Իրանում Մարդու իրավունքների վիճակը` ԱՄՆ պետքարտուղարության տեսանկյունից(4)
https://parstoday.ir/hy/radio/world-i16348-Իրանում_Մարդու_իրավունքների_վիճակը_ԱՄՆ_պետքարտուղարության_տեսանկյունից(4)
ԱՄՆ արտաքին քաղաքականության պատմությունը լի է մարդկության դեմ ուղղված հանցագործություններով: Այս գերատեսչությունն ամեն տարի անդրադառնում է այլ երկրներում մարդու իրավունքների վիճակին: Սակայն պետք է ասել, որ ԱՄՆ-ն մասնակից է եղել մարդու իրավունքների դեմ ուղղված բազմաթիվ հանցագործությունների: Որպես օրինակ, Իրանի դեմ Իրաքի կողմից հրահրված պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ն Սադդամին ապահովում էր քիմիական զենքով: Իսկ այդ զենքերով ռմբակոծվեցին Սարդաշտ և Հալաբչե շրջանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 11:28 Asia/Tehran

ԱՄՆ արտաքին քաղաքականության պատմությունը լի է մարդկության դեմ ուղղված հանցագործություններով: Այս գերատեսչությունն ամեն տարի անդրադառնում է այլ երկրներում մարդու իրավունքների վիճակին: Սակայն պետք է ասել, որ ԱՄՆ-ն մասնակից է եղել մարդու իրավունքների դեմ ուղղված բազմաթիվ հանցագործությունների: Որպես օրինակ, Իրանի դեմ Իրաքի կողմից հրահրված պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ն Սադդամին ապահովում էր քիմիական զենքով: Իսկ այդ զենքերով ռմբակոծվեցին Սարդաշտ և Հալաբչե շրջանները:

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները տարիներ շարունակ փորձում են քննարկել այլ երկրներում մարդու իրավունքների վիճակը, ներկայանալով որպես մարդու իրավունքների պաշտպաններ: Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների տեսակետից, մարդիկ բաժանվում են առաջին, երկրորդ և երրորդ կարգի քաղաքացիների: Որպես օրինակ, Ասիա և Աֆրիկա մայրցամաքներում և Հարավային Ամերիկայի երկրներում, մարդկային կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այլ խոսքով, ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիների կյանքն ավելի կարևոր է, քան այդ շրջանների մարդկանցը: Իսկ այն բոլոր միջոցները, այդ թվում` խոշտանգումները և ահաբեկչությունը, որ կիրառվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից, ընդունելի են արևմուտքի տեսանկյունից: Պետք է ասել, որ Միացյալ Նահանգները, հովանավորելով Իրաքի բռնապետ Սադդամի ռեժիմին, ստեղծեց հնարավորություն, որպեսզի վերջինս քիմիական հարձակում իրականացնի Իրանի տարածքների վրա: Այդ հարձակումների հետևանքով սպանվեց 100 հազար մարդ, իսկ վիրավորները մինչ օրս ունեն առողջական տարբեր տեսակի խնդիրներ: Սարդաշտ շրջանի քիմիական ռմբակոծությունից առաջ, քիմիական զենք օգտագործվել է առաջին աշխարհամարտում և Վիետնամի պատերազմի ժամանակ: Վիետնամի պատերազմի ժամանակ, այդ երկրի գյուղատնտեսությունը ոչնչացնելու նպատակով, օգտագործվեց 80 միլիոն լիտր չորացնող թույն: Փաստերը վկայում են, որ Սադդամը միայն եվրոպական ու ամերիկյան ընկերությունների միջոցով է կարողացել ձեռք բերել քիմիական և բակտերիոլոգիական զենք: Այդ գործին մասնակցել են գերմանական, հոլանդական, ֆրանսիական, բելգիական, ռուսական և ամերիկյան ընկերություններ: Անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Գորդեն Դաֆը, որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները եղել է Սադդամի ոճրագործությունների առաջին գործընկերը : Նա հայտարարեց, որ Իրաքի այդ ժամանակվա բանակը Իրանի դեմ օգտագործել է քիմիական զենք: Իրան-Իրաք պատերազմը տևեց 8 տարի: Այդ ընթացքում Սադդամի վարչակարգը բազմիցս օգտագործեց քիմիական զենք, սակայն արևմտյան երկրները երբեք չբողոքեցին դրա դեմ: Գորդեն Դաֆը, ով Վիետնամի պատերազմի վետերաններից է, վերջերս մի հարցազրույցի ժամանակ ասաց, որ ԱՄՆ-ն 2003թ. Իրաքի վրա հարձակվելու ժամանակ օգտագործել է ուրան: Այնպիսի զենք, որն ի զորու է ոչնչացնել սերունդներ: Նա նշում է, որ Միացյալ Նահանգները հայտարարում է, թե պաշտպանում է մարդու իրավունքները, սակայն միևնույն ժամանակ հարձակվում է այլ երկրների վրա, խոստանալով, որ նրանց կնվիրի ազատություն և ժողովրդավարություն:

---

20-րդ դարում արևմտյան երկրները փորձեցին ներկայացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա հիմնված նոր աշխարհակարգ: Սակայն իրականությունն այն է, որ սեպտեմբերի 11-ից հետո, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ձեռքբերումն աշխարհի երկրների , հատկապես` Իրաքի, Աֆղանստանի ու Լիբիայի համար, ահաբեկչությունից ու մասնատումից բացի այլ բան չի եղել: Օբաման, իր նախորդների նման, օգտվում է ուժային միջոցներից ու դրա հետ միաժամանակ խոսում է ամերիկյան արժեքների ու այն մասին, որ Վաշինգտոնը շարունակելու է հավատարիմ մնալ ազատությանը: Սակայն այսօր նման աժեքներ գոյություն չունեն: ԱՄՆ-ն ունի սև անցյալ: Եվ չնայած արտաքուստ այս երկիրը խոսում է այնպիսի գեղեցիկ արժեքների մասին, ինչպես` ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, սակայն իրականում դա միջոց է, որպեսզի ցույց տրվի, որ արևմտյան և մասնավորապես ամերիկյան արժեքները վեր են մնացած բոլոր արժեքներից: Իսկ նպատակն, ինչպես ասել է ԻԻՀ առաջնորդը, կորցրած հեղինակությունը վերականգնելն է: Միացյալ Նահանգներն իր նպատակների համար միլիարդավոր դոլարներ է ծախսում, դրանք ուղղելով քիմիական ու բակտերիոլոգիական զենքերի ուսումնասիրություններին: Իսկ այդ զենքերը շատ նման են գենետիկական զենքերին, որոնք օգտագործվեցին Հարավային Աֆրիկայում` 80-ական թվականներին: Այդ մասին կխոսենք հաջորդ հաղորդումների ժամանակ: