Ընտելանանք(3)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը:Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար:«Ընտելանանք» նոր հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և կարող է դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Իսլամի մեծ Մարգարեն ասում է.«Երբեք ուրիշի ունեցածին աչք մի հառեք(և Ձեր կյանքը ուրիշների հետ մի համեմատեք )քանզի, մարդ կսկսի տառապել և նրա ափսոսանքը չի ավարտվելու և Աստծու կողմից իրեն շնորհված բարիքները աննշան է համարելու ,որի հետևանքով նա երախտապարտ չի լինելու Աստծուն:Ուստի կյանքում միշտ նայեք ձեզանից ավելի տկարին»:
Բարի օր թանկագին բարեկամներ: Այս շաբաթվա հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք սխալ սովորություններից մեկին,այսինքն համեմատությանը և դրանից հրաժարվելու ինչպիսությանը:Քանի որ այս սովորությունը կարող է ստիպել ձեզ ատել ուրիշներին , նաև նվազեցնել կյանքի նկատմամբ ձեր բավարարվածությունը:
Համեմատությունը, մարդկանց բնածին հատկանիշներից է, որը կարող է դրական կամ բացասական արդյունքներ ունենալ անհատի համար:Ընդհանուր առմամբ, համեմատությունը նշանակում է ուսումնասիրել մեր ունեցածը և մյուսների միջև եղած տարբերությունները:Մենք սովորաբար համեմատում ենք մեզ կամ մեր սիրելիներին ուրիշների հետ:Այս երկու պայմաններն էլ կարող են խնդիրներ առաջացնել, որոնցից առաջինը կյանքի հանգստության և բավարարվածության կորուստն է:
Համեմատության ամենաընդհանրացած ձևն է՝ համեմատել իրեն և սեփական ունեցվածքը ուրիշների հետ:Այս համեմատության թեման կարող է լինել ցանկացած բան:Օրինակ, դուք կարող եք համեմատել ձեր աշխատանքը, ֆինանսական վիճակը, արտաքին տեսքը կամ կյանքում հաջողությունը մեկ ուրիշի հետ:Այս քայլը ոչ միայն կարող է Ձեզ մոտ գաղափարներ առաջացնել լավագույնին ձգտելու համար,այլ կարող է նաև խնդիրներ ստեղծել ձեր կյանքում, որոնց լուծման համար դուք պետք է քայլեր ձեռնարկեք:Շատերը գիտեն,որ իրենց , ուրիշների հետ համեմատելը սխալ է ,սակայն խնդիրը հետևյալն է ,որ չեն կարողանում հրաժարվել այդ քայլից և չգիտեն թե այդ հարցը ինչու է կրկնվում իրենց ուղեղում:

Ինքնաճանաչման առաջին քայլն է՝ինքդ քեզ սիրելը և այս անցանկալի զգացմունքի , այսինքն ՝համեմատության վերացումը :Համեմատությունը տեղի է ունենում բոլոր մարդկանց համար ,սակայն համեմատությունը կարող է հստակ պատճառներ ունենալ ,որոնցից կարևորագույններին կանդրադառնանք :
Ինքնավստահության բացակայությունը ուրիշների հետ համեմատելու ամենակարևոր պատճառներից մեկն է: Երբ մարդկանց մոտ նվազում է ինքնագնահատականն ու ինքնավստահությունը ,ուրիշների հետ համեմատելու հակումը բնական ձևով է ձևավորվում և օրեցօր ուժեղանում։ Միգուցե դա այն պատճառով է, որ մենք ուզում ենք իմանալ, թե ինչու չենք կարող նմանվել մյուսներին, ովքեր մեր կարծիքով հաջողակ են կամ կատարյալ:Հետաքրքիր է իմանալ, որ շատ մարդիկ, ովքեր անընդհատ զբաղված են իրենց ուրիշների հետ համեմատելով, անպայման ձախողած և անհաջող մարդիկ չեն, այլ ինքնավստահության չգոյության և իրենց ու իրենց ընտրությունների նկատմամբ անվստահության պատճառով իզօրու չեն տեսնել իրենց հաջողությունները և նրանց կարծիքով ,միշտ ուրիշները ավելի լավ են աշխատում:

Պերֆեկցիոնիզմը, անհատականության այլ յուրահատկություններից է ,որը կարող է հանգեցնել ուրիշների հետ համեմատվելուն:Պերֆեկցիոնիզմում մարդը ցանկանում է ամեն ինչ անել լավագույն ձևով:Այս հատկությունը պատճառ է դառնում երբեք չբավարարեք ձեր աշխատանքով և գործունեությամբ:Նկատի ունեցեք, որ հաջողության և ֆիզիկական ու մտավոր առողջության համար դուք ինքներդ ձեզ սիրելուց բացի, պետք է Ձեր դրսևորած վերաբերմունքը ևս բավարարի ձեզ:Երբ դժգոհ եք ինքներդ ձեզանից ,դա կբերի նյարդայնացնող համեմատությունների։Սովորաբար դժվար է ինքնուրույն փոխել և հավասարակշռել պերֆեկցիոնիզմի բնույթը և պահանջում է հոգեբանի մասնագիտական միջամտությունը:
Ոմանք ճկուն հոգեկան ու տեսլական չունեն: Այդ իսկ պատճառով նրանք կարծում են, որ հաջողության և առաջընթացի հասնելու միայն մեկ հստակ ճանապարհ գոյություն ունի:Այս մարդիկ հաշվի չեն առնում, որ յուրաքանչյուրի հաջողությունը կախված է անհատի սեփական պայմաններից ու հնարավորություններից և մարդիկ կյանքում պետք է գտնեն հաջողության հասնելու իրենց ուրույն ուղին:Այս հարցի անտեսումը կստիպի ձեզ անընդհատ ընդհանուր լուծում փնտրել և հաջողության համար միշտ ձեզ համեմատեք ուրիշների հետ ,որպեսզի նրանց չափանիշները օգտվելով կարողանաք նմանատիպ արդյունքի հասնել :
Ուրիշների հետ համեմատվելու կարևորագույն հետևանքներից է ,ներկայի կյանքի կորուստը և հաճույք չստանալը ,որը վտանգում է անհատի ֆիզիկական ու հոգեկան առողջությունը և նույնիսկ հավանական է այն վերածվի մտային սովորության :Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մի քանի գործնական լուծումներ այս իրավիճակը վերացնելու համար։
Ուրիշների հետ համեմատություններից ձերբազատվելու եղանակներից մեկն այն է, որ ձեր թույլ կողմերը անընդհատ փնտրելու փոխարեն,ինքներդ ձեզ հարցնեք, թե ո՞րոնք են իմ ուժեղ կողմերը:Այսպիսով, դուք կարող եք արտաքին կենտրոնացումը փոխել ներքին կենտրոնացումով:Իրականում, ինքնաճանաչմանը հասնելով , քայլեր ձեռնարկեք ուրիշների հետ չհամեմատելու համար։Նաև ընդունեք, որ ոչ ոք կատարյալ չէ:Թեև մեզանից շատերը գիտեն այս փաստը,սակայն շատերը երբ մտածում են իրենց թերությունների մասին էմոցիոնալ առումով վատ են զգում,և նմանում է այն բանին որ նրանց ասում եք պետք է կատարյալ լինես:

Մեկ այլ լուծում, որը մենք առաջարկում ենք այս վատ սովորությունից ձերբազատվելու համար, սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակելն է:Երբ անընդհատ դուրսն եք նայում , ձեզ և ձեր կյանքը հաստատելու համար, հեշտությամբ ընկնում եք սոցիալական համեմատության թակարդը:Ուրեմն , սահմանափակեք սոցիալական մեդիայի օգտագործումը:Այն պատկերները, որոնք դուք տեսնում եք այնտեղ, հաճախ խնամքով նախագծված են՝ ցույց տալու անթերի պահեր ուրիշների քաոսային կյանքում,բայց հավատացեք, որ այս լուսանկարները ոչ մի կապ չունեն այս մարդկանց իրական կյանքի հետ։Ուսումնասիրությունները նույնիսկ ապացուցում են , որ զույգերը, ովքեր մշտապես հրապարակում են պատկերներ իրենց երջանիկ պահերի մասին,իրականում նրանք պայքարում են բազմաթիվ խնդիրների դեմ եւ ամուսնական հաջող կյանք չունեն:
Այս տհաճ զգացումը հաղթահարելու մեկ այլ միջոցը՝ ոգեշնչման ուժեղ աղբյուր գտնելն է:Լավ է, որ ձեր կյանքում մեկ կամ երկու մարդ լինի, որպես ոգեշնչման աղբյուր:Սա կարող է որոշակի արտաքին ուղղություն ապահովել ձեր կյանքում:Անհրաժեշտ չէ ,որ այս մարդիկ լինեն հանրահայտ դեմքեր ,ահավասիկ երբ անհույս եք կամ ձեր ուղին կորցրել եք և հավանական է ,որ կրկին համեմատության թակարդը ընկնեք ,կարող եք ոգեշնչվել այս անհատներից:
Նաև, եթե շնորհակալ լինեք, համեմատության թակարդը չեք ընկնի:Եթե դուք ձեզ պարտավորեցնեք,որ խորապես երջանիկ լինեք ձեր կյանքի լավ բաների համար և ամեն օր այդ մասին հիշեցնեք ինքներդ ձեզ, քիչ հավանական է ,որ համեմատության թակարդը ընկնեք: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ցանկանում է ձեզ կրկին համեմատության թակարդը գցել, անմիջապես ինքներդ ձեզ հիշեցրեք այդ լավ բաների մասին:
Բացի այդ, ուրիշների հաջողությունները տեսնելը չպետք է քաոսի մատնի ձեր աշխարհը:Նույնիսկ եթե կարծում եք, որ նրանք կատարում են այն, ինչը դուք եք կատարում, նրանց ջանքերն ու հաջողությունները պատկանում են իրենց։Ձեզ մի համեմատեք ուրիշների հետ ,քանզի այն ինչ դուք եք փորձում ,տարբերվում է նրանցից: Ինքներդ ձեզ որիշների հետ համեմատելը ,միշտ վատ չէ և անտեղի համեմատության թակարդը ընկնելու փոխարեն ,որով վատնում եք ձեր ժամանակը, ձեզ համեմատելով դրական լիցքեր հաղորդող և ոգեշնչող անձանց հետ ,փորձեք նմանվել նրանց և կյանքում ավելի լավ մարդ լինել:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ համեմատությունը նվազեցնում է վստահությունն ու ինքնագնահատականը և մարդկանց մոտ առաջացնում է անապահովության զգացում:Նաև ուրիշներին չափազանց մեծ ուշադրություն դարձնելը և ձեզ նրանց հետ համեմատելը մարդու մոտ առաջացնում է դեպրեսիվ և տագնապային խանգարումներ,որի համար անհրաժեշտ է հոգեթերապիա։Ուրեմն , եթե ձեր խնդիրը շատ լուրջ է, և դուք զգում եք, որ այս համեմատությունները խափանել են ձեր կյանքի ընթացքը,ցանկալի է, դիմեք հոգեբանի: