Եվրոպա, Ուկրաինա և ռասիստական լրատվամիջոցներ
Ուկրաինայի իրադարձությունները մեծ տեղ են գտել աշխարհի ԶԼՄ-ներում և համայն աշխարհից, լրագրողները մեկնել են արևելյան Եվրոպայի այդ երկիր և անդադար հաղորդում են լուրերը : Սակայն արևմտյան ԶԼՄ-ների և որոշ եվրոպական լրատվամիջոցների ռասիստական հայացքները քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել:
Այսօրվա ալեկոծված աշխարհի իրադարձություններն այնքան հաճախակի են ու շարունակական, որ հստակ կարելի է ասել, որ լրատվամիջոցները չեն կարողանում անդրադառնալ որոշ հարցերի և միգուցե ավելի ճիշտ, հաղորդակցության ու տեղեկատվության դարն իր արդյունավետությունը ապացուցում է միայն այն ժամանակ, երբ ցանկանան համաշխարհային մեդիա ընկերությունները։
Այսօրվա աշխարհը մեդիայի կառավարման աշխարհն է:Լրատվամիջոցներ, որոնք իրականությունները վերացնելով, ստեղծում են իրենց իրականությունը և աշխարհը , ներկայացնում այնպես, ինչպես իրենք են ցանկանում։Այսօր մեդիա ընկերություններն են որոշում, թե որ ֆիլմերը, լուսանկարները կամ այլն հրապարակվեն , իսկ որոնք մնան անձեռնմխելի ու թաքնված:Կարծես , թե՝ մեդիան է, որ արժևորում է մարդկանց կյանքը։
Թվում է, թե ռասիստներն ու նրանց լրատվամիջոցները չեն հասկանում թե՝ինչ է հուսահատություն, պատերազմ և տեղահանում։Իրական և իսկական ռասիստը, ով կարող է բացահայտ արտահայտել իր տեսակետը միլիոնավոր հեռուստադիտողների առջև՝ գնդակների, հրազենային բեկորների, պատերազմի և տեղահանումների ժամանակ և ցույց տալ բոլորին, թե ինչ գարշելի արարած է :
Ռուսաստանի բանակի Ուկրաինա, ռազմական ներխուժումից և Արևելյան Եվրոպայում պատերազմի սրումից և հարյուր հազարավոր ուկրաինացի փախստականների Կենտրոնական Եվրոպա ներհոսքից հետո, որոշ լրատվամիջոցներում այժմ բացահայտորեն ի հայտ են եկել ռասիստական արտահայտություններ:Նրանք բացահայտորեն աշխարհին հայտարարում են , որ ուկրաինացի փախստականները չեն վախենում և գոռում են, որ այս շիկահեր սպիտակամորթերն ու կապուտաչյաները չեն գալիս Մերձավոր Արևելքի անիծված տարածքից։
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում վերջին մի քանի օրվա ընթացքում հրապարակված զեկույցների և տեսանյութերի հեղեղը ցույց է տալիս խտրականություն և բռնություն աֆրիկյան, ասիական և կարիբյան քաղաքացիների նկատմամբ,երբ նրանք փախչում են Ուկրաինայի քաղաքներից և երկրի որոշ սահմանային կետերից:Նրանցից շատերը ուսանում են Ուկրաինայում և հարյուր հազարավորների թվում են, ովքեր փորձում են փախչել այդ երկրից, խաղաղ բնակչության զոհերի թվի աճի և խիստ ավերածությունների պատճառով: Սահմանային անցակետերում ցուրտ գիշերները և ռասիստական վերաբերմունքները ավելացրել են Լեհաստանի սահմանին հարյուրավոր աֆրիկացիների տառապանքը, երբ նրանք հուսահատ փորձում են լքել Ուկրաինան:
Այս հիմամբ ,կայքերն ու սոցիալական ցանցերը, հրապարակել են տեսանյութեր, որտեղ պատկերված են մեծ թվով աֆրիկացիներ, որոնք հետ են մղվում Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից և թույլ չեն տալիս նրանց գնացք նստել՝ պատերազմից փրկվելու համար:Մի շարք աֆրիկացիներ և ասիացիներ, որոնք իրենց ընտանիքների հետ են , ասել են , որ ծեծի են ենթարկվել և հետ են մղվել ուկրաինական ուժերի կողմից:Նաև Լեհաստանի սահմանի մոտակայքում հնդիկներին կանխելու նպատակով ,նրանց վրա ուղղված են ավտոմատ զենքեր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ դոկտոր Այուդի Ալակիջան թվիթերյան իր էջում գրել է.«Ուկրաինայում և Լեհաստանում սևամորթ աֆրիկացիները ենթարկվում են ռասիզմի և նվաստացման, և Արևմուտքը չի կարող դիմել Աֆրիկային ,նրանց հովանավորելու նպատակով:Նրանք մեզ անտեսեցին նաև համաճարակի ժամանակ ու թողեցին, որ մեռնենք , հիմա էլ նույնն են անում պատերազմի ժամանակ»։
Նման իրավիճակում, երբ հաճախակի են նկատվում ռասիստական վարքագծեր,փախստականների իրավիճակի բազմաթիվ և լայնածավալ լուսաբանումները նույնպես խնդրո առարկա են դարձել և ընդգծել ռասիզմի բազմաթիվ ասպեկտներ, որոշ լրատվամիջոցների լրագրողների և փորձագետների շրջանակում:
Պատմությունը հավանաբար սկսվեց CBS-ի լրագրողից, որտեղ Չարլի Դեգատան փետրվարի 25-ին Ուկրաինաի պատերազմի մասին իր ուղիղ եթերում ասաց.« Ուկրաինան նման չէ Իրաքին և Աֆղանստանին և համեմատաբար քաղաքակիրթ երկիր է»:Նա շարունակեց.«Ուկրաինան, Իրաքի և Աֆղանստանի,նման չէ, որ տասնամյակներ շարունակ հակամարտությունների և լարվածության ենթարկված լինի:Այստեղ մարդիկ համեմատաբար «քաղաքակիրթ ու համեմատաբար» եվրոպացի են...Ես պետք է զգույշ լինեմ բառերի ընտրության հարցում, բայց նման երկրում չեք ակնկալում տեսնել, այն ինչը կատարվում է ներկայումս»:
Դեգատայի այդ խոսքերը բազմաթիվ քննադատությունների արժանացան և խնդիրը այն աստիճանի սրվեց , որ նա մեկ օր անց , նույն ցանցի մեկ այլ լրատվական բաժնում, իր արտահայտությունների համար զղջաց :
Այնուհետ ,ուկրաինացի մի փաստաբան ,BBC-ին տված հարցազրույցում, Ուկրաինայում վերջին իրավիճակի վերաբերյալ ռասիստական արտահայտություններ կատարեց: Դավիթ Սաքուալիձեն ասել է.«Ինձ համար շատ էմոցիոնալ պահեր են , տեսնել, թե կապույտաչյա և շիկահեր եվրոպացիները ինչպես են ամեն օր , սպանվում Պուտինի հրթիռների միջոցով»:
Այդ արտահայտություններից հետո, հաղորդավար Ռաս Աթկինսը պարզապես արձագանքեց՝ ասելով, որ հասկանում է նրա զգացմունքները և անպայման հարգելու է այն:
Բրիտանացի լրագրող և նախկին քաղաքական գործիչ Դանիել Հանան DailyTelegraph-ում հրապարակված հոդվածում ,Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին գրել է.«Նրանք շատ նման են մեզ, և դա շատ ցնցող է։Ուկրաինան եվրոպական երկիր է: Մարդիկ այնտեղ տեսնում են Netflix-ը, ունեն Instagram և քվեարկում են ազատ ընտրություններում, ինչպես նաև կարդում են առանց գրաքննության թերթեր»:
Բայց նման արտահայտություններ այդքանով չավարտվեցին,և ԱՄՆ-ի NBC լրատվական ցանցի լրագրողը լուսաբանելով Ուկրաինաի պատերազմի տարագիրներին առնչվող և նրանց մասին՝ովքեր փորձում են իրենց հասցնել Լեհաստան ,ռաստիստական հայտարարություններ կատարեց: Լեհաստանի սահման գնացած Քելի Քոբիլան ,անդրադառնալով նրանց ,ովքեր փորձում են հասնել այդ երկիր ասել է.«Անկեղծ պետք է ասեմ, որ նրանք Սիրիայից փախստականներ չեն, նրանք ուկրաինացիներ են:Նրանք քրիստոնյա են, սպիտակամորթ և շատ նման են Լեհաստանում ապրող մարդկանց»:
Տիկին Կուբիլայի խոսքերը նույնպես լայն քննադատության արժանացան և սոցցանցերի շատ օգտատերեր NBC-ից պահանջեցին ,որ նա ներողություն խնդրի նման ռասիստական արտահայտությունների համար:
Թեև թվում է թե՝ այս հայտարարություններից շատերը, ըստ երևույթին, նպատակ ունեն կարեկցանք հայտնել պատերազմից տուժած Ուկրաինայի ժողովրդին,և ձգտում ՝ հեռուստադիտողներին ուղեկից դարձնել ռուսական հարձակումներից տուժածների հետ,բայց քննադատությունների հիմնական պատճառը լրագրողների շեշտադրումն է՝Ուկրաինաի ժողովրդի ռասայի,և մազերի ու աչքերի գույնի վրա, ինչը ռասիզմի դրևսորում է։
Նույնիսկ Եվրոպայից դուրս Al Jazeera հեռուստաընկերության հաղորդավար Փիթեր Դաբին հեռուստատեսային հաղորդման ժամանակ ասել է.«Եթե նայեք ուկրաինացի փախստականներին ու նրանց հագուստին, ապա կտեսնեք, որ միջին խավի բարեկեցիկ անհատներ են։ Ակնհայտ է, որ այս մարդիկ Մերձավոր Արևելքից կամ Հյուսիսային Աֆրիկայից փախած ապաստանյալներ չեն,նրանք նման են ձեր կողքին ապրող յուրաքանչյուր եվրոպացի ընտանիքի»։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ֆրանսիացի լրագրող Ֆիլիպ Կորբեն.«Մենք այստեղ չենք խոսում այն սիրիացիների մասին, ովքեր փախչում են Պուտինի կողմից հովանավորվող Ասադի ռեժիմի ռմբակոծությունից,մենք խոսում ենք եվրոպացիների մասին , ովքեր ,մեր նման մեքենաներով լքում են երկիրը՝ փրկելու իրենց կյանքը»։
Իրականությունը հետևյալն է , որ վերջին տարիներին Եվրոպայի տարբեր երկրներում, անվտանգության մարմինները բազմիցս զգուշացրել են այդ մայրցամաքում նեոնացիստների աճող ակտիվության մասին:Նախազգուշացումներն այն պայմաններում էին կատարվում, երբ ամեն օր արևմտյան հասարակություններում,բացահայտ ձևով ավելանում էր այս ծայրահեղական խմբերի միջոցով անհատներ ներգրավվելը ,և նեոնացիստներն ու ծայրահեղ ազգայնականները մի շարք երկրներում, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Շվեդիան, Ավստրիան, Գերմանիան և այլն, կարողացան ամրապնդել իրենց դիրքերը քաղաքական հավասարումներում , և սոցիալական ոլորտում ծավալուն աշխատանք իրականացնել։
Ահավասիկ , ճգնաժամից մի քանի օր անց և այն մեկնաբանությունները, որոնք բացահայտում են որոշ լրատվամիջոցների բնույթը, մտահոգություններ են առաջացրել ռասիստական մոտեցման շարունակականության և Եվրոպայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձի կապակցությամբ, որը պատճառ է դարձել ապագան հայտնվի մշուշի մեջ:
Ֆրանսիացի մի սոցիոլոգ մատնանշում է այս հարցը և որպես օրինակ ասում է, որ Ռուսաստանի ներխուժման հետևանքով ուկրաինացի փախստականները կոչվում են «ապաստանյալներ»,սակայն 2021 թվականի ամռանը (թալիբների իշխանության գալուց հետո) աֆղան փախստականները որակում էին որպես «ներգաղթյալներ»։
Կարծես թե մեդիան է, որ արժևորում է մարդկանց կյանքը:Նրանք մարդկանց սովորեցնում են ռասիզմի հատուկ տեսակ և խնդրում են մարդկությանը մոմ վառել միայն որոշակի ռասայի համար,փոքրամասնություններին անվանել օտարներ և ագրեսորներ և պատերազմի ու բախումների թոհուբոհին, զոհերին բաժանեն սպիտակների և սևերի, եվրոպացիների և ոչ եվրոպացիների:
Չմոռանանք, Մերձավոր Արևելքից Եվրոպա մեկնած ներգաղթյալները, իրաքցիները, սիրիացիները կամ ամերիկյան ինքնաթիռների անիվներից կախված ՝ աֆղանները,նրանք բոլորը խույս էին տալիս այն իրավիճակից կամ արևմտյան երկրների բանակների ստեղծած պատերազմներից,և այս ներգաղթյալներից շատերը երիտասարդներ էին, ովքեր պահպանեցին ալեհեր Եվրոպայի տնտեսությունը:
Եվրոպացիներն ու արևմուտքցիներն իրավունք ունեն մարդկայնորեն վերաբերվել ուկրաինացի փախստականներին,բայց ինչպե՞ս կարելի է արձագանքել, երբ այս պահվածքն ուղեկցվում է այլ երկրների ու հասարակությունների ժողովրդին վիրավորելով , ռասիզմով և նվաստացումներով։Կարծես մարդասիրական ժեստերի մահվան ժամանակն է։