Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը (7)
https://parstoday.ir/hy/radio/world-i148124-Պաղեստինյան_հիմնախնդրի_լուծման_Իրանի_տարբերակը_(7)
10 մասից բաղկացած «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Պաղեստինյան հիմնախնդրի լուծման ցուցանիշները՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2021 07:23 Asia/Tehran

10 մասից բաղկացած «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Պաղեստինյան հիմնախնդրի լուծման ցուցանիշները՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից։

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագծի կետերի և այդ կապակցությամբ արտացոլումների մասին: Այսօր  կանդրադառնանք այս նախագծի իրականացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Սիոնիստական ​​ռեժիմի էքսպանսիոնիստական ​​ծրագիրը՝  շեշտը դնելով նոր  նախագծերի վրա, հատկապես Թրամփի և Բայդենի օրոք: Մնացեք մեզ հետ:

---

Պաղեստինում ազգային հանրաքվե անցկացնելու Իրանի ժողովրդավարական նախագիծը ներկայացվել է այն ժամանակ, երբ վերջին տասնամյակներում ԱՄՆ -ը մի քանի անարդար ծրագրեր է կազմել Պաղեստինի խնդրի վերաբերյալ: Վերջին չարաբաստիկ ծրագիրը դարի գործարքն է:

«Դարի գործարք» ծրագիրը, որն արաբական երկրներին պարտադրեց Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, Իսրայելի ռեժիմի անմիջական մասնակցությամբ և Թրամփի փեսա Քուշների հսկողությամբ: Դա մի ծրագիր է, որը խախտում է պաղեստինցիների իրավունքները, հակասում է ՄԱԿ -ի կոնվենցիաների, միջազգային իրավունքի չափանիշներին և մարդու իրավունքների ձգտումներին: ԱՄՆ կառավարությունը միշտ պնդում է, որ հավատարիմ է միջազգային իրավունքին, սակայն ներկայացրել է  մի օրինագիծ, որը խախտում է Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ -ի բոլոր բանաձևերը:

Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է Պաղեստինում միջազգային իրավունքի և ժողովրդավարության վրա հիմնված ազգային հանրաքվեի ծրագիրը: Իրանի ծրագրի նշանակությունն այն է, որ այն անդրադառնում է համաշխարհային հասարակական խղճին և հասարակական կարծիքին և դա ապացուցում է, որ սիոնիստների կողքին Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ԱՄՆ -ի պահանջը ոչ այլ ինչ էր, քան քարոզչական սուտ: Բացի այդ, ԱՄՆ-ն պնդում է, որ հարգում է ժողովրդի քվեն և կարծիքը, իսկ ինքնորոշման իրավունքը սուտ է և Արևմուտքը չի ձգտում  ապահովել Պաղեստինի ժողովրդի իրավունքները և միջազգային կանոնների իրականացումը:

Դարի գործարքը հիմնված է կեղծիքի վրա

 

Դարի գործարքի և Արևմտյան ափի միացման ծրագիրը հիմնված է այն կեղծ փաստի վրա, որ մինչ Իսրայելի կեղծ պետության ձևավորումը Պաղեստինը անօգուտ և անմարդաբնակ երկիր էր: Այս կեղծ փաստարկով է, որ Իսրայելի օկուպանտ ռեժիմը պնդում է, որ այդ հողերը պետք է կցվեն Իսրայելին: Սակայն Պաղեստինում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու և երկրի հիմնական սեփականատերերի վրա կենտրոնանալու Իրանի ծրագիրը, թեև իրականացման ընթացքում կանգնած է մարտահրավերների առջև և կարճաժամկետ հեռանկարում չի իրականացվի, սակայն այլընտրանք առաջարկ է, որը կասկածի տակ  է դնում Իսրայելի պնդումը: Պաղեստինում ազգային հանրաքվեի ծրագիրը դարի գործարքի դիմաց է, որը ձգտում է օկուպացված տարածքները միակողմանի զիջել Իսրայելին: Արևմտյան ափին միանալու ծրագիրը, որին նույնիսկ Եվրամիությունը կտրականապես դեմ էր, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին և այնպիսի միջազգային մարմինների որոշումներին, ինչպիսիք են ՄԱԿ -ը: Իսլամական Հանրապետության ծրագիրը հիմնված է միջազգային կանոնների վրա, ուստի այն շատ կարևոր է:

Պաղեստինում ազգային հանրաքվե անցկացնելու Իրանի ծրագիրը միայն Պաղեստինի մի մասին չի վերաբերում: Այս ծրագրի կարևորությունը կրկնակի է երբ ներկայիս  բարձրացվել է դարի գործարքի հարցը: Իրանի ծրագիրը կարող է կանխել դավաճանական ծրագրերի իրականացումը: Մանավանդ որ, չնայած Թրամփի պարտությանը և Ջո Բայդենի ընտրվելուն, դարի գործարքի հարցը չի վերացել: Իհարկե, թվում է, որ Միացյալ Նահանգների դեմոկրատները հստակ մոտեցում ունեն Հորդանան գետի Արևմտյան ափին միանալու ծրագրի նկատմամբ և հայտարարել են իրենց դեմ դիռքորոշումը այդ  մասին:

Դեմոկրատները դժվար թե ընդունեն Արևմտյան ափը բռնազավթված տարածքներին միացումը: Քանի որ Եվրոպան հայտարարել է իր հակառակությունը  այդ մասին: Հետեւաբար, դարի գործարքի եւ Սիոնիստական ​​ռեժիմի ընդլայնման ու նրա ագրեսիաների ավելացման պայմաններում իրանական ծրագիրը կարելի է համարել անթափանց պատնեշ:

Հորդանան գետի արևմտյան ափը միացնելու ծրագիրը և դարի գործարքը երկու ծրագրեև են, որոնց հասնելուն ձգտում է արևմտա-արաբա-եբրայական տիրապետության առանցքը

Իրանի Իսլամական Հանրապետությունը Պաղեստինի հարցում առանց էթնիկ կամ կրոնական նեղ հայացքի համապարփակ պայքարի ստեղծողն է: Իմամ Խոմեյնին,  նախաձեռնելով Ղոդսի համաշխարհային օրվա հռչակումը, Պաղեստինի հարցը, որը զուտ արաբական հարց էր վերածեց միջազգային և իսլամական հարցի: Այս գործընթացը ամրապնդվեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի  կողմից Պաղեստինում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Իրանի կողմից այս հարցի  առաջադրման պատճառն այն է, որ միջազգային կազմակերպությունները ձախողել են պաղեստինցիների իրավունքները վերականգնելու հարցում: ԱՄՆ -ն ոչ մի ուշադրություն չի դարձնում Պաղեստինին վերաբերող բանաձեւերին եւ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին: Հետեւաբար, միջազգային օրենքի հիման վրա Իրանն առաջարկել է ճգնաժամի կարգավորման նախագիծ: Դրա պատճառն այն է, որ ստուգվի արևմտյան աշխարհի և Իսրայելի ռեժիմին հովանավորող պնդումները և բացահայտվի նրանց երկակի ստանդարտները: Արեւմուտքը երբեք չի հավատում ժողովրդավարությանը եւ հանրաքվեին: Արեւմտյան աշխարհը ընդգծում է հրեական համայնքի ինքնորոշման իրավունքը եւ լռում է պաղեստինյան համայնքի ինքնորոշման իրավունքի մասին, ինչը ցույց է տալիս նրանց երկակի չափանիշները:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է միջազգայնորեն սկզբունքների վրա հիմնված առաջադեմ և իրավական ծրագիր, որը ոչ մի երկիր չի կարող մերժել քանի որ եթե, որևէ երկիր ​​մերժում է Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը, մերժում է ժողովրդավարության սկզբունքները: Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական գաղափարն է գրավյալ տարածքների վերադարձը և Պաղեստինի վրա սիոնիստական ​​տիրապետության կանխելը:

Այդ պատճառով է, որ հանրաքվեի ծրագիրը նախատեսված է այս նպատակին հասնելու համար, և իրականում այն ռազմական լուծման մյուս կողմն է, հանրաքվեի ծրագիրը ոչ միայն չի  հակասում  ռազմական լուծմանը և դիմադրությանը ,այլև  ընդլայնում է Դիմադրության ճակատի գործիքները:

Դարի գործարքը իրականում միակողմանի ծրագիր է՝ հօգուտ Սիոնիստական ​​ռեժիմի

Մինչ Պաղեստինում ազգային հանրաքվեի ծրագիրը հիմնված է միջազգային իրավունքի կանոնների վրա, դարի գործարքի չարաբաստիկ ծրագիրը հակասում է միջազգային իրավունքի կանոններին: Պաղեստինյան հարցերի փորձագետ Մեհդի Շաքիբային կարծում է, որ «Դարի գործարքն իրականում Սիոնիստական ​​ռեժիմի համապարփակ ծրագիր է և վերջ է դնում Պաղեստինի հարցին: Այս ծրագրի համաձայն, պաղեստինյան կողմը կհեռացվի հավասարումից, և հավասարումից կհանվեն Պաղեստինի ճգնաժամի հետ կապված բոլոր նախկին ծրագրերը և ՄԱԿ -ի բոլոր բանաձևերը:Այնպես որ թե Պաղեստինը մասնատելու ծրագիրը (բանաձև 181) և թե  երկու պետությունների ծրագիրը որը ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությունն ունեն անտեսվել են դարի գործարքում: Ըստ այդմ, դարի գործարքը, որը իրավական հիմք չուներ և հիմնված էր միայն ուժի և միակողմանիության վրա, գործնականում պայմաններ է ստեղծում ի վնաս պաղեստինյան հասարակության և ճանաչում է Սիոնիստական ​​ռեժիմի տիրապետությունը ողջ գրավյալ տարածքի վրա: Այս իմաստով, Պաղեստինի ժողովրդի ցանկացած դիմադրություն համարվում է ահաբեկչական գործողություն: ԱՄՆ -ի, այնուհետև Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչության ցանկում ՀԱՄԱՍ -ի ընդգրկումը կատարվել է այս շրջանակներում: Այն նաեւ Սիոնիստական ​​ռեժիմին թույլ է տալիս շարունակել օկուպացիան: Երուսաղեմը որպես Սիոնիստական ​​ռեժիմի մայրաքաղաք հռչակելը և ԱՄՆ -ի դեսպանատան փոխանցումն այս քաղաք, ինչպես նաև օկուպացված Գոլանի բռնակցման և Միացյալ Նահանգների կողմից Արևմտյան ափի մի մասերի ճանաչումը կատարվել են այդ շրջանակներում: Բայց Իրանի կողմից առաջարկված հանրաքվեի ծրագիրը, Պաղեստինի ճակատագիրը որոշելու համար, ըստ էության, ցանկացած գործողություն, բացի ընտրություններին գնալուց և Պաղեստինի ժողովրդի որոշում կայացնելուց, անօրինական է համարվում»:

Եթե ​​դարի գործարք ծրագիրը պետք է դիտարկվի միջազգային իրավունքի կանոնների և մոտեցումների համաձայն, ապա Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ -ի և Սիոնիստական ռեժիմի մոտեցումները հիմնված են ջունգլիների օրենքի և ագրեսիվ ռեալիզմի չափանիշների վրա: Այս մոտեցումն ու այս տեսակետը շատ բացասական կողմեր ​​ունեն և զայրույթ ու զզվանք են առաջացնում իսլամական աշխարհում և ազատ ժողովուրդների շրջանում: 

Բայց Իսլամական Հանրապետության ծրագիրը արդարության և ինքնորոշման իրավունքի տեսքով, տեղավորվում է ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում և լրացնում է Պաղեստինի ազատագրման դիմադրողական մոտեցումը: