Մարդու իրավունքների վիճակն Իրանում` ԱՄՆ Պետքարտուղարության տեսանկյունից(5)
https://parstoday.ir/hy/radio/world-i17059-Մարդու_իրավունքների_վիճակն_Իրանում_ԱՄՆ_Պետքարտուղարության_տեսանկյունից(5)
Վերջերս իրականացված հետազոտությունները վկայում են, որ հայտնվել է Զիկա անունով վիրուս, որը լուրջ խնդիրներ է առաջացնում հատկապես հղի կանանց մոտ` վնասելով սաղմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2016 21:43 Asia/Tehran

Վերջերս իրականացված հետազոտությունները վկայում են, որ հայտնվել է Զիկա անունով վիրուս, որը լուրջ խնդիրներ է առաջացնում հատկապես հղի կանանց մոտ` վնասելով սաղմին:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսի տարածումը կապված է ԱՄՆ-ի բիոլոգիական պատերազմի նախագծի հետ:

Զիկան նման է այնպիսի հիվանդությունների, ինչպես դեղին տենդը, որոնք հայտնվել են Տիգրիս գետի ափին: Հաղորդումների համաձայն, միայն Բրազիլիայոմ այս վարակից տառապում է առնվազն 4 միլիոն մարդ: Վիճակագրությունը թույլ է տալիս խոսելու Բրազիլիայի պատմության մեջ վիրուսի խոշորագույն համաճարակի մասին։ Զիկա վիրուսն անբուժելի է։ Ներկայումս դրան դիմակայելու միակ միջոցը պայքարն է վիրուսակիր մոծակների դեմ։

Զիկա տենդը կապիկների ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն մոծակների միջոցով փոխանցվում է մարդուն։ Հիվանդությանը բնորոշ է բարորակ ընթացքով տենդը։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ առաջ է բերում ուղեղի զարգացման բարդացումներով ուղեկցվող միկրոցեֆալիա։

Վերջերս Ռենս հետազոտական կենտրոնը հայտարարեց, որ Զիկայի տարածումն իրականում բիոլոգիական պատերազմ է: Կենտրոնը վիրուսի տարածման մեջ մեղադրեց Միացյալ Նահանգներին: Կենտրոնի հրապարակած զեկույցում ասվում է, որ Զիկա մոծակները, որոնք տարածում են հիվանդությունը, հայտնվել են Բիլ Գեյթսի Հարավային Ամերիկայում գտնվող ագարակներում: Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 2015թ. օգոստոսին Բիլ Գեյթսը Օքսֆորդի համալսարանից 160 միլիոն դոլարով գնել է Օգզիթեք ընկերությունը , որը զբաղվում է հետազոտություններով:

Բիլոգիական պատերազմում հիմնականում օգտագործվում են բակտերիաներ և վիրուսներ, որոնք համատեղվելով բնական թույների հետ, վերածվում են զենքի: Փաստերը վկայում են, որ ամերիկյան դեղագործական ընկերությունները այս կապակցությամբ իրենց հետազոտություններն իրականացրել են հարավամերիկյան, աֆրիկյան և որոշ ասիակայն երկրներում: Հատկանշական է, որ Ամերիկայի բնիկները բիոլոգիական զենքի զոհ են դարձել: Երբ Քրիստոֆոր Կոլումբոսը հայտնագործեց այս մայրցամաքը, բնիկները մահացան այլ մայրցամաքներից եկածների հետ կապի հաստատման հետևանքով: 1763թ. Բրիտանիայի բանակը նույնպես օգտվել է բիոլոգիական զենքից: Բրիտանացիները Փոնթիաք պատերազմի ժամանակ օգտվել են այնպիսի ծածկոցներից, որոնք վարակված են եղել: Այդ ծածկոցները տրամադրվել են բնիկներին, ինչի պատճառով նրանք վարակվել են ու մահացել: Իսկ Կալիֆոռնիայի բնակիչները Իսպանիայի բնիկներին նվիրել են ծաղիկներ, որոնց մեջ եղել են թունավոր բույսեր: 1763թ. եվրոպացիները, որոնք հաստատվեցին Ամերիկա մայրցամաքում, հրահրեցին բիոլոգիական պատերազմ: Միացյալ Նահանգները և Բրիտանիան, 1944թ. Գերմանիայի 6 քաղաքների վրա հարձակման ընթացքում օգտվեցին բիոլոգիական ռումբերից: 1953թ․ փետրվարին նույնպես ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայում օգտվել է բիոլոգիական ռումբից: Ֆրանսիական Ալ Տամֆո լրատվական գործակալությունը վերջերս հրապարակեց այս կապակցությամբ մի զեկույց: Զեկույցում ներկայացվեց Դեյլերի հանրահայտ նախագիծը, որը կապ ունի Պարսիցծոցյան պատերազմի սինդրոմի հետ: Այդ ժամանակ, համաշխարհային պատերազմի մասնակից 150 զինվոներ տառապում էին անհայտ հիվանդությամբ, իսկ հազարավոր մարդիկ դրանից մահացն, զրկված լինելով բուժվելու հիվանդությունից: Եվ պատճառն այն էր, որ հիվանդությայն աղբյուրը պետք է գաղտնի մնար: Բժիշկները զինվորների արյան մեջ հայտնաբերեցին ամերիկացի երկու հանրահայտ գիտնականների կողմից բացահայտված մանրէները: Իսկ դա ցույց է տալիս, որ այդ ժամանակ ռազմագերիների վրա փորձարկվել է բիոլոգիական զենք: Զեկույցում ասվում է, որ Մերիլենդի բլուրներում ԱՄՆ բանակն ունի ռազմական հենակայան, որը երկրորդ աշխարհամարտում և սառը պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես միկրոբային սպառազինության հետազոտությունների վայր: Հենց այստեղ էլ պատրաստվել են բազմաթիվ բիոլոգիական զենքեր: Ամերիկյան դեղագործական ընկերությունների վերաբերյալ հրապարակված փաստերը վկայում են, որ վերջիններս Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի երկրներում և Իսպանիայի մի շարք շրջաններում հիմնել են լաբորատորիաներ: 1931թ., դոկտոր Ռոդոսը, ով Ռոքֆելլեր հետազոտական կենտրոնի բժիշկներից էր, քաղցկեղային բջիջներ է սրսկել մի խումբ մարդկանց, զինվորների և հիվանդների: 1933թ. սիֆիլիս հիվանդության հետազոտությունների ժամանակ, Գվատեմալայում հիվանդության մանրէները սրսկվել են 200 սևամորթ տղամարդկանց: Չնայած ամերիկացի գիտնականները գիտեին, որ այդ մարդիկ վարակված են սիֆիլիսով, սակայն հրաժարվեցին նրանց բուժել: Եվ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գվատեմալայի կառավարությունից ներողություն խնդրեց այդ անմարդկային քայլի համար: ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Հիլարի Քլինթոնը և Առողջապահության նախարար Քեթրին Սևելիուսը վերջրերս տարածեցին մի հայտարարություն, որում ասված էր, որ 1946-1948թթ. Գվատեմալայի բնակիչների շրջանում իրականացված հետազոտությունները եղել են անբարոյական ու դատապարտելի: Հայտարարությունը տարածվեց այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի նահանգային համալսարանի դասախոս Սուզան Ռևերբին հրապարակեց փաստաթղթեր, որոնց համաձայն, Գվատեմալայում հիվանդների ու բանտարկյալների վրա իրականացված հետազատությունները կատարվել են նաև ԱՄՆ Ալաբամա նահանգի սևամորթների շրջանում: Հետազոտությունները իրականացվել են մոտ 60 տարի առաջ, բժիշկների կողմից, ովքեր աշխատել են ԱՄՆ առողջապահության նախարարությունում: Այս փաստաթղթերը վկայում են, որ բժիշկ Ջոն Քաթլերը և նրա գործընկերները 1946-1948թթ. հետազոտություններ են անցկացրել առնվազն 696 գվատեմալացու վրա, առանց վերջիններիս տեղեկության: Այդ մարդկանց նախ հնաավորություն է տրվել շփվել սիֆիլիսով հիվանդ անբարոյական կանանց հետ, այնուհետև նրանց սրսկել են պինիցիլին: Այս բոլոր փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն, որը հայտարարում է, թե պաշտպանում է մարդու իրավունքները, մանրէների միջոցով աշխարհում տարածել է մի քանի հիվանդություններ: 1925թ., Ժնևյան կոնվենցիայի համաձայն, բիոլոգիական զենքի օգտագործումը արգելվեց: Իսկ 1975թ. BWC-ն հայտարարեց, որ արգելվում է ոչ միայն բիոլոգիական զենքի օգտագործումը այլ նաև այդ ոլորտի հետ կապված ցանկացած տեսակի արդյունաբերություն: