Ղոդսը Իսլամ աշխարհի գոհարը (Նվիրված Ղոդսի համաշխարհային օրվան)
https://parstoday.ir/hy/radio/world-i170528-Ղոդսը_Իսլամ_աշխարհի_գոհարը_(Նվիրված_Ղոդսի_համաշխարհային_օրվան)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնանք Ղոդսի համաշխարհային օրվա դիրքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 10:45 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնանք Ղոդսի համաշխարհային օրվա դիրքին:

Պաղեստինի իսլամական դիմադրությունը, որը ձևավորվել է Իրանի իսլամական հեղափոխության և լուսահոգի Իմամ Խոմեյնիի հեղափոխական գաղափարների ազդեցության շնորհիվ,հենց սկզբից կասեցրեց սիոնիստների առաջընթաը և երկու ինթիդաֆաներով  նոր ոգի ստեղծեց Պաղեստինում: 1987-ին և 2000-ին ձևավորված երկու ինթիֆադաները արդյունքն էին՝այս հույսի և Պաղեստինի ժողովրդի մեջ, սիոնիզմին դիմակայելու   նոր ոգու սերմանման:Երկրորդ ինթիֆադայի արդյունքում ՝2005 թվականին , սիոնիստները վտարվեցին Գազայի  հատվածից,մի խնդիր, որն անգամ անընդունելի էր  օկուպացված Պաղեստինի հրեաների համայնքում,դառնությամբ իրականացվեց սիոնիստական ​​ռեժիմի որոշումներ կայացնողների կողմից՝ ուժի և բռնության կիրառմամբ,որովհետև նրանք Դիմադրությանը հանձնվելուց բացի այլ ելք չունեին :Մյուս կողմից, նրանց ստիպեց  մեծ պատ կառուցել իրենց շուրջը, որպեսզի այս նախագիծը չկրկնվի Արեւմտյան ափում։Այս հզոր սկիզբը,որը հիմքը դրվեց 2000 թվականին Լիբանանի դիմադրության հաղթանակից և հարավային Լիբանանից սիոնիստների վտարումից  հետո,մի գործընթացի սկիզբն էր,որը առավել հաջողություններ արձանագրեց և էլ  ավելի հուսահատեցրեց սիոնիստներին և այս ամենն ապացուցեց, որ սիոնիստները հասկանում են միայն դիմադրության լեզուն։ Ինչքան սիոնիստների վրա ճնշում էր գործադրվում Դիմադրության առանցքի կողմից, այնքան ավելանում էր  նրանց ոճրագործությունները  պաղեստինցիների նկատմամբ։Վերջին տասնամյակում, սիոնիստները բազմիցս հարձակվել են Գազայի հատվածի վրա՝ սպանելով հազարավոր կանանց ու երեխաների:Բայց այս կոտորածները պաղեստինցիներին ավելի վճռական դարձրեց սիոնիստ օկուպանտների դեմ պայքարելու հարցում և ծանր պարտություն պարտադրեց սիոնիստական ​​ռեժիմին:Այնպես ,որ  սիոնիստներն էին ձգտում հրադադարի և հակամարտությունների դադարեցման:Պաղեստինյան դիմադրության շարժման հասանելիությունը այնպիսի  հրթիռների,  որոնց հեռահարությունը հասանելի է   մինչև Թել Ավիվ, սիոնիստական ​​ռեժիմին  երերուն վիճակի է մատնել՝ Գազայի հատվածում յուրաքանչյուր  ռազմական գործողության դեպքում:Սիոնիստական ​​ռեժիմը վայելում է  ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և բազմաթիվ այլ երկրների լիակատար աջակցությունը պաղեստինցիների դեմ յուրաքանչյուր ժամանակ և ամեն  ձևով իրագործած հանցագործություններում:Միևնույն ժամանակ, Պաղեստինի իրավազրկված ժողովուրդն է , որը ամեն գնով  շարունակում է  դիմադրել իր հայրենիքի օկուպանտների դեմ: 

Ղոդսի համաշխարհային օրը առիթ է աջակցելու Պաղեստինի իրավազրկված ժողովրդին  և վառ պահելու Պաղեստինի ազատագրման և Սրբազան Ղոդսի իդեալը:Ճիշտ է, արաբական պետությունների դավաճանությունը շարունակվում է՝ սիոնիստական ​​ռեժիմի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի միջև նոր պայմանագրի ստորագրմամբ, որը կոչվում է «Աբրահամի դաշինք»:Արաբական որոշ երկրների կողմից սիոնիստական ​​ռեժիմի հետ պաշտոնական հարաբերությունների հաստատումը և հարաբերությունների կարգավորումը, ինչը ապացուցում է այս կառավարությունների զգայունության նվազումը՝իսլամական և արաբական երկրների, հատկապես Պաղեստինի դեմ սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների և ոճրագործությունների նկատմամբ,պատճառ է դարձել ,որ Պաղեստինի ,Սիրիայի ու Լիբանանի դեմ սիոնիստական ռեժիմի ոճրագործությոյնները առավել թափ ստանան 2020,2021և 2022 թվականներին: Ակնհայտ  է, որ  արաբական որոշ երկրների՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերը (որը հայտնի է Աբրահամի դաշինք անունով) կնքվել են առանց պաղեստինցիների պայմաններն ու խնդիրները հաշվի առնելու,և այդ պատճառով , պաղեստինցիների մեծամասնությունն իր հակառակությունն է հայտնել դրա դեմ: Աբրահամ  կոչված համաձայնագրերը ոչ միայն չեն լուծելու Պաղեստինի  ժողովրդի խնդիրները, այլեւ նպատակ ունեն պառակտել իսլամական երկրները։Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները՝ խախտելով տարածաշրջանի կարգն ու անվտանգությունը, հարաճուն օկուպացիան և ծավալապաշտությունը, տարածաշրջանի, հատկապես՝ Սիրիայի և Լիբանանի կառավարությունների ինքնիշխանության խախտումը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների դեմ ակնհայտ սպառնալիքը՝վկայում են այս իրողության մասին: Բայց  օկուպացիոն ռեժիմի հետ նման տխրահռչակ  պայմանագրերի ստորագրումը , մոռացության չի մատնելու Պաղեստինի իրավազրկված  և տեղահանված  ժողովրդի իղձերը։Ղոդսը  և Պաղեստինը կարևոր են ոչ միայն Պաղեստինի, այլև աշխարհի համայն մուսուլմանների և ազատատենչների համար:Պաղեստինը աստվածային մեծ կրոնների բնօրրանը , իսկ Ալ-Աղսա մզկիթը մուսուլմանների առաջին կենտրոնն  է։ Ալ-Աղսա մզկիթի անունը հիշատակվում է Սուրբ Ղուրանում  Ասրա սուրահի առաջին այայում,այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է Աստծո վերջին մարգարե՝ Հազրաթ Մոհամմեդ մարգարեի ,  գիշերային ճանապարհորդությանը՝  և մեկնումին ՝Ալ-հարամ մզկիթից դեպի Ալ-Աղսա մզկիթ և ասում է«Անաղարտ և սուրբ է այն Աստվածը, ով իր արարածին գիշերային խավարի մեջ Ալ-Հարամ մզկիթից առաջնորդեց դեպի Ալ-Աղսա մզկիթը ,որի շուրջը մենք օրհնել ենք,որպեսզի նրան ցույց տանք մեր նշանները,և նա է ականատես  ունկնդիրը»:Ալ-Աղսա մզկիթը եղել է մուսուլմանների կենտրոնը մարգարեի առաքելությունից հետո ավելի քան տասնչորս տարի:Մեծն Մոհամմեդ մարգարեի  Մեքքայից Մեդինա մեկնելուց տասնյոթ ամիս անց, մուսուլմանների կենտրոնը  Ղոդսի Ալ-Աղսա մզկիթից փոխվեց  դեպի Մեքքա քաղաքում գտնվող  Քաաբաեի կողմը: 

Ալ-Աղսա մզկիթը

Պաղեստինն ունի իսլամական մշակութային և պատմական ենթատեքստ և ինքնություն, և որքան էլ սիոնիստները ոճրագործություն կատարեն և տարագիր դարձնեն պաղեստինցիներին և ձգտեն փոխել Սուրբ Ղոդսի համայնապատկերը, նրանք չեն կարող ջնջել Պաղեստինի պատմությունը և ավելի քան յոթ միլիոն տեղահանված պաղեստինցիներին: Ռամադան ամսի վերջին ուրբաթ օրը,Ղոդսի համաշխարհային օրը և ուրբաթօրյա աղոթքին մուսուլմանների խանդավառ ներկայությունը ապացուցում է, որ Պաղեստինի և Սրբազան Ղոդսի ազատության գաղափարը չի ​​կարող ոչնչացվել:Ղոդսի համաշխարհային  օրը պարզում է , որ Պաղեստինի ճակատագիրը որոշվում է ոչ թե զիջումների գնացող արաբական պետությունների, այլ իսլամական դիմադրության առանցքի կողմից։Հենց Դիմադրության առանցքի պատճառով էր ,որ սիոնիստ զինվորականները հեռացան Գազայի հատվածից: Հենց իսլամական դիմադրությունն է հանգեցրել Պաղեստինի օկուպացված տարածքներից հակադարձ միգրացիայի:Դա իսլամական դիմադրությունն էր, որի հրթիռները ցնցեցին սիոնիստներին:Ղոդսի համաշխարհային օրվա փառահեղ հավաքը ցույց է տալիս, թե որքան ատելի է Իսրայելի ռասիստական ​​ռեժիմը աշխարհի մուսուլմանների և ազատատենչների  մոտ: