Պայծառ ապագա(35)
https://parstoday.ir/hy/radio/world-i170532-Պայծառ_ապագա(35)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի անվտանգության մասին,որը համարվում է Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 10:51 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի անվտանգության մասին,որը համարվում է Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը:

Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական համարը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսելու  ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։Այս ծրագրում փորձելու ենք  ենք անդրադառնալ անվտանգության խնդրին:Անվտանգությունը կառավարությունների ամենակարևոր մտահոգությունը  և մարդկային կյանքի ամենակարևոր կարիքն է հասարակական կյանքում:Այնպես, որ յուրաքանչյուր երկրի հզորության և հեղինակության չափանիշն  է՝ իր քաղաքացիների անվտանգության ապահովման գործում ունեցած հաջողությունը։Իսլամական հեղափոխության կարևոր ձեռքբերումներից է՝ Իրանի ժողովրդի շահերի ապահովումն  ու պահպանումը՝ սահմաններից դուրս օտարների առավելատենչությունների դիմաց ,իսկ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելը,և այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք  այս ոլորտներից մի քանիսին: Անվտանգության կարևորագույն ոլորտներից է ՝քաղաքական անվտանգությունը: Քաղաքական անվտանգությունը վերաբերում է՝ երկրների  կառավարման համակարգերի և գաղափարախոսությունների  կազմակերպչական կայունությանը,որոնք օրինականություն են պարգևում կառավարություններին և պետություններին :Իսլամական հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումը  քաղաքական առումով՝նրա ժողովրդականությունն է:Համակարգի կայունությունը պայմանավորված է նրանով, որ իսլամական հեղափոխության կենսավորման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ  հեղափոխությունից առաջ թագավորական ռեժիմը արմատազուրկ էր և ապավինում էր օտար կառավարությունների աջակցությանը,մինչդեռ Իսլամական Հանրապետության համակարգը արմատներ ունեցող և ժողովրդական վարչակարգ  է:Ուստի  պետք է ասել, որ քաղաքական իսլամի դիսկուրսը, պատճառ է դարձել ,որ  Իսլամական Հանրապետությունը  ներթափանցելով   հասարակության խորքերը , կայունացնի դրա ժողովրդական բազան։Չնայած դաժան  իրադարձություններին, որոնք  վերջին չորս տասնամյակների ընթացքում,տեղի են ունեցել ժողովրդի համար ՝ օտար երկրների և նախկին վարչակարգի հետ կապված քաղաքական խմբերի և  կազմակերպությունների կողմից,և ստեղծելով հակամարտություն, սպանություն, սարսափ և այլն,  խիստ ալեկոծեցին ու բորբոքեցին  երկրի քաղաքական մթնոլորտը,սակայն ամենադժվար ժամանակաշրջանում, Երկրի քաղաքական ղեկավարությունը, ,նույնիսկ  մեկ օր  պարեկային իրավիճակ չհայտարարելով   չխնայեց իր ջանքը ապահովելու երկրի հասարակական անվտանգությունը.և անգամ ութ ամյա պարտադրյալ  պատերազմի թոհ ու բոհին,  ընտրությունները չուշացան,որը  Իրանի անվտանգության համար մեծ ձեռքբերում է։

Իսլամական հեղափոխության հաղթանակը, վերջակետ դրեց բռնակալ և կախված թագավորական համակարգի և Իրանում հիմքը դրեց ժողովրդավար իշխանության: Հակառակ  բազմաթիվ սպառնալիքներին ,Իրանի ժողովուրդը ներկա էր բոլոր ասպարեզներում ,հովանավորելու և կայուն պահելու իսլամական հեղափոխությունը:Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին երեք տարիներին ,Իրանի իսլամական հանրապետության համակարգը տապալելու համար կիրառվեց այն բոլոր դավադրությունները ,որոնք բավարար էին յուրաքանչյուր իշխանության տապալման համար: Այդ քայլերից են՝ անջատողական և հակահեղափոխական խմբերի գործողությունները, որոնց աջակցում են երկու գերտերությունները՝ Արևմուտքը և Արևելքը, տնտեսական պատժամիջոցները, հեղաշրջման փորձերը և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները։1981 թվականի մայիսից մինչև  օգոստոս,ընդամենը երկու ամսվա ընթացքում՝, նահատակվեցին ՝ Իրանի դատական համակարգի ամենաբարձրաստիճան դեմքը՝ Գերագույն դատարանի նախագահը ,Հանր.նախագահը  և վարչապետը՝մեծ թվով նախարարների և խորհրդարանի պատգամավորների  հետ միասին,  ԱՄՆ-ի  և եվրոպական կառավարությունների կողմից հովանավորվող՝«Մուջահեդին խալղ »կոչվող   հակահեղափոխական տարրերի  ռմբադրությունների հետևանքով: Նույն ահաբեկչական կազմակերպության կողմից սպանվել է 17 հազար քաղաքացի:Իրանի Իսլամական Հանրապետության դեմ տապալման ամենակարևոր ակտը՝ Իրաքի բռնապետ Սադամի կողմից ութամյա պարտադրյալ պատերազմն էր՝ 1980 թվականի սեպտեմբերին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց:Այս պատերազմը,այնպիսի պայմաններում  պարտադրվեց Իրանին, երբ Իսլամական Հանրապետության համակարգը չնայած տարբեր դավադրություններին ու դիվերսիաներին  կայունացման փուլում էր, և ռազմական կառույցները  վերակառուցվում ու ինստիտուցիոնալացվում էին հեղափոխությունից հետո ստեղծված պայմաններին համապատասխան: Հակառակ տապալման համար այս բոլոր գործողություններին, Իրանի ժողովուրդը ներկա էր երկրի բոլոր ասպարեզներում,ինչպես՝ ռազմաճակատներում և կանխում էր Իրաքի բասական բանակի առաջխաղացումը ,մինչև միլիոնանոց քայլարշավները իհովանավորություն համակարգի և իր հեղափոխության  և քվեակենտրոններում ներկայությունը: Իրանի ժողովրդի նման ներկայությունը ,Իրանում հանգեցրեց աննախընթաց կայունության ու անվտանգության: Նույնիսկ մեկ օրով անգամ չուշացան ընտրությունները,ոչ նախագահական և ոչ էլ Իսլամական խորհրդարանական ընտրությունները: Եթե բոլոր ասպարեզներում Իրանի ժողովուրդը ներկա չլիներ ,Իսլամական Հանրապետությունը 44 ամյակի չէր հասնելու: 

Այս կայունությունն ու անվտանգությունը, որ զգացել է Իրանի ժողովուրդը ՝Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո՝ չնայած անցյալի ավելի քան քառասուն տարվա արագընթաց իրադարձություններին , գոյություն չի ունեցել Իսլամական հեղափոխությունից առաջ: Հեղափոխությունից առաջ թագավորական ռեժիմի ժամանակ ,ժողովրդի կյանքն ու ունեցվածքը մշտապես սպառնալիքի էր ենթակա՝ կառավարական գործակալների կամ ավազակների կողմից ,որոնք ՝ կապված էին  իրավապահների և ոստիկանության հետ: Իրանի վերջին բռնակալ թագավոր Մոհամմադ Ռեզա Փահլավիին հղված զեկույցներից մեկում հիշատակվում է.«Ներկայումս Թեհրանում մաքսանենգությունը ոստիկանության սպաների հսկողության ներքո ընթանում է մեծ թափով, սրճարաններից, ռեստորաններից և այլ վայրերից հսկա գումարներ են գանձվում, ժողովուրդն ահ ու սարսափի մեջ է և գանգատվելու և նույնիսկ շնչելու համարձակություն չունի»: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Իմամ Խոմեյնին, այսպես է նկարագրում Իսլամական հեղափոխությունից առաջ ոստիկանական բաժանմունքների մթնոլորտը.«Այդ ժամանակ  եթե ինչ-որ մեկը,  ինչ-որ մեկի դեմ բողոք ուներ և ուզում էր գնալ ոստիկանություն, վախենում էր, որ ոստիկանատանը իր համար խնդիրներ կհարուցվեն:Ժողովուրդը ոստիկանատներից վախենում էր այնպես,ինչպես՝ թաղի գողերից ու խուլիգաններից»: Մեծարգո Այաթոլլահ Խամենեին, Իմամ Խոմեյնիի զինակիցներից և մարտիկներից էր Իսլամական հեղափոխության հաղթանակից դեռ շատ առաջ և նա,  Մոհամմադ Ռեզա Փահլավիի գահակալության ժամանակաշրջանի  անապահովության մասին այսպես է ասում.«Նախորդ ռեժիմի ժամանակ ես աքսորված էի ապրում երկրի սահմանամերձ բնակավայրերում և տեսնում, թե այնտեղ ինչ վիճակ է տիրում:Այնտեղ անվտանգությունը վստահված էր շրջանի բռնակալներին ու վաշխառուներին:Անվտանգությունը նշանակում էր ՝տարածաշրջանի խաների,ավագանու և կապիտալիստների անվտանգությունը:Մյուսները զրկված էին անվտանգությունից:Հետևաբար, եթե երկրի տարբեր վայրերում և հատկապես ծայրամասերում , ազդեցիկ անձինք ծեծի  էին ենթարկում և կամ սպանում ու բանտարկում իրենց ծառաներին ու հպատակներին ...խլում նրանց ու նրանց կանանց ու երեխաների անվտանգությունը , որևէ խնդիր չէր ստեղծվում: Իսկ եթե ​​  բողոքում էին  ոստիկանության բաժնին, բողոքողն էր  դատապարտվում,այսինքն անվտանգությունը յուրահատուկ խավին էր պատկանում և ոչ թե հասարակությանը»: Այսօր Իրանում անվտանգությունը  բոլորի համար է և անապահովության մթնոլորտ է տիրում նրանց համար, ովքեր վտանգում են Իրանի և նրա ժողովրդի հասարակական անվտանգությունը։ Յուրաքանչյուր երկրի համար զարգացումը և հստակ տեսլականը պահանջում են հանրային անվտանգություն բոլոր մակարդակներում:Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհի ամենաանապահով տարածաշրջաններից մեկում, աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է: