Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը (7)
10 մասից բաղկացած «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Պաղեստինյան հիմնախնդրի լուծման ցուցանիշները՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից։
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Պաղեստինյան հիմնախնդրի լուծման Իրանի տարբերակը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Պաղեստինում ազգային հանրաքվեի նախագծի կետերի և այդ կապակցությամբ արտացոլումների մասին: Այսօր կանդրադառնանք այս նախագծի իրականացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի էքսպանսիոնիստական ծրագիրը՝ շեշտը դնելով նոր նախագծերի վրա, հատկապես Թրամփի և Բայդենի օրոք: Մնացեք մեզ հետ:
---
Պաղեստինում ազգային հանրաքվե անցկացնելու Իրանի ժողովրդավարական նախագիծը ներկայացվել է այն ժամանակ, երբ վերջին տասնամյակներում ԱՄՆ -ը մի քանի անարդար ծրագրեր է կազմել Պաղեստինի խնդրի վերաբերյալ: Վերջին չարաբաստիկ ծրագիրը դարի գործարքն է:
«Դարի գործարք» ծրագիրը, որն արաբական երկրներին պարտադրեց Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, Իսրայելի ռեժիմի անմիջական մասնակցությամբ և Թրամփի փեսա Քուշների հսկողությամբ: Դա մի ծրագիր է, որը խախտում է պաղեստինցիների իրավունքները, հակասում է ՄԱԿ -ի կոնվենցիաների, միջազգային իրավունքի չափանիշներին և մարդու իրավունքների ձգտումներին: ԱՄՆ կառավարությունը միշտ պնդում է, որ հավատարիմ է միջազգային իրավունքին, սակայն ներկայացրել է մի օրինագիծ, որը խախտում է Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ -ի բոլոր բանաձևերը:
Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է Պաղեստինում միջազգային իրավունքի և ժողովրդավարության վրա հիմնված ազգային հանրաքվեի ծրագիրը: Իրանի ծրագրի նշանակությունն այն է, որ այն անդրադառնում է համաշխարհային հասարակական խղճին և հասարակական կարծիքին և դա ապացուցում է, որ սիոնիստների կողքին Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ԱՄՆ -ի պահանջը ոչ այլ ինչ էր, քան քարոզչական սուտ: Բացի այդ, ԱՄՆ-ն պնդում է, որ հարգում է ժողովրդի քվեն և կարծիքը, իսկ ինքնորոշման իրավունքը սուտ է և Արևմուտքը չի ձգտում ապահովել Պաղեստինի ժողովրդի իրավունքները և միջազգային կանոնների իրականացումը:
Դարի գործարքի և Արևմտյան ափի միացման ծրագիրը հիմնված է այն կեղծ փաստի վրա, որ մինչ Իսրայելի կեղծ պետության ձևավորումը Պաղեստինը անօգուտ և անմարդաբնակ երկիր էր: Այս կեղծ փաստարկով է, որ Իսրայելի օկուպանտ ռեժիմը պնդում է, որ այդ հողերը պետք է կցվեն Իսրայելին: Սակայն Պաղեստինում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու և երկրի հիմնական սեփականատերերի վրա կենտրոնանալու Իրանի ծրագիրը, թեև իրականացման ընթացքում կանգնած է մարտահրավերների առջև և կարճաժամկետ հեռանկարում չի իրականացվի, սակայն այլընտրանք առաջարկ է, որը կասկածի տակ է դնում Իսրայելի պնդումը: Պաղեստինում ազգային հանրաքվեի ծրագիրը դարի գործարքի դիմաց է, որը ձգտում է օկուպացված տարածքները միակողմանի զիջել Իսրայելին: Արևմտյան ափին միանալու ծրագիրը, որին նույնիսկ Եվրամիությունը կտրականապես դեմ էր, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին և այնպիսի միջազգային մարմինների որոշումներին, ինչպիսիք են ՄԱԿ -ը: Իսլամական Հանրապետության ծրագիրը հիմնված է միջազգային կանոնների վրա, ուստի այն շատ կարևոր է:
Պաղեստինում ազգային հանրաքվե անցկացնելու Իրանի ծրագիրը միայն Պաղեստինի մի մասին չի վերաբերում: Այս ծրագրի կարևորությունը կրկնակի է երբ ներկայիս բարձրացվել է դարի գործարքի հարցը: Իրանի ծրագիրը կարող է կանխել դավաճանական ծրագրերի իրականացումը: Մանավանդ որ, չնայած Թրամփի պարտությանը և Ջո Բայդենի ընտրվելուն, դարի գործարքի հարցը չի վերացել: Իհարկե, թվում է, որ Միացյալ Նահանգների դեմոկրատները հստակ մոտեցում ունեն Հորդանան գետի Արևմտյան ափին միանալու ծրագրի նկատմամբ և հայտարարել են իրենց դեմ դիռքորոշումը այդ մասին:
Դեմոկրատները դժվար թե ընդունեն Արևմտյան ափը բռնազավթված տարածքներին միացումը: Քանի որ Եվրոպան հայտարարել է իր հակառակությունը այդ մասին: Հետեւաբար, դարի գործարքի եւ Սիոնիստական ռեժիմի ընդլայնման ու նրա ագրեսիաների ավելացման պայմաններում իրանական ծրագիրը կարելի է համարել անթափանց պատնեշ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Պաղեստինի հարցում առանց էթնիկ կամ կրոնական նեղ հայացքի համապարփակ պայքարի ստեղծողն է: Իմամ Խոմեյնին, նախաձեռնելով Ղոդսի համաշխարհային օրվա հռչակումը, Պաղեստինի հարցը, որը զուտ արաբական հարց էր վերածեց միջազգային և իսլամական հարցի: Այս գործընթացը ամրապնդվեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի կողմից Պաղեստինում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Իրանի կողմից այս հարցի առաջադրման պատճառն այն է, որ միջազգային կազմակերպությունները ձախողել են պաղեստինցիների իրավունքները վերականգնելու հարցում: ԱՄՆ -ն ոչ մի ուշադրություն չի դարձնում Պաղեստինին վերաբերող բանաձեւերին եւ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին: Հետեւաբար, միջազգային օրենքի հիման վրա Իրանն առաջարկել է ճգնաժամի կարգավորման նախագիծ: Դրա պատճառն այն է, որ ստուգվի արևմտյան աշխարհի և Իսրայելի ռեժիմին հովանավորող պնդումները և բացահայտվի նրանց երկակի ստանդարտները: Արեւմուտքը երբեք չի հավատում ժողովրդավարությանը եւ հանրաքվեին: Արեւմտյան աշխարհը ընդգծում է հրեական համայնքի ինքնորոշման իրավունքը եւ լռում է պաղեստինյան համայնքի ինքնորոշման իրավունքի մասին, ինչը ցույց է տալիս նրանց երկակի չափանիշները:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացրել է միջազգայնորեն սկզբունքների վրա հիմնված առաջադեմ և իրավական ծրագիր, որը ոչ մի երկիր չի կարող մերժել քանի որ եթե, որևէ երկիր մերժում է Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը, մերժում է ժողովրդավարության սկզբունքները: Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական գաղափարն է գրավյալ տարածքների վերադարձը և Պաղեստինի վրա սիոնիստական տիրապետության կանխելը:
Այդ պատճառով է, որ հանրաքվեի ծրագիրը նախատեսված է այս նպատակին հասնելու համար, և իրականում այն ռազմական լուծման մյուս կողմն է, հանրաքվեի ծրագիրը ոչ միայն չի հակասում ռազմական լուծմանը և դիմադրությանը ,այլև ընդլայնում է Դիմադրության ճակատի գործիքները:
Մինչ Պաղեստինում ազգային հանրաքվեի ծրագիրը հիմնված է միջազգային իրավունքի կանոնների վրա, դարի գործարքի չարաբաստիկ ծրագիրը հակասում է միջազգային իրավունքի կանոններին: Պաղեստինյան հարցերի փորձագետ Մեհդի Շաքիբային կարծում է, որ «Դարի գործարքն իրականում Սիոնիստական ռեժիմի համապարփակ ծրագիր է և վերջ է դնում Պաղեստինի հարցին: Այս ծրագրի համաձայն, պաղեստինյան կողմը կհեռացվի հավասարումից, և հավասարումից կհանվեն Պաղեստինի ճգնաժամի հետ կապված բոլոր նախկին ծրագրերը և ՄԱԿ -ի բոլոր բանաձևերը:Այնպես որ թե Պաղեստինը մասնատելու ծրագիրը (բանաձև 181) և թե երկու պետությունների ծրագիրը որը ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությունն ունեն անտեսվել են դարի գործարքում: Ըստ այդմ, դարի գործարքը, որը իրավական հիմք չուներ և հիմնված էր միայն ուժի և միակողմանիության վրա, գործնականում պայմաններ է ստեղծում ի վնաս պաղեստինյան հասարակության և ճանաչում է Սիոնիստական ռեժիմի տիրապետությունը ողջ գրավյալ տարածքի վրա: Այս իմաստով, Պաղեստինի ժողովրդի ցանկացած դիմադրություն համարվում է ահաբեկչական գործողություն: ԱՄՆ -ի, այնուհետև Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչության ցանկում ՀԱՄԱՍ -ի ընդգրկումը կատարվել է այս շրջանակներում: Այն նաեւ Սիոնիստական ռեժիմին թույլ է տալիս շարունակել օկուպացիան: Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելը և ԱՄՆ -ի դեսպանատան փոխանցումն այս քաղաք, ինչպես նաև օկուպացված Գոլանի բռնակցման և Միացյալ Նահանգների կողմից Արևմտյան ափի մի մասերի ճանաչումը կատարվել են այդ շրջանակներում: Բայց Իրանի կողմից առաջարկված հանրաքվեի ծրագիրը, Պաղեստինի ճակատագիրը որոշելու համար, ըստ էության, ցանկացած գործողություն, բացի ընտրություններին գնալուց և Պաղեստինի ժողովրդի որոշում կայացնելուց, անօրինական է համարվում»:
Եթե դարի գործարք ծրագիրը պետք է դիտարկվի միջազգային իրավունքի կանոնների և մոտեցումների համաձայն, ապա Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ -ի և Սիոնիստական ռեժիմի մոտեցումները հիմնված են ջունգլիների օրենքի և ագրեսիվ ռեալիզմի չափանիշների վրա: Այս մոտեցումն ու այս տեսակետը շատ բացասական կողմեր ունեն և զայրույթ ու զզվանք են առաջացնում իսլամական աշխարհում և ազատ ժողովուրդների շրջանում:
Բայց Իսլամական Հանրապետության ծրագիրը արդարության և ինքնորոշման իրավունքի տեսքով, տեղավորվում է ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում և լրացնում է Պաղեստինի ազատագրման դիմադրողական մոտեցումը: