Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(20)
Ներկայում «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։Այդ իսկ պատճառով, կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական գործոն են երկրի տնտեսական զարգացման համար։

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը և գիտելիքահենք հաստատությունների և ընկերությունների գործունեությանը։
Բարի օր թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս ծրագրում կներկայացնենք գիտելիքահենք «Չաբոք Սանաթ Փիշգամ», «Օֆող Ռոշան Սահրա» և «Գարմա Չուբ Փարսյան» երեք ընկերությունները։
«Չաբոք Սանաթ Փիշգամ» ընկերությունը,ունի արդյունաբերական շահագործման լիցենզիա և բարձր տեխնոլոգիական (առաջադեմ) արդյունաբերության լիցենզիա՝ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության կողմից, և լինելով գիտելիքահենք ընկերությունների և բժշկական ու էլեկտրոնային սարքավորումների ընկերությունների անդամ՝ ունի մոտավորապես 20 ամյա փորձառություն էլեկտրոնիկայի, բժշկության, երկաթուղու, նավթի ու գազի և այլ ոլորտներում:Ուստի, լիովին տեղյակ լինելով նման ապրանքատեսակների սպառողների դժվարություններին, այն ձգտում է լուծել այդ ոլորտների խնդիրները և այս ապրանքների հաջող ձևավորման, փորձարկման և օգտագործման շնորհիվ, այն մեծ քայլ է կատարել այս ուղղությամբ:Հատկանշական է ,որ «Չաբոք Սանաթ Փիշգամ» ընկերությունը գործակցում է կորեական Հյունդա (Rotem) ընկերության երկաթուղային վագոնների APU-ների արտադրության և տեղադրման նախագծում գերմանական և ճապոնական երկու ընկերությունների հետ միասին:
«Չաբոք Սանաթ Փիշգամ» ընկերության սարքավորումները ներառում են ներքին և արտասահմանյան արտադրանքներ:Ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի UPS-ների, ինվերտորների, արդյունաբերական լիցքավորիչների, ուղղիչ սարքերի, սնուցման սարքերի, կայունացուցիչների, արևային մարտկոցների և CSP ապրանքանիշով AC, DC արդյունաբերական վահանակների արտադրությամբ։Այս աշխատանքներից են՝ Իտալիայի SIEL-BORRY-ASTRID-ի UPS-ների , Բելգիայի Diesel Belgium-ի դինամիկ UPS-ների տրամադրումը, Իտալիայի Margen ապրանքանիշի դիզելային գեներատորները և Իտալիայի ORTEA ապրանքանիշի կայունացուցիչների ներկայացնելը:Ընկերությունը իր հաճախորդներին ներկայացնում և վերանորոգում է եռաֆազ, միաֆազ և DC ինվերտորներ, Dc և Ac էլեկտրական շարժիչներ ,լիցքավորիչ և Ups մարտկոցներ տարբեր կարողականություններով , UPS արտադրանքի վերանորոգում և պահպանում, կայունացուցիչներ, էլեկտրամատակարարում ,արդյունաբերական և երկաթուղային լիցքավորիչներ և գեներատորներ:UPS-ի, կայունացուցիչների, ինվերտորների, արդյունաբերական և երկաթուղային շարժիչների, էլեկտրամատակարարման և գեներատորների, դիզելային ու գազի գեներատորների միացումն ու հավաքումը «Չաբոք Սանաթ Փիշգամ»ընկերության այլ աշխատանքներից է:Այս ընկերությունը կարողացել է այս ոլորտում իր գործունեության լիցենզիան ստանալ 1397 թվականին (2018 թ.)՝ որպես 2-րդ տիպի արտադրական գիտելիքահենք ընկերություն։
«Օֆող Ռոշան Սահրա» ընկերությունը իրանական գիտելիքահենք մեկ այլ ընկերություն է, որի գործունեության մասին ավելին կանդրադառնանք այս ծրագրի ընթացքում։
«Օֆող Ռոշան Սահրա» ընկերությունը ստեղծվել է 2004թ.-ին` հոսող ավազների կայունացման ծրագրով:Սակայն Իրանի բնական պաշարների ծրագրի փոփոխության և այս ոլորտում ընկերության նախագիծը չօգտագործելու պատճառով, այն շարունակեց իր աշխատանքը՝ սկսելով ջրի մաքրման սարքերի արտադրությամբ։1390 թվականին (2011 թ.) Պակիստանի ջրհեղեղից հետո և Խորասան Ռազավի գյուղական ջրամատակարարման և կոյուղու ընկերության դիմումով այն իր աշխատանքն սկսեց ջրհեղեղների մաքրման ոլորտում:Եվ մեկ տարի անց նրան հաջողվեց աշխարհում առաջին անգամ պատրաստել հեղեղումների դեմ պայքարի թաղանթներ։Այս ընկերության գրասենյակը գտնվում է Խորասան Ռազավի նահանգում։
Այս համակարգի պահանջվող սարքը նախագծվել և արտադրվել է ընկերությունում և Խորասան Ռազավի նահանգի ջրմուղ-կոյուղու ընկերության և Թեհրանի նահանգի ջրմուղ-կոյուղու լաբորատորիաների հաստատումից և այդ հայտնագործումը այդ նահանգների անունով գրանցվելուց հետո,սարքեր են պատրաստվել և օգտագործվել ջրհեղեղների և ճգնաժամերի, ինչպես նաև ջրի պղտորությունը վերացնելու և ջուրը մաքրելու համար:Ներկայումս այս համակարգի տարբեր հզորությունների մոտ քսան սարք օգտագործվում են Խորասան Ռազավիի, Թեհրանի և Ֆարս նահանգներում և մեկ սարք ևս Խորասան Ռազավիի Կարմիր մահիկի միջոցով ուղարկվել է Բանգալադեշ:
Կատարված տարբեր փորձարկումներում,Գոլեստան նահանգում 1393 (2014)թվականի Խանբեբին գետի ջրհեղեղի ժամանակ,ընկերությունը հաջողեց նահանգի ջրի փորձագետների ներկայությամբ NTU32800 պղտորությունը նվազեցնել NTU 0.73-ի որը աշխարհում աննախընթաց է:ّՖարս նահանգի Մարվդաշտ քաղաքի Դառե Բադ գյուղի նախագծի համար պատրաստված սարքը ,օրական կարող է զտել մեկ միլիոն 300.000 լիտր ջուր:Նաև Թեհրանի արևելյան տարածքի ջրի և կոյուղու համար պատրաստված սարքը, որը տեղադրված է Ռուդեհենում,ընդունակ է օրական զտել մեկ միլիոն լիտր ջուր: Ընկերությունն ի վիճակի է արտադրել տարբեր հզորության սարքեր՝ վայրկյանում մեկ լիտրից մինչև հարյուր լիտր ։Ընկերությունը հաջողել է 1397 թվականին (2018 թ.), որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն, իր գործունեության լիցենզիան ստանալ այս ոլորտում։

«Օֆող Ռոշան Սահրա» ընկերության արտադրանքը ներառում է ջրհեղեղի և ցեխոտված ջրի մաքրման սարքեր (պղտորության հեռացում) և աղազերծման կայան:2011 թվականին, Պակիստանում ջրհեղեղներից հետո,Խորասան Ռազավի նահանգի Գյուղական ջրմուղ-կոյուղի ընկերության դիմումով,ընկերությունը սկսել է զտել ջրհեղեղները և մեկ տարի անց ,նրան հաջողվեց առաջին անգամ պատրաստել ջրհեղեղի զտման թաղանթներ առանց ներքին ու արտաքին նմանակների:
Ներկայումս այս ընկերությունը, գնորդի պատվերով արտադրում է տարբեր կարողականությունների աղազերծող սարքեր:
«Գարմա Չուբ Փարսիան Յազդ»-ընկերությունը իրանական գիտելիքահենք մեկ այլ ընկերություն է, որը արդյունաբերության ոլորտ է մուտք գործել 1393թվականին (2014 թ.) Յազդ նահանգում իրանցի մի շարք մասնագետների և մտավորական երիտասարդների օգնությամբ։Այս ընկերությանը 1394 թվականին (2014 թ.) հաջողվեց իր արտադրանքի առաջին օրինակը ներկայացնել ջերմափայտի արդյունաբերությամբ,իսկ իր ստեղծումից կարճ ժամանակ անց, այն կարողացել է արտադրել 20.000 քառակուսի մետր անվանական տարողությամբ ջերմային բազմազան արտադրանքներ և այսօր այն հայտնի է այս արդյունաբերության փորձագետների շրջանում, որպես այս ոլորտում գործող ամենահաջողակ և հայտնի ընկերություններից մեկը։

Տեղական գիտելիքների և փորձաքննության օգտագործումը, որոշ արդյունաբերական մեքենաների վերանախագծումն ու կառուցումը և դրա ինտեգրումը որոշ օտարերկրյա սարքավորումների հետ պատճառ է դարձել ,որ վերջնական արտադրանքը որակական առումով ոչ միայն չզիջի ներկրված նմուշին,այլ շատ առումներով այն գերազանցի արտաքին նմուշի նկատմամբ։Մեծ թվով երիտասարդների համար աշխատանք ապահովելը, երկրից արտարժույթի արտահոսքի կանխումը և վաճառված ապրանքի համար հաճախորդին 24-ժամյա սպասարկումը եւս մեկ առավելություն է, որը հնարավոր չէ արտասահմանյան տարբերակում։Որակի շարունակական բարելավումը, մուտքը համաշխարհային շուկաներ և կրկնակի զբաղվածությունը, այս արդյունաբերական միավորի կարճաժամկետ հեռանկարներից են:
Թանկագին բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: