Ղոդսի օրը մոտ է (Հատուկ հաղորդում նվիրված Ղոդսի օրվան)
Տարիներ է ինչ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դեմ հանդիման է կանգնած մի քանի կարևոր և հիմնական խնդիրների և համարվում է աշխարհի ամենաճգնաժամային տարածաշրջաններից մեկը։
Արևմտյան Ասիայի հիմնական ճգնաժամը՝ Պաղեստինի հարցը և Իսրայելի կեղծ ռեժիմի շարունակվող պատերազմն է Պաղեստինի ժողովրդի և օկուպացված Պաղեստինի հարևան որոշ երկրների, այդ թվում՝ Լիբանանի դեմ։1948 թվականից, երբ Իսրայելը հայտարարեց իր գոյության մասին,մինչ օրս՝շարունակվել է այս ռեժիմի անդադար հարձակումները Պաղեստինի ժողովրդի դեմ: Պաղեստինի միլիոնավոր քաղաքացիներ վտարվել են իրենց հայրենիքից, հազարավոր մարդիկ տարագրվել և կալանավորվել են սիոնիստական ռեժիմի կողմից ,հազարավորներ նահատակվել են և տասնյակ հազարավորներ ևս վիրավորվել են: Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձել է կրիտիկական և անհանգիստ տարածաշրջան, Ղոդսը օկուպացրած ռեժիմի ստեղծած պայմանների պատճառով։
Սիոնիստ թշնամին ,պաղեստինցիների դահիճ Շարոնի ուղեղի մահից հետո,ապացուցելու համար, որ իր անմարդկային քաղաքականությունը չի փոխվել, Պաղեստինի ժողովրդի դեմ ակտիվացրել է իր ահաբեկչական գործողությունները:
Իսրայելն ամեն օր և պարբերաբար ոչնչացնում է Պաղեստինը: Սաստկացնում է ենթակառուցվածքների և նրա տնտեսության ոչնչացումը և անապահով միջավայր է ստեղծում Պաղեստինի ժողովրդի կենսապրուստի համար: Արդյոք նման պայմաններում աշխարհի ժողովուրդը կարո՞ղ է լռել ։Սիոնիստական ռեժիմը ցանկանում է նրանց թելադրել պաղեստինցիների կառավարության ձևաչափը :Չկա մի օր, որ Պաղեստինի ժողովուրդը չսպանվի կամ չվիրավորվի Իսրայելի վայրագ զինվորների ու կործանիչների միջոցով:
Պաղեստինը աշխարհում միակ երկիրն է, որտեղ Իսրայելի ռեժիմի կողմից ,շուրջօրյա ռեժիմով ոտնահարվում և խախտվում են մարդու իրավունքները ։Սակայն մարդու իրավունքների հավակնորդները միշտ լռել են այս ոճրագործությունների դիմաց: Նրանք, հատկապես ԱՄՆ-ի ռեժիմը, ամեն օր խրախուսում են Իսրայելին առավել հանցագործություններ կատարել:Արդյոք աշխարհի ժողովուրդը կարո՞ղ է լռել այս բացահայտ բռնությունների դիմաց:Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ը տարեկան միլիարդավոր դոլարներ տրամադրի սիոնիստական ռեժիմին, որպեսզի Իսրայելն այն ծախսի Պաղեստինի ժողովրդի վրա հարձակվելու և նրանց կոտորածի ենթարկելու համար:Ինչո՞ւ է ԱՄՆ-ը պարբերաբար զենք և սարքավորումներ տրամադրում Իսրայելի ռեժիմին ,պաղեստինցիներին սպանելու համար :Ինչո՞ւ է Իսրայելը Արևմտյան Ասիայում միջուկային զենքի միակ հիմնական կենտրոնը:Իսրայելը ո՞ր ժողովրդին է ցանկանում ոչնչացնել միջուկային ռումբերով:Ինչո՞ւ պետք է պաղեստինցիները միշտ հայտնվեն իսրայելական զինվորականների մշտական շրջափակման մեջ և ինչո՞ւ նրանք չպետք է ճանապարհ ունենան դեպի ազատ աշխարհ:Ինչո՞ւ է միջազգային հանրությունը լուռ անտեսում սիոնիստական ռեժիմի անմարդկային գործողությունները:Ինչո՞ւ ...
Արդյո՞ք կրկին պետք է լռել:Արդյո՞ք պաղեստինցիներին թույլ չի տրվում նույնիսկ բղավել սիոնիստների դեմ՝ ի դեմս իրենց երեխաների ու իրենց երկրի դեմ շարունակական բռնությունների ու ճնշումների: Արդյո՞ք նրանք իրենց թշնամու դեմ,չպետք է դիմեն ինթիֆադայի և զանգվածային ապստամբության , և իրենց կարողականությունն ու կյանքը նվիրեն հանուն օրինական դիմադրության :Արդյո՞ք...
Այժմ երբ միջազգային համակարգում և համաշխարհային հարաբերություններում չկա որևէ իրավասու կենտրոն վերահասու լինելու Պաղեստինի ժողովրդի իրավունքներին, որը պարբերաբար ոտնահարվում է Իսրայելի ավտորիտար ռեժիմի կողմից,ո՞րն է դժգոհությունն արտահայտելու և Իսրայելի ռեժիմի հանցագործությունների դեմ աշխարհի ժողովրդի ցասման կրակը բոցավառելու միջոցը։Երբ ամեն օր ԶԼՄ-ները, ռադիոն, հեռուստատեսությունը և արևմտյան մամուլը արդարացնում են Պաղեստինի ժողովրդի սպանությունը և հովանավորում են սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և այսպես անդրադառնում ,որ պաղեստինցի մի քանի ահաբեկիչներ սպանվել են իսրայելցի զինվորների միջոցով ,ի՞նչ պետք է անել:
Լիբանանի ժողովրդի դեմ Իսրայելի բանակի վերջին պատերազմի ժամանակ,ցավոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապացուցեց իր գեշ պատկերը: Այս խորհուրդը հակառակ Լիբանանի կառավարության ,աշխարհի ժողովրդի և արաբական երկրների ղեկավարների կամքին, հրաժարվեց ժամանակին նիստ գումարել՝ դադարեցնելու Իսրայելի բանակի հարձակումները Լիբանանի վրա,և այնքան ժամանակ ու հնարավորություն տվեց սիոնիստական ռեժիմին, որ 33 օրվա ընթացքում Իսրայելի ոճրագործ բանակը ոչնչացրեց Լիբանանի ժողովրդի բոլոր ենթակառուցվածքներն ու տնտեսական օբյեկտները և այդ երկրի ժողովրդի ավելի քան մեկ միլիոն բնակչությանը տեղահան դարձրեցլ և միայն այն ժամանակ ,երբ Իսրայելը ԱՄՆ-ին հայտարարեց ,որ Հեզբոլլահին պարտության մատնելու համար ռազմական որևէ ելք գոյություն չունի ,այդ ժամանակ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի բանաձև հրապարակեց ,որպեսզի դադարեցնելով ռազմական գործողությունները և ոչ թե մնայուն զինադադար հայտարարելով ,կարողանա հոգուտ Իսրայելի, քաղաքական նոր ճնշում բանեցնել Լիբանանի ժողովրդի վրա:
Լիբանանի ժողովուրդը ,ով երկար տարիներ Իսրայելի ճնշումներին ու անդադար հարձակումներին էր ենթակա ,այն արդյունքին հասավ ,որ չի կարող սպասել միջազգային քայլերին ,թշնամու ոճրագործությունները նվազեցնելու համար: Նրանք այն արդյունքի հասան ,որ սիոնիստ թշնամու ռմբակոծություններից ու գնդակոծություններից փրկվելու և իրենց հայրենիքից՝ Իսրայելի զինվորականներին վտարելու համար ,իրենք պետք է աշխատանքի լծվեն:Արդյունքում նրանք ձևավորեցին ժողովրդական դիմադրություն՝ հիմնված իսլամական համոզմունքների վրա և հիմքը դրեցին Հեզբոլլահի: Լիբանանի ժողովուրդը համոզված է, որ Հեզբոլլահի գոյությունը առանցքային գործոն է իր երկրի անվտանգության, կայունության և խաղաղության համար:Այսպիսով, նրանք դատարկաձեռն սկսեցին «Ինթիֆադա»-ի լայնածավալ ապստամբությունը՝ սեփական ճակատագիրը տնօրինելու համար։
Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթում Դիմադրության ճակատին համարել է անցյալից ավելի ուժեղ,և ավելացրել է.«Ամերիկացիների պարտությունները Լիբանանում, Իրաքում, Սիրիայում և Պաղեստինում Դիմադրության ճակատի հեղինակության դրսեւորումն են:Այս իրադարձությունը փոփոխություններ է առաջացրել տարածաշրջանի քաղաքական քարտեզում՝ և պատճառ դարձել Արևմուտքի կախվածությունից անկախության և ներկայացրել է իսլամական խոստումնալից հեռանկար»:
Այսօր դիմադրության առանցքը տարածվում է Կարմիր ծովից մինչև Միջերկրական ծով և Եմենի Անսար Ալլահ շարժումից մինչև լիբանանյան Հեզբոլլահը:Լիբանանի իսլամական դիմադրությունն ունի կարճ և միջին հեռահարության հրթիռների մեծ պաշարներ, որոնք ունակ են ռադարից խույս տալ և նպատակին հարվածել: Այս հրթիռները ծածկելու են օկուպացված Պաղեստինի ողջ աշխարհագրությունը։ Հեզբոլլահը նաև մեծ կարողություններ է ձեռք բերել ԱԹՍ-ների ոլորտում և ունի զգալի հնարավորություններ այլ ոլորտներում, ինչպիսիք են կիբեր պատերազմը և էլեկտրոնային պատերազմը:Այս ընդհանուր հավաքածուն ապացուցում է, որ Իսրայելն անպայման պատասխան կստանա յուրաքանչյուր ագրեսիայի համար։Պատասխան, որը շատ կտարբերվի նախորդ պատասխաններից։
Այս իրավիճակում աշխարհի ժողովուրդը չի ցանկանում անզեն պաղեստինցիների սպանության և սպանության ականատեսը լինել ,այլ, նրանք ցանկանում են կարեւոր դեր խաղալ Պաղեստինի ժողովրդին աջակցելու գործում:Իհարկե, մուսուլմաններն ավելի վեհ պարտականություն ունեն, քանի որ Մոհամմադ Մարգարեն ասել է.«Նա, ով առավոտյան արթնանում է և չի մտածում մուսուլմանների խնդիրների մասին, նա մուսուլման չէ»:Ուստի, աշխարհի բոլոր սրտցավ մարդիկ գործնական լուծում են փնտրում տարածաշրջանում անապահովության ակունքները վերացնելու համար։
Լուահոգի Իմամ Խոմեյնին, հիմնվելով իսլամական հայեցակարգին և հետևելով Սուրբ Ղուրանին , աշխարհի բոլոր ազատատենչներին ու խաղաղասերներին ճանապարհը ցույց է տվել: Պաղեստինի օկուպացումից հետո առաջին անգամը լինելով , աշխարհի մուսուլմանների ու իրավազրկվածների համայն ուժը ի հովանավորություն Պաղեստինի իրավազրկված ժողովրդին աջակցելու համար համախմբելու նպատակով , Իսլամական հեղափոխության հիմնադիր և Իսլամի համաշխարհային շարժման դրոշակակիրը շատ տարիներ առաջ ,Ռամազան ամսվա վերջին բարեբաստիկ ուրբաթ օրը, որը Ղադրի օրերին է համընկնում ,նշանակեց որպես Ղոդսի օր,որպեսզի աշխարհի մուսուլմաններն և իսլամական պետությունները արարողությունների ընթացքում իրենց միջազգային միասնականությունը հայտնեն Պաղեստինի ժողովրդի օրինավոր իրավունքներին աջակցելու առումով և միմյանց միանալով ,կառճեն այս օկուպանտ ռեժիմի և նրա աջակիցների ձեռքը Պաղեստինի ժողովրդից : Լուսահոգի Իմամի այս քայլով ,Պաղեստինի հարցը արծարծվեց որպես Իսլամ աշխարհի կարևորագույն մտահոգությունը և ճշտվեց Պաղեստինի ժողովրդի փրկության ու Ղոդսի ազատագրման ճանապարհը: Ղոդսի միջազգային օրվա հայտարարությամբ, Պաղեստինի օկուպացիայի ողբերգությունը ներկայացվեց,որպես իսլամական աշխարհի գերխնդիր,և դիմեց աշխարհի բոլոր մուսուլմաններին ու իրավազրկվածներին ,որպեսզի միմյանց օգնությամբ ,Պաղեստինում աջակցեն ,իրենց քույրերին ու եղբայրներին ,որպեսզի Իսրայելը չկարողանա օկուպացրած պահել Պաղեստինյան տարածքները և ճնշել ու ոչնչացնել Պաղեստինի ժողովրդին:
Ղոդսի օրը մոտ է: