Նորություններ(23)
«Նորություններ» հաղորդաշարում, որը հեռարձակվում է ամեն շաբաթ, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

«Նորություններ» հաղորդաշարի այս շաբաթվա զրույցը կսկսենք բժշկական ոլորտին առնչվող թեմայով:
Պոլիկիստիկական ձվարանների համախտանիշը սովորական հորմոնալ անոմալիա է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ և հանդիսանում է կանանց անպտղության ամենատարածված պատճառներից մեկը: Այս մարդկանց մոտ արական հորմոնների բարձր մակարդակի պատճառով օվուլյացիան չի առաջանում կամ տեղի է ունենում անկանոն: Մինչ այսօր քիչ հետազոտություններ են արվել պոլիկիստիկական ձվարանների համախտանիշով հղի կանանց ճարպային հյուսվածքի վերաբերյալ: Այնուամենայնիվ, Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի, Թեհրանի համալսարանի, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի և Ազատ համալսարանի գիտության և հետազոտությունների մասնաճյուղի հետազոտողները իրականացնելով նախագիծ՝ պոլիկիստիկական ձվարանների համախտանիշով և առողջ կանանց ճարպային հյուսվածքում ստերոիդոգենեզի հետ կապված գեների արտահայտման մասին, նրանք ցույց տվեցին, որ ստերոիդների հետ կապված գեների արտահայտությունը տարբերվում է պոլիկիստիկական ձվարանների համախտանիշով կանանց ճարպային հյուսվածքում: Այս նախագծի արդյունքը կարևոր է բժշկության ոլորտում։
Հետազոտության ընթացքում կեսարյան հատման ժամանակ հեռացվել է որովայնի ճարպային հյուսվածքը 12 հղի կանանցից, ովքեր ունեն ձվարանների պոլիկիստիկ համախտանիշ և նույն ընդհանուր բնութագրերով, ինչպիսիք են տարիքը և մարմնի զանգվածի ինդեքսը 36 ոչ հղի կանանցից: Այնուհետև որովայնի ենթամաշկային ճարպային հյուսվածքում ստերոիդոգենեզին առնչվող 15 գեն է հետազոտվել և համեմատվել երկու խմբերում։ Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պոլիկիստիկ ձվարանների համախտանիշով կանայք զգալիորեն ավելի շատ են արտահայտել STAR, CYP11A1, CYP17A1, 11BHSD1 և 11BHSD2: Բացի այդ, CYP21-ի արտահայտումը չորս անգամ ավելի բարձր է եղել պոլիկիստիկ համախտանիշ չունեցող կանանց մոտ: Երկու խմբերում այլ գեների արտահայտման միջև էական տարբերություն չկար: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ որովայնի ենթամաշկային ճարպային հյուսվածքում հղի կանանց մոտ գլյուկոկորտիկոիդների և միներալոկորտիկոիդների նյութափոխանակության մեջ ներգրավված գեների արտահայտությունը տարբեր է: Այս բացահայտումը նույնպես կարևոր է։
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Pregnancy and Childbirth միջազգային ամսագրում:
Անցյալ շաբաթ իրանցի արվեստագետների մի քանի գեղարվեստական նվաճումների ականատես եղանք։
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացած «Ձմեռային» կինոմրցանակաբաշխության 10-րդ հանդիսության փակման արարողության ընթացքում, ռեժիսոր Քազեմ Մոլլայի և պրոդյուսեր՝ Սինա Սաիդյանի «Գուրքան» ֆիլմը արժանացել է «Լավագույն անկախ ֆիլմ» և «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Վիշկա Ասայեշի դերակատարմամբ։ Իրանցի դերասանուհին վերջերս առաջադրվել է Queen's World Film Festival-ի 11-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Գուրքան» ֆիլմի համար, իսկ «Ռիվերսայդ» 19-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին: «Գուրքան» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարի Շանհայի 23-րդ կինոփառատոնում և 45 միջազգային կինոփառատոներում արժանացել է 17 միջազգային մրցանակի։
Այս տարի 10-րդ Ձմեռային կինոմրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Նյու Յորքում 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ը։
Մեկ այլ գեղարվեստական միջոցառման ժամանակ ռեժիսոր Շահրամ Մոկրիի «Անզգույշ հանցագործություն» ֆիլմն արժանացել է Մեքսիկայի Գուանա կինոփառատոնի (GUANA) միջազգային մրցույթի գլխավոր բաժնի հատուկ մրցանակին։ Այս փառատոնի 24-րդ շրջանն ավարտվեց երկուշաբթի, հոկտեմբերի 4-ին:
Փառատոնի ժյուրիի հայտարարության մեջ ասված է.«Մրցանակը շնորհվել է «Անզգույշ հանցագործությունը» ֆիլմին՝ կյանքի և գեղարվեստական գրականության միջև կապի համարձակ որոնման, ինչպես նաև կինոյի՝ որպես մեր ժամանակի լեզվի հանդեպ ցուցաբերած խորը հարգանքի համար»: Ֆիլմը շուտով կցուցադրվի նաև Բրազիլիայի OLHAR փառատոնի մրցութային բաժնում։ «Անզգույշ հանցագործությունը» ֆիլմի պրեմիերան ավելի քան մեկ տարի առաջ կայացավ Վենետիկի կինոփառատոնում և արժանացավ Վենետիկի քննադատների ասոցիացիայի լավագույն օրիգինալ սցենարի մրցանակին:
Այս ֆիլմը «Քարնամե մշակութային և գեղարվեստական ինստիտուտի» արտադրանքն է։
Անցած շաբաթ Հոսեյն Դարաբիի «Կոշիկները» կարճամետրաժ ֆիլմն արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին «Let there be Goodness» ուկրաինական միջազգային կինոփառատոնում: Բարեգործության և այլասիրության թեմայով այս կարճամետրաժ ֆիլմը «Սուրա» կինոակումբի արտադրությունն է:
Հոսեյն Դարաբին, ով առողջապահական պատճառներով չի մասնակցել արարողությանը, տեսաուղերձում ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ կինոյի լեզուն կարող է կապ ստեղծել տարբեր ազգերի, կրոնների ու գաղափարների միջև և չնայած իրանական ու ուկրինական մշակույթի և կրոնի տարբերություններին, ուկրաինացի ժողովուրդը տեսել և սիրել է այս ֆիլմը: Հուսով եմ, որ այս մշակութային կապերը կարող են նպաստել տարբեր ազգերի և երկրների միջև խաղաղության ամրապնդմանը»:
Մինչ օրս «Սուրա» կինոակումբը կարողացել է հաջող ներկայություն ունենալ ավելի քան 130 ներքին և արտասահմանյան փառատոներում և արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Մինչ նոր հանդիպում եթերում Տերն ընդ ձեզ;