Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը(9)
https://parstoday.ir/hy/radio/world-i170504-Վրաստանի_արևմտամետ_կողմնորոշման_հետևանքների_քննարկումը(9)
Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» խորագրով հաղորդաշարի հերթական թողարկումը:Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից,որը տեղի ունեցավ 2003 թվականին մինչև ներկա ժամանակները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 10:09 Asia/Tehran

Բարև ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» խորագրով հաղորդաշարի հերթական թողարկումը:Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից,որը տեղի ունեցավ 2003 թվականին մինչև ներկա ժամանակները։

Եվրոպայի հետ Վրաստանի արևմտամետ կառավարությունների հարաբերությունը և եվրոպական դիսկուրսը ,ունի վերիվայրումներով լի պատմություն:Տասնիններորդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հենց այնպէս ,որ  մեկուկես դար առաջ՝Ռուսաստանը Եվրոպային իր արդիականացման խորհրդանիշն էր դարձրել ,նույն քայլին գնաց նաև Վրաստանը:Խորհրդային Միությունը ,Եվրոպայի հետ ժամանակավորապես դադարեցրեց իր ուղղակի հարաբերությունները ,հարաբերություններ , որոնք վերսկսվեցին 1991 թվականի Անկախության հռչակագրից հետո:Վրաստանի առաջին նախագահ՝Զվիադ Գամսախուրդիայի ազգայնական քաղաքականությունը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի երկու տարածքների անջատումը, 1992 թվականին Էդուարդ Շևարդնաձեի իշխանության գալու հիմնական գործոններն էին։Այսպիսով, շատ քաղաքական փորձագետներ, հատկապես վրացիներ, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի նախագահի պաշտոնում  ընտրվելը  նոր առիթ համարեցին՝ Վրաստանին, արևմտյան աջակցության հին երազանքը վերականգնելու և նրա արտաքին քաղաքականության նոր փուլ սկսելու համար:

Վրաստանի ջանքը Եվրոմիության հետ հարաբերությունները ընդլայնելու համար

Շևարդնաձեի իշխանության վերադառնալով, արևմտյան երկրները ցանկություն դրսևորեցին զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ։ Վրաստանը 1992 թվականին դարձավ նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ, ինչն էլ ավելի ամրապնդեց Վրաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ։Այս նոր կապերի ստեղծման գործընթացում հնարավորություններ ստեղծվեցին այս երկրի զարգացման համար:Վրաստանի համար ընձեռված առիթներից կարելի է անդրադառնալ  Արևմուտքի, նաև Եվրամիության  ֆինանսավորմամբ ՝զարգացման նախագծերի ձևավորմանը, որը հայտնի է ,որպես ԱՊՀ երկրներին ֆինանսական և տեխնիկական աջակցության եվրոպական նախաձեռնություն:Նկատի ունենալով նորանկախ Վրաստանում տիրող իրավիճակը՝ սա նրանց համար կարևոր առավելություն էր և այդ երկրում ամրապնդվում էր  Եվրոպայի նկատմամբ ուժեղ իմիջը։ Սրանով հանդերձ  ,Արեւմուտքը Վրաստանի հետ լուրջ քաղաքական երկխոսություն չստեղծեց: Թեև ԵԱՀԿ-ն միջնորդել  է Հարավային Օսիայում և Աբխազիայում,սակայն  մտադիր չէր ներքաշվել  Վրաստանի քաղաքական խնդիրների մեջ,մասնավորապես, այն  ավելի քիչ հետաքրքրություն էր ցուցաբերում այդ երկրի տարածքային վեճերի հարցով։Արևմուտքը ,Վրաստանի նկատմամբ նման քաղաքականություն որդեգրելու համար բազմաթիվ  պատճառներ ուներ, այդ թվում կարելի է ակնարկել Եվրոպայում զգալի կառուցվածքային փոփոխություններին եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի առաջնահերթությանը։

Ռուսաստանի և Վրաստանի սահմանը

Անկախության սկզբնական շրջանում Վրաստանը քաղաքական հարցերի նկատմամբ նույնպես հավասարակշռված և բազմակողմանի արտաքին քաղաքականություն էր վարում:Վրաստանը մի կողմից ձգտում էր լավ հարաբերություններ պահպանել և զարգացնել Արևմուտքի հետ,որպեսզի կարողանար հեշտությամբ դիմակայել Ռուսաստանի ճնշումներին և նորանկախ Վրաստանի բազմաթիվ խնդիրներին,և քաղաքական այս հակամարտության մեջ  նա ձգտում էր պահպանել հարաբերությունները նաեւ Ռուսաստանի հետ,որպեսզի մարտահրավերները նվազագույնի հասցնլեով ,իր համար  նոր խնդիրներ չստեղծվեին: Շևարդնաձեն նաև ձգտում էր ամուր կապեր հաստատել տարածաշրջանում և   բարելավել իր կապերը, հատկապես Իրանի հետ, էներգետիկայի ոլորտում:Այս բոլոր պայմաններով հանդերձ, Շևարդնաձեն շարունակում էր նուրբ դեր խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուժերի հավասարակշռության հարցում,և   երբեք չհուսահատվեց Արևմուտքից և շարունակեց նրանց մերձենալու իր  ջանքերը։1997 թվականին Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները հավասարակշռելու ջանքերը խափանվեցին:

 ԳՈՒԱՄ-ի արևմտամետ միությունը բաղկացած է ՝ Վրաստանի, Ուկրաինաի, Ադրբեջանի և Մոլդովաի չորս երկրների առաջին անվանատառերից 

Վրաստանում արևմտամետ դիսկուրսը կարելի է տեսնել ներքաղաքական իրավիճակի լույսի ներքո։Ներքին մոդեռնիստները հզորանում էին և Շևարդնաձեից պահանջում էին ,մի կողմ դնել իր հավասարակշռված  գործընթացը ,կիրառելով արևմտամետ քաղաքականություն:Վրաստանը Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի հետ միասին ստեղծեց Ռուսաստանին քննադատող երկրների խումբ, որը կոչվում է «ԳՈՒԱՄ», և մատնանշում է չորս երկրների անվանումների սկզբնատառերը:ԳՈՒԱՄ-ի անդամներն ակնհայտորեն մտադիր էին օգտագործել իրենց աշխարհագրական դիրքը արևելք-արևմուտք ուղիում, հատկապես նավթի և գազի փոխանակման համար:2002 թվականի վերջին և 2003 թվականի սկզբին Վրաստանում բարձրացվեց Եվրամիությանը «կախված անդամակցության» հարցը:2005 թվականի վերջից մինչև 2008 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում ,Վրաստանի ուշադրությունը ԵՄ-ից փոխվեց դեպի  ՆԱՏՕ և ամենակարևորը՝ Ռուսաստանի հետ վեճը օրըստօրե  սրվեց։Բացի այդ ,հիշյալ փոփոխությունը տնտեսա-հասարակական պայմանների նկատմամբ կենտրոնացումը շեղեց դեպի անվտանգության հարցեր և տարածքային ամբողջականություն: Այս փոփոխության համար պատճառները բազմազան են, որոնք հիմնականում վերադառնում են Վրաստանում գունավոր հեղափոխության հետևանքներին: 

Չնայած Ռուսաստանի և Արևմուտքի հետ հավասարակշռված հարաբերություններ հաստատելու Շևարդնաձեի ջանքերին,նրան հաջորդած Միխայիլ Սահակաշվիլին 2003 թվականին ընտրեց ամբողջովին արեւմտյան կողմնորոշում եւ խզեց բոլոր կապերը հյուսիսային հարեւանի հետ,այս ընթացքը շարունակվեց 2003 թվականի գունավոր հեղափոխությունից հետո ստեղծված կառավարություններում,2012 թվականից ի վեր ,Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռված քաղաքականությանը վերադառնալու շարժումներ ենք տեսնում,բայց դա չի նշանակում, որ վրացական կառավարությունների՝ Եվրո-Ատլանտիկին միանալու արևմտամետ մոտեցումը էապես փոխված է:Վրաստանի կառավարությունների արևմտամետ գործընթացի կարևորագույն պատճառներից մեկը ,ոչ միայն 2013-ից 2020 թվականների ընթացքում է եղել,այլ որպես մի պատմական ընթացք,այսինքն՝Եվորպականացման երազանքը: Ուստի ,Վրաստանի կառավարություններում արևմուտքի նկատմամբ մոտեցման  քաղաքա-տնտեսական գործոններից բացի, Երոպականացման երազանքը ,միշտ արծարծվել է Վրաստանի քաղաքական էլիտայի մոտ և Վրաստանի ժողովրդի մի մասում ևս համարվում է կարևոր գործոն: Այդ իսկ պատճառով , տարբեր կառավարություններում Վրաստանի կողմնորոշման ամենակարեւոր պատճառը՝ Եվրոպականացումն է և Ռուսաստանի հետ այս երկրի պատմական խնդիրներից փախչելը։

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու  գործընթացի  հետեւանքները

Վրաստանը ներկայացնելով, թե որքան «աջակցություն» է ստանում Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից կամ Արեւմուտքից, Արեւմուտքին ներկայացնում է որպես աջակից,մինչդեռ այս երևակայությունը ավելի նման է երազանքի: Այդ խնդիրը կատարելապես ակնհայտ է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների հակամարտությունների հարցում: Ռուսաստանը այս հակամարտությունների հիմնական շահագրգիռ կողմերից մեկն է և Վրաստանի ղեկավարները ձգտել են հակամարտությունը դարձնել միջազգային՝ Վրաստանի դիրքորոշման համար Արեւմուտքի աջակցությունն ապահովելու նպատակով:Վրաստանը միշտ ցանկացել է ,որ Եվրամիությունը միջնորդի  դեր ստանձնի անջատողական կառավարությունների հետ բանակցություններում:Այնուամենայնիվ, Արևմուտքն ավանդաբար վախենում է նման գործընթացներում ներգրավվելուց, քանի որ քաջ գիտակցում է այս վիճելի հարցերում ներգրավվելու վտանգները:Ուկրաինայի փորձն այսօր Վրաստանի դիմաց է կանգնած: Ուկրայինաի վրա Ռուսաստանի բանակի ներխուժումից հետո ,ԱՄՆ-ը և իր դաշնակիցները ,միայն բավարարվեցին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոց իրականացնել և հրաժարվեցին Ուկրայինային ռազմական աջակցություն ցուցաբերել ,երրորդ աշխարհամարտից խուսափելու պատրվակով :Ուկրայինայի նախագահ Զելենսկին իր ելույթի ընթացքում բացարձակապես ասել է,որ Եվրոպական երկրները անպատասխան են թողել  իր դիմումները: 

Սիրելի բարեկամներ ,ավարտեց «Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը» հերթական հաղորդումը,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: