ-ներում ,հայերի և այլ քրիստոնյաների ,նաև քուրդերի դեմ ռասիստական նյութերի հրապարակման ,ալևիների դեմ կրոնական ու լեզվական խտրականության ,քրիստոնյաների դեմ զզվանքի հետևանքով ոճրագործությունների ,քրիստոնեական եկեղեցիների դեմ հարձակման և Թուրքիայի դասագրքերում փոքրամասնությունների դեմ խտրական հարցերի արծարծմանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ևս Թուրքիային առնչվող դատական գործերի մեծ մասը, քուրդ փոքրամասնությունից հետո առնչվում են ալևի փոքրամասնությանը ,որոնցից երկուսին կանդրադառնանք: Մարդու իրավունքների եվրոպական ատյանը դատարանն ալևիների ձևակերպած դատական հայցին ,որն առնչվում է 2014-ին «կրոնական ուսուցումներին ալևիների պարտադիր մասնակցությանը »Թուրքիայից պահանջվել է պետական դպրոցների դասացուցակից հանել կրոնական ուսուցումը ,որպես պարտադիր առարկա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համոզմամբ ,Թուրքիայի դպրոցներում պարտադիր կրոնական դասընթացները ,խախտում են ուսուցման իրավունքի բնագավառում մարդու իրավունքների Եվրահանձնաժողովի կետերից մեկը: Դատարանը դիմել է Անկարայի կառավարությանը ,որպեսզի ուսուցման փոխարինող նոր համակարգ հաստատի ,ըստ որի աշակերտները պարտավոր չլինեն նման դասընթացներ անցկացնել: Թուրքիայի ուսուցման համակարգի համաձայն, Թուրքիայի օրենքով պաշտոնապես ճանաչված երկու կրոններ՝ քրիստոնյա և հրեա աշակերտները միայն իրավունք ունեն չմասնակցել Թուրքիայի պետական դպրոցների կրոնական դասաժամերին: Թուրքիան ,որպես Եվրախորհրդի անդամ ,պարտավոր է ընդունել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դատավճիռը և գործադրել այն ,սակայն Անկարան հրաժարվել է գործադրել այդ դատավճիռը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բացի «Կրոնական ուսուցումներում պարտադիր մասնակցության ալևիների բողոքի»դատական գործից ,ալևիներին կապված մշակութային և ուսումնական հիմնադրամի 2010-ի ներկայացրած բողոքի հիմամբ ,2016-ի ապրիլի 26-ին արձակած վճիռով հայտարարեց ,որ Թուրքիան խտրական մոտեցում է դրսևորում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ : Այդ խտրականություններից են ՝աղոթատեղիները պաշտոնապես չճանաչելը և կառավարության կողմից այդ սրբավայրերի կոմունալ վճարումները չկատարելը։
Թուրքիայում իսլամամետ հոսանքը ներկայումս ճանաչվում է երկու կուսակցություններով՝Արդարություն և զարգացում կուսակցության, որպես իշխող կուսակցություն և Բարօրություն կուսակցությունը,որպես ընդդիմություն:Մինչդեռ «Արդարություն և զարգացում»կուսակցության երկրորդ շրջանի գործելաոճը ազդված է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ աղանդավորական մոտեցմամբ ,«Բարօրություն»իսլամամետ հոսանքը շեշտում է Թուրքիայի Սահմանադրության մեջ եղբայրությունն ու հավասարությունը և , այդ երկրում կրոնական փոքրամասնությունների հիմնական ազատությունների ու իրավունքների հարգումը։
Ալևի կրոնական փոքրամասնությունից բացի ,հայ և հույն կրոնական փոքրամասնությունները ևս անգամներ մարդու իրավունքների եվրոպական դատարանին բողոքել են Թուրքիայի վերաբերմունքի կապակցությամբ:«Politics First»պարբերաթերթի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադո փոլոսը համոզված է ,որ Թուրքիան կրոնական փոքրամասնությունների հարցով միջազգային օրենքները և մարդու իրավունքները գլխավոր խախտողներից է:Նրա խոսքով ՝ Թուրքիան բռնագրավելով Կիպրոսի հյուսիսային տարածքը և հույն բնակիչների դեմ էթնիկ զտում իրականացնելով և Կիպրոսի այսդ հատվածում ոչնչացնելով հունական մշակույթը ,խախտել է միջազգային օրենքները»:
Հատկանշական է ,որ Իրաքի եզդիների դեմ ԻԼԻՊ-ի ոճրագործությունների ժամանակ ,Թուրքիան հրաժարվեց ազդեցիկ քայլեր կիրառել ,որը վկայում է եզդիների նկատմամբ Անկարայի գործելաոճի մասին:
Սա այն պայմաններում է ,երբ «Արդարություն և զարգացում »կուսակցության օրոք ,ավելի է բարելավվել որոշ փոքրմասնությունների,իշարս հրեաների իրավիճակը: Այս բոլոր պարագաները ապացուցում են ,որ Թուրքիայի կառավարությունը ,ի բացառյալ հրեաների ,բոլոր այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցում է դրսևորում և խախտում է նրանց իրավունքը մշակութային,ուսումնական ,կրոնական ,տնտեսական ու քաղաքական բնագավառներում:
Հարգելի ունկնդիրներ ավարտեցինք այսօրվա հաղորդումը:Հաջորդ թողարկման ընթացքում քննարկելու ենք Թուրքիայում էթնիկ , ռասայական, լեզվական, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների իրականացման կամ խախտման ոլորտներն ու օրինակները `հիմնվելով փոքրամասնությունների իրավունքների միջազգային փաստաթղթերի վրա։ Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: