Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(15)
Որոշել էինք ավելի շատ խոսել տեղեկատվության ու մեդիայի ժամանակաշրջանում մեր զավակների դաստիարակման մասին,սակայն արդյ՞ոք մենք գիտենք դաստիարակության տարրական սկզբունքները :Արդյ՞ոք գիտենք ,որ տարբեր տարիքի մեր զավակները ի՞նչ հիմնական կարիքներ ունեն և մենք ի՞նչպես պետք է բավարարենք այդ կարիքները:
Առաջին հաղորդավար
Հանուն բարեգութ Աստծո։ Բարև Ձեզ ,Ինչպես եք ձեզ զգում,հուսանք չեք մոռացել մեր պայմանավորվածությունը :
Այո ,որոշել էինք խոսել տեղեկատվության ու մեդիայի ժամանակաշրջանում մեր զավակների դաստիարակման մասին,բայց արդյո՞ք մենք գիտենք դաստիարակության տարրական սկզբունքերի մասին:Արդյ՞ոք գիտենք ,որ տարբեր տարիքի մեր զավակները ի՞նչ հիմնական կարիքներ ունեն և մենք ի՞նչպես պետք է բավարարենք այդ կարիքները:
Հիմնական հարցը հետևյալն է ,որ երեխաների դաստիարակման նպատակը ո՞րն է :Ինչու՞ մենք ՝ ծնողներս, պետք է ժամանակ հատկացնենք մեր երեխաների դաստիարակության համար:
Տարիներ է ինչ դպրոցները ստանձնել են երեխաների կրթության կարևոր բաժինը ,արդյ՞ոք անհրաժեշտ է ,որ մենք կրկին մտահոգվենք մեր զավակների դաստիարակման հարցով:
Մեր զավակները դպրոցում իրենց համատարիքների հետ են շփվում : Համատարիքները կարող են ամենաշատ ազդեցությունը ունենալ նրանց վարքի ու բարքի վրա ,սակայն մենք գիտենք արդյ՞ոք որ նրանց համատարիքները ինչպիսի ընտանիքներում են մեծացել և ի՞նչ վարքի ու բարքի են հետևում :
Երկրորդ հաղորդավար
Միգուցե այն կարծիքի եք ,որ այս օրերին երեխաները իրենց ընտանիքից և դպրոցում իրենց հասակակիցներից սովորելու փոխարեն ,սովորում են մեդիայից: Այո ճիշտ է ,այս օրերին երեխաները շատ փոքր տարիքից փորձում են մեդիայի օգտագործումը:Նույնիսկ հավանական է ,որ մեդիայի հետ նրանց առաջին շփման փորձը կատարվի նախքան մեկ տարեկանը: Բայց դպրոցների և լրատվամիջոցների առկայությունը ոչ միայն չի նշանակում, որ ծնողները պատասխանատվություն չեն կրելու իրենց երեխաների նկատմամբ ,այլև ընդհակառակը, այս ամենը կրկնապատկել է նրանց պարտականությունները:
Հետաքրքիր է, որ եթե երեխան ինչ -որ բան սխալ է կատարում և պատճառ է դառնում, որ ուրիշները վիրավորվեն, բոլորը մեղադրում են նրանց ծնողներին:Ոչ ոք չի հարցնում, թե երեխան ո՞ր դպրոցում է սովորել ,կամ ո՞ր լրատվամիջոցներին է ծանոթ եղել:Ընտանիքի պարտականությունն է ,որ իրենց երեխաների համար ընտրեն հարմար դպրոց և օգնեն նրանց գտնել լավ ընկերներ:Նույնպես ընտանիքի պարտականությունն է թույլ չտալ երեխային ամեն բան դիտել կամ սովորել ԶԼՄ-ներից: Ոչ ոք չի ժխտում , որ երեխաների դաստիարակության ամենակարևոր բաժինը ընտանիքի և ծնողների պարտականությունն է:Լավագույն դեպքում դպրոցը և լրատվամիջոցները կարող են լինել միայն ծնողների օգնականներ, այլ ոչ թե փոխարինողներ:
Առաջին հաղորդավար
Ոմանք երեխային դիտարկում են որպես ծնողների զգացումային կարիքներին արձագանքելու միջոց :Մյուսները նրան ճանաչում են ,որպես ընտանիքին ծառայող անդամ,ոմանք էլ իրենց երեխաներին համարում են իրենց ծերության և տկարության տարիների հենարանը : Կան նաև նրանք, ովքեր ձգտում են իրենց երեխաների մեջ տեսնել իրենց չիրականացված երազանքները:Այս հայացքներից յուրաքանչյուրը մեզ ստիպում է տարբեր մեթոդներ կիրառել մեր երեխաներին դաստիարակելու հարցում:Բայց Իմամ Ալին,համապարփակ հայացքով երեխային ներկայացնում է ,որպես աստվածային օրհնություն,ով կարող է իր ծնողների դաստիարակության շնորհիվ դառնալ արդար մարդ :Մարդ, ով փնտրում է բարություն և բարերարություն և ձգտում է հասարակությունների զարգացմանը և մարդկային վեհությանը: Անշուշտ նման անձ,միայնակ չի թողնելու իր ծնողներին անկարողության և ծերության ժամանակ և միշտ ծառայելու է ընտանիքին ու հասարակությանը: Ըստ մեզ իրանցիների «Երբ գալիս է հարյուրը 90-ը մեզ մոտ է»:
Մեր երեխաները ոչ միայն կարող են, այլև իրավունք ունեն հասնել մարդկայինության գագաթնակետին,հիմնականում նրանք ստեղծվել են այս նպատակով, ինչպես և մենք, և մենք պետք է հմուտ ուղեցույցներ և վստահելի խորհրդատուներ լինենք նրանց համար:Ուղեցույց և խորհրդատու, ով երբեք չի դավաճանում նրանց ,չի ստում և չի խոչընդոտում նրանց նպատակների իրականացման ճանապարհը :Նա ով գիտի շեղված և սխալ ճանապարհները և ճանապարհ է հարթում նրանց համար: Նա ով գիտի ավելի դյուրին ճանապարհները և լավապես ճանաչում է նրանց կարողականություններն ու ունակությունները:
Երկրորդ հաղորդավար
Մտավորականներն ու հոգեբանները երեխաներին դաստիարակելու համար բազմաթիվ և տարատեսակ տեսակետներ են ներկայացրել ,սակայն այն, ինչի մասին մենք այսօր խոսելու ենք, Մոհամմադ մարգարեի խոսքերից արված մեջբերում է ,նա ասել է.« Երեխան յոթ տարի տեր է,յոթ տարի ծառայող և յոթ տարի նախարար է: Ուստի եթե 21-տարեկանում նրա վարք ու բարքը ընդունելի ու բարեհամբույր եղավ , Աստծուն փառք տվեք , հակառակ դեպքում՝ թող նրան ,քանի որ Աստծու մոտ արդարացված ես»:
Այս սրբազան հադիսը ,զավակի դաստիարակման համար ՝յոթ ամյա երեք շրջաններ է նկատի առել և պարզում է ,թե երեխան յուրաքանչյուր շրջանում իր նկատմամբ ինչպիսի տեսակետ ունի : Սա կարող է մեզ ապացուցել , թե ինչպես պետք է բավարարենք մեր երեխաների կարիքները յուրաքանչյուր շրջանում:
Իրենց կյանքի առաջին յոթ տարում երեխաները տերերի դերում են հանդես գալիս , այսինքն ՝ նրանք լիակատար իրենց իրավունք են վերապահում ամեն հարցում:Այս տարիքում նրանք իրենց խոսքն ու գործը համարում են ճիշտ և անթերի, ոչ ոքու հետ չեն խորհրդակցում և ոչ ոքու կարծիքը չեն հարցնում:Ամենակարևորը ՝ նրանք իրենց գործողությունները չեն համադրում որևէ մեկի ցանկությամբ և կարծիքներով:Նրանք իրենց տեր ու տիրական են զգում և, հետևաբար, ակնկալում են ,որ բոլորը հենթարկվեն իրենց և չեն հանդուրժում ցանկությունների մերժումը։
Իրապես մենք ծնողներս ի՞նչ պետք է անենք , նման արարածի հետ:Ի՞նչպես կարելի է պաշտպանել նրան վնասներից կամ սովորեցնել նրան օգտակար բաներ:Թվում է թե սա կարող է դժվար խնդիր լինել , բայց այս ոլորտում կան որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել, և մենք կփորձենք ձեզ ներկայացնել ամենաարդյունավետներից մի քանիսը:
Առաջին հաղորդավար
Որպես առաջին խորհուրդ, անհրաժեշտ է իմանալ , որ մինչև յոթ տարեկան երեխաները դեռ չեն կարողանում տարբերել լավն ու վատը, սակայն հնարավոր չէ ուղղակիորեն նրանց հրահանգներ տալ: Նրանք ուշադրություն չեն դարձնելու ձեր բացահայտ հրամաններին և սպառնալիքներին:Եթե այս տարիքում դուք երեխաներից ակնկալում եք հնազանդություն և ձեզ լսել, ապա պետք է համբերատար լինեք և ձեր ցանկությունները արտահայտեք մեղմ ու բարեհամբյուր :Երբեք մի հակաճառեք նրանց հետ ,ինչ որ աշխատանք կատարելու կամ նրանց հրաժարեցնելու համար , դա միայն նրանց ձեր նկատմամբ կամակոր կդարձնի:
Միգուցե ձեր երեխան ներկայացնի իր շահերից չբխող խնդրանք,այս դեպքում դուք,ծնողներդ պետք է իմանաք, որ պարտավոր չեք ցանկացած իրավիճակում կատարել երեխայի ցանկությունները, սակայն երեխային չպետք է անտեսել:Պետք է համբերատար լսել նրան, բայց, ի վերջո, ինչ -որ բան փոխարինել նրա ցանկությանը , որպեսզի հրաժարվի իր նախկին խնդրանքից:Այս շրջանում կարևոր սկզբունքն է ուշադրություն դարձնել երեխայի ցանկություններին, այլ ոչ թե բավարարել նրան,որոշված չէ որ ծնողները ամեն կերպ բավարարեն երեխային :
Կարելի է կանխել հակասությունները և չիրականացնել նրա անտեղի պահանջները ,ինչպես օրինակ մանկան դաստիարակման միջավայրից հեռացնել վտանգավոր ու զգայուն իրերը,կամ էլ մի շարք հաղորդակցության միջոցներ ,իշարս՝ համակարգիչն ու բջջային հեռախոսը,որպեսզի երեխան չպահանջի դրանք:Այս մեթոդը կոչվում է պաշտպանության մեթոդ: Այս մեթոդի մեջ , երեխային սահմանափակելու փոխարեն, մենք պետք է սահմանափակենք տան իրերը:
Երկրորդ հաղորդավար
Երեխան կյանքի առաջին յոթ տարիներին կարիք է զգում ազատության և լիազորության, բայց նրան ազատ թողնելը չի նշանակում նրան միայնակ թողնել:Նրա ազատությունը թույլատրված է այնքանով որ նա , ինքն իրեն չվնասի :Ինչպես ջեռուցիչին կամ տաք հարթուկին դիպչելը կարող է վնասել նրա մարմինը,ԶԼՄ-ների օգտագործումը առանց հստակ ծրագրի կամ անսահմանափակ ձևով կարող է վնասել նրա հոգին ու միտքը:Ուրեմն ինչքան հնարավոր է դուք կարող եք, այլընտրանքային և պաշտպանող մեթոդների միջոցով երեխաներին հեռու պահել լրատվամիջոցներից և վիրտուալ միջավայրից։
Երեխայի կյանքի առաջին յոթ տարիները անուղղակի դաստիարակության և կրթության շրջան են:Բոլոր ուսուցումները պետք է ներկայացվեն խաղերի, բանաստեղծությունների և ժամանցային ծրագրերի միջոցով ,որպեսզի երեխան իր ցանկությամբ ծանոթանա տարբեր հարցերի:Այս տարիքում երեխային երբեք մի ստիպեք ինչ որ բան սովորի:Հետաքրքիր է իմանալ ,որ սա հենց այն մեթոդն է ,որ ԶԼՄ-ներն են օգտագործում իրենց պատգամը փոխանցելու համար: Ուստի եթե այս ժամանակահատվածում մենք չզգուշանանք մեդիայի միջոցով մեր երեխաների տրամադրվող թեմաների մասին , նրանք ավելի լուրջ վնասներ կստանան:
Առաջին հաղորդավար
Իհարկե, այս ժամանակաշրջանի կեսերից, այսինքն ՝ երեք -չորս տարեկան հասակում, դուք կարող եք ընտրովի և սահմանափակ կերպով օգտագործել ԶԼՄ -ները `ձեր երեխային այբուբեն , թվեր և նման բաներ սովորեցնելու համար,սակայն դարձյալ զգուշացեք ԶԼՄ-ների ենթատեքստային և անուղղակի հաղորդագրություններից:Միգուցե ուսուցման ընթացքում ձեր երեխային փոխանցվի անհարիր հաղորդագրություն և ակամայից նրա միտքը զբաղեցնի:Օրինակ, այբուբենը ուսուցանելու պահին կարելի է ցուցադրվեն հատուկ հագուստով երեխաներ, կամ յուրահատուկ ուտելիքի պատկերը կարող է բազմիցս կրկնվել:Սա կարող է խրախուսել ձեր երեխային կրել այդ հագուստը կամ պահանջել այդ ուտելիքը :Այս ազդեցությունը միգուցե անմիջապես չարտացոլվի , բայց կարող է դրսևորվել ավելի մեծ տարիքում անտեղի հետաքրքրությունների և ցանկությունների ստեղծման մեջ:Հետևաբար, հենց պաշտպանության մեթոդով , պետք է կանխել անհամապատասխան պահանջների հիմքը:
Միգուցե այս պաշտպանությունը իրականացնելու համար ավելի լավ կլինի, որ ծնողները իրենք սովորեն ուսուցման անուղղակի մեթոդներ, սովորեն նոր խաղեր, բանաստեղծություններ և պատմություններ:Ներկայացումներ խաղաղան և խոսեն տիկնիկների փոխարեն:Այո անհրաժեշտ է երեխաների հետ երեխայություն անել և նրանց հետ կրկին մեծանալ: Եթե ավելի շատ ժամանակ հատկացնենք մեր երեխաներին ,կկարողանանք առանց այդ անհարմար ենթատեքստերի ,ամեն ինչ ուսուցանել մեր զավակներին: Վստահ եղեք որ ձեր երեխան գերադասում է ձեզ հետ լինել ,քան ԶԼՄ-ների: Փորձեք ,նրա ձեզ հետ լինելու պահերից քաղցր հուշեր ստեղծել:Հաջողություն ենք մաղթում Ձեզ։