Հատուկ հաղորդում նվիրված 2022 թվականի Ամանորին
(last modified Sun, 02 Jan 2022 04:37:41 GMT )
Հունվար 02, 2022 08:07 Asia/Tehran

Հանուն Մուհամմեդի,Հիսուսի,Մոսվեսի և Աբրահամի Աստծուն: Իրանական ջերմ ողջույն Ձեզ սիրելի բարեկամներ,հուսամ որ ձմեռային այս սառնաշունչ եղանակում, բոլորդ վայելեք երկնային բարիքները ,շնորհավոր Ամանորը:

Դուք կըցանկանաք ի՞նչպես սկսել 2022 թվականի առաջին օրը:

Ընդհանրապես, համայան աշխարհում քրիստոնյաները այս օրը սկսում են տոնակատարություններով ու խրախճանքներով,լույսերով զարդարում բնակարանները և գեղեցիկ հրավառություններ կազմակերպում:Բազմաթիվ երկրներում ամանորյա  հանդիսությունները զուգորդված են բազմաթիվ ճոխություններով՝ լույսերով,  հրավառությամբ, նվերներով, հատուկ ուտելիքներով, քաղցրավենիքներով և այլն: Իդեպ,ճոխությունները, չեն առնչվում միայն Ամանորի տոնակատարությանը, բայց ամեն դեպքում դա երեւում է նաեւ այս ծեսում։

Ցանկալի կլինի, որ ամանորյա տոնակատարություններն ու խնջույքներն առավել շքեղացնելու  փոխարեն, մի քիչ  մտածել նրանց մասին, ովքեր գտնվում են աղքատության ու  չքավորության մեջ, կամ մի գուցե պայքարում ինչ որ հիվանդության դեմ։ Բոլորս լավ գիտենք, որ նմանները քիչ չեն մեր շրջապատում: Թեև վստահ ենք, որ մի գիշերվա ընթացքում չենք կարող միանգամայն վերացնել՝ ամբողջ աղքատությունն ու թշվառությունը, որը ստեղծվել է տարիների կամ դարերի ընթացքում, անհատների կամ կառավարությունների տնտեսական և քաղաքական ընչաքաղցության կամ եսասիրության պատճառով, սակայն վստահաբար կարող ենք այն վերածել հիշարժան մի գիշերվա, սոցիալապես տուժածների համար:

Բարի վերաբերմունքը, ուրիշներին  օգնելը, մարդկանց  սիրելը, մարդասիրությունը և մարդկային  արժեքների  պահպանելը և վերջապես արդարությունն ու արդարատենչությունը  պատկանում են  երկնային բոլոր կրոններին, այդ թվում՝ քրիստոնեությանը: Եկեք՝ Ամանորին ոտքի ելնենք  իրականացնելու այս վեհ նպատակները : Չի տարբերվում լինենք քրիստոնյա թե՝մուսուլման, բոլորս կարող ենք Ամանորին ձգտել հանուն խաղաղության, անվտանգության ու ապահովության :

........

Եթե մեր արդի պատմության ընթացքում փնտրենք  պատմական նման ընդհանրություններ , պետք է հիշել որ համաշխարհային մեծապետականության դեմ Իրանի ութամյա պատերազմի տարիներին, իրանցի հարյուրավոր քրիստոնյաներ իրենց կյանքը նվիրաբերելով, իրենց  մուսուլման եղբայրների կողքին պայքարեցին բռնությունը վերացնելու համար: Իրանում, քրիստոնյա նահատակները  միշտ էլ ուշադրության են արժանացել մեծերի, պատասխանատուների և ժողովրդի կողմից: Երբեք չի մոռացվելու նրանց անմնացորդ զոհողությունները:

 Այաթոլլահ Խամենեին  քրիստոնյա նահատակի բնակարանում  

Պաղեստինի ողբերգական դեպքերում, մուսուլմանների  հետ միասին, բազմաթիվ քրիստոնյաներ վտարվեցին իրենց տներից:Նրանք միասին պայքարում են իրենց հայրենիքն ազատագրելու համար, թեպետ պայքարի ձևը կարող է տարբեր լինել։Էդվարդ Սայիդը, մեկն է պաղեստինցի քրիստոնյաներից , ով իր ողջ կյանքը նվիրել է Պաղեստինում ճնշվածների ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար: Նա տասնհինգ տարեկանից ապրում է Միացյալ Նահանգներում, բայց միշտ իրեն ճանաչել և ներկայացրել է, որպես պաղեստինցի։Նրա հուշագրությունների գիրքը «Ոչ մի տեղ» խորագրով , իրականում ներկայացնում է պաղեստինցիների տեղահանման և անոթևանության հարցը: Նա միշտ հավատում էր Պաղեստինում  ժողովրդի միջոցով ձևավորված անկախ մի իշխանության և չխնայեց իր ջանքը այդ նպատակի իրականացման ճամբին: 

Էդվարդ Սայիդ 

Վերջին տարիներին ի հայտ  է եկել մեկ այլ ընդհանուր պատմական կետ: Ընդհանրություն, որը զուգակցել  է բազմաթիվ քրիստոնյաների և մուսուլմանների  սրտերն ու հոգիները:Այս անգամ էլ աշխարհի կայսերապաշտները փորձել են ստեղծելով չարաբաստիկ երեւույթ՝ ԻԼԻՊ-ը,  թե՛ Մերձավոր Արեւելքը ճգնաժամի դիմաց կանգնեցնել և , թե՛ մյուսների մոտ հեղինակազրկեն  իսլամն ու մուսուլմանների կերպարը, բայց մուսուլման մարտիկների անկեղծ ջանքերը,սկսած իրանցիներից ու լիբանանցիներից մինչև սիրիացիներ, իրաքցիներ և աֆղաններ, բոլորին ապացուցեց, թե ի՞նչ է իրական Իսլամը: Մուսուլմանները տարածաշրջանային այս պատերազմում պաշտպանեցին բոլոր ճնշվածներին և  նրանց պաշտպանելու համար չունեին որևե նախապայման: Նրանք զոհաբերեցին իրենց կյանքը՝ փրկելու՝ քրիստոնյա, հրեա և եզդի կանանց, աղջիկներին և երեխաներին:Հարյուրավոր և  հազարավոր մուսուլմաններ  թողեցին իրենց տներն ու ընտանիքները և առանց վարանելու կամ կասկածելու  շտապեցին մարտի դաշտ՝ պայքարելու մեծապետականների  բռնակալության դեմ:Գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանիին կարելի է համարել այս բոլոր մարտիկների խորհրդանիշը։Լեգենդար հերոս,որի անձի և գաղափարների նկատմամբ սերը չունի ոչ աշխարհագրական և ոչ էլ գաղափարական սահման:Այս գաղափարը արդարությունն ու  ազատությունն  է ,որը աշխարհում գերել է ազատության համար բոլոր պայքարողներին: Հուսամ ,որ 2022 թվականին համայան աշխարհից վերանան բռնություններն ու տագնապները: 

Նահատակ  գեներալ մայոր Հաջ Ղասեմ Սոլեյմանի

Քրիստոնյաններն ու մուսուլմանները իրենց համոզմունքներում ունեն համընդհանուր մեկ այլ կետ ,որը Փրկչի գալուստն է :

Արդյ՞ոք երբևեիցե սպասել եք մի սիրելիի գալստյան: Արդյ՞ոք մինչ այժմ սպասել եք Ձեզ համար մի սիրելի հյուրի: Ընկեր, հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին կամ երեխա, որին տարիներ շարունակ չեք տեսել և անհամբեր սպասում եք:Նույնիսկ եթե նախկինում նման փորձ չեք ունեցել, մենք կարող ենք դա միասին պատկերացնել։

Եկեք պատկերացնենք, թե ի՞նչ կանեինք նման իրավիճակում, երբ հանդիպեինք այդ սիրելիին ,որպեսզի նա մեր կողքին իրեն ավելի հանգիստ զգար: Անտարակույս , մինչեւ նրա գալը տունը կմաքրենք ու կկարգավորենք: Մենք կհեռացնենք գեշությունները  և  կփոխարինենք գեղեցկությամբ։ Հավանաբար նրա կեցության համար սենյակ կպատրաստենք և հարմարավետ պայմաններ կապահովենք։ Ի վերջո, մենք նրա համար կպատրաստկենք լավագույն ուտեստը  և կհագնենք  մեր լավագույն հագուստը:Հավանաբար նրան դիմավորելու համար ,գնանք  օդանավակայան, երկաթուղային կայարան կամ ցանկացած այլ վայր, որտեղից  նա ժամանելու։

Եթե ​​մենք իսկապես Փրկչի ենք սպասում, ապա այս ամենը պետք է կատարենք համաշխարհային մասշտաբով, քանի որ նա է աշխարհի Փրկիչը:Մենք որպես Փրկչի սպասողներ, պետք է աշխարհից հեռացնենք այլանդակությունը,և այն փոխարինենք բարությամբ ու առաքինությամբ  և սահմանենք նրա դիրքը , որպես  մեր հասարակության առաջնորդը,մի առաջնորդ,որին  պարտավոր ենք հնազանդվել:Նույնը մենք պետք է կատարենք  մեր հոգիներում: Ձերբազատվենք չարությունից  ու տգեղ բարքերից և ավելի ու ավելի մոտենանք այն վեհագույնին , որ ողորմած Աստված պահանջել  է մեզանից։Հագնենք միակ Աստծուն երկրպագելու գեղեցիկ զգեստը և հեռու մնանք սատանայից և սատանայատիպերից: Եկեք ամանորին Փրկչի լավագույն սպասողները դառնանք : Մաղթում ենք բոլորիդ բեղմնավոր և օրհնված տարի՝ հուսալով, որ բոլոր լավ բաները շուտափույթ ի հայտ գան և Ձեզ հանձնում ենք Աբրահամի,Մովսեսի,Հիսուսի և Մուհամմեդի Աստծուն: