Նորություններ (8)
«Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ ներկայացվում են Իրանում գրանցված գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական նորագույն ձեռքբերումները:

Զկռտոցը(Hiccup) տեղի է ունենում, երբ ուղեղը ազդանշան է ուղարկում ստոծանուն `կծկվելու և հանկարծակի օդը թոքերի մեջ քաշելու համար:Շնչափողի լեզվի հետևում գտնվող հյուսվածքը, այնուհետև ծածկում է շնչափողի խողովակը և առաջացնում է զկռտոցը:
Կան բազմաթիվ առասպելներ զկռտոցի մասին ՝ սկսած դրա տարօրինակ պատճառներից, մինչև պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ անդադար զկռտացել են:Մենք բոլորս մեր կյանքի ինչ -որ պահի ունեցել ենք զկռտոցներ և հաճախ լսել ենք խորհուրդներ այդ դադարեցնելու համար :Միացյալ Նահանգներից, Չարլզ Օսբորնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում `աշխարհում ամենից երկար զկռտոցների պատճառով: Նա 68 անընդմեջ տարիներ զկռտացել է:1922 թվականին նա փորձել է կշռել խոզին, երբ խոզը ընկել է նրա վրա և պատճառ է դարձել, որ նա զկռտա , և նրա զկռտոցը երբեք չի դադարել: Մեզանից շատերը երբ ավելի քան 5 րոպե զկռտում ենք ,այլևս չենք դիմանում:
Զկռտոցի համար առաջարկվում են տնային բազմաթիվ բուժումներ:
Բայց դրանցից ոչ մեկը գիտականորեն ապացուցված չեն:Այս առումով, մի խումբ գիտաշխատողներ, Տեխասի համալսարանի նեյրովիրաբուժության ամբիոնի դոցենտ և առողջապահական գիտական կենտրոնի նյարդաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Ալի Սեյֆիի գլխավորությամբ, մշակել են զկռտոցը բուժող սարք: Ըստ իրանցի գիտահետազոտողի, ուղեղի վնասվածքներ և ինսուլտներ ստացած կամ քաղցկեղի դեմ քիմիաթերապիա անցած շատ հիվանդների մոտ առաջանում են զկռտոցներ :
Իրանցի այս գիտահետազոտողի պատրաստած սարքը իրականում կոչվում է FISST, սակայն դրա ապրանքանիշի անունը «HiccAway» է:Սարքը պլաստմասե խողովակ է, որի մի ծայրը բերանում է, իսկ մյուս ծայրում ՝ կարգավորելի ճնշման փական է տեղադրված:Սարքն օգտագործելու համար օգտագործողը պետք է այն դնի կիսով չափով ջրով լցված բաժակի մեջ, և ջուրը ծծի ու կուլ տա ճնշումով :Ջուրը ծծելու գործողությունը իրականում նմանակում է ուղեղի նյարդի գործունեությունը, որն ազդանշան է ուղարկում ստոծանիներին:Ջուրը կուլ տալու գործողությունը , նմանակում է թափառող նյարդի գործունեությունը, որն օգնում է վերահսկել մարսողական համակարգի ակամա գործունեությունը և կցվում է շնչափողին:
Ըստ հետազոտողի, ենթադրաբար, երբ մենք այդ նյարդերը ներգրավում ենք տարբեր գործողությունների մեջ,զկռտոց առաջացնելու համար ժամանակ չի մնում: Այս սարքը օգտագործելուց հետո ,շատ արագ դադարում է զկռտոցը: 2020 թվականին, զիտահետազոտողները փորձարկել են սարքը և կամավորներից ուզել են ,որ սարքի մեկ նմուշը անվճար ստանալու դիմաց ,փորձարկեն այն:Ընդհանուր առմամբ այս հետազոտությանը մասնակցել է 249 մասնակից:Մասնակիցների ավելի քան 69% -ը զեկուցել է, որ գոնե ամիսը մեկ անգամ զկռտոց է ունենում: Արդյունքները ցույց են տվել, որ այս սարքը դադարեցնում է զկռտոցների 92% :Մասնակիցների ավելի քան 90% -ը նշել է, որ FISST- ը գերազանցում է տնային բուժմանը:Այնուամենայնիվ, ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ `պատահական կլինիկական փորձարկումներում սարքի արդյունավետությունը գնահատելու համար:
Հեռակա ռոբոտային վիրաբուժության համակարգը Իրանում տեխնոլոգիական հեղինակություն է և վերջին երկու տասնամյակում զգալի առաջընթաց է գրանցել:Ռոբոտային վիրաբուժությունը այն գործիքի կիրառումն է, որն օգտագործելով ռոբոտային ձեռքերը, վիրաբույժի ձեռքի շարժումը շատ ճշգրիտ փոխանցում է հիվանդի մարմնին և վիրաբույժին վիրահատության ընթացքում հստակ ու թափանցիկ պատկերներ է ներկայացնում : Վիրաբուժական ռոբոտ արտադրող իրանական գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենի խոսքերով, ընկերությունը վերջերս ռոբոտի միջոցով սկսել է կենդանիների հեռակա վիրահատությունը:
Ըստ Թեհրանի բժշկագիտական համալսարանի անդամ դոկտ. Ալիռեզա Միրբաղերիի,այս ռոբոտը պատրաստվելուց հետո ,դրա տեխնոլոգիական տարբեր ոլորտները կարդիականացվեն:Ներկայումս, աշխարհում գոյություն ունի արտասահմանյան հեռակա վիրաբուժության ռոբոտի միայն մեկ օրինակ, որն արտադրվում է ԱՄՆ -ում, և իրանական ընկերության նախագծած այս ռոբոտը կարող է մրցել ամերիկյան այս նմուշի հետ,և նույնիսկ տեխնիկապես ավելի ունակ է, քան ամերիկյան մոդելը, իրանական վիրաբուժական այս համակարգում տեղադրված է 5 մմ-ից ավելի բարակ գործիք, մինչդեռ արտասահմանյան համակարգի ամենանուրբ գործիքը 8-12 մմ է:Իրանական նմուշի գինը ամերիկյան նմուշի մեկ երրորդն է, ինչպես նաև իրանական նմուշի սպառման արժեքը `օտարերկրյա նմուշի մեկ տասներորդը:
Իրանական համալսարանի գիտական կազմի անդամի խոսքոց, չնայած այն բանին, որ այս համակարգը դեռ փորձարկվում է կենդանիների վրա , սակայն Ինդոնեզիայի տարբեր ժամանակաշրջանների Առողջապահության նախարարները ձգտել են այն գնել և պատրաստել իրենց երկրում:Հաշվի առնելով, որ Ինդոնեզիան հատկապես ունի 17,000 կղզի, հեռակա վիրահատությունը շատ գրավիչ է այս երկրի համար:Հարկ է նշել, որ ԱՄՆ -ն մտադիր էր իր վիրաբուժական ռոբոտներից 5-ը անվճար ուղարկել այս երկիր, սակայն Ինդոնեզիան նախընտրեց գնել Իրանից,քան թե `անվճար ստանալ ամերիկյան նմուշները:
Անցյալ շաբաթ ,Իրանում ականատեսը եղանք գեղարվեստական մի քանի ձեռքբերումների , որոնցից մի քանիսի մասին Ձեզ իրազեկ ենք դարձնելու:
Նախ ՝ Չինաստանի Շանհայի կինոփառատոնում, որն անցկացվել է 2021 թվականի հունիսի 11 -ից 20 -ը ՝ ,իրանական 1400 թվականի խորդադ ամսի 21 -ից 30 -ը,իրանական «Հակադարձ ուղի» ֆիլմը փառատոնում արժանացել է երկու մրցանակի:
Շանհայի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 1993 թվականից և հանդիսանում է Ասիայի խոշորագույն կինոփառատոններից մեկը ՝ Տոկիոյի կինոփառատոնի և Հնդկաստանի Գոայի կինոփառատոնի հետ միասին:
«Հակադարձ ուղի» ֆիլմը ,որի ռեժիսոր և պրոդյուսորն է Աբոլֆազլ Ջալիլին և արտադրվել է Իրանի Ֆարաբի կինոստուդիայի միջոցով ,Շանհայի 24 -րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցութային բաժնում 2 մրցանակ է շահել լավագույն ռեժիսորի և Փույան Շեքարիի տղամարդկանց լավագույն առաջին դերի դերասանի համար:Ֆիլմն անդրադառնում է դեռահասների հիմնախնդիրներին և ֆիլմ ստեղծելու առումով նրանց դիմաց ծառացած մարտահրավերներին:
Գեղարվեստական մեկ այլ միջոցառման ընթացքում ռեժիսոր Միլադ Մանսուրիի «Քուլբարֆ » ֆիլմը «Հարավային Ամերիկայի կինոփառատոնի»ամենաշատ անվանակարգերի ռեկորդակիրը դարձավ:
Ռեժիսոր Միլադ Մանսուրիի այս ֆիլմը առաջադրվել է 11 անվանակարգերում և դարձել Հարավային Ամերիկայի կինոփառատոնի ամենաշատ անվանակարգերի ռեկորդակիրը:Փառատոնն անցկացվում է սեպտեմբերին իրանական Շահրիվար ամսի վերջին և Մեհր ամսի սկզբին:«Քուլբարֆ»-ը առաջադրվել է լավագույն ֆիլմի, սցենարի, ռեժիսուրաի, նախագծի ձևավորման , կինեմատոգրաֆիայի, ձայնի, մոնտաժի, տղամարդ դերասանի, դերասանուհի, երկրորդական դերասանի, և երկրորդական դերասանուհու մրցանակներին:
«Քուլբարֆ»-ը Միլադ Մանսուրիի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը նախապես իր առաջին միջազգային ներկայացման ժամանակ առաջադրվել էր Բուլղարիայի կինոփառատոնի վեց անվանակարգերում մրցանակ շահելու համար: Մեհդի Ռեզային արժանացել է փառատոնի մրցանակին`իր նկարահանման համար և հանգուցյալ Ալի Անսարյանը, որպես դերասան շահել էր այս փառատնի մրցանակը:
Նաև ռեժիսոր Սահար Խոշչեշմանի «Յուշիդ» և ռեժիսորներ Արմին Ռահիմյանի ու Էմադ Էմամի Նիայի «Թոֆ» կարճամետրաժ ֆիլմերն համապատասխանաբար ընտրվել են՝ Ժնևի արևելյան 16 -րդ միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում և հանդիսատեսի մրցանակին: Փառատոնը, որի նպատակն է ցուցադրել մշակութային բազմազանությունը և ստեղծել երկխոսություն քաղաքակրթությունների միջև, կանցկացվի 2021 թվականի հունիսի 21 -ից 27 -ը Շվեյցարիայի Ժնևում:
«Յուշիդ», կարճամետրաժ ֆիլմն արդեն մասնակցել է Ֆաջրի 38 -րդ միջազգային կինոփառատոնին և ցուցադրվել է Սաադաթ կինոի կարճամետրաժ ֆիլմերի բաժնում:Այս կարճամետրաժ ֆիլմի ամփոփագիրը հետևյալն է.«Եվ ահա վեր կաց և կատարիր քավության ծեսը»:Նաև , «Թոֆ» կարճամետրաժ ֆիլմն արդեն մասնակցել է Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 38-րդ փառատոնին, Բալթյան տարածաշրջանում Ռիգա-Լատիվա կարճամետրաժ ֆիլմերի 25-րդ փառատոնին, Իտալիայի նոստալգիկ ֆիլմերի 2-րդ կինոփառատոնին և ISFA-ի կարճամետրաժ ֆիլմերի ակադեմիայի 11-րդ մրցանակաբաշխությանը:
Թանկագին բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: