Կորոնավիրուսը և մենք(5)
https://parstoday.ir/hy/radio/world-i149328-Կորոնավիրուսը_և_մենք(5)
Ուսուցումը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքներից է, այլև անմիջական ազդեցություն ունի մարդու այլ իրավունքների իրացման վրա:Ուսուցումը համընդհանուր գլոբալ միջոց է և կայուն զարգացման առաջընթացի հիմնական գործոնը, որը դիտվում է ,որպես ՝հասարակության արդարության, հավասարության, ուսուցման և խաղաղության հարթակ:Կորոնավիրուսի ժամանակաշրջանում ուսուցումը ի՞նչպիսին էր :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 08:51 Asia/Tehran

Ուսուցումը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքներից է, այլև անմիջական ազդեցություն ունի մարդու այլ իրավունքների իրացման վրա:Ուսուցումը համընդհանուր գլոբալ միջոց է և կայուն զարգացման առաջընթացի հիմնական գործոնը, որը դիտվում է ,որպես ՝հասարակության արդարության, հավասարության, ուսուցման և խաղաղության հարթակ:Կորոնավիրուսի ժամանակաշրջանում ուսուցումը ի՞նչպիսին էր :

 Իտալացի փիլիսոփա և սոցիոլոգ Ջիամբատիստա Վիկոն իր ստեղծագործություններից մեկում գրել է.«Կրոնական համայնքները, որոնք ապավինում են աստվածային օրինականությանը, ընտանիքին հենվելով են առաջ ընթանում   և ընտանիքը նման համայնքների հիմնական միավորն է:

Իհարկե, մենք չենք կարող անտեսել ընտանիքի կարևոր դերը պատմության ընթացքում, բայց կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակում, ընտանիքի դերը ավելի բացահայտվեց համայն աշխարհում: Երբ նվազեց մարդկանց ներկայությունը հանրային ոլորտում և սովորական քաղաքացիական հաստատություններում , մարդիկ առավել ևս մնում տանը ՝  ընտանիքի կողքին: Նման պայմաններում կրթությունը, առողջապահությունը և աշխատանքային պարտականությունները կատարվում էին ընտանեկան միջավայրում, և ընտանիքների ուսերին էին ծանրացած  ՝ ներկայիս դժվարին իրավիճակում գտնվող երկրների կառավարման բարձր արդյունավետության կարևոր բեռը:

Անհերքելի իրականություն է , որ այս ժամանակահատվածում կյանքը շատ դժվար էր ընտանիքների համար, բայց հեշտ չէ վերադառնալ նախակորոնավիրուսային  պայմաններին:Այս անգամ դպրոց վերադառնալը մի փոքր տարբերվում է նրանից, ինչին մենք և մեր երեխաները սովոր էինք:

Այս օրերին համայն  աշխարհում, աշակերտները դժվար պայմաններում, սակայն իրենց հանձնառու ուսուցիչների և ծնողների աջակցությամբ,շարունակեցին իրենց ուսուցումը , սակայն դպրոցները վերաբացվելուց հետո շատ երեխաներ կարիք ունեն  էլ ավելի հովանավորության:

Շատ դպրոցներ ծրագրում են փոխարինող ,իշարս՝ լրացուցիչ  դասընթացներ  կազմակերպել, աշակերտներին օգնելու ՝ արագ վերադառնան բնական ուսման ընթացքին:Բայց քանի որ հնարավոր է, որ ոչ բոլոր օղակները լիաժամ վերաբացվեն  ,հավանաբար դպրոցները կիրառեն«ուսուցման համակցված մոդել» այսինքն՝«ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ հեռակա ուսուցման համադրություն» (ինքնուրույն ուսուցում տնային աշխատանքների, ռադիոյի, հեռուստատեսության կամ վիրտուալ ուսուցման միջոցով):

Այսօր աշխարհում ավելի քան 600 միլիոն երեխաներ և պատանիներ գրաճանաչ չեն և չեն կարողանում  կատարել հիմնական մաթեմատիկական հաշվարկներ, իսկ մոտ 300 միլիոն երեխաներ և պատանիներ  դպրոց չեն հաճախում:Աֆրիկայի անապատում  աղջիկների ավելի քիչ քան 40 տոկոսն է ավարտում ուղեցույց օղակը և մոտավորապես չորս միլիոն իմիգրանտ  երեխաներ ու պատանիներ զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից:

Կորոնավիրուսի համաճարակը սաստկացրել է դժվարությունները և  պատմության մեջ կրթական համակարգերի ամենամեծ խափանումը առաջացրել: Մոտավորապես  մեկ միլիարդ 600 միլիոն աշակերտներ համայն   աշխարհում և բոլոր մայրցամաքամասերում տուժել են կորոնավիրուսից և դպրոցների ու  կրթական հաստատությունների փակ լինելը  բացասաբար է անդրադարձել նրանց վրա:

Կորոնավիրուսի ճգնաժամը մեծացրել է կրթական հնարավորությունների բացը ՝ նվազեցնելով կրթության մատչելիությունը շատ առավել խոցելի երեխաների, պատանիների և մեծահասակների համար, ինչպիսիք են՝ աղքատ բնակավայրերում կամ գյուղական վայրերում ապրողների, հաշմանդամություն ունեցող անձանց, իմիգրանտների  ու տեղահանվածների և նույնիսկ որոշ երկրներում աղջիկների համար:Այն նաև սպառնալիքի է ենթարկել  այս ոլորտում տասնամյակների ջանքերը և առաջընթացի արդյունքները, հատկապես՝ աղջիկների և երիտասարդ կանանց կրթության հասանելիության ապահովման հարցում:Ըստ կանխատեսումների,կորոնավիրուսի տնտեսական ազդեցության պատճառով ընթացիկ տարում ևս միլիոնավոր  երեխաներ և պատանիներ  առավել քան անցյալի կարող են թողնել դպրոցը կամ կորցնել դպրոց հաճախելու հնարավորությունը:

Այնուամենայնիվ, գնահատելի է այս օրերին կրթության ոլորտում միջամուխ անձանց,   ուսուցիչների, ընտանիքների և հենց աշակերտության  ջանքերը:Նրանք, ովքեր համաճարակների, կարանտինի և տնտեսական դժվարությունների օրերին փորձեցին  ծնկի չգալ և վառ պահել ուսման լույսը:

Առցանց ուսուցումը յուրահատուկ կարևորություն ստացավ կորոնավիրուսի համաճարակի օրերին և  առողջ այլընտրանք էր այս իրավիճակում աշակերտության  առողջությունն ապահովելու համար:Առցանց ուսուցումը շատ առավելություններ ունի, և դա կարող է օգնել աշակերտներին  զարգացնել իրենց տաղանդները:Առցանց ուսման   լավագույն մեթոդը զանազան տարբերակների  համադրությունն է, որի ընթացքում աշակերտները  կարող են շարժվել իրենց մտավոր արագությամբ և հստակ թեմայով անընդհատ շփվել իրենց դասընկերների և ուսուցիչների հետ :

Այլընտրանքային ուսուցման  մեթոդների ընդարձակումը , ինչպիսին է ՝հեռակա ուսուցումը `լինի դա ռադիո և հեռուստատեսային ծրագրերով, թե՝ ինտերնետով վիրտուալ կրթության տեսքով, կարող է մասամբ ապահովել  կրթության հնարավորությունները ,աշակերտների ուսուցման մակարդակը  բարձրացնելու համար:Այնուամենայնիվ, այս ծրագրերի օգտագործողներից շատերը կլինեն  հասարակության միջին խավի երեխաներն ու պատանիները:Այնուամենայնիվ, հեռակա ուսուցման զարգացումը   կարելի է դիտարկել, որպես հնարավորություն և առիթ՝ երկրների պաշտոնական ուսուցման  ծրագրերը կատարելագործելու համար եւ դրա զարգացումը համարել ուսուցման ընդհանուր զարգացման որպես չափանիշ ,որը արդյունավետ է  կորոնայվիրուսի համաճարակի պես ճգնաժամային իրավիճակներում:

Առցանց ուսուցումը  հիանալի հնարավորություն ընձեռնեց աշակերտների համար մուտք գործելու  տեխնոլոգիայի աշխարհ,որը միգուցե որևէ այլ ձևով չէր կարելի փորձարկել : Երեխաները բոլոր տարիքներում ծանոթացան վիդեո չաթին և  դրա առանձնահատկություններին և աշակերտները արժեքավոր դասեր քաղեցին ինտերնետի անվտանգության, թվային գրագիտության եւ ժամանակի կառավարման հարցով և   շատ նոր պարտականություններ հանձնվեց նրանց:

Սակայն, երբեմն առցանց ուսուցումը լինում է վնասակար:Առցանց դասավանդման համար ուսուցիչներին անհրաժեշտ են  համապատասխան սարքեր  եւ հովանավորություն: Կորոնավիրուսի համաճարակի  պատճառով շատ փորձառու եւ հմուտ ուսուցիչներ ստիպված են եղել լիովին վերանայել իրենց ուսուցման մեթոդները  և նրանցից շատերը նոր տեխնիկաներ սովորելու ժամանակ ,ծանր սթրես ու հոգեկան ճնշում են տարել: 

Անտարակույս վիրտուալ ուսուցումը չի կարող հարմար փոխարինողը լինել դեմ առ դեմ ուսուցման ,թեև հնարավոր է դրա կողքին և որպես լրացուցիչ օգտագործվել ,սակայն չի կարող կատարելապես  եւ համակողմանիորեն ապահովել  դպրոցի կրթության գործառույթները տարբեր պարագաներում , ինչպիսիք են՝ ուսուցումը, հմտությունների ձեռք բերումը , նորարարությունը , հարցադրումները եւ  այլն : Իհարկե, նրանց համար, որոնց  հասանելի են համապատասխան տեխնոլոգիական սարքավորումները, ըստ ապացույցների , առցանց ուսումը կարող է ավելի արդյունավետ լինել:

Իրանն այն երկրներից մեկն է, որը մոտավորապես հիվանդության առաջին իսկ օրերից դպրոցներն ու համալսարանները նախ փակեց տարածքային ,իսկ հետո համընդհանուր ձևով:Դպրոցները փակելու և փոխարինող ուսուցում իրականացնելու առումով ,Իրանը երկու մոտեցում դրսևորեց,ուսուցում՝ հեռուստատեսային տարբերակով  և ինտերնետի միջոցով վիրտուալ ուսուցում :

Իհարկե, համալսարանների դեպքում պայմանները մասամբ ավելի լավ են ,քանզի  մեր երկիրը բարձրագույն ուսման  օղակում հեռակա ուսուցման և դասավանդման անցյալ  ունի եւ համալսարանների  մեծ մասը օժտված են  վիրտուալ ուսուցման հարմար հնարավուրություններով ու   պլատֆորմներով:

Այնուամենայնիվ, կիբեր տարածության օբյեկտների օգտագործումը, որպես ուսուցմանը նպաստող միջոց ,օրեօր ավելի թափ է ստանում աշխարհում և փորձագետները ջանում են  դասարաններում կիրառել ավելի արդյունավետ ու  ազդեցիկ  եղանակներ ուսուցման տեխնոլոգիաները օգտագործելու համար:Օրինակ, Մերձավոր Արեւելքում աճել է էլեկտրոնային ուսուցման օգտագործումը:Մի ուսումնասիրության  արդյունքների համաձայն մինչեւ 2023 թվականը կառավարությունների հսկա  ներդրումներով  եւ բարձրագույն ուսման  կենտրոնների առավել ծանոթությամբ , էլեկտրոնային ուսուցումը  9.8%աճ է գրանցելու : Իրանի  իրավիճակը նույնպես ուշադրության արժանի է և ըստ պաշտոնական աղբյուրի, Իրանում ,ինտերնետի ներթափանցման չափանիշը  հասել է ավելի քան 90% -ի, որը  դրական ազդեցություն է ունեցել առցանց կրթության զարգացման վրա:

Կորոնավիրուսի համաճարակի ժամանակաշրջանում շատ ուսուցիչներ ամեն գնով փորձեցին օգտագործել հնարավոր սաֆթվերներն ու միջոցները ,որպեսզի չխափանվի աշակերտների ուսուցման գործընթացը: Եղել են  և կան ուսուցիչներ ,որոնք իրենց հիշարժան քայլերով ուսուցմանը զուգահեռ ,սովորեցրել են նաև անձնազոհության ու ինքնանվիրման  դասեր :Երբ հրապարակվում էր այն ուսուցիչների պատկերներն ու ուսուցման տեսաֆիլմերը,որոնք թեև վարակված էին Կովիդ 19-ը հիվանդությամբ ,սակայն պնդում էին իրականացնել իրենց աշխատանքնային ու մարդկային պարտավորությունը և հիվանդանոցի մահճակալից տեսակապով ղեկավարում էին իրենց առցանց դասարանը, դա հույս և հպարտության զգացում առաջացրեց այս երկրի ուսուցիչների բարձր մշակույթի նկատմամբ: 

Մանսուր Համիդին ուսուցիչ -զինվոր է, ով դասավանդում է վեցերորդ դասարանի աշակերտներին Ամաշիե գյուղում, որը գտնվում Իրանի հարավ -արևմուտքում ՝ Ահվազից 134 կմ հեռավորության վրա:Նա ասում է.«Շաբաթվա բոլոր օրերին ես դպրոց էի գնում ՝ իմ 11 աշակերտներին անձամբ դասավանդելու  համար:Սրանք այն աշակերտներն էին ,որոնք չունեին թաբլետներ  կամ բջջային հեռախոս, որպեսզի կրթվեին մյուս աշակերտների նման»:

Համիդին յուրաքանչյուր աշակերտի  համար դասավանդման դասաժամ էր ճշտել , որպեսզի դասարանում խճողում չառաջանար: Դպրոցի տեսուչի  կողմից կիբերտարածքում ,նրա դասարանի լուսանկարի և մի նյութի  հրապարակումից հետո, մի շարք բարերարներ համագործակցեցին `տրամադրելով թաբլետներ  և բջջային հեռախոսներ այս աշակերտների համար:Երիտասարդ ուսուցիչը երեք թաբլետներ նվիրեց իր աշակերտներին, իսկ բարերարները մյուս աշակերտների համար ապահովեցին թաբլետներ  և նա այժմ իր դասերը վարում է վիրտուալ ձևաչափով:

Պրն.Համիդին ասում է .«Ուսուցչությունը շատ ազնիվ ու արժեքավոր պարտականություն է և հարգանքի արժանի:Ես միայն աշակերտների ու երեխաների հանդեպ ունեցած սիրո պատճառով ,ուսումնական տարվա սկզբից Ահվազից գնում էի  Անաֆչեհ գյուղ` նրանց ուսուցանելու»:Նա հույս ունի, որ այս իրավիճակը շուտով կավարտվի, և ինքը կկարողանա  դասարանում աշակերտների ներկայությամբ դասավանդել։