Գրքի հմայքը(41)
Շատ հիշարժան և հետաքրքրաշարժ ֆիլմեր, որոնք մենք ամեն տարի տեսնում ենք մեծ էկրաններին, իրականում ֆիլմեր դարձած գրքեր են: Գրական ադապտացիա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։ Երբեմն ֆիլմերը ադապտացվում են գրքերի հետ, որոնց կինոտարբերակներն ավելի հուզիչ ու սիրված են եղել, երբեմն էլ հակառակն է տեղի ունենում:
Հեքիաթասացությունը սերունդներին ու ռասաներին կապում է միմյանց և հանդիսանում մարդկանց ընդհանուր հուշերի արկղիկը: Առասպելների, պատմությունների և երևակայական կերպարների մեջ ծնվում է մի նոր աշխարհ։ Աշխարհ, որը խրախուսում է ընթերցողին քայլել դեպի գեղարվեստական նոր աշխարհ, որտեղ երբեմն նստում է վիշապի մեջքին և գնում արկածների հետևից, երբեմն դուրս է գալիս հին պահարանից առասպելական երկիր մուտք գործելու համար, և երբեմն վշտանում իրական աշխարհում թակարդված կերպարների մենությունից ու տխրությունից: Կինոյով, սակայն, հեքիաթի երկչափ աշխարհը կարելի է եռաչափ դարձնել։ Բառի բուն իմաստով կարելի է մտնել գեղարվեստական գրականության աշխարհ ու տեսնել մարդկանց ու զգալ նրանց կյանքը:
Գրքերը և կինոյի արծաթե էկրանը բարեկամության երկար պատմություն ունեն, և գրքի առաջին կինոադապտացիայի պատմությունը մեզ տանում է հին կինեմատոգրաֆիական սարքերի կառուցման վաղ ժամանակներ, երբ պատրաստվեց 45 վայրկյան տեւողությամբ ֆիլմ, որը կոչվում է Trilby:
Այդ ժամանակվանից ի վեր հարյուրավոր ֆիլմեր ադապտացվել են գրքերից, ներառյալ դասական հայտնի ստեղծագործություններ՝ ինչպիսիք են «Թշվառները» (Les Misérables) կամ «Քամուց քշվածները» (Gone with the Wind): Միևնույն ժամանակ, մենք հաճախ ենք տեսնում ֆիլմեր, որոնք նույնիսկ չգիտենք, որ ադապտացված են գրքերից։ Ինչպիսիք են «Թաքնված կերպարներ» ( Hidden Figures), «Փախուստ Շոուշենկից» (Redemption in Shawshank), «Յուրայի դարաշրջանի աշխարհ» (Jurassic Park), «Մարսեցին» (The Martian), «Ծնոտներ» (Jaws), Հուշատետր (The Notebook), «Ֆորեսթ Գամփ» (Forrest Gump) և «Պինդ ընկույզ» (Die Hard) ֆիլմերը:
Ադապտացիայի կարևորությունն այժմ այնքան մեծ է, որ ամենամեծ կինոփառատոներում լավագույն ադապտացված և ոչ ադապտացված սցենարի մրցանակները միասին են սահմանվում, և գրականության հետ լավ հարաբերություններ ունեցող ռեժիսորները արժանանում են բազմաթիվ փորձագետների բարձր գնահատանքին:
Ի սկզբանե կինոն որոշեց ադապտացնել պատմությունները գրքերից, տեսախաղերից և կոմիքսներից։ Հեքիաթը, պատմությունը և երանգն այդ ժամանակվանից կարևորվել են կինոյում, և դրանց իմաստը փոխվել է մի «պատմության վերակառուցմամբ»: Այնուամենայնիվ, կինոն կադրերի, մոնտաժի, լույսի, դերասանի, տարածության, առարկաների, ձայնի, երաժշտության, ինչպես նաև իրականության հետ հարաբերությունների համակցություն է։
Հաջող կինեմատոգրաֆիկ ադապտացիա կարելի է համարել գրական տեքստի նշանային համակարգի մոտիվների վերածումը կինոպատկերային համակարգի։ Մեր ակնկալիքն նման ֆիլմից այն է, որ պրոդյուսերը նախ հասկանա երկու լրատվամիջոցների տարբերությունները և կարողանա իր մասնագիտական գործիքների միջոցով իմաստը մի արտահայտչամիջոցից փոխանցել մյուսին:
Կինոն կարելի է համարել նաև գրականություն սպառող, իսկ մյուս կողմից՝ հենց կինոն է, որ գրական ստեղծագործություններն ու հեղինակներին ավելի մեծ մասշտաբով է ներկայացնում հանդիսատեսին։ Ադապտացիոն ֆիլմը հնարավորություն ունի դիտողների մեծամասնությանը ուղարկել նույն գրքի հետևից և խրախուսել հանդիսատեսին ավելի շատ մտածել տեքստի մասին: Սա կարող է նաև հնարավորություն լինել ժողովուրդների գրականությունը բացահայտելու համար։
Տեսության և գեղագիտության ոլորտում կինոյի տեսաբաններից մեկը՝ Դադլի Էնդրյուն, գրական տեքստի և կինոաշխարհի փոխհարաբերությունների տեսանկյունից ադապտացիան բաժանում է երեք ընդհանուր կատեգորիաների.
Փոխառություն, (Borrowing) այս տեսակի ադապտացիայի ժամանակ փոխառվում և ֆիլմում օգտագործվում են տեքստի գաղափարը և թեմատիկ կամ կառուցվածքային թեմաները: Այստեղ կինոռեժիսորը հաճախ ձգտում է գտնել այնպիսի տեքստեր, որոնք ունեն առասպելների համբավ և հեղինակություն և ինչ-որ կերպ արխետիպային դերակատարություն ունեն հեռուստադիտողի մշակույթում:
Խաչմերուկ, (Intersection) Տեքստի ընդհանրությունն ու եզակի առանձնահատկությունները պահպանվում են, բայց այնպես, որ բնօրինակը տարբերվի ադապտացված տեքստից: Փաստորեն, ադաբտացված ֆիլմի այս մոդելը բնօրինակ տեքստը կինոյի կոնկրետ տեսանկյունից դիտելն է։
Հավատարմություն և փոխակերպում, (Fidelity and Transformation) այս տեսակ ադապտացիան վերարտադրում է բնօրինակ տեքստի էական տարրը կինոյում: Այստեղ կինոօպերատորից ակնկալվում է վերարտադրել ֆիլմում գրական տեքստի ոգին ու զգացումը։
Ադապտացիա բառացի նշանակում է լույս ստանալ, օգուտ քաղել և սովորել ինչ-որ մեկից: Կինոյում ադապտացիա նշանակում է այն ձևը, որով ֆիլմը ստեղծվում է գրավոր ստեղծագործությունների հիման վրա, ինչպիսիք են վեպերը, կոմիքսները և պիեսները, կամ տեսողական և աուդիո ստեղծագործությունները, ինչպիսիք են հեռուստասերիալները կամ ռադիոհաղորդումները, և կարևորը հիմնական պատմությանը հավատարիմ մնալն է:
Ադապտացիան բնականաբար նյութի փոխակերպումն է մի միջավայրից մյուսին: Այն ներառում է անուղղակի փոփոխություն և անցնում է այնպիսի գործընթացի միջով, որը պահանջում է վերաիմաստավորում, ճանաչում և ըմբռնում այն հարցում, որ դրամայի բնույթը հիմնովին տարբերվում է բոլոր գրական այլ ձևերից: «Ընտրությունը» ադապտացիայի անհրաժեշտությունն է: Այլ խոսքով նյութի այն հատվածը, որ սիրում եք, կարող է մտնել դրամատիկ էֆեկտ:
Այսօր ադապտացիայի և վերաշարադրման մասին ներկայացվող բնութագրումն ավելի շատ վերաբերվում է ամբողջ տեքստին և կոչվում է ստեղծագործության վերաշարադրում, որն արվում է առանց թեմայի և բովանդակությանը միջամտելու, և դրա նպատակն է ադապտացնել տեքստը որոշակի լսարանի համար: Մի խումբ ևս վերաշարադրումն առավելաբար վերագրում են հին տեքստերի կառուցվածքին, որոնցից խլվում է հին լեզվի ու ոճի հնությունն ու դժվարությունը: Վերաշարադրման ժամանակ, երբ թեման ներկայացվում է սկզբնական տեքստի նկատմամբ այլ մոտեցմամբ, այն կոչվում է «վերաստեղծում»:
Ադապտացիայի ամենակարևոր սկզբունքը առարկայի մաքրությունն ու փոխակերպելիությունն է: Միևնույն ժամանակ, ստեղծագործության տեքստում թաքնված հմայքն ու հնարավորությունները շատ կարևոր են, և պետք է ազնվորեն վերափոխել դրանք և չփոխել դրանց բնույթը։Երբեմն կլիմայի և մշակույթի գրական ադապտացիան կարող է մուտք գործել այլ երկիր և քաղաքակրթություն, և հատուկ սովորույթներ ունեցող մարդիկ կարող են հայտնվել տարբեր համոզմունքներ ունեցող մարդկանց ուշադրության կենտրոնում:
Ո՞րն է ադապտացիայի նպատակը: Ինչո՞ւ են կինոգործիչներն ընտրում գրական ստեղծագործությունների թեմաներ և ինչպե՞ս է գնահատվում դրա ազդեցությունը կինոյի և գրականության վրա։ Կարելի է ասել կինոգործիչները ընտրում են գրական ստեղծագործությունների թեմաներ՝ տնտեսական դրդապատճառների, հանդիսատեսին գրավելու և գրական ստեղծագործությունների ազդեցության և ուժի պատճառով և կինոյի միջոցով դրանք մեծ մասշտաբով ներկայացնելու համար:
Բայց հայտնի գրական ստեղծագործությունից ֆիլմի ադապտացումը թույլ է տալիս կինոարտադրողին ֆիլմ նկարահանել կոնկրետ պատմության հիման վրա, որն ունի կոնկրետ կառուցվածք և թեմա, և որի, գրական երաշխիքը հաշվի առնելով անշուշտ կարող է ունենալ անկախություն և ավելի լավ կառուցվածք: Այս իրավիճակում կինոռեժիսորն իր ջանքերի մեծ մասը հատկացնում է ոչ թե թեման ընտրելու, այլ պատմությունը գրական լեզվից կինոյի լեզու փոխելու վրա, որն ունի իր առանձնահատկությունները և արտահայտիչ մեղեդին:
Թռուցիկ հայացք նետելով աշխարհում ադապտացված ֆիլմերի վիճակագրությանը, կտեսնենք, որ կինոյի և հեռուստատեսային ֆիլմերի, ինչպես նաև հանրաճանաչ և երկար սերիալների մեծ տոկոսը ադապտացիաներ են: Այս աշխատանքները բացի հանրության ուշադրությունից, կարողացել են գրավել նաև կինոքննադատների ուշադրությունը և տարիների ընթացքում տարբեր փառատոններում արժանացել բազմաթիվ մրցանակների։
Հսկայական է ադապտացիայի մասնաբաժինը համաշխարհային կինոյում և նույնիսկ հոլիվուդյան տոմսարկղում։Լինդա Սեգերի «Ադապտացված կինոսցենարներ» գրքում ներկայացված վիճակագրության համաձայն՝ Օսկարի արժանացած բոլոր ֆիլմերի 85 տոկոսը ադապտացիաներ են։ Ինչպես նաև հեռուստասերիալների 83 տոկոսը հիմնված են գրականության վրա։ Սերիալները, ինչպիսիք են «Շերլոկ Հոլմսը» և «Գահերի խաղը», հաջողված օրինակներ են:

2001 թվականին Նյու Յորքի Մանհեթենի գրախանութներից մեկում կախված շապիկը պատկերում էր գրականության և կինոյի միջև կապը։ Շապիկի վրա պատկերված էր ֆիլմի մի կտոր, որի վրա գրված էր «Նրա գիրքն ավելի լավն էր»: Սա կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի կատակն է։ Ըստ այս կատակի՝ երկու այծ կերել են գրքից ադապտացված ֆիլմը, և նրանցից մեկը մյուսին ասել է, որ իր գիրքն ավելի լավն էր։
Դա շատերի սրտի խոսնք է, ովքեր համարում են, որ կինոյում բացակայում է պատմվածքի մեջ առկա նրբությունը: Նրանց կարծիքով կինոն ի վիճակի չէ մրցակցել գրականության հետ: Նրանք կարծում են, որ միայն բառերը կարող են փոխանցել մտքի մանրամասները, տարբերություններն ու զգայունությունը և չեն վստահում ոչ մի այլ գործիքի, քան բառերի: Մյուս կողմից, որոշ կինոգործիչներ ադապտացիան, հատկապես հավատարիմ ադապտացիան համարում են ֆիլմի նկատմամբ բացարձակ անարգանք։
Կինոգործիչ Ռոբին Վուդը գրել է.«Երբ մարդիկ խոսում են հավատարիմ ադապտացիայի մասին, նրանք սովորաբար նկատի ունեն, որ ֆիլմը հետևում է գրքի երանգին, սա նշանակում է ֆիլմը պակաս արվեստ է և ռեժիսորը պետք է ուրախ կամ հպարտ լինի, որ վերարտադրում է այն, ինչի արտադրության հույս անգամ չի ունեցել»:
Չնայած այս բոլոր կարծիքների տարբերությանը, անհրաժեշտ է իմանալ, որ կինոն երբեք գրքի նման չէ, և երևույթի մտավոր բնույթը տարբերվում է նույն երեւույթի օբյեկտիվացումից։ Գրականության մեջ բառերով կարող ենք մտավոր պատկերներ ստեղծել, իսկ ընթերցողի երևակայությունն ազատ է թռչելու այնպես, որ սահմաններ չունենա։ Որովհետև դա մենթալիտետի տեսքով է, ոչ թե օբյեկտիվության։ Թղթե գիրքը նման է կրծքի կաթին, մշտապես կա: Չնայած կրծքի կաթը կարելի է փոխարինել մի շարք այլ կաթերով, սակայն կրծքի կաթն այլ բան է: