ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը(Հանդիպում երկրի պաշտոնյաների հետ)
https://parstoday.ir/hy/radio/world-i169936-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը(Հանդիպում_երկրի_պաշտոնյաների_հետ)
Ռամազան պահքի ամսվա 10֊ րդ օրն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հանդիպել է երկրի մի խումբ պաշտոնյաների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2022 11:18 Asia/Tehran

Ռամազան պահքի ամսվա 10֊ րդ օրն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հանդիպել է երկրի մի խումբ պաշտոնյաների հետ։

Հանդիպման սկզբում, անդրադառնալով ռամազան ամսվա խորհրդին, առաջնորդը  երկրի պաշտոնյաներին հորդորեց ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց իրենց կատարած գործին։

Նա առաջին հերթին կարևորեց ազնվությունը, նշելով. «Ազնվորեն որոշում կայացնենք ինքներս մեզ հետ, որ անկոտրում ու եռանդով առաջ շարժվենք այն ճանապարհով, որը մեր կարծիքով   ճիշտ ճանապարհ է և որին հավատում ենք: Այս ազնիվ մղումը մեծ ուժ կհաղորդի պաշտոնավարման ընթացքում ճանապարհը շարունակելուն: Սակայն իսլամական մշակույթում միայն ազնիվ միտքը բավարար չէ,  դրա հետ մեկտեղ պետք է ապավինել Աստծուն և հայցել  Նրա ողորմությունը, հատկապես ռամազան  բարեբեր ամսին»:

Երկրի պաշտոնյաները հանդիպել են Այաթոլլահ Խամենեիի հետ

 

Առաջնորդը հավելել է. «Աստծուց ողորմություն խնդրելը ձեզ  ջերմություն ու մաքրություն կպարգևի, իսկ այդ ջերմությամբ ու մաքրությամբ կարժանանաք Աստծու գթությանը։ Մենք պետք է փորձենք արժանանալ աստվածային բարեգթությանը։ Աղոթելով ասում ենք թե որոշ շարժառիթներ կան որոնք հանգում են աստվածային գթությանը և մարդու ուշադրությունը իրենց վրա են սևեռում»:

Այաթոլլա Խամենին, անդրադառնալով Ղուրանի որոշ այաներին, խոսել է մարդու կյանքում Աստծուց ողորմություն խնդրելու կարևորության և մարդկային ուժի ամրապնդման մասին: Անդրադառնալով Ղուրանի Ալ Իմրան սուրահի 147 այային, առաջնորդը խոսել է այն մասին, թե Աստծուց ողորմություն խնդրելն ինչպես է ազդում հատկապես թշնամու դեմ պայքարի  դաշտում: Նա հավելել է. «Չկարծեք, թե մարգարեները տանն էին նստած, կամ մշտապես մզկիթներում էին ու սրբավայրերում: Ոչ, մարգարեները ռազմի ճակատում կռվում էին թշնամիների դեմ, իսկ աստվածապաշտների աղոթքներում նկատելի էր ողորմություն խնդրելու և թշնամու դեմ պատերազմելու միջև կապը` հաստատ քայլերով դեպի  հաղթանակ: Սա է ողորմություն խնդրելը։ Անկասկած եթե մարդը բառի բուն իմաստով իր սխալների համար Աստծու ներողամտությունը խնդրի և ողորմություն ցանկանա, Բարձրյալն Ատված նրան կաջակցի»։

Երկրի պաշտոնյաները հանդիպել են մեծարգո առաջնորդի հետ

Նա հավելել է. «Այսինքն չպետք է մտածենք, որ մեր սխալների և մեր հոգին մաքրելու համար   Աստծուց ողորմություն խնդրելը բավարար է: Ոչ, դա և ազգային  և հասարակական լայն շրջանակներում օգտակար է և մեզ  տանում է դեպի մեծ հաջողություններ»։

Իսկ ի պատասխան այն հարցին թե ինչպե՞ս պետք է ողորմություն խնդրել պետք է ասել. «Մարդիկ սխալ և անիմաստ գործեր շատ են անում: Նրանք նաև անում են անիմաստ ու սխալ գործեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ տհաճ հետևանք, և չարի հետևանքներից հեռու մնալու համար պետք է պատսպարվել ողորմություն խնդրելու անսասան բերդում»:

Առաջնորդը նշել է, որ պաշտոնյաների անգործությունը նույնպես այն արարքներից է, որ մեղք են համարվում։

Նա ասաց «Սիրելիներս, մեզանից շատերը տառապում են հենց այս վերջին խնդրից: Շատ գործեր պետք է անեինք,  ինչ որ խոսք արտասանեինք, ինչ որ քայլ  կատարեինք, ինչ որ ստորագրություն դնեինք, ինչ որ տեղ ինչ որ գործողություն պիտի կատարեինք: Ու եթե սրանք  չկատարեցինք ծուլության, հոգնած լինելու, անուշադրության պատճառով, դա մեղք է»:

Այաթոլլա Խամենին անդրադարձել է նաև  Ղուրանում նշված Յունեսի պատմությանը։ Նա ասել է, որ այս աստվածային մեծ մարգարեի ցեղակիցներն անհավատ էին ու չէին հետևում նրա հրավերին, ինչի պատճառով Յունեսը հեռացավ նրանցից։

Նա ասել է. «Թերևս թվա, թե դա մեծ գործ  չէր: Սակայն Աստված  քննում է այդ վերաբերմունքը և Անբիա սուրահում ասում. «Նրա նկատմամբ խիստ եղանք և նա հայտնվեց ձկան որովայնում։

Բայց Յունեսն Աստծուց ողորմություն խնդրելուց  հետո, արժանացավ նրա գթությանը և ազատվեց: Ուրեմն Աստծուն փառաբանելով և ողորմություն խնդրելով, մենք նույնպես կարող ենք փրկվել։ Ուրեմն ողորմություն կարելի է խնդրել և՛ սխալ արարք կատարելու համար և՛ քիչ աշխատելու և՛ անգործության մատնվելու և՛ սխալ կառավարման համար: Այս բոլորի համար էլ դա անհրաժեշտ է»։

Այաթոլլա Խամենին նաև ուրախություն հայտնեց առ այն, որ երկրի կառավարման կառույցում ներկա են երիտասարդ կադրեր և ասել է. «Պետք է զգուշանանք երկու մեծ վնասատուներից, որոնք են գոռոզությունն ու անգործությունը։ Մի եղեք գոռոզ ու պասիվ, որոհետև գոռոզությունը մեզ հեռացնում է  ժողովրդից։

Երբ մենք մեզ գերագնհատատենք, մարդիկ կփոքրանան մեր աչքին, դա մեզ կզրկի բարեկամական քննադատություն լսելու կարողությունից, և մենք կնվաստացնենք մարդկանց ու անշուշտ կհեռանանք նրանցից։

Պաշտոնի կամ Աստծուց ստացած բարիքի կամ որևէ այլ պատճառով գոռոզանալը, պարտության սկիզբն է: Դա նաև սկիզբն է մարդու ներքին, հասարակական և աշխատանքային խորտակման, իսկ պասիվությունը գոռոզամտության հակառակ կողմն է, որը նույնպես հիվանդություն է։ Պասիվություն նշանակում է ունենալ թույլ կամք, այսինքն՝ թերագնահատել ուժերը, հուսալքվել ու վհատվել Աստծո գթությունից, ինչը մեծ մեղք է»։

 

Առաջնորդը հավելել է. «Մի պաշտոնյայի համար անելանելի վիճակում հայտնվելը նման է թույն ընդունելուն։ Թշնամիներն էլ ջանում են  դիմացինին ներշնչել անհուսության, պասիվության և փակուղում հայտնվելու հոգեբանությունը: Իհարկե, Աստծու խոստման համաձայն՝ թշնամու այս սադրանքի դիմագրավելու ճանապարհը համբերությունն է և բարեպաշտությունը։ Համբերություն, այսինքն՝ չհոգնել, և ասպարեզից չհեռանալ: Բարեպաշտություն, այսինքն՝ ուշադիր լինել մեր ու թշնամու քայլերի նկատմամբ։

 Մի երկրի ուժը մի ողջ համաստեղություն է և տարբեր գործոնների   փոխկապակցված համակարգ։ Իշխանության և վստահության համակարգի այս ձևը չտեսնելն ու չհասկանալը հանգեցնում է սխալ դատողությունների։ Այսպիսով, ամբողջ համակարգը պետք է տեսնել։  Համակարգը գոհացնող է, երբ մարդ նայում է դրան»:

Շարունակելով պաշտոնյաներին ուղղված իր հորդորներն այաթոլլահ Խամենեին ասել է. «Շատ կարևոր է ժողովրդական լինելը: Ժողովրդական մնացեք, մի հոգնեք։ Մյուս կարևոր խնդիրը նավթից զերծ տնտեսական աճի խնդիրն է: Փորձեք նվազեցնել կախվածությունը նավթից, այնպես ինչպես այն երկրները, որոնք չունեն նավթ, բայց ունեն տնտեսական աճ և զարգացում»։

Մտածելու տեղիք է տալիս նաև Իսլամական հեղափոխության առաջնորդի մտահոգությունը արժութային ռեսուրսների և գիտելիքահենք ընկերությունների վերաբերյալ։ Նա այդ կապակցությամբ ասել է. «Արտարժութային ռեսուրսները չպետք է ծախսվեն ապօրինի ներկրումների վրա: Դրանք պետք է ծախսվեն երկրի ենթակառուցվածքների, տրանսպորտի, երկաթուղային տրանսպորտի, գիտելիքահենք ընկերությունների հետ կապված տարբեր խնդիրների, կապի ուղիների խնդիրների լուծման, այդ թվում՝ հարևան երկրների հետ ճանապարհային կապերի զարգացման,  արդյունաբերության արդիականացման վրա։ Մեր արդյունաբերության շատ ճյուղեր հնացած են, իսկ դրանք արդիականացնելու համար անհրաժեշտ է արտարժութային եկամուտ։

Առաջնորդն ընդգծել է գիտության ու մշակությի ոլորտներում խելացի պայքարի կարևորությունը: Նա նշել է. «Ձեր աշխատանքը ծրագրելիս մի սպասեք միջուկային բանակցությունների արդյունքին: Պլանավորեք ու կատարեք ձեր աշխատանքն ըստ երկրի իրավիճակի: Բանակցությունները կարող են հասնել դրական կամ բացասական կետի, կամ ինչ որ միջին վիճակի: Ինչ էլ որ լինի, դուք ձեր գործն արեք ու ձեր գործը մի դադարեցրեք»:

Անդրադառնալով օկուպացված Պաղեստինում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Պաղեստինն Աստծու կամոք ապացուցեց, որ ողջ է:  Պաղեստինը ողջ է: Հակառակ ամերիկացիների ու նրանց հետևորդների քաղաքականությանը, որոնց նպատակը Պաղեստինի հարցը մոռացության մատնելն էր: Ի հեճուկս նրանց, Պաղեստինի հարցն օրեցօր ավելի տեսանելի է  դառնում: Այսօր Պաղեստինի երիտասարդները 1948թ  տարածքներում, ոչ թե հեռավոր շրջաններում, արթնացել են, շարժվում են ու ջանք գործադրում և այս ընթացքը շարունակվելու է: Անկասկած այն շարունակվելու է և աստվածային խոստման համաձայն ՝ Պաղեստինի ժողովուրդը հաղթելու է»:

Դիմելով Սաուդյան Արաբիայի իշխանություններին, առաջնորդն ասել է. «Ինչո՞ւ եք շարունակում մի պատերազմ, որում վստահ եք, որ չեք հաղթելու: Եմենի ժողովրդի ու իշխանությունների ջանքերի արդյունքում հաղթանակի հնարավորություն չկա: Ուրեմն ինչո՞ւ է շարունակվում պատերազմը, որում հնարավոր չէ հաղթել: Ելք գտեք ու ձեզ դուրս բերեք այս պատերազմից»:

Հանդիպման ավարտին , առաջնորդը նշել է, որ պատասխանատվության հնարավորությունն անցողիկ է ու պետք է օգտվել այդ հնարավորությունից: