Նորություններ(36)
https://parstoday.ir/hy/radio/world-i170880-Նորություններ(36)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2022 11:18 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

 

Այս շաբաթվա հաղորդումը կսկսենք տեխնոլոգիայի  ոլորտում գրանցված նոր ձեռքբերման մասին:

Գիտական մի  ​​նվաճման արդյունքում ,իրանական չորս սարքեր են պատրաստվել քաղցկեղի ախտորոշման և բուժման համար, Թեհրանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի Էլեկտրական և համակարգչային   ճարտարագիտության ֆակուլտետի հետազոտողների կողմից:

Համաձայն Թեհրանի համալսարանի էլեկտրատեխնիկական և համակարգչային տեխնիկայի ֆակուլտետի դոցենտ և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտական կազմի անդամ , դոկտոր Մոհամմադ Աբդոլահեդիի,CDP-սարքը, որը նախկինում պատրաստվել է քաղցկեղի սահմանային ախտորոշման համար և ստացել է կլինիկական լիցենզիա, վերջերս է պատրաստվել:Այս սարքն օգտագործվում է ախտորոշելու համար քաղցկեղով վարակված եզրերն ու ավշային հանգույցները, մաքրված տարածքներում քաղցկեղը ախտորոշելուց և ուռուցքը հեռացնելուց հետո:Այս սարքը, որը նույնպես լիցենզավորված է Առողջապահության նախարարության կողմից, օգտագործվում է ուռուցքը հեռացնելուց հետո մարմնի ներքին հատվածներն ավելի լավ մաքրելու համար։Այս օժանդակ սարքը ներառում է նաև ներգրավված ավշային հանգույցների հայտնաբերում, որն աշխատում է քաղցկեղի բջիջների նյութափոխանակության հիման վրա։

Համալսարանի այս դոցենտի խոսքով. (ITDP) սարքը ,նախագծվել ու արտադրվել է էլեկտրական ձևով , որպես ռադիոլոգի օժանդակ գործիք:Այս սարքը ուռուցքի ախտորոշման զոնդ է և օգնում է ռադիոլոգին որոշել հիվանդի կրծքի զանգվածի վիճակը և հիվանդի համար ռիսկի աստիճանը։Այսինքն՝ դա օգնում է ռադիոլոգին որոշել՝ արդյոք ուռուցքը բիոպսիայի կարիք ունի ,թե՝ ոչ:

Հետազոտողի խոսքով, այս մեթոդով, ուլտրաձայնային սարքի կողքին դրվում է ակտիվ էլեկտրական ասեղ, և այս ասեղը հավաքում է անհրաժեշտ ազդանշանները մաշկի մակերեսի հետ շփվելիս, և ռադիոլոգը կարող է օգտագործել այս տվյալները՝ ավելի լավ որոշումներ կայացնելու՝զանգվածային ուռուցքի վտանգի մասին:Այս տեղեկատվությունը օգնում է ռադիոլոգին լավագույն որոշումը կայացնել, երբ կասկածում է բիոպսիա անցկացնելու վերաբերյալ:Այս տեխնոլոգիայով շատ արագ կարելի է տեղեկանալ ուռուցքի չարորակ դառնալու ընթացքի մասին և իրականում այս սարքը   ​​օգնում է ռադիոլոգին բացահայտել վիրահատության կարիք ունեցող ցանկացած ուռուցք և տեղեկացնել վիրաբույժին:

Գիտական կազմի այս անդամի խոսքով՝ ,BROSS սարքի աշխատանքը, որն օգտագործվում է էլեկտրաքիմիական եղանակով՝ պարզ կրծքագեղձի ուռուցք  ունեցող մարդկանց մոտ LDN նեյտրոֆիլների առկայությունը հայտնաբերելու համար՝ ընդամենը մեկ սիսի  արյան կարիքն ունի, և մենք  այն անհատի մասին, ով կրծքագեղձում ունի ուռուցք և հետազոտման համար դիմել է ռադիոլոգին ,նախազգուշացնում ենք  անհատի բուժման և ախտորոշման թիմին։Այս մեթոդով հետազոտվում է արյան մեջ ռեակտիվ թթվածնի տեսակների քանակը, որն օգտագործվում է կրծքագեղձի քաղցկեղի մասին նախազգուշացնելու համար։

Հետազոտողը ներկայացնելով չորրորդ սարքը (PECT) և դրա կիրառությունները՝ասել է.«.Այս սարքը էլեկտրաստատիկ կոմպլեմենտար թերապիայի սարք է չարորակ ուռուցքների համար։PECT սարքն ունի մի հատված, որը դրվում է հիվանդի մարմնի վրա և բարձր էլեկտրաստատիկ լիցքի պատճառով խանգարում է քաղցկեղի բջիջների աճին և բաժանմանը,արդյունքում ուռուցքը  ավելի քիչ ֆերմենտներ է արտաթորում ,նվազում է  աճը ,ի վերջո, առաջին փուլում այն հանձնվելով, օգնում է հիվանդին, իսկ հաջորդ փուլերում կարող է բուժման  հարցում օգնել բուժման թիմին ։

Համալսարանի դոցենտի խոսքով, այս սարքի մեկ այլ կիրառություն այն է, որ դեղամիջոցները, որոնք ունեն բարձր էլեկտրաստատիկ լիցք, այս սարքի օգնությամբ կարող են շարժվել դեպի քաղցկեղային ուռուցք և թիրախավորված կերպով հասնել քաղցկեղի բջիջներին։Ուստի այս տեխնոլոգիայի օգնությամբ ու այս սարքի կիրառմամբ ուռուցքաբանը կարող է մեծ քանակությամբ դեղամիջոց ներարկել քաղցկեղային բջիջ։Այս սարքերի պատրաստման տեխնոլոգիան ամբողջովին տեղական է և պատրաստվել է Մոսթաֆայի մրցանակի դափնեկիր դոկտոր Մոհամմադ Աբդոլահադիի և իր գործընկերների միջոցով  ՝քաղցկեղի  էլեկտրոնիկ հետազոտական ​​ինստիտուտում, որը Թեհրանի համալսարանի  և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի  համատեղ աշխատանքն է :

Այս սարքերի հետ կապված գիտական ​​հոդվածները և արտոնագրերը հրապարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում, այդ թվում՝ «Cancer Medicine, Biosensors & Bioelectronics», «International journal of Surgery», «Journal of Pharmaceutical and Biomedical Analysis» և «Biosensors & Bioelectronics» և ունեն ԱՄՆ-ի հայտնագործման  արտոնագրեր։ 

Թեհրանի համալսարանի հետազոտողների կողմից քաղցկեղի ախտորոշման և բուժման չորս գործնական սարքերի պատրաստում  

Նաև այս կապակցությամբ, մի խումբ հետազոտողներ՝ իրանցի հետազոտողի գլխավորությամբ, օգտագործելով նանոմասնիկներ, մշակել են նոր մեթոդ՝ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու համար:

Ընդհանրացած քիմիաթերապիան ոչնչացնում  է քաղցկեղային բջիջները, բայց դա նաև վտանգ է առողջ բջիջների համար՝ հանգեցնելով կողմնակի հիվանդությունների և հիվանդների կյանքի որակի նվազմանը:Հետևաբար, այս հետազոտողները, իրանցի հետազոտող Ամիր Շեյխիի գլխավորությամբ և Ալի Խադեմ Հոսեյնիի հետ համագործակցությամբ, անխուսափելի վնասներից խուսափելու համար,մշակել են նանո-ինժեներական նյութերի նոր խումբ , որոնք ներգրավում  են քիմիաթերապիայի դեղամիջոցները՝ նախքան առողջ հյուսվածքին հակազդելը:

Ըստ իրանցի հետազոտողի,ով Փենսիլվանիայի պետական ​​համալսարանի քիմիական ճարտարագիտության և կենսաբժշկական ճարտարագիտության ասիստենտ է,քաղցկեղի դեղերի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու համար մասնակի  քիմիաթերապիայի ընթացքում և դրանից հետո դրանք պետք է հեռացվեն սիստեմային ընթացքից:Անցանկալի դեղամիջոցները (հատկապես  քիմիաթերապիայի  DOX դեղը) արյան միջից  հեռացնելու ներկայիս և առաջարկվող հարթակները անարդյունավետ են և չեն կարող կանխել վնասը:Այս առումով մենք մշակել ենք շատ արդյունավետ մեթոդ, որը վերացնում է DOX-ը ավելի քան 3200% ավելի բարձր, քան այլ հարթակներ:

Նոր հետազոտությունը, որը հասանելի է առցանց՝ նախքան Materials Today Chemistry-ի պարբերականի մարտի համարի հրապարակումը, հիմնված է մազոտ բջիջների նանոբյուրեղների վրա:Այս նանոմասնիկները մշակվել են բույսերի բջիջների պատերի հիմնական բաղադրիչներից և նախագծված են այնպես, որ յուրաքանչյուր ծայրից տարածվում են մեծ թվով մազաձև պոլիմերային շղթաներ:Այս մազերը մեծացնում են նանոբյուրեղների՝ դեղը կլանելու հնարավորությունը՝ համեմատած սովորական նանոմասնիկների և իոնափոխանակման խեժերի:

Հետազոտողի կարծիքով՝ նման համակարգի մշակումը կարող է զգալի ազդեցություն ունենալ քաղցկեղի բուժման ծրագրերի վրա:Որքան գիտենք, ներկայումս չկա նանոմասնիկների վրա հիմնված դեղերի կլանման համակարգ, որն ունենա բարձր հզորություն:Որոշ օրգանների համար, օրինակ՝ լյարդի պարագային, քիմիաթերապիան կարող է իրականացվել հստակ վայրի եղանակով՝ կաթետերի միջոցով:Եթե հնարավոր լինի  ​​նանոբյուրեղների  ​​հիմքով սարք տեղադրվել մարմնում,որպեսզի կարողանա լյարդի տակ գտնվող մեծ երակից արտաթորվող  ավելցուկ  դեղամիջոցները ներգրավվի,բժիշկները կարող են նշանակել քիմիաթերապիայի ավելի մեծ չափաբաժիններ՝ քաղցկեղն ավելի արագ վերացնելու համար,առանց մտահոգվելու  առողջ բջիջները վնասելու մասին:Նաև բուժման ավարտից հետո սարքը կարելի է հեռացնել  մարմնից:

Ամիր Շեյխին այս  հետազոտությունը սկսել է , որպես հետդոկտորական գիտաշխատող՝ Կալիֆորնիայի համալսարանի Ալի Խադեմ Հոսեյնիի լաբորատորիայում և ներկայումս Տրասակիի ինստիտուտի գործադիր տնօրենն է:

Ամիր Շեյխին ​​Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու նոր մեթոդի գյուտարար 

Գեղարվեստական  մի ​​նվաճման ընթացքում, Ռումինիայի Լուսանկարչության արվեստի միջազգային փառատոնում,Մոհամմադ Էստեքիի «Գեղեցիկ աչքերը»,լուսանկարը  արժանացել է FIAP-ի (Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիա) ժապավենի և նույն նկարչի «Շարժումը» լուսանկարը արժանացել է  AAFR (ռումինական լուսանկարչության ասոցիացիա)-ի մրցանակին:Նաև Ալբանիայի Ֆենիքս միջազգային կինոփառատոնում Օմիդrեզա Փուրնաբիի «Մայրամուտին» լուսանկարը արժանացել է IAAP (Լուսանկարչական արվեստի միջազգային ասոցիացիա)-ի ոսկե մեդալին:

Լուսանկարչության արվեստի միջազգային ֆեդերացիան (FIAP), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է լուսանկարչության ոլորտում միակ միջազգային ինստիտուտը, հիմնադրվել է 1946 թվականին և այդ ժամանակվանից այն հանդիսանում է աշխարհի տարբեր երկրների լուսանկարչության ազգային ինստիտուտների հաղորդակցման միջնորդը:Որպես գործադիր անդամ,այս ֆեդերացիան սերտորեն համագործակցում է ամբողջ աշխարհի լուսանկարչության ազգային ինստիտուտների հետ,որոնք թվով ավելի քան 90 ազգային ինստիտուտներ են  հինգ մայրցամաքներում:FIAP-ը յուրաքանչյուր երկրում ունի ընդամենը մեկ գրասենյակ, որի պաշտոնական ներկայացուցիչն Իրանում «Focus Photo Club»-ն է։

 Իրանցի լուսանկարիչները  արժանացել են մեդալներ և մրցանակներ Ռումինիայի լուսանկարչության միջազգային փառատոնից: