Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ (12)
https://parstoday.ir/hy/radio/world-i148268-Ճշմարտություն_և_վիրտուալ_աշխարհ_(12)
ԶԼՄ-ների դերը մեր այսօրվա կյանքում ,շատ առումներով նման է մեր պատմության կեղծ վզնոցին: Շատ օրինաչափություններ, որոնց մեդիան ստեղծում է մեզ համար վերանկարագրածի և կարծրատիպերի միջոցով, ինչպես այս պատմության վզնոցը, իմիտացիա են: Այս օրինաչափությունները , ինչպես արհեստական ​​մրգերը , գեղեցիկ են, բայց ոչ պիտանի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2021 07:50 Asia/Tehran

ԶԼՄ-ների դերը մեր այսօրվա կյանքում ,շատ առումներով նման է մեր պատմության կեղծ վզնոցին: Շատ օրինաչափություններ, որոնց մեդիան ստեղծում է մեզ համար վերանկարագրածի և կարծրատիպերի միջոցով, ինչպես այս պատմության վզնոցը, իմիտացիա են: Այս օրինաչափությունները , ինչպես արհեստական ​​մրգերը , գեղեցիկ են, բայց ոչ պիտանի:

Առաջին հաղորդվար

Հանուն բարձրյալի,բարի օր սիրելի բարեկամներ ,այսօրվա հաղորդումը սկսում ենք մի պատմվածքով: Արդյո՞ք համաձայն եք:

Երկրորդ Հաղորդավար

Այո ,ես համաձայն եմ սակայն թույլ տվեք ես էլ ողջունեմ բոլոր նրանց ,ովքեր միացել են մեզ և ասել բարև ,բարի հանդիպում :Կներեք մի պահ մոռացա ,որ վիրտուալ տարածքում ժամանակը իմաստ չունի :Իհարկե շատ էլ չեմ սխալվել ,քանի որ վիտուալ տարածքում ,օրը մնայուն է ,ուրեմն բարի օր: Դե սա էլ մեզ համար մի պատմություն է դարձել, Արտույտ ասա քո պատմությունը:

 

Առաջին հաղորդավար

 Լինում է չի լինում ,այս երկնի տակ Աստծուց բացի ոչ ոք չի լինում:Մի մարդ իր ընտանիքի հետ հրավիրվել էր մի մեծ խնճույքի ,նրա կինը խնճույքին  մասնակցելու նպատակով իր ընկերուհուց  ադամանդե մի վզնոց էր պարտք վերցրել:Երբ նրանք խնճույքից  տուն վերադարձան, կինը հասկացավ, որ վզնոցը չկա: Տղամարդը վաճառեց իր հոր ժառանգությունը և մեծ գումար պարտքով վերցրեց, որպեսզի  կարողանա գնել նմանատիպ վզնոց և վերադարձնել այն տիրոջը, նրանք  նույնիսկ ստիպված եղան  գնել ավելի փոքր բնակարան  և ազատել իրենց ծառայողներին: Իրենց  պարտքերը մարելու համար տասնամյակներ պահանջվեց:Այս ընթացքում նրանք երկուսն էլ քրտնաջան աշխատեցին և ծերացան ու հյուծվեցին:Մի օր կինը հանդիպեց իր ընկերուհուն,ընկերուհին նրան ասաց.«Շատ ես ծերացել :Կինը ևս ընկերուհու համար պատմեց ամբողջ եղելությունը:Ընկերուհին խիստ զարմացած նրան ասաց ,բայց այդ վզնոցը կեղծ էր..

 

Երկրորդ հաղորդավար

Այո ,այս պատմությունը, մեր պատմությունն է մեդիաի դարաշրջանում : Վստահաբար հարցնելու եք ,որ մեդիան ին՞չ կապ ունի այս պատմության հետ:

 

Հարկ է նշել, որ մեդիայի դերն այսօր մեր կյանքում շատ առումներով նման է մեր պատմության կեղծ վզնոցին:Շատ օրինաչափություններ, որոնց մեդիան ստեղծում է մեզ համար վերանկարագրման  և կարծրատիպերի միջոցով, ինչպես այս պատմության վզնոցը, իմիտացիա են:Այս օրինաչափությունները նման են արհեստական մրգերի ,որոնք թեև գեղեցիկ են ,սակայն ոչ պիտանի:Ինչպես օրինակ ԶԼՄ-ները,  մեր մտքում ընտանիքի հասկացության մասին մեծ ազդեցություն ունեն , սակայն ԶԼՄ-ների ներկայացրած  ընտանիքները հաճախ ավելի հարուստ կամ աղքատ են, ավելի ռոմանտիկ, ավելի խնդիրներ ունեցող  կամ ավելի կոպիտ են , քան իրական տարբերակները:Այս վերանկարագրվածները  շատ էլ նման չեն  իրական ընտանիքներին:Այս օրինաչափությունները կյանքում օգտագործելի չեն և եթե մեկը ցանկանա հետևել դրանց ,կվնասվի  նրա կյանքի բնական ընթացքը: 

 

Առաջին հաղորդավար

Շատ կինոնկարներում տեսնում ենք ,որ կանայք,տղամարդիկ, աղջիկները կամ տղաները մի երանելի գիշեր միմյանց շուրջ համախմբված ,ծիծաղում են ,ուրախանում  և ուտում ու խմում բազմազան ուտելիքներ ու ըմպելիքներ: Նման պատկերներ այնքան են կրկնվել որոշ մեդիաներում ,որ մենք բոլորս մտածում ենք թե՝ուրախությունը և հարազատությունը արևմտյան ապրելակերպի անբաժանելի մասնիկն են ,մինչդեռ այն ինչ այսօր իրականություն է արևմուտքում ,կապերի թուլացումը, միայնակությունը և դեպրեսիան է:Այն աստիճանի ,որ  միայնությունը , այսօր դարձել է համատարած խնդիրներից մեկը արևմտյան հասարակություններում:Եթե մարդկանց մոտ,ԶԼՄ-ների ներկայացրած մտերմությունը իրապես գոյություն ունենար ,ինչու՞  նրանք նախընտրում են ապրել կենդանիների հետ, քան մարդկանց :Հետաքրքիր է նշել, օրինակ, որ երբ Ֆրանսիայում ապրում էր ընդամենը վաթսուն միլիոն մարդ, կար ավելի քան յոթանասուն միլիոն ընտանի կենդանի: Իրոք, եթե մարդկային հարաբերությունները կայուն և անկեղծ լինեին, արդյո՞ք մենք նման տվյալների կհանդիպեինք:

 

Ոմանք մեկ ամսվա իրենց եկամուտը ծախսում  են մեկ գիշերվա խնջույքի համար , որպեսզի այդ ցուցադրական տեսարանները  իրականացնեն   իրենց կյանքում:Այս մարդիկ իրենք էլ գիտեն, որ այն, ինչ անում են, ոչ մի կապ չունի իրենց կյանքի իրականության հետ և  պարզապես մարդկանց փոխհարաբերությունների անիրական  ու ցուցադրական մի  պատկեր է:

....

Երկրորդ հաղորդավար

Լրատվամիջոցները մի բան վերանկարագրելու համար միշտ չէ, որ օգտագործում են «պատկերելու » կամ «ցուցադրման» ռազմավարությունը ,մի խորամանկ ռազմավարություն   մոդելավորման  և կարծրատիպերի ձևավորման համար՝ վերանկարագրման  կամ մի իրականության պատկերի վերացումն է :

1934 թվականին, Արգենտինայում ամերիկյան մի ֆիլմի ցուցադրումից  հետո,ներքնազգեստի վաճառքն այնքան նվազեց, որ վաճառականները բողոքեցին  ԱՄՆ-ի  դեսպանատան դեմ:Դրա պատճառը ֆիլմից միայն մեկ տեսարանն էր, մի տեսարան, որում դերասանը հանում է իր շապիկը ՝ առանց ներքնազգեստ ունենալու:Տեսարանը հանդիսատեսին փոխանցեց հետևյալը , որ ներքնազգեստը ավելորդ  և անօգուտ հագուստ է:Իհարկե, չկա ոչ մի տրամաբանական պատճառ, թե մի դերասանի կողմից ներքնազգեստ չկրելը   նշանակում է, որ դա անօգուտ է,բայց գործնականում դա նման ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա:Սա այն ենթատեքստն է, որը ստեղծել է ինքը՝հանդիսատեսը: Թերեւս այս տեսարանը նման արձագանք չի ունեցել ԱՄՆ-ի  հասարակության մեջ, և ներքնազգեստ չկրելն այլ նշանակություն է ունեցել  նրանց համար,բայց երբ փոխվում է լսարանը  ,հաճախ փոխվում են նաև բովանդակության ենթատեքստերը: Սակայն մեդիատեքստերի, ենթատեքստի որոշ հաղորդագրություններ բոլորի համար նույնն են և չեն փոխվում լսարանի փոփոխությամբ եւ դրա պատճառն հետևյալն է , որ այս ուղերձներում ուշադրություն է դարձվում բոլոր մարդկային էակների ընդհանրություններին:Մի խոսքով  այս հաղորդագրությունների հասցեատերերը մեր բնածին հատկություններն են :


Առաջին հաղորդավար

Հիշու՞մ եք,ձեզ պատմեցինք օտարացման մասին :Որոշել էինք,որ ԶԼՄ-ների  տեքստերի նկատմամբ մեր ենթադրությունը լիներ հետևյալը,որ դրանք տարբերվում են իրականությունից: Հիշեցի՞ք։ Այդ գործընթացը մեզ օգնում էր  առանձնանալ լրատվամիջոցների աղմկոտ միջավայրից  և ավելի լավ դատել լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին: Եթե ​​մենք չկարողանանք իրականացնել օտարացման գործընթացը ,երբ դեմ հանդիման ենք կանգնում ԶԼՄ-ներին և դրանց վերանկարագրմանը, կնմանենք սարդոստայն ընկած միջատի ,և մենք ևս  մեդիա հաղորդագրությունների ցանցում կհայտնվենք:Այս դեպքում մեզ համար անհնար կլինի բացահայտել մեդիա տեքստերի ենթատեքստերի հաղորդագրությունները, կամ դա կպահանջի տարիներ:Օտարացումը հեշտ գործընթաց չէ,հատկապես մեզ համար ,որ մանկուց մեծացել ենք մեդիաների հետ,երբեմն նույնիսկ մեդիա հաղորդագրությունների հեղինակները, իրենք անկարող են լինում այդ գործընթացն իրականացնել: 

 

Երկրորդ  հաղորդավար

Բրիտանացի լրագրող Սոնիա Պուլտոնը, ով բազմաթիվ մեդիա հաղորդագրությունների հեղինակ է եղել, խոստովանում է, որ երբ քառասուն տարի անց իր մանկական քաղցր հուշերը թարմացնելու նպատակով ,դստեր հետ  դիտում էր Դիսնեյի ստեղծագործություններից երեք անիմացիաներ ՝ հանկարծ նոր բան հասկացավ:Նա ասում է.«Ինչ -որ բան պակասում է Դիսնեյի ֆիլմերում:Ծնողները,այո, Դիսնեյի ֆիլմերում ո՞ւր են ծնողները:Բամբին,Նեմոն,Սիմբան,Դամբոն,Տարզանը կամ Պիտեր փանը,բոլոր ապրում են իրենց ծնողներից մեկի հետ ,կամ էլ ծնողազուրկ են: Իրապես,Դիսնեյի ստեղծագործություններում ,ո՞րն է ծնողների  երկար բացակայության և երեխաներին ,նրանց սիրուց ու գուրգուրանքից զրկելու իրական պատճառը»:

 

Արդյո՞ք պատմությունը ավելի գրավիչ դարձնելու նպատակով է,Արդյո՞ք Վալթ Դիսնեյի մոր հանկարծամահ լինելն է դրա պատճառը:Արդյո՞ք սա Ամերիկայի քայքայված և անօգնական ընտանիքների արտացոլումն է:

.......

Առաջին հաղորդավար

Ֆիլմերից ընտանիքի հանելը,ինչ պատճառ էլ որ ունենա,բոլոր մարդկանց և մարդկային հասարակություններին  մի ուղերձ է փոխանցում՝իրական կյանքից հանել ծնողների դերը:Սա  , պատմության ընթացքում ԶԼՄ-ների կատարած ամենամեծ ոճրագործություններից մեկն է ,որը  շարունակվում է:

Բոլորս անգամներ տեսել ենք Սպունգ բոբի անիմացիան:Այս սերիալում ուշադրություն դարձրեք ընտանիքի վերանկարագրմանը:Գլխավոր հերոսներից յուրաքանչյուրն ապրում է առանձին  տանը, առանց ծնողների կամ ընտանիքի այլ անդամների ներկայության:Սերիալն ամբողջ աշխարհում ցուցադրվում է 1999 թվականից:Նրանք, ովքեր այս սերիալը սկսվելու ժամանակ վեց տարեկան էին , այժմ քսան տարեկան են,որոնք  տասնչորս տարի  է ինչ ականատես են  միայնակ մարդկանց հասարակության:Եթե ​​լսարանն ենթագիտակցորեն ընդունի այս ուղերձը, ապա միայնակ ապրելու ցանկությունը կմեծանա, իսկ դա կթուլացնի ընտանիքը:Նրանք կարծում են, որ լավ կյանք ունենալու համար անհրաժեշտ չէ ընտանիք ունենալ:Ոչ միայն անհրաժեշտ չէ,այլև խանգարող :Տարիների ընթացքում այս իմաստը սողացող որդի պես մտնում է դիմորդի ենթագիտակցության մեջ և փոխում իրական կյանքի պատկերը, որը չի համապատասխանում որևէ մարդու ներքին կամքին և հոգևոր կարիքներին:Սա այն անուղղակի ուղերձներից է, որն ուղղված է մեր մարդկային բնազդին:


Երկրորդ հաղորդավար

Բոլորս էլ գիտենք, որ սննդամթերքը, ներառյալ կանաչիները, պետք է ախտահանել ուտելուց առաջ և հեռացվեն դրանց ոչ ուտելի մասերը:ԶԼՄ -ների դարաշրջանում մենք պետք է մաքրենք նաեւ մեդիան ու դրա արտադրանքը:ԶԼՄ -ները կանաչիների նման են, մենք չենք կարող ունենալ մեդիայի ճիշտ սպառումը, մինչև այն չմաքրենք:ԶԼՄ-ների հետ անծանոթ լինելը   պատճառ է դառնում, որ ընտանիքը օգտագործի նաև հաղորդագրությունների ոչ պիտանի  հատվածները և չմարսի դրանք: Մեդիա հաղորդագրությունները ևս մաքրեք կանաչիների նման ,որից հետո միայն պատրաստենք ընտանիքի մեդիասնունդը: Թույլ մի տվեք որ մեդիա որդերը,կրծեն ձեր իրական կյանքը:Հաջողություն ձեզ: