Ընտելանանք(4)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը:Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար: «Ընտելանանք» նոր հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և կարող է դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք համեմատելու վատ սովորությունն ու դրանից ազատվելու ուղիները: Այսօր քննարկելու ենք ևս մեկ վատ սովորություն՝ կողակցին ուրիշների հետ համեմատելու վատ սովորությունը: Ինչպես սեփական անձն ուրիշների, այնպես էլ կողակցին ուրիշների հետ համեմատելը բացասական հետևանքներ է ունենում համատեղ կյանքի վրա:
Միացեք մեզ՝ քննարկելու այս սովորութան պատճառներն ու դրանից ազատվելու ճանապարհները:

Դժբախտաբար, կանանց ու տղամարդկանց մեծ մասն իրենց կողակիցներին համեմատում են ուրիշների հետ: Ոմանց կարծիքով, դա իրենց կողակցին կստիպի փոխել իր վարքագիծը: Սակայն այս սովորությունը ոչ միայն անարդյունավետ է, այլ նաև բացասական մեծ ազդեցություն է ունենում թե՝ կողակցի, թե՝ զույգի հարաբերությունների վրա: Ուրիշների հետ համեմատելը վիրավորում է դիմացինին ու նվազեցնում նրա ինքնավստահությունը: Բացի այդ, դա սառնություն է առաջացնում զույգերի հարաբերություններում, ինչը կարող է բերել ամուսնալուծության:
Մասնագետները կարծում են, որ ամուսնուն կամ կնոջը մեկ ուրիշի հետ համետաելու պատճառները պետք է որոնել մանկության շրջանում: Հնարավոր է, որ մանուկ հասակում տվյալ անձն անընդհատ համեմատվել է իր հասակակիցնբերի հետ և այդ գաղափարը հաստատվել է նրա ենթագիտակցության մեջ: Եվ մեծանալուն զուգահեռ, նա սկսում է իր աշխատանքը, տունը, կնոջը կամ ամուսնուն և ծնողներին համեմատել ուրիշների հետ: Նման մարդիկ երբեք գոհ չեն իրենց կյանքից, արտաքինից, աշխատանքից: Նրանք ցանկանում են ամեն ինչում լինել գերազանց: Կողակցին այլոց հետ համեմատելու ևս մեկ պատճառ կարող է համարվել հենց կողակիցը՝ նրա մոտ սեռական ցանկության, զգացմունքների պակասը կամ նյութական վատ վիճակը:
Կողակցին մեկ ուրիշի հետ համեմատելու սովորությունը կարող է կործանարար ազդեցություն ունենալ զույգի համատեղ կյանքի վրա: Կողակիցը անընդհատ համեմատվելու արդյունքում կարող է կորցնել վստահությունը, սառել ու ձանձրանալ հարաբերություններից: Համատեղ կյանքում ամենակարևոր հանգամանքը փոխըմբըռնումն է ու շփումը: Իսկ արտաքինը էական նշանակություն չունի:
Կողակցին ուրշների հետ համեմատելով դուք նրան նաև ձեր համար եք անհետաքրքիր դարձնում: Իսկ արդյուքնում հարաբերություններում առաջացած սառնությունը ներառում է կյանքի բոլոր ասպեկտները, այդ թվում՝ երեխաների դաստիարակությունը: Համեմատվելու ժամանակ, դիմացինը զգում է, որ ամուսինը կամ կինն իրեն չի ընդունում այնպիսին, ինչպիսին ինքը կա և նրա համար ինքը հետաքրքիր չէ: Արդյունքում, նրա մոտ առաջանում է դեպրեսիվ վիճակ և հիասթափություն: Երբեմն նման իրավիճակում անձը կարող է ի պատասխան համեմատության, սկսել բողոքել իր կողակցի դեմ: Նման իրավիճակն ընտանիքում վեճերի ու տարաձայնությունների առաջացման պատճառ է դառնում: Ամուսինները սկսում են օր օրի ավելի հեռանալ իրարից: Ամուսնու նյութական վիճակն ուրիշների հետ համեմատելու արդյունքում, վերջինս կարող է դիմել ֆինանսական չարդարացված քայլի:

Համատեղ կյանքի վրա բացասաբար ազդող հանգամանքներից ազատվել միայնակ հնարավոր չէ և երբեմն անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի: Ստորև կներկայացնենք նման դեպքերի համար մի քանի օգտակար խորհուրդ:
Նախ անհրաժեշտ է որոշել սեփական կյանքից և սեփական անձի համար ակնկալիքների ու ցանկությունների մակարդակը, հետո գնահատել հնարավորություններն ու ցանկությունների խելամտությունը: Եթե հնարավոր լինի ցանկությունները համապատասխանեցնել առկա իրավիճակին, մտահոգությունները կթեթևանան: Կյանքում հստակ նպատակի բացակայությունը մարդկանց ստիպում է համեմատվել ուրիշների հետ: Սակայն պետք է հիշել, որ յուրաքանչյուր մարդու կյանքն առանձնահատուկ է և չի կարելի թույլ տալ որ որևէ մեկի կյանքն ազդի ձեր կողակցի հետ ձեր հարաբերությունների վրա: Երբ որևէ մեկի ամուսնուն կամ կնոջը ձեր ամուսնուց կամ կնոջից ավելի լավն եք համարում, մտածեք, որ ցանկացած անձ ունի թե լավ թե վատ հատկություններ, իսկ բացասական կողմերի վրա կենտրոնանալը կարող է դժգոհություն առաջացնել:
Լավագույն միջոցը կողակցի հետ սրտակցությունն է: Քանի դեռ լիովին չեք հիասփթափվել ձեր կողակցից ու շատ ուշ չէ, արտահայտեք նրա նկատմամբ ունեցած ձեր սերը, ասեք, որ գնատում եք նրան: Իրականում ձեր խոսքերն են նրան ստիպելու ավելի լավ աշխատել ու ապրել, ոչ թե համեմատությունները: Փորձեք ձեզ պատկերացնել նրա փոխարեն:

Մեր միտքը մշտապես համեմատում է մեր կյանքի բացասական կողմերն ուրիշների կյանքի դրական կողմերի հետ: Փոխարենը պետք է կենտրոնանալ կողակցի դրական և ուժեղ կողմերի վրա ու ավելի շատ մտածել սեփական կյանքի մասին, այն մասին, թե ինչպես եք միասին հաղթահարել դժվարությունները: Մտածեք այն ամենի մասին, ինչ ձեր կինը կամ ամուսինն արել է ձեզ համար ձեր համատեղ կյանքում և նույնիսկ այն փոքր բաների համար, որ ձեզ երջանկացրել են: Մտածեք ամուսնության սկզբում միասին անցկացրած ժամանակի, ճամփորդությունների և ուրախությունների մասին: Այս մտքերը ձեզ դրական լիցքեր կհաղորդեն և դուք կսկսեք ավելի շատ հետաքրքրվել միմյանցով ու փոխել ձեր վարքագիծը: Կենտրոնացեք այն դրական կողմերի վրա, որոնք ձեզ ստիպեցին որպես կին կամ ամուսին ընտրել ձեր կողակցին:
Երբ դուք ձեր ամուսնուն կամ կնոջը համեմատում եք ուրիշների հետ, նշանակում է, որ դժգոհ եք ձեր կյանքից, և մտքում ավելի եք խտացնում գոյություն ունեցող ֆինանսական կամ զգացմունքային խնդիրների գույները: Փորձեք շնորհակալ լինել համատեղ ապրելու բարիքի համար: Գնահատելով կողակցին, դուք ավելի կմոտենաք նրան: Իսկ ունեցածի համար գոհանալը եղածն ավելացնելու պատճառ կդառնա:

Համեմատության մյուս կործանարար ազդեցությունը նույն կերպ հակադարձելն է: Մի պահ պատկերացրեք որ ձեր կինը կամ ամուսինը ձեզ համեմատում է ուրիշների հետ: Իհարկե դա ձեզ հաճելի չի լինի: Եթե համեմատում եք որպեսզի պատասխանեք նրա կողմից ձեզ ուրիշների հետ համեմատվելու սովորությանը, դադարեք դա անել, որպեսզի ձեր կողակիցը նույնպես վերջ տա այդ սովորությանը: Հակառակ դեպքում ձեր համատեղ կյանքում վեճերը կշատանան:
Դուք և ձեր կողակիցը պետք է միասին լինեք կյանքի բոլոր իրավիճակներում, մինչև վերջին օրը: Եվ եթե փորձում եք անընդատ նրան համեմատել ուրիշների հետ, վիրավորում եք նրան և ստիպում մտածել, որ նա ձեզ հետ չի կարող ապահովության մեջ լինել: Փորձեք օգտվել «ինքդ քեզ ուրիշի փոխարեն պատկերացնելու» ոսկե բանաձևը:
Իմամ Ալին, այս կապակցությամբ ասում է. «Այն, ինչ քեզ համար ես ցանկանում, դուր կգա նաև ուրիշներին: Սակայն այն, ինչ քեզ դուր չի գալիս, դուր չի գա նաև ուրիշներին: Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ վարվեին քեզ հետ»:
Եթե անգամ միայն այս կետին ուշադրություն դարձնեք, ձեր տւնը կվերածվի խաղաղ դրախտի և կունենա այն խաղաղությունը, որին ձգտում եք: