Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(20)
https://parstoday.ir/hy/radio/world-i169934-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում(20)
Ներկայում «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։Այդ իսկ պատճառով, կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական գործոն են երկրի տնտեսական զարգացման համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2022 11:16 Asia/Tehran

Ներկայում «ռեսուրսները» չեն ճանաչվում ,որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը։Այդ իսկ պատճառով, կազմակերպություններն ու կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական գործոն են երկրի տնտեսական զարգացման համար։

 

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը և գիտելիքահենք հաստատությունների և ընկերությունների գործունեությանը։ 

Բարի օր թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս ծրագրում կներկայացնենք գիտելիքահենք «Չաբոք Սանաթ Փիշգամ», «Օֆող  Ռոշան Սահրա» և «Գարմա Չուբ Փարսյան» երեք ընկերությունները։

«Չաբոք Սանաթ Փիշգամ» ընկերությունը,ունի արդյունաբերական շահագործման լիցենզիա և բարձր տեխնոլոգիական (առաջադեմ) արդյունաբերության լիցենզիա՝ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության կողմից, և լինելով գիտելիքահենք ընկերությունների և բժշկական ու էլեկտրոնային սարքավորումների ընկերությունների անդամ՝ ունի մոտավորապես  20 ամյա փորձառություն էլեկտրոնիկայի, բժշկության, երկաթուղու, նավթի ու գազի և այլ ոլորտներում:Ուստի, լիովին տեղյակ լինելով նման ապրանքատեսակների սպառողների դժվարություններին, այն ձգտում է լուծել այդ ոլորտների խնդիրները և այս ապրանքների հաջող ձևավորման, փորձարկման և օգտագործման շնորհիվ, այն մեծ քայլ է կատարել այս ուղղությամբ:Հատկանշական է ,որ  «Չաբոք Սանաթ Փիշգամ» ընկերությունը գործակցում է  կորեական Հյունդա (Rotem) ընկերության  երկաթուղային վագոնների APU-ների արտադրության և տեղադրման նախագծում գերմանական և ճապոնական երկու ընկերությունների հետ միասին:

«Չաբոք Սանաթ Փիշգամ»ընկերությունը

«Չաբոք Սանաթ Փիշգամ» ընկերության սարքավորումները ներառում են ներքին և արտասահմանյան արտադրանքներ:Ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի UPS-ների, ինվերտորների, արդյունաբերական լիցքավորիչների, ուղղիչ սարքերի, սնուցման սարքերի, կայունացուցիչների, արևային մարտկոցների և CSP ապրանքանիշով AC, DC արդյունաբերական վահանակների արտադրությամբ։Այս աշխատանքներից են՝ Իտալիայի SIEL-BORRY-ASTRID-ի UPS-ների , Բելգիայի Diesel Belgium-ի դինամիկ UPS-ների տրամադրումը, Իտալիայի Margen ապրանքանիշի դիզելային գեներատորները և Իտալիայի ORTEA ապրանքանիշի կայունացուցիչների ներկայացնելը:Ընկերությունը իր հաճախորդներին  ներկայացնում և վերանորոգում է եռաֆազ, միաֆազ և DC ինվերտորներ, Dc և Ac էլեկտրական շարժիչներ ,լիցքավորիչ և Ups մարտկոցներ տարբեր կարողականություններով , UPS արտադրանքի  վերանորոգում և պահպանում, կայունացուցիչներ, էլեկտրամատակարարում ,արդյունաբերական և երկաթուղային լիցքավորիչներ և գեներատորներ:UPS-ի, կայունացուցիչների, ինվերտորների, արդյունաբերական և երկաթուղային շարժիչների, էլեկտրամատակարարման և գեներատորների, դիզելային ու գազի գեներատորների միացումն ու հավաքումը «Չաբոք Սանաթ Փիշգամ»ընկերության այլ աշխատանքներից է:Այս ընկերությունը կարողացել է այս ոլորտում իր գործունեության լիցենզիան ստանալ 1397 թվականին (2018 թ.)՝ որպես 2-րդ տիպի արտադրական գիտելիքահենք ընկերություն։

 Հերթականությամբ՝աջից ձախ՝UPS,կայունացուցիչ եւ մարտկոց,որոնք «Չաբոք Սանաթ Փիշգամ »ընկերութեան արտադրանքներն են

«Օֆող Ռոշան Սահրա» ընկերությունը իրանական գիտելիքահենք մեկ այլ ընկերություն է, որի գործունեության մասին ավելին կանդրադառնանք այս ծրագրի ընթացքում։

«Օֆող Ռոշան Սահրա» ընկերությունը ստեղծվել է 2004թ.-ին` հոսող ավազների կայունացման ծրագրով:Սակայն Իրանի բնական պաշարների ծրագրի փոփոխության և այս ոլորտում ընկերության նախագիծը չօգտագործելու պատճառով, այն շարունակեց իր աշխատանքը՝ սկսելով ջրի մաքրման սարքերի արտադրությամբ։1390 թվականին (2011 թ.) Պակիստանի ջրհեղեղից հետո և Խորասան Ռազավի գյուղական ջրամատակարարման և կոյուղու ընկերության դիմումով  այն իր աշխատանքն սկսեց  ջրհեղեղների մաքրման ոլորտում:Եվ մեկ տարի անց նրան հաջողվեց աշխարհում առաջին անգամ պատրաստել հեղեղումների դեմ պայքարի թաղանթներ։Այս ընկերության գրասենյակը գտնվում է Խորասան Ռազավի նահանգում։

Այս համակարգի պահանջվող սարքը նախագծվել և արտադրվել է ընկերությունում և Խորասան Ռազավի նահանգի ջրմուղ-կոյուղու ընկերության և Թեհրանի նահանգի ջրմուղ-կոյուղու լաբորատորիաների հաստատումից  և այդ հայտնագործումը այդ նահանգների անունով  գրանցվելուց հետո,սարքեր են պատրաստվել և օգտագործվել ջրհեղեղների և ճգնաժամերի, ինչպես նաև ջրի պղտորությունը վերացնելու  և ջուրը մաքրելու համար:Ներկայումս  այս համակարգի տարբեր հզորությունների  մոտ քսան սարք օգտագործվում են Խորասան Ռազավիի, Թեհրանի և Ֆարս նահանգներում և մեկ սարք ևս Խորասան Ռազավիի Կարմիր մահիկի միջոցով ուղարկվել է Բանգալադեշ: 

«Օֆող Ռոշան Սահրա» ընկերության հայտանգործության արտոնագրային վկայական

Կատարված տարբեր փորձարկումներում,Գոլեստան նահանգում 1393 (2014)թվականի  Խանբեբին գետի ջրհեղեղի ժամանակ,ընկերությունը հաջողեց նահանգի ջրի փորձագետների ներկայությամբ NTU32800 պղտորությունը նվազեցնել NTU 0.73-ի որը աշխարհում աննախընթաց է:ّՖարս նահանգի Մարվդաշտ քաղաքի Դառե Բադ գյուղի նախագծի համար պատրաստված սարքը ,օրական կարող է զտել մեկ միլիոն 300.000 լիտր ջուր:Նաև Թեհրանի արևելյան տարածքի  ջրի և կոյուղու համար պատրաստված սարքը, որը տեղադրված  է Ռուդեհենում,ընդունակ է օրական զտել մեկ միլիոն լիտր ջուր: Ընկերությունն ի վիճակի է արտադրել տարբեր հզորության սարքեր՝ վայրկյանում մեկ լիտրից մինչև հարյուր լիտր ։Ընկերությունը հաջողել է  1397 թվականին (2018 թ.), որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն,  իր գործունեության լիցենզիան ստանալ  այս ոլորտում։

«Օֆող Ռոշան Սահրա» ընկերության արտադրանքը ներառում է ջրհեղեղի և ցեխոտված ջրի մաքրման սարքեր (պղտորության հեռացում) և աղազերծման կայան:2011 թվականին, Պակիստանում ջրհեղեղներից հետո,Խորասան Ռազավի նահանգի Գյուղական ջրմուղ-կոյուղի ընկերության դիմումով,ընկերությունը սկսել է զտել ջրհեղեղները  և մեկ տարի անց ,նրան հաջողվեց առաջին անգամ պատրաստել ջրհեղեղի զտման թաղանթներ առանց ներքին ու արտաքին նմանակների: 

Թեհրանի Ջալալիեի  և Գոլեստանի ՝Խանբեբին  գետի ջրազտարանները 

Ներկայումս այս ընկերությունը, գնորդի պատվերով արտադրում է տարբեր կարողականությունների աղազերծող սարքեր:

Օֆող Ռոշան Սահրա ընկերության RO ջրի քաղցրացման   սարքը

«Գարմա Չուբ Փարսիան Յազդ»-ընկերությունը իրանական գիտելիքահենք մեկ այլ ընկերություն է, որը արդյունաբերության ոլորտ է մուտք գործել 1393թվականին (2014 թ.) Յազդ նահանգում իրանցի մի շարք մասնագետների  և մտավորական երիտասարդների օգնությամբ։Այս ընկերությանը 1394 թվականին (2014 թ.) հաջողվեց իր արտադրանքի առաջին օրինակը ներկայացնել ջերմափայտի արդյունաբերությամբ,իսկ իր ստեղծումից  կարճ ժամանակ անց, այն կարողացել է արտադրել 20.000 քառակուսի մետր անվանական տարողությամբ ջերմային բազմազան արտադրանքներ և այսօր այն հայտնի է այս արդյունաբերության փորձագետների շրջանում, որպես այս ոլորտում գործող ամենահաջողակ և հայտնի ընկերություններից մեկը։

Տեղական գիտելիքների և փորձաքննության օգտագործումը, որոշ արդյունաբերական մեքենաների վերանախագծումն ու կառուցումը և դրա ինտեգրումը որոշ օտարերկրյա սարքավորումների հետ պատճառ է դարձել ,որ վերջնական արտադրանքը որակական առումով ոչ միայն  չզիջի ներկրված նմուշին,այլ շատ առումներով այն գերազանցի արտաքին նմուշի նկատմամբ։Մեծ թվով երիտասարդների համար աշխատանք ապահովելը, երկրից արտարժույթի արտահոսքի կանխումը և վաճառված ապրանքի համար հաճախորդին 24-ժամյա սպասարկումը եւս մեկ առավելություն է, որը հնարավոր չէ արտասահմանյան տարբերակում։Որակի շարունակական բարելավումը, մուտքը համաշխարհային շուկաներ և կրկնակի զբաղվածությունը, այս արդյունաբերական միավորի կարճաժամկետ հեռանկարներից են:

«Գարմա Չուբ Փարսիան Յազդ»-ընկերության արտադրանքի օրինակը

Թանկագին բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: