Դեկտեմբեր 15, 2021 13:52 Asia/Tehran

Ներկա պայմաններում ինտերնետից և սոցիալական ցանցերից օգտվելը նշանակում է մեր անձնական տեղեկությունները կիսել ուրիշների հետ։Յուրաքանչյուր օգտագործման դեպքում որոշվում է մեր գտնվելու վայրը, յուրաքանչյուր որոնումով արձանագրվում են մեզ հետաքրքրող թեմաները, իսկ մեր կատարած գնումներով մեծապես հայտնի է դառնում մեր ապրելակերպը:Բայց ըստ Մարկ Ցուկերբերգի՝ իր նոր մտահղացումը՝Մետան մեծ վերահսկողություն կունենա օգտատերերի աշխատանքի վրա։

Մարկ Ցուկերբերգը նոյեմբերի սկզբին հայտարարեց, որ Facebook-ը վերանվանվել է «Մետա»:Նա ասաց.«Մեր ներկայիս անվանումը չի ներկայացնում այն ​​ամենը, ինչ մենք անում ենք այսօր և պետք է փոխվի»:

Մետավերս-ն այն հավակնոտ նախագիծն է, որն ստիպեց Ցուկերբերգին և նրա թիմին նման փոփոխության: Այս երեւույթը , տեխնոլոգիական աշխարհում ամբողջական հեղափոխության է ձգտում   :Meta հունարեն նշանակում է հետո: Իհարկե, այս փոփոխությամբ Facebook-ի անունը չի վերացել։Այսօր Facebook-ը, ինչպես Instagram-ը և WhatsApp-ը, սոցիալական հարթակ է, որը հանդիսանում է մայր ընկերություն՝ Meta-ի ենթական:

Այս փոփոխությունը, սակայն, պարզապես անվան և տարբերանշանի փոփոխություն չէ, այլ երկու հիմնական ոլորտների վրա աշխատող հետագա նախագծերի սկիզբ՝ «ափլիքեյշնների ընտանիք» և «ապագա հարթակներ»:Ապագա հարթակների իմաստը  հենց Մետավերսն է:Ցուկերբերգն ասում է.«Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կըդիտվենք, որպես մետավերս -ընկերություն:Մենք ցանկանում ենք կայունացնել մեր ինքնությունը և մեր աշխատանքը՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ պատրաստում  ենք»:

«Մետավերս» բառն առաջին անգամ հայտնվել է 1992 թվականին Նիլ Սթիվենսոնի Snow Crash վեպում։Իմաստային առումով ,ինչքանով որ նվազում է  ֆիզիկական ոլորտը,այսինքն՝ վայրը  , զարգանում է  ոչ ֆիզիկական ոլորտը՝ այսինքն ժամանակը, և մենք ավելի ենք  մոտենում  Մետավերսին: «Մետա»-ն  հաղորդակցության ոլորտում իր   ազդեցությունից բացի ,  լուրջ ազդեցություն կունենա կյանքի բոլոր ոլորտների և նույնիսկ կառավարությունների կառավարման ձևի վրա:

«Մետավերս»-ն ըստ երևույթին ձգտում է փոփոխության, մեծ իրադարձություն ,դիջիտալի իրականության աշխարհում :Այս անգամ հավելյալ իրականությունը (AR) -ը պետք է  նպաստի վիրտուալ իրականության (VR)-ին , նոր և տարբեր փորձառություններ իրականացնելու  համար։ Վիրտուալ իրականությունը (VR) զուտ վիրտուալ և երևակայական է, բայց ընդլայնված իրականությունը (AR) օգնում է ,որպեսզի ձայնը, տեսողական տարրերը և անհատի այլ զգայական մուտքերը ներառվեն օգտատիրոջ  փորձառության  մեջ: Ցուկերբերգի խոսքով՝ սոցիալական մեդիան, առցանց խաղերը և կրիպտո արժույթները նույնպես ներառված են՝ օգտատերերին վիրտուալ փոխգործակցության հնարավորություն տալու համար:

Կարծես թե՝ Ցուկերբերգը գերադասում է  նոր և հետաքրքիր ապրանքների մասին մտածել, քան թե՝գոյություն ունեցող հարթակների խնդիրներին առնչվել:Այնուամենայնիվ, կան պատճառներ ենթադրելու, որ Մետավերսին պետք է լուրջ վերաբերվել:

Ամենակարևոր պատճառը պատմական պատճառն  է.«Որքանով որ   համակարգիչների ունակությունները զարգանում են , հնարավոր է դառնում էլ ավելի փորձարկումների և օգտատիրոջն ավելի շատ փորձառություններ են փոխանցում: Ինտերնետն  իր կյանքը սկսեց՝ սև ֆոնի վրա սպիտակ մի նախադասություն ցուցադրելով և այն առաջընթացը, որ մենք հիմա տեսնում ենք, շատ ավելին է, քան տեսական զարգացումը»։

1990-ականներին շատերը ծաղրի էին ենթարկում շատ մեծ հեռախոսները , սակայն այժմ սմարթֆոները պատմության լավագույն սարքերն են համարվում։Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր գաղափար հաջողակ կլինի,սակայն կարելի է  վստահաբար ասել, որ աշխարհը ապագայում ձևավորվելու է այնպիսի գաղափարներով, որոնց մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք։

Միգուցե մտածեք , թե ինչու է Facebook-ը, որին է  պատկանում  նաև Instagram-ը, WhatsApp-ը և որոշ այլ խմբեր, ներդրումների առումով դիմել է նման տարբեր և իհարկե մասամբ ռիսկային  գաղափարների:

Պատճառներից մեկը երիտասարդ օգտատերերին գրավելն է:Ցուկերբերգի խոսքով՝ Meta-ի հիմնական քաղաքականություններից մեկը երիտասարդ օգտատերերի ներգրավումն ու պահպանումն է։ Նկատի ունեցեք, որ Facebook-ը և նույնիսկ Instagram-ը 30 տարեկանից ցածր մարդկանց շրջանում տարածված սոցիալական ցանցեր չեն, իսկ երիտասարդ սերնդի մոտ ավելի հայտնի են այնպիսի տարածքներ, ինչպիսիք են՝ TickTock-ը և Snap shot-ը:Թվում է թե՝Ցուկերբերգը, հանգել է  այն եզրակացության, որ եթե Մետա ընկերությունը  կարող է համոզել երիտասարդներին օգտագործել VR տեսախցիկներ և Horizon սոցիալական ցանցը,որը վիրտուալ իրականության վրա հիմնված սոցիալական ցանց է,այն կարող է ապագա սերունդների համար պահպանել իր առաջատար դիրքերը՝ սոցիալական ցանցերի ոլորտում:

Մետավերսը կատարյալ հեղափոխություն տեխնոլոգիայի ոլորտում

Այլ հանգամանքը ՝ օգտատերերի տեղեկություններին հասանելիությունն է  առանց որևէ դժվարության:Տարիներ շարունակ Facebook-ը հեշտությամբ կարողանում  էր շատ տեղեկություններ ստանալ իր օգտատերերից,սակայն  վերջին տարիներին, գաղտնիության հարցում օգտատերերի զգայունության պատճառով, այս իրավիճակը փոփոխությունների է ենթարկվել: Օրինակ,այն  օգտատերերը, ովքեր այժմ օգտագործում են Apple-ի սմարտֆոները , այժմ կարող են կարգավորել իրենց սմարտֆոները  այնպես, որ Facebook-ն ավելի քիչ հասանելիություն ունենա տեղեկատվությանը: Տեղեկատվության հասանելիության այս սահմանափակումը լուրջ խոչընդոտ է այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին  է Facebook-ը,որովհետև եթե չկարողանան տեղեկատվություն ստանալ իրենց օգտատերերից, նրանց  գործունեությունից, հետաքրքրություններից և կարիքներից, գովազդի ոլորտում կունենան բազմաթիվ մարտահրավերներ։ Ուստի , Մետա ընկերությունը  ձգտում է ընդլայնել իր գործունեությունը առանց միջնորդ համակարգերի անհրաժեշտության:

Կոնֆլիկտներից և դատական ​​հայցերից խուսափելը , այլ  պատճառներից  է ինտերնետի կառավարման ծրագրերը մշակելու համար:Վերջին տարիներին Facebook-ը բազմաթիվ խնդիրներ ուներ գաղտնիության, կեղծ լուրերի դեմ պայքարելու և իր ենթակատեգորիաներում որոշակի խմբերի գործունեությունը սահմանափակելու հետ և հենց այս խնդիրների պատճառով է ,որ Facebook-ը մասամբ իր ուղին փոխել է ՝ վիրտուալ իրականության ոլորտում ներդրումների կողմը:

Նոր անունն ու վարկի գնումը կարող է ինչ-որ չափով վերականգնել վնասված սոցիալական իմիջը:

Այս խնդիրը պատճառ է դարձել ,որ  Facebook-ի ընկերությունը ,վերջին տարիներին գնի այս ոլորտում ակտիվ մի քանի ընկերություններ: Մինչ այժմ Facebook-ը միայն այս բաժնում ունեցել է մոտ 10,000 աշխատակից:Ըստ New York Times-ի, Meta-ն ցանկանում է մոտավորապես նույնքան նոր անձնակազմ տեղակայել եվրոպական իր գրասենյակներում և դրան զուգահեռ  որոշել է 10 միլիարդ դոլար ներդրում կատարել այս ոլորտում։

Ոմանք կարծում են, որ դեռ վաղ է մտահոգություն հայտնել այս փոփոխությունների վերաբերյալ,բայց փաստն այն է, որ հաշվի առնելով Facebook-ի պատմությունը և, իհարկե, այն դիրքը , որ այս պահին  կիբերտարածությունն է զբաղեցնում  մեր կյանքում , առնվազն կարելի է անհանգստանալ մի քանի խնդիրների մասին: 

Սմարտֆոնից  և ինտերնետից խիստ կախվածությունը   ,ներկայումս լուրջ խնդիր է։Թայվանցի հետազոտողների 2020 թվականի ուսումնասիրությունը կենտրոնացել է այս ոլորտում 133 ուսումնասիրությունների վրա և ապացուցել, որ մարդկանց առնվազն 7%-ը խիստ կախված  է  ինտերնետից:Մտահոգիչն այն է, որ այս տոկոսը վերջին տարիներին աճ է արձանագրել և չի էլ թվում ,որ դրա աճի տեմպը նվազի: Մյուս կողմից, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինտերնետին կախվածությունը կրկնապատկում է քնելու  խնդիրները և նվազեցնում է քնելու տեւողությունը:2017-ին կատարված մեկ այլ  ուսումնասիրություն հաստատում է, որ կապ գոյություն ունի  ինտերնետից կախվածության , միայնության և մեկուսացման միջև, և երկուսն էլ համալրում  են միմյանց:Այլ հետազոտություններ անդրադառնում են դեպրեսիայի և ինտերնետից կախվածության միջև կապին:

Դրանից բացի լուրջ վտանգներ են սպառնում մեր անձնական գաղտնիությանը : Ինտերնետից և սոցիալական ցանցերից օգտվելն այս օրերին նշանակում է կիսել մեր անձնական տվյալները ուրիշների հետ:Յուրաքանչյուր օգտագործման դեպքում որոշվում է մեր գտնվելու վայրը, յուրաքանչյուր որոնումով գրանցվում են մեզ հետաքրքրող թեմաները, իսկ մեր կատարած գնումներով մեծապես հայտնի է դառնում մեր ապրելակերպը:Ցուկերբերգի նոր գաղափարում, Մետա ընկերությունն  անկախ գործունեություն է փնտրում, ինչը նշանակում է խմբի  աշխատանքի վրա ավելի քիչ վերահսկողություն:

Եվ ամենագլխավորը՝ Ցուկերբերգի բացասական հեղինակությունն է ,որ  ֆինանսական շահը գերադասում է էթիկային: Facebook-ն մինչ այժմ ունի երկու կարևոր դատական գործեր, այն մասին ,որ իր ֆինանսական շահույթը գերադասել  է էթիկայի  և հասարակության շահերի պահպանմանը։Առաջին դատական գործը , համատեղ պարագա  է Կեմբրիջ Անալիթիք ընկերության հետ:Այս  դատական գործով Facebook-ը մեղադրվում է իր 87 միլիոն օգտատերերի մասին այդ ընկերությանը  տեղեկատվություն տրամադրելու մեջ։Այս  ընկերությունն օգտագործել է այս տեղեկությունը, 2014 թվականի ԱՄՆ-ի  ընտրություններում՝ հօգուտ Թրամփի ընտրություններին միջամտելու։

Դատական երկրորդ գործը առնչվում է Facebook-ի նախկին պաշտոնյա Ֆրանսիս Հոգենի վերջին բացահայտումներին : Մինչ այժմ պարզվել է,որ թեև  Facebook-ը հնարավորություն ունի ջնջել ատելություն տարածող գրառումները նաև կարող է կանխել ծայրահեղական խմբերի նյութերի և սուտ լուրերի  հրապարակումն ու տարածումը ,սակայն տարբեր պայմաններում և բազմիցս, իր ֆինանսական շահերը գերադասել է նման բարոյական պատասխանատվություններից: 

Նման փորձառությունները նկատի առնելով ,մի խումբ փորձագետներ մտահոգությամբ  հետևում են Մետա ընկերության նոր գաղափարին և իրենք իրենց հարց են ուղղում ,որ Ցուկերբերգի և իր համախոհների մեծ վերահսկողությունը  կիբեր տարածքի վրա ,ինչ ապագա է խոստանում օգտատերերին: 

 «Պայքար հանուն ապագայի» հիմնադրամի ակտիվիստ Իվան Գրիրը ասում է.«Facebook-ի Մետաի-հռչակագիրը  հեշտությամբ կարելի է դիտարկել որպես հոռետեսական և եսասիրական փորձ՝ հեռու մնալու բոլոր սկանդալներից, որոնց բախվում է ընկերությունը:Հայտարարության մեջ Մարկ Ցուկերբերգը բացահայտում է իր վերջին խաղը և բացարձակապես նշում, որ իր ծրագրերը միայն այսօրվա ինտերնետին  իշխելը չէ,այլ՝ վաղվա ինտերնետը վերահսկելու և մեկնաբանելու  համար է, որ մենք թողնում ենք այն, մեր երեխաներին և մեր երեխաների երեխաներին»:

Պիտակ