Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/world-i170872-Շաբաթվա_ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2022 10:54 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ հեռուստատեսային ելույթում,թվարկել է  Պաղեստինի ժողովրդի օգտին ապագայում խիստ հուսալի  նշանները, ներառյալ ողջ Պաղեստինում ,դիմադրության դաշտի ընդլայնումը և  օկուպանտ Իսրայելի ու նրա գլխավոր աջակից ԱՄՆ-ի թուլացումը:

Մեծարգո առաջնորդը Պաղեստինում վերջին տարիների իրադարձությունները համարել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ փոխզիջումային բոլոր ծրագրերի չեղարկում։

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում դիմադրության երևույթի բացառիկ բարիքներին, մեծարգո առաջնորդը շեշտել է.«Միայն դիմադրության ուժով կարող են լուծվել իսլամական աշխարհի խնդիրները և, առաջին հերթին, Պաղեստինի հարցը»։

Ընդգծելով այն փաստը, որ քանի դեռ օկուպանտ  և ոճրագործ սիոնիստական ​​ռեժիմը գերիշխում է Ղոդսին, տարվա բոլոր օրերը պետք է անվանել  Ղոդսի օր , Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Սրբազան Ղոդսը ,Պաղեստինի սիրտն է ,օկուպացված է համայն երկիրը՝ծովից մինչև գետ»:

Նա բարձր գնահատելով  Պաղեստինի ժողովրդի աննախընթաց դիմադրությունն ու խիզախությունը,պաղեստինցի երիտասարդների անձնվեր գործողությունը համարեց , որպես Պաղեստինի պաշտպանական վահան և տարբեր մի ապագայի ավետաբեր և  Պաղեստինի այսօրվա ու վաղվա մեջ նոր հավասարումների ի հայտ գալու նշանների մասին  արտահայտելիս հիշատակեց.«Այսօր,Պաղեստինում և Արևմտյան Ասիայի ողջ տարածաշրջանում «Անպարտելի կամքը» փոխարինել է ՝սիոնիստների .«անպարտելի բանակին»,և ոճրագործ բանակը պարտավորվել է իր հարձակողական դրվածքը փոխարինել  պաշտպանական դրվածքով:

Այաթոլլահ Խամենեին իր ելույթը շարունակելով և անդրադառնալով  համայն Պաղեստինում դիմադրության տարածման հստակ  օրինակներին,ինչպես՝Ջենին ճամբարի ակտիվությանը ,որը խենթացրել է սիոնիստներին, պաղեստինցիների 70 տոկոսի պահանջը՝օկուպանտ ռեժիմի դեմ ռազմական հարձակման համար ,1948 -ի տարածքների հյուսիսային ու հարավային տարածքներում Պաղեստինի ժողովրդի ջիհադական շարժումները ,մեծածավալ քայլարշավները Հորդանանում ու արևելյան Ղոդսում ,Պաղեստինի երիտասարդների աննախընթաց պաշտպանությունը Ալ-Աղսա մզկիթի նկատմամբ և Գազայում  զորավարժությունը ,շեշտել է.«Համայն Պաղեստինը վերածվել է դիմադրության բեմահարթակի , և Պաղեստինի  ժողովուրդը համակարծիք է շարունակելու  ջիհադը։Այս կարևոր երևույթները նշանակում են պաղեստինցիների լիակատար պատրաստակամությունը՝ դիմակայելու օկուպացիոն ռեժիմին.և հնարավորություն է տալիս մոջահեդ կազմակերպություններին , ցանկացած ժամանակ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար»:

Նա այս իրադարձությունների և վերջին տարիներին Պաղեստինում տեղի ունեցածի կարևոր ուղերձն անվանեց՝ սիոնիստ թշնամու հետ փոխզիջումային բոլոր ծրագրերի չեղարկումը և ընդգծեց.«Պաղեստինի համար ոչ մի ծրագիր չի կարող իրականացվել  դրա իրական տերերի,այսինքն ՝ պաղեստինցիների բացակայությամբ  կամ հակառակ նրանց կարծիքի  և դա նշանակում է, որ  նախկին բոլոր համաձայնագրերը , ինչպիսիք են՝ Օսլոն, կամ երկու պետության արաբական նախագիծը, կամ դարի գործարքը, կամ հարաբերությունների այսպես ասած բնականոնացման վերջին  նվաստացուցիչ կարգավորումները,, չեղյալ են հայտարարվել»:

Այաթոլլահ Խամենեին ,երեքշաբթի երեկոյան հանդիպում ունենալով նաև հարյուրավոր ուսանողների և ուսանողական կազմակերպությունների անդամների հետ,և խստագույնս քննադատելով Պաղեստինի հարցի կապացկությամբ Իսլամական կառավարությունների գործընթացը,հիշատակել է .«Ցավոք Իսլամական կառավարությունները շատ վատ են աշխատում և նույնիսկ պատրաստ չեն խոսել Պաղեստինի հարցի մասին և նրանցից որոշներին թվում է ,որ Պաղեստինին նպաստելու ելքը ,սիոնիստների հետ հարաբերություն հաստատելն է ,մինչդեռ դա մեծ սխալ է»:

Իսլամական Իրանում ,Ղոդսի համաշխարհային օրվա երթին մասնակիցները մի բանաձևում Իսլամական աշխարհի վեհ  գաղափարն են համարել ՝Սրբազան Ղոդսի ազատագրումը և ճնշված ու անպաշտպան Պաղեստինի ազատագրումը օկուպանտ սիոնիստական ​​ռեժիմի գերիշխանությունից և Իսրայելի քաղցկեղային գեղձի արմատախիլ անելու ջանքերը և դատապարտելով որևէ փոխզիջում ,օկուպանտ Իսրայելի հետ հարաբերությունների բնականոն դարձնելը՝աններելի դավաճանություն և չարաբաստիկ դավադրություն համարել՝ իսլամական դիմադրության ճակատը թուլացնելու և իրավազրկված Պաղեստինի գաղափարը ոչնչացնելու համար :

Այս բանաձևը շեշտելով հակասիոնիստ դիմադրության խորացման անհրաժեշտությունը ,տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններից ու հաստատություններից պահանջում է ,որ վճռակամ  և գործնական դիրքորոշումներ կիրառելով ,հովանավորեն Պաղեստինի հարցի կարգավորման միակ ելքը ,որն է՝«Պաղեստինցի տարագիրների  վերադարձը ամբողջ աշխարհից եւ ազատ ու համապարփակ հանրաքվեի անցկացումը՝այդ  երկրի ապագան երաշխավորելու համար» եւ հովանավորել ՝Պաղեստինի ռազմավարության իրականացումը՝ «Ֆի ալ-Բահր էլա ալ-Նահր»-ը և դեմ գնալ յուրաքանչյուր  այլընտրանքային եւ դաժան դրամատիկ լուծմանը»:

....

Իրանի Իսլ.Հանրապետության արտգործնախարարությունը ,մի հաղորդագրությամբ ,մեծարելով Պարսից ծոցի ազգային օրը հայտարարել է.«Իրանը ընդգծելով հարևանության քաղաքականությունը, հուսով է, որ Պարսից ծոցը կլինի տարածաշրջանի անվտանգության ու կայունության կենտրոնը եւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ խաղաղության, բարեկամության եւ համակեցության խորհրդանիշը»:

2022 թվականի ապրիլի 30-ը համընկնում է 1622 թվականին Իրանի հարավային ջրերից պորտուգալացիներին վտարելու հետ ,որը անվանակոչվել է Պարսից ծոցի ազգային օր: 

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունը այս հաղորդագրության մեջ ավելացրել է.«Պարսից ծոցը, այս հնագույն քաղաքակրթություն կերտող ջրային գոտին, տարածաշրջանի վերիվայրումներով լի  պատմության ընթացքում,միշտ  բոլոր լեզուներով և շարունակաբար անվանվել է Պարսից ծոց և  աշխարհի այլ լեզուներով ևս համանուն  անվանումով»: 

.......

ԻԻՀ նախագահը երկուշաբթի օրը ասել է.«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայությունը Աֆղանստանում  ավերածություններից ու սպանություններից բացի այլ ձեռքբերում չի ունեցել , և  չի ապահովել այս երկրի ու տարածաշրջանի անվտանգությունը»։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ընդգծելով ,որ «Իրանը դեմ է յուրաքանչյուր  քայլի, որն աշխարհը կառաջնորդի դեպի միահեծան կողմնորոշում ու պատերազմ,հստակեցրել է.« Ուկրաինայում պատերազմն ու հակամարտությունը չպետք է շեղեն   ուշադրությունը՝ Աֆղանստանի ճգնաժամից և այս երկրի ժողովրդի ու նրա մեծ թվով տարագրյալների խնդիրներից։

...

Իրանի մաքսային ծառայության հարցերով տեղակալը հայտարարել է, որ Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է եղել անցյալ ամիս (իրանական Ֆարվարդին ամսին):

Իրանի մաքսային ծառայության հարցերով տեղակալ Ֆուրուդ Ասգարին անդրադառնալով ֆարվարդինի ամսին Իրանի ոչ նավթային առևտրին ասել է,որ 1401 թվականի առաջին ամսին ,Իրանի ոչ նավթային արտահանումները  հասել են 7 միլիոն 324 հազար տոննայի ,որը արժե՝ 3 միլիարդ 699 միլիոն դոլար,ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  25%-ով աճել է։

Ասգարին հավելել է, որ Ֆարվարդին ամսին, Իրանի ներմուծումը կազմել է 2 մլն 252 հազար տոննա ապրանք՝ 2 մլրդ 824 մլն դոլար արժողությամբ:

...

ՄԱԿ-ում ,Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ասել է.«Միջազգային ֆինանսական և առևտրային համակարգն,անօրինական միահեծանության պատճառով այժմ առավել  քան երբևէ մարտահրավերի դիմաց է կանգնած»: 

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին  հինգշաբթի օրը Նյու Յորքում՝ Զարգացման ֆինանսավորման գագաթնաժողովում հավելել է.«Մինչ ,միջազգային հանրությունը տարբեր ձևերով վերահաստատում է իր հանձնառությունը բազմակողմ համագործակցության ամրապնդման հարցում,դեռևս կան քիչ թվով  երկրներ , որոնք շարունակում են միահեծանության ձախողված ու դատապարտված ուղին, նույնիսկ համաշխարհային մարտահրավերների նման ծանր և աննախադեպ պայմաններում»։

Թախթ Ռավանչին  հավելել է.«Զարգացող երկրները, մի կողմից, պետք է իրենց  ռեսուրսների հիմնական մասը ծախսեին զարգացման վրա՝ հաղթահարելու կորոնավիրուսի համաճարակը և դրա բացասական հետևանքները,իսկ մյուս կողմից, որոշները պետք է առնչվեն անօրինական միակողմանի դաժան քայլերի և միակողմանի  պատժամիջոցների հետևանքներին, որոնք գործադրվում են այսպես ասած մարդու իրավանց հավակնորդ երկրների կողմից»:

Թանկագին բարեկամներ ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: