Իրանում մարդու իրավունքների վիճակը՝ ԱՄՆ Պետքարտուղարության տեսանկյունից(3)
1945թ․ օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն ատոմային հարձակում իրականացրեց Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Հարձակման հետևանքով 200 հազար մարդ սպանվեց և հազարավորներ վիրավորվեցին:
Միացյալ Նահանգների միջամտությունների հետևանքով աշխարհում զոհվում են միլիոնավոր մարդիկ, սակայն այս երկիրը շարունակում է ուրիշներին մեղադրել մարդու իրավունքները խախտելու մեջ: Միացյալ Նահանգները մշտապես տարբեր ձևերով խախտել է մարդու իրավունքները: Եվ Ճապոնիայի երկու քաղաքների վրա իրականացված ատոմային հարձակումները այդ դեպքերի թվում են: ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ կետի չորրորդ բաժնում ասվում է. –«Արգելվում է ուրիշների տարածքային ամբողջականությանը սպառնալը և դրա համար ուժային միջոցներ օգտագործելը»: Իսկ 1970թ. ընդունված միջազգային օրենքի հայտարարության մեջ ասվում է. «Արգելվում է ուղղակի և անուղղակի միջամտությունն այլ երկրների ներքին և արտաքին հարցերին»։ Այդուհանդերձ ԱՄՆ-ն նման գործողություններ է իրականացրել Պանամայում, Իրաքում, ԱՖղանստանում, Լիբիայում, Սիրիայում։ Նա հովանավորել է բռնատիրական ու մարդու իրավունքները խախտող վարչակարգերին: Զեկույցների համաձայն, Միացյալ Նահանգները երկրորդ աշխարհամարտից մինչ օրս, 50 հեղաշրջումներ է իրականացրել: Ատոմային ռումբը ևս կիրառվել է միայն ԱՄՆ-ի կողմից: Այս երկիրը պատերազմներ է հրահրել Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում: ԱՄՆ-ի Բրաուն համալսարանի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ 2001-2014թթ. Աֆղանստանում սպանվել են հարյուր հազարավոր մարդիկ: Հետազոտության մեջ ասվում է, որ 2007թ. մինչ օրս մեծ վնասներ են հասցվել աֆղան խաղաղ բնակիչներին: Հետազոտությունն իրականացվել է նաև Պակիստանում: Ընդհանուր առմամբ ասվում է, որ այս երկու երկրներում պատերազմի արդյունքում սպանվել է 149 հազար մարդ, վիրավորվել 162 հազարը: Զեկույցները նաև վկայում են, որ Աֆղանստանում սպանվել է 26 հազար 270 խաղաղ բնակիչ, և ևս 29 900 հոգի վիրավորվել է:Իրաքի մասին պետք է ասել, որ այս երկրում սպանվել է մոտ 1 միլիոն մարդ, իսկ ևս 4 միլիոնը տարհանվել են: Իսկ Իրաքում գործում են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սիոնիստական-թաքֆիրական խմբավորումներ, որոնցից է ԻԼԻՊ-ը: Իրաքի վրա հարձակման ժամանակ Ջորջ Բուշը հայտարարեց, որ արբանյակային լուսանկարների համաձայն, Իրաքը միջուկային զենք է արտադրում: Սակայն այդ հայտարարությունն անհիմն էր , քանի որ Ատոմային էներգիայի միաջազգային Կազմակերպությունը չհաստատեց լուրը: ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Մադլեն Օլբրայթը վերջերս Եվրոնյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով իր այն խոսքին, որ պատժամիջոցներն արժեին Իրաքում 500 հազար երեխաների կյանքերը, ներողություն է խնդրել, ասելով, որ դա եղել է իր կյանքում հնչեցրած ամենահիմար արտահայտությունը: Նա նաև քննադատել է Իրաքում կրտսեր Ջորջ Բուշի քաղաքականությունը: Օլբրայթը հավելել է որ ԱՄՆ ներկա նախագահ Բարաք Օբաման ընտրվեց, որպեսզի վերջ տա Իրաքում և Աֆղանստանում պատերազմներին: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան Լիբիայի դեպքում վարեցին երկակի քաղաքականություն: Նախքան Լիբիայի դիկտատոր Մոհամմեդ Կադաֆիի պաշտոնանկությունը, 2011թ. ԱՄՆ-ն սպառազինում էր Կադաֆիի բանակը և լավ համագործակցություն ուներ նրա հետ: Լիբիայի պատերազմի հետևանքով այդ երկրից գաղթեց 600 հազար մարդ, և դա եղավ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նվերն այդ երկրին: 2012թ. հունվարի 19-ին մարդու իրավունքների պաղեստինյան կենտրոնի և մարդասիրական օգնությունների միջազգային կոնսերցիումի զեկույցների համաձայն, ՆԱՏՕ-ն Լիբիայում ռմբակոծել է խաղաղ բնակիչներին, ինչը համարվում է պատերազմական հանցագործություն: Լիբիան այժմ համարվում է այն տարանցիկ ճանապարհը, որի միջոցով զենք է մատակարարվում Սիրիայի ապստամբներին: ԱՄՆ-ն կարող էր 2011թ. չմիջամտել Լիբիայի հարցերին և դրա փոխարեն քաղաքականապես ու տնտեսապես աջակցել այդ երկրին: Իսկ դրա փոխարեն ԱՄՆ-ն մտածում էր թե ինչպես կարող է թալանել այդ երկրի նավթային հարստությունը: Վերջին տարիների ընթացքում տարբեր զեկույցներ են հրապարակվել այն մասին, թե Աֆղանստանում, Պակիստանում, Եմենում և Սոմալիում ինչպես են սպանվել խաղաղ բնակիչները: Գերմանական Ֆոկուս պարբերականը, անդրադառնալով այդ խնդրին գրել է, որ Միացյալ Նահանգների անօդաչու ինքնաթիռների գործողությունների ժամանակ բազմիցս ոտնահարվել են մարդու իրավունքները և դա կազմում է Օբամայի կառավարության հակաահաբեկչական գործողությունների մի մասը: «Էկոնոմիստ»-ը գրում է, որ 2005թ.-ից առ այսօր, 1200 տոկոսով ավելացել են Միացյալ Նահանգների անօդաչու թռչող սարքերի գործողությունները: Դա կարելի է համարել կիբեր պատերազմների մուտքը ռազմական ու անվտանգության ոլորտ: Վերջին զեկույցների համաձայն, այդ գործողությունների ժամանակ սպանվել է ավելի քան 3000 հոգի: Նրանցից ութ հարյուրը եղել են խաղաղ բնակիչներ, իսկ երկու հարյուրը`երեխաներ: Լրատվական հետազոտությունների գրասենյակի զեկույցի համաձայն, 2004-2011թթ. 2347 մարդ սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի միջոցով: Նրանցից 781-ը եղել են խաղաղ բնակիչներ, 75-ը` երեխաներ: Միջազգային Կարմիր Խաչի հաղորդման համաձայն, արգելված է պատերազմի ժամանակ օգտագործել այնպիսի զենքեր, որոնք 25 տոկոսով ավելացնում են մահացությունը: Դա համարվում է պատերազմական ոճրագործություն: Սակայն այս հանգամանքին ուշադրություն չի դարձվում: Դա այն դեպքում, երբ արևմտյան երկրները շարունակում են խոսել մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից, ինչը ծիծաղելիե համարվում: Գուանտանամոյի բանտում տեղի ունեցած խայտառակ դեպքերը, Աբու Ղորայբի բանտը և այն բոլոր սարսափելի վայրերը, որտեղ մարդիկ խոստովանության համար խոշտանգվում են, ապացուցում են, թե որքան սուտ են մարդու իրավունքների կապակցությամբ ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների խոսքերը: Վերջերս Բարաք Օբաման այցելեց Կուբա և Հավանայում հայտարարեց, որ իր երկիրը երբևե չի խախտել ժողովրդավարության սկզբունքները: Սակայն Գուանտանամոյի կալանավայրն այլ բան է ապացուցում: Պետք է ասել, որ այսօր ԱՄՆ -ն համարվում է մարդու իրավունքների ամենախոշոր խախտողը: Եվ հենց այդ պատճառով էլ Բարաք Օբաման իրավունք չունի արտահայտվել այլ երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին: Չնայած Բարաք Օբաման 2009թ.հայտարարել է, որ Գուանտանամոյի բանտը փակվելու է, սակայն այն դեռևս գործում է: Հարկ է նշել, որ այս բանտը ստեղծվել է Կուբայում ԱՄՆ-ի ռազմական նավատորմի հենակայանում, որը ԱՄՆ-ն վարձակալում էր: Գուանտանամոն 2002թ. վերածվել է կալանավայրի: Այստեղ պահվում են ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվող անձինք: Հարկ է անդրադառնալ նաև Գազայի իրադարձություններին և ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններին: ԱՄՆ Սենատի զեկույցի համաձայն, 26 մարդ սխալմամբ ձերբակալվել և խոշտանգման է ենթարկվել CIA-ի կողմից: Այս կազմակերպությունը տարբեր երկրներում ունի կալանավայրեր, որտեղ գտնվող բանտարկյալները ենթարկվում են խոշտանգումների: Այդ կալանավայրերն այնքան սարսափելի են, որ դրանց անվանում են դժոխք: Իսկ այս հանցագործությունները այլ երկրներում Միացյալ Նահանգների միջամտության արդյունքն են, և լուրջ խնդիր են դարձել մարդու իրավունքների ոլորտում: Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք այն մասին, թե ինչպիսի հետևանքներ են ունեցել ԱՄՆ-ի միջամտությունները պատերազմական իրավիճակներում, այդ թվում` Իրաքի կողմից Իրանի դեմ հրահրված պատերազմում, որի ընթացքում կիրառավել է քիմիական զենք: