Խինդ ու խրատի ծաղկաստանում (2.Երկրորդ հեքիաթի առաջին գլուխ՝ Բարի արարք)
https://parstoday.ir/hy/radio/world-i170544-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(2.Երկրորդ_հեքիաթի_առաջին_գլուխ_Բարի_արարք)
Բարիք գործիր, նախքան կյանքդ կորցնելը, երբ այլևս ոչինչ չես կարող անել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 10:58 Asia/Tehran

Բարիք գործիր, նախքան կյանքդ կորցնելը, երբ այլևս ոչինչ չես կարող անել:

Ողջույն հարգելի ունկնդիրներ: Այսօր ցանկանում եմ ձեզ  պատմել ևս մի գեղեցիկ հեքիաթ մեծանուն Սաադիի Գոլեսթան գրքից: Հեքիաթն այն մասին է, երբ մարդը լավություն չի անում այնքան, մինչև ինքն է կործանվում: Մեծանուն Սաադին 12-13-րդ դարերի բանաստեղծ-մտավորական է, որ թողել է գրավոր ստեղծագործությունների հարուստ և արժեքավոր ժառանգություն:

Սաադիի ստեղծագործությունների մեծ մասը թարգմանվել են տարբեր լեզուներով: Գոլեսթանը Սաադիի արձակ երկերից է, որը շատերի համոզմամբ պարսիկ գրականության ամենաազդեցիկ ստեղծագործություններից է և աշխարհում լույս են տեսել այդ գրքի բազմազան թարգմանություններ տարբեր լեզուներով: Գոլեսթանը խրատական հեքիաթների ժողովածու է ութ գլուխներում, որոնք են՝ «թագավորների բարքը», «դերվիշների բնավորությունը», «խնայողության առավելությունները», «լռության օգուտները», «սեր և երիտասարդություն», «Թուլություն և ծերություն», «Կրթության ազդեցությունը» և «Խոսելու շնորհքը»։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք մի հեքիաթ Սաադիի Գոլեսթանից:

Մի հեքիաթ Սաադիի Գոլեսթանից

Սաադին ասում է, որ մի մարդ երազում տեսել է, որ Խորասան քաղաքի մեծերից մեկը մահացել է, և որ նրա ամբողջ մարմինը թաղված է, բացի նրա աչքերից, որոնք դեռ նայում էին: Իմաստունները չկարողացան մեկնել այդ երազը, բացի նրանցից մեկը ով ասաց, որ այս երազի մեկնությունն այն է, որ հանգուցյալը դեռ անհանգստանում է, որ իր ունեցվածքն ու հարստությունը ուրիշների ձեռքում է, և նրանք օգտագործում են այն: Եվ այդ մարդն այնքան ժլատ է, որ նույնիսկ իր մահից հետո մտածում է իր ունեցվածքի մասին, որը գտնվում է ուրիշների մոտ։

Պատմիչ- Սաադիի այս պատմությունը մեզ հիշեցնում է ուրիշներին լավություն չանելու անվայել արարքը: Կպատմեմ ձեզ այն ​​օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։ Ես ճանաչում էի մի ծերունու, ով որոշ ժամանակ մեր հարեւանն էր: Նա հարուստ մարդ էր և ուներ մրգերի շատ մեծ այգի, և շատ բանվորներ էին աշխատում նրա մոտ: Մի օր բերքահավաքի ժամանակ գնացի այգի։ Ծերունին նստած էր ծառի տակ, երբեմն նայում էր բանվորներին ու հրամայում նրանց:

Պատմիչ- Աստված զորացնի, այս տարի ոնց է բերքատվությունը:

Ծերունի- Վատ չէ: Ինչպես ամեն տարի լավ է, պրն. վարժապետ:

Պատմիչ- Լսել եմ, թե մեծ թվով բանվորներ են ձեզ համար աշխատում և ամեն օր փոխում եք նրանց:

Ծերունի- Այո, այդպես է:

Պատմիչ- Արդյոք նվիրատվություն ևս կատարում ես Աստծուց քեզ շնորհված այս հարստությամբ:Քեզ ծառայող բանվորների մեծ մասը կարիքավոր են: Ինչու նրանց մշտապես չես պահում քեզ մոտ և ամեն օր նորերին բերում:

Ծերունի- Չպետք է վստահել բանվորներին։ Եթե շատ այցել են այգի, սպասելիք կունենան բերք ստանալ, իսկ երբ ավելի շատ այցել են այգի, գողություն կանեն: Հետո էլ սպասելիք կունենան իրենց ապահովագրեմ: Հետևաբար օրավարձով աշխատելն ավելի լավ է:

Պատմիչ- Բայց նրանց աշխատանքը եղանակային է և մյուս եղանակներին գործազուրկ են: Ավելի լավ է ավելի շատ օգնել նրանց:

Ծերունի- Կարծում ես եթե ես կարիք ունենամ, արդյոք մեկն ինձ կօգնի: Ամբողջ ունեցվածքս նվիրեմ, իսկ հետո մուրամ:

Պատմիչ- Բոլոր կարիքները նյութական չեն: Բայց եթե ունեցվածքիդ մի մասը նվիրատվություն կատարես և բարիք գործես, այն օրը, երբ դու կարիքի մեջ կլինես մարդիկ քեզ միայնակ չեն թողնի:

Ծերունի- Ես ոչ մեկի օգնության կարիքը չունեմ: Նաև ունեմ բավականաչափ գումար, որ իմ խնդիրները կարգավորեմ: Սրանից ավելին մի շեղիր իմ միտքը: Պետք է հետևեմ բանվորներին, ճիշտ քաղեն մրգերը:

****************

Պատմիչ- Ծերունին ամեն օր օրավարձով աշխատող բանվորներին փողոցից հավաքում  և բերում իր այգի, մինչև գիշեր նրանց աշխատեցնում և օրվա վերջը նրանց վճարում և հաջորդ օրը նոր բանվորներ բերում աշխատանքի: Մի օր որոշեցի ես էլ իմ սեփական ավտոմեքենայով գնալ ծերունու այգի և բերք հավաքել: Ծերունին ինչպես միշտ  ծառի տակ փռեց իր փռվածքը և դրա վրա դրեց մի զամբյուղ լիքը միրգ: Ապա ժպտալով ինձ մոտեցավ:

Ծերունի- Ինչպիսի անակնկալ: Ինչպես է եղել որոշել ես այսօր օգնել բանվորներին:

Պատմիչ- Այո, ես շատ եմ սիրում մրգեր հավաքել, հատկապես այս մեղմ եղանակին օգնում եմ բանվորներին:

Ծերունի- Աշխատանքիդ դիմաց վճար չես պահանջում: 

(اԾիծաղի ձայն է լսվում)

Պատմիչ- Ոչ հանգիստ եղեք, միայն օգնելու համար եմ եկել:

Ծերունի- Մտածեցի, եթե դու էլ բոլորի պես ուզում ես թալանել ինձ, սխալվել ես, քանի որ ես սովոր չեմ ձրի փող տալ ոչ մեկին, հատկապես քեզ, որ ուսուցիչ ես ու լավ աշխատանք ունես։

Պատմիչ- Ճշմարտությունն այն է, որ ես հոգնեցի գրասենյակային աշխատանքից և մտածեցի, որ այսօր այս բանվորներին օգնելով, ես բարի գործ կկատարեմ և այդ պատրվակով նաև սպորտով կզբաղվեմ:

Ծերունի- Շատ բարի, ուրեմն այսօր ես կարող եմ ավելի հանգիստ նստել փռվածքի վրա, քանի որ ունեմ չքաղված մրգերի քանակը, և եթե մրգի մեկ հատիկը պակասի, ես կարող եմ բռնել ձեր օձիքը, պարոն վարժապետ։

Պատմիչ- Այո, այսօր հանգիստ եղեք և գործը ինձ վստահեք:

Ծերունի- Ինքդ էլ միրգ մի կեր, ես իմ ամեն մի պտղի հաշիվն ունեմ, աչքերս արծվի պես սուր են, մի մտածիր, ծեր եմ և ոչինչ չեմ տեսնում։

Պատմիչ- Եթե չես վստահում, մենք նստենք քո տեղը և հանգստանանք և դու հավաքիր բերքը:

(اԾիծաղի ձայն է լսվում)

***************

Պատմիչ- Մենք սկսեցինք միրգ քաղել, ես աշխատողներին առաջարկեցի, որ իրար օգնությամբ հավաքենք ծառերի բերքը, և այսպես մեր գործն ավելի շուտ կավարտվի: Ես բարձրացա ծառը, քաղում էի պտուղը և տալիս ծառի տակ կանգնած բանվորին և նա տալիս  էր մյուս ծառային, որ գցի զամբյուղի մեջ։ Բերքահավաքը շատ արագ ընթացավ և մենք միասին մի քանի ծառի բերք հավաքեցինք: Կեսօր էր, և ծերունին իր փոքրիկ գազօջախով ձուկ էր եփում, որի հոտը տարածվել էր ամենուր: Մենք խիստ քաղցած էինք: Ես բանվորներին առաջարկեցի հանգստանալ և մի բան ուտել,  բայց բանվորներն ասացին, որ եթե 60 տուփից պակաս միրգ հանձնենք նրան, նա կարող է մեզ լրիվ աշխատավարձ չվճարել, իսկ հիմա մեզ մնացել է ընդամենը երեսուն տուփ: Ես զայրացա այս ծերուկի պահվածքից և մենք նորից սկսեցինք աշխատել առանց ճաշի: 

Մութն ընկել էր ու մեր գործն ավարտվում էր։Քաղցած ու հոգնած հատ-հատ հաշվեցի տուփերը և իրար մոտ շարեցի։Հետո գնացի ծերունու մոտ,բայց ծերունին կոկորդը բռնել էր հենց սեղանի մոտ և հազում էր: Շատ արագ ծառից մի ճյուղ կտրեցի և դրանով պինդ հարվածեցի ծերունուն: Այդպես նրա կոկորդից դուրս եկավ սննդի կտորը:

Ծերուկ- Կամաց, քիչ էր մնում սպանեիր:

Պատմիչ- Եթե չհարվածեի, հիմա դու մահացել էիր:

(اԾիծաղի ձայն է լսվում)

**************

Ծերուկ- Իսկապես մեռնում էի:

Պատմիչ- ասա տեսնեմ էլի միայնակ հաց կուտես:

Ծերուկ-Ոչ դու իրավացի էիր:Ես մեռնում էի։ 

Այս գեղեցիկ հեքիաթը մեզ սովորեցնում է, որ երբեմն ներելն ու ուրիշներին օգնելը փրկում է մեր կյանքը և կարգավորում է խնդիրները: Երբ լսում ենք օգնեցեք բառը, միգուցե ֆինանսական բարեգործության մասին մտածենք, բայց բարեգործությունը ոչ միայն ֆինանսական է, այլ նաև գիտության և գիտելիքի բարեգործություն, իշխանության և դիրքի բարեգործություն, խորհուրդ և բարի կամեցողություն, և մի խոսքով այն ամենն ինչ մեզ շնորհել է Աստված, պետք է կարողության սահմաններում դրանք օգտագործել ուրիշներին օգնելու համար: