Եմենի պատերազմի յոթերորդ տարվա իրադարձությունները
https://parstoday.ir/hy/radio/world-i170882-Եմենի_պատերազմի_յոթերորդ_տարվա_իրադարձությունները
Պատերազմի յոթերորդ տարելիցին Եմենի բանակը և ժողովրդական ուժերը ծանր հարվածներ հասցրեցին ԱՄԷ-ին ու Սաուդյան Արաբիային: Եմենի զինված ուժերը թիրախավորել են այդ երկրների նավթային օբյեկտներն ու օդանավակայանները: Բացի այդ, եմենի մեծ թվով շրջաններ, այդ թվում՝ Մաարիվ նահանգն ազատագրվել են կոալիցիոն ուժերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2022 11:19 Asia/Tehran

Պատերազմի յոթերորդ տարելիցին Եմենի բանակը և ժողովրդական ուժերը ծանր հարվածներ հասցրեցին ԱՄԷ-ին ու Սաուդյան Արաբիային: Եմենի զինված ուժերը թիրախավորել են այդ երկրների նավթային օբյեկտներն ու օդանավակայանները: Բացի այդ, եմենի մեծ թվով շրջաններ, այդ թվում՝ Մաարիվ նահանգն ազատագրվել են կոալիցիոն ուժերից:

«Անսարալլահ»-ի ռազմական թևի խոսնակ գներալ Յահյա Սարին այս կապակցությամբ հայտարարել է, որ անցած յոթը տարիների ընթացքում «Անսարալլահ»-ի ուժերն իրականացրել են ավելի քան 17 հազար գործողություն  և շարունակում են պայքարել: Նա հավելել է. «Ամենակարևոր գործողությունը որ կարողացել ենք իրականացնել,  Եմենի շրջափակման վերացումն էր: Պատերազմի յոթը տարիների ընթացքում սպանվել է 10 հազար սաուդցի, 1200 էմիրաթցի զինվոր: Սաուդյան Արաբիան ունեցել է  253 հազար զոհ և վիրավոր»:

«Անսարալլահ»-ի ռազմական թևի խոսնակը հայտարարել է, որ Եմենի զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել 17 հազար ռազմական տեխնիկա և տանկ, առգրավվել է մեծ քանակությամբ զրահամեքենա և ռազմական սարքավորումներ, ծանր ու թեթև զենք: Նա հավելել է. «Այս ընթացքում իրականացվել է 1826 հրթիռային գործողություն, որոնցից 589-ը Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի տարածքում, իսկ 1237-ը՝ թշնամու՝ Եմենում տեղակայված հենակայանների դեմ»:

Կարևոր փաստ է, որ Եմենի բանակի հաջողությունները ձեռք են բերվել շրջափակման պայմաններում: Այլ խոսքով, այս տարիների ընթացքում, ներքին արտադրության ու տեղական գիտելիքի հիման վրա Եմենի պաշտպանական ուժը զարգացել է: Այդ մասին հայտարարել է, նաև գեներալ Յահյա Սարին:

Այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիան շարունակում է ռմբակոծել Եմենը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նայեֆ ալ-Հաջրաֆը հայատարարեց, որ մարտի 30-ից ապրիլի 7-ը խորհուրդը Ռիադում հյուրընկալելու է միջեմենական բանակցությունների թեմայով նիստը: Եմենի ազգային փրկության կառավարությունը մերժել է Ռիադի նիստին մասնակցելու հրավերը, քանի որ համոզված է, որ Եմենի դեմ պատերազմի հրահրողը Ռիադն է, ուստի սաուդցիները չեն կարող խաղաղության ուղերձ հղել:

«Ալ-Խալիջ Ալ-Ջադիդ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անցած յոթը տարիների ընթացքում Պարսից ծոցի արաբական երկրների կողմից Եմենում հաշտության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են  ներկայացվել, որոնցից ոչ մեկը չի ընդունվել: Գործակալությունը հաղորդում է. «Ռիադի նիստն ապահովում է  Սաուդյան Արաբիայի շահերը: Վերջերս Սաուդյան Արաբիայի դեմ եմենցիների հարձակումները կրկնապատկվել են, սակայն Ռիադը  խաղաղության ոչ մի առաջարկ չի արել, որպեսզի ցույց չտա իր թուլությունը: Փոխարենը, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն է նման առաջարկ ներկայացնում: Այլ խոսքով, խորհուրդը նախագիծը ներկայացրել է  Սաուդյան Արաբիայի կողմից: Սակայն Եմենի կառավարությունը մերժել է նիստին մասնակցելու  հրավերը, և հայտարարել, որ ցանկացած բանակլցությունից առաջ նախ պետք է ավարտվի Եմենի շրջափակումը և դադարեցվի պատերազմը:

Եմենի գերագույն քաղաքական խորհրդի նախագահ Մեհդի Ալ-Մաշաթը, դիմելով Սաուդյան կոալիցիային, հայտարարել է. «Մեր ժողովրդի իրավունքները հետ կխլենք ձեզանից: Այն ինչ Ռիադի բանակցությունների անվան տակ է անցկացվում, արտաքնապես խաղաղություն է հորդորում, սակայն դրա իրական նպատակն ավելի մեծ ագրեսիան է ու շրջափակման խստացումը»:  

Նա հավելել է, որ բանակցությունների նպատակն է միավորել հակաեմենական ուժերին, Եմենի շրջափակումը շարունակելու համար: Մյուս կողմից պետք է նշել, որ թեև Եմենի դեմ պատերազմն այդ երկրում մարդկային ողբերգության պատճառ է դարձել, սակայն միևնույն ժամանակ հանգելու է Սաուդյան Արաբիայի պարտությանը:

Որոշ ժամանակ առաջ, անգլալեզու Times-ը գրել էր, որ Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիան ծախսել է 72 միլիարդ դոլար, ինչը մեծ վնաս է հասցնելու այդ երկրի տնտեսությանը և թույլ չի տալու հասնել իր նպատակներին: Եմենցիների հարձակումները Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների դեմ, մեծ դժվարություններ են առաջացրել այդ երկրի համար, քանի որ այն  համարվում է ներդրումների համար վտանգավոր երկիր:

Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա եմենցիների հարձակումներն այնքան ուժգին են եղել, որ Patriot և TOD ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կանխել դրանք: Միևնույն ժամանակ, այս հարձակումներն ապացուցեցին, որ Սաուդյան Արաբիայի պաշտպանությունը խոցելի է: Իսկ դրան զուգահեռ նաև պարզվեց այն իրողությունը, որ նույնսիկ արևմտյան, հատկապես՝ ամերիկյան զենքերը չեն կարողացել ապահովել Սաուդյան Արաբիայի անվտանգությունը:

Միևնույն ժամանակ, պատերազմի  յորթերորդ տարելիցին, Եմենի ազգային միասնության կառավարության ձևավորման վերաբերյալ ոչ մի լուր չկա:

Պետք է նշել, որ պատերազմի յորթերորդ տարում Մանսուր Հադիի կառավարությունը վերականգնելու Սաուդյան Արաբիայի ջանքերը ձախողվել են: Հենց այդ պատճառով, գերմանացի փորձագետ Գիդո Շտայնբերգն արձագանքելով Եմենում խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ռիադի հայտարարություններին, ասել է, որ Սաուդյան Արաբիան պարտվել է Եմենի պատերազմում:

Համաշխարհային հանրությունը և ՄԱԿ-ը նույնպես բացարձակ պարտություն են կրել այս պատերազմում, քանի որ որևէ ջանք չեն գործադրել դադարեցնելու արաբական աշխարհի ամենաաղքատ երկրի դեմ Սաուդյան Արաբիայի վարած պատերազմը: Դրան գումարած մարդու իրավունքների երկակի ստանդարտներն ի հայտ եկան հատկապես Ուկրաինայի պատերազմում: Ուկրաինացի փախստականներին լայնածավալ աջակցությունը ցուցաբերվեցն այն դեպքում, երբ   անցած յոթը տարիներ ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել եմենցի փախստականներին օգնելու ուղղությամբ:

Ի վերջո պետք է ասել, որ եմենցիները չեն հուսահատվել և սպասում են նոր հաղթանակների: Գեներալ Յահյա Սարին հայտարարել է. «Պատերազմի ութերորդ տարվան ընդառաջ խոստանում ենք, որ նոր գործողություններ ենք ձեռնարկելու ագրեսորների դեմ, որպեսզի ավելի շատ տարածքներ ազատագրենք»: