Նորություններ (35)
https://parstoday.ir/hy/radio/world-i170526-Նորություններ_(35)
Նորություններ հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում գրանցված վերջին ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 10:45 Asia/Tehran

Նորություններ հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում գրանցված վերջին ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ոլորտներում:

 

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք բժշկական և գիտատեխնիկական ոլորտում գրանցված ձեռքբերումներին:

Թեհրանի բժշկական համալսարանի դոկտորական բաժնի ուսանող Ֆաթեմե Թիրգյարը նվաճել է  ամերիկյան  Society for Neuroscience կոնգրեսի մրցանակը: Սա ամենախոշոր միջազգային կոնգրեսն է նյարդային գիտությունների ոլորտում: Այն կազմակերպվում է ամեն տարի: Կոնգրեսի ամենակարևոր բաժինը վերաբերում է  նյարդաբանությանը: Իրանցի գիտնականը ստացել է այս բաժնի մրցանակը:

 

2022թ. Իրանը գիտություն արտադրելու ոլորտում 15-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհում և նախատեսվում է, որ կորոնավիրուսային համավարակը հաղթահարելուց հետո, երկրի գիտական զարգացումն ավելի մեծ թափով առաջ կգնա: Գիտության արտադրությունը ներառում է հետազոտություններ, հոդվածների հրատարակություն, միջազգային համագործակցություններ և տվյալ երկրի գիտական, կրթական ու հետազոտական հիմնարկների աշխատանքը: Շատ կարևոր է հատկապես թե  քանի գիտական հոդված է հրապարակվել միջազգային կարևոր պարբերականներում: Այս բոլորը միասին կազմում են մի երկրի գիտական արտադրանքը:

 

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մշտապես կարևորել է գիտության արտադրությունը: Իսկ 2021թ ավարտին գրանցված արդյունքները ցույց տվեցին, որ Իրանի գիտական զարգացումը կանգ չի առել և շարունակում է իր ընթացքը: 2021թ.  միջազգային համակարգերի տվյալներով, ինչպիսիք են WOS-ը  SCOPUS-ը NATURE INDEX-ը, Իրանի գիտական առաջընթացը տեղի է ունեցել միջազգային ինդեքսին համապատասխան: Ըստ WOS-ի,  ներկայումս գիտության արտադրության ոլորտում, Իրանը զբաղեցնում է  աշխարհում 15-րդ տեղը: Իսկ Իրանի ինդեքսն այս բնագավառում 383-է:

 

Անդրադառնանք մեկ ուրիշ ձեռքբերման:

Իրանական տեխնոլոգիական ընկերությանը հաջողվել է արտադրել հակագենի միջոցով արագ հայտնաբերման NS թեստերի հավաքածու, որը կարող է մեծ արագությամբ հայտնաբերել «օմիկրոն» շտամի մուտացիաները: Այս հավաքածուն կարող է առավելագույնը 20 րոպեում հայտնաբերել «օմիկրոն» շտամի մուտացիան: Ընկերությունը առաջինն է նման հավաքածուի արտադրության ոլորտում: Սա շատ կարևոր քայլ է, քանի որ դա կարող է կանխել արտարժույթի արտահոսքը երկրից: Ընկերությունն արժանացել է Իրանի Բեհեշթի  բժշկական համալսարանի մրցանակին: Անցած տարի, կորոնավիրուսային համավարակի պայմաններում, ընկերությունն իրականացրեց  հետազոտություններ, որոնց արդյունքում արտադրվեց թեստերի նշված հավաքածուն: Այսպիսով, Իրանն այլևս Հարավային Կորեայից չի ներմուծում նման թեստերի հավաքածուներ:

 

Միևնույն ժամանակ, ընկերությունն ուսումնասիրություններ է իրականացնում Spike և Nucleocapsid սպիտակուցների վրա, որոնք օգնում են շատ արագ հայտնաբերել կորոնավիրուսային հիվանդությունը: Թեստերի այս հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Իրանի Բեհեշթի բժշկական համալսարանում:

Անցած շաբաթ Իրանում հաստատվեց Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի պորֆեսորադասախոսական կազմի գյուտը:  Ներկայացվեց գունաչափական փաթեթ՝ ոսկու նանոմասնիկների միջոցով նիտրիտների իոնների որակն ու քանակը արագ և ճշգրիտ հայտնաբերելու հնարավորությամբ:

Դոկտոր Ֆորուղ Ղասեմին, ով գյուտի հեղինակն է, ասում է, որ նիտրիտը ազոտային միացություն է, որը, չնայած ցածր մակարդակների բարձր կոնցենտրացիաներում օգտակար է, միևնույն ժամանակ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջութան,  շրջակա միջավայրի և այլ կենդանի օրգանիզմների վրա, ուստի նիտրիտային մակարդակը պետք է ճշգրիտ վերահսկել:  Ներկայումս կիրառվող լաբորատոր մեթոդները, չնայած  բարձր զգայունությանը, ունեն բարձր գին, ժամանակատար են, ուստի անհրաժեշտ է մշակել պարզ, էժան, բարձր զգայունություն, արագ արձագանքում և հեշտ օգտագործում ապահովող  մեթոդներ:

Հետազոտողի ասելով, այս մեթոդն ավելի ճշգրիտ է և դրա կիրառման ժամանակ ավելի հեշտ է պարզել նիտրիտի որակն ու քանակը: Դոկտոր Ղասեմին նշում է, որ այս մեթոդը, որը հիմնված է այնպիսի գույների վրա, ինչպիսիք են սրճագույնը, կանաչը, կապույտը, մանուշակագույնը, վարդագույնը, հնարավորություն է տալիս հասկանալ, թե որքան նիտրիտ կա տվյալ նմուշում: Իսկ քանակական առումով հետազոտությունն իրականացվում է սպեկտրեֆոտոմետրի եղանակով և  կալիբրացիայի կորագծի միջոցով: Այս մեթոդը շատ արդյունավետ է և կարող է մցրակցային լինել նիտրատի որակը և քանակը պարզելու հարցում:

 

Անցած շաբաթ Իրանում գրանցվել է նաև երկու ձեռքբերում մշակույթի ոլորտում: Իրանական երկու ֆիլմեր արժանացել են Իտալիայի փառատոների մրցանակներին:

Իրանի Սեմնան նահանգի հանրային ռադիոհեռուստաընկերության նկարահանած  «Մորադ» վավերագրական ֆիլմն արժանացել է Իտալիայի Վեսուվիոյի չորրորդ  փառատոնի  «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: Ֆիլմը, որի պրոդյուսերն ու ռեժիսորն է Ռուհոլլա Ֆախրուն,  չորս այլ ֆիլմերի հետ միասին առաջադրվել է Իտալիայի Վեսուվիուս միջազգային կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, առաջ է անցել՝ Կանադայի, ԱՄՆ-ի և Իտալիայի ֆիլմերից:

«Մորադ»-ը սիրային պատմություն է, որ պատմում է  Մորիդի ու Մորադի սիրո մասին: Մի կյանք,  որը լի է հրաշքներով: Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը պահում է իր հաշմանդամ մորը: Նա իր կայնքում հանդիպում է այնպիսի դեպքերի, որոնք հրաշքի են նման:

Քեյվան Թաբթաթաբիի «Գանձերի ձոր»  վավերագրական ֆիլմը, որը մասնակցել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջազգային փառատոներին, արժանացել է Իտալիայի Ռամ փառատոնի մրցանակին: Փառատոնն անցկացվում է իտալացի հնագետ Պաոլո Օրսիի հիշատակին և մրցանակ է շնորհում այն ֆիլմերին, որոնցում արծարծվում են հնագիտական ոլորտին վերաբերող թեմաներ:

 

«Գանձերի ձոր» ֆիլմն արտադրվել է  իրանցի և դանիացի հնեաբանների ջանքերով և ներկայացնում է Արևմտյան Ասիայում գոյւղատնտեսության ու ընտանի կենդանիների ընտելացման գործընթացը: Այս վավերագրական 37 րոպեանոց ֆիլմի վրա արտադրողներն աշխատել են երկու տարի:

Իրանցի երաժիշտ Փույան Ազադեն արժանացել է Rast Music Award-ի դասական դաշնամուրային բաժնի մրցանակին:

 

Rast Music Award-ը բարձրակարգ մրցանակ է, որն ամեն տարի կազմակերպվում է Young Wise հրատարակչության կողմից:   Մրցանակը շնորհվում է Rast  երաժշտագիտական ​​հանդեսի գիտական ​​անդամների կողմից՝ բարձրորակ երաժշտությունը խթանելու նպատակով: Գիտական անդամների կազմում են աշխարհահռչակ ակադեմիկոսներ, արվեստագետներ և կոմպոզիտորներ: