Ընտելանանք(6)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը:Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ցանկացած կյանքով ապրելու համար:«Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։

Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և կարող է դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Ողջույն սիրելի ունկնդիրներ, անձնական վերելքն ու զարգացումը հաջողության և ավելի ցանկալի կյանքով ապրելու կարևոր սյուներից են։Այդ նպատակով ,մի քանի ծրագրի ընթացքում կանդրադառնանք ,թե՝ ինչպես հասնել անհատական վերելքի և զարգացման :Լավ սովորություններ ստեղծելու կարևոր գործոններից է՝ինքնաճանաչողությունը,որպեսզի հնարավոր լինի ճանաչելով ուժերը, թուլությունները ,հետաքրքրությունները ,պահանջները եւ ցանկությունները ,որոնք իվերջո հանգելու են կյանքի նպատակի ճանաչման ,նպաստենք ճանաչելու և ուղղելու մեր բոլոր կործանարար մտքերի օրինաչափությունները և անառողջ սովորությունները:

Ինքնաճանաչողությունը կամ Self Discovery-ն, ինքնաճանաչման հմտություն է, որը հիմք է հանդիսանում անհատական հմտությունների զարգացման համար։Ինքնաճանաչումը կարևոր է կյանքի տարբեր ասպեկտներում հաջողության հասնելու համար, ինչպիսիք են ՝մարդկային, զգացմունքային, ընտանեկան, մասնագիտական և սոցիալական հարաբերությունները:Տարբեր մշակույթներ և ժողովուրդներ ինքնաճանաչումը համարել են կյանքում հաջողության հասնելու ճանապարհը և այն շատ է ընդգծվել պատմության բոլոր ժամանակաշրջաններում։Նաև այսօր ինքնաճանաչումը փափուկ հմտությունների հիմնական թեմաներից է և հանդիսանում է մարդկանց կարիերայի հաջողության արդյունավետ և անհերքելի գործոններից մեկը։

Ժողովրդի մեծամասնությունը այն կարծիքի է ,որ կատարելապես ճանաչում է ինքն իրեն:Բայց երբ,նրանց հարցնում են իրենց նպատակների, արժեքների և այլ հարցերի մասին, նրանք նույնիսկ չեն կարողանում իրենք իրենց պատշաճ պատասխան տալ։Կյանքի ընթացքում փոխվում են համոզմունքները, հետաքրքրությունները, զգացմունքները, կարիքները և շատ այլ բաներ:Բայց արդյո՞ք այս փոփոխությունները միշտ ուրախացնում և զարգացնում են մարդկանց:Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքի ընթացքը առաջ մղել դեպի զարգացում ,վերելք և երջանկություն:
«Ինքնաճանաչում» նշանակում է կյանքի լավագույն ուղին գտնելու մարդկային ջանքերը, ջանքեր՝որոնց ազդում են ժառանգական և շրջակա միջավայրի գործոնները։Բոլորը ձգտում են երջանկության և կատարելության հասնել ,սակայն ինքնաճանաչումը օգնում է մարդկանց,որպեսզի որոնմանը հետամուտ լինեն կշռադատված և գիտակցաբար: Ինքնաճանաչումը նշանակում է, որ ամրապնդելով այս հմտությունը, կարող եք կյանքում ավելի լավ որոշումներ կայացնել և տարբեր իրավիճակներում ավելի իմաստուն վարքագծային ռեակցիաներ դրսևորել:
Ինքնաճանաչումը կյանքի հիմքն է։Ինքնաճանաչմամբ մենք կարող ենք բարելավել մեր անհատական և սոցիալական կյանքի առողջությունը:Ինքնաճանաչումը կարևոր է դառնում, երբ գիտակցում ենք, թե որքանով են մեր վարքագիծն ու զգացմունքները կախված մեր համոզմունքներից:Իրականում, աշխարհի և մարդկանց հանդեպ մեր զգացմունքները հիմնված են մեր հատուկ վերաբերմունքի և համոզմունքների վրա:Օրինակ՝ մենք զայրանում ենք ուրիշների ստելու համար, քանի որ ըստ մեր դատողության ,դա գեշ արարք է:Հետաքրքիր է ,որ մենք ևս մեր մասին դատում ենք ըստ այս արժեքների և մեր նկատմամբ զգում ենք հպարտություն ու գոհունակություն ,կամ հակառակը ամաչում ու մեղադրում ենք մեզ: Պարզ է, որ մեր հույզերը մեծ դեր են խաղում մեր հոգեկան առողջության վրա:Մարդու մտածելակերպը նրա ճակատագիրը որոշելու ամենակարևոր ենթագիտակցական գործոնն է։

Այժմ մենք ուզում ենք իմանալ, թե ի՞նչու է կարևոր ինքնաճանաչումը: Ցավոք սրտի, մարդկանց մեծամասնությունն կատարում է այնպիսի բաներ, որոնք լիովին կրկնվում են, և նրանք դա կատարում են ամեն օր, ամեն ամիս և ամեն տարի, բայց չգիտեն, թե ի՞նչու է դա պատահում,ու սկսում են բողոքել ու գանգատվել ամեն ինչից,բացի իրենցից:Իհարկե, խոսքն ամեն կրկնվող առաջադրանքի մասին չէ, քանի որ կրկնվող որոշ առաջադրանքներ պատճառ են դառնում առաջընթացի, օրինակ՝ ամենօրյա մարզանքը: Սակայն եթե մի մարդ ամեն օր թերանա և հետաձգի այն աշխատանքները, որոնք ապագայում էական ազդեցություն են ունենալու իր և ընտանիքի վրա,նաև այն հանգամանքը ,որ մի անձ ինքնավստահության բացակայության պատճառով վնասվում է և գանգատվում իր վատ պայմաններից: Սրանք կրկնվող սխալներ են և միգուցե մի անձ երբևէ չմտածի ,թե դժվարութան հիմքը որտեղից է և ինչպես պետք է վերացվի: Ուստի ինքնաճանաչման հիմնական խնդիրներից է ՝կանխել կրկնվող դժվարությունները:

Ինքնաճանաչման բարիքներից հետևյալն է,որ երբ իմանանք թե ո՞վ ենք,ի՞նչ յուրահատկություններ ունենք ,կամ ինչի կարիք ունենք ,ավելի քիչ սխալներ ենք թույլ տալու: Օրինակ ՝ուսուցման ոլորտում ոմանք առանց հստակ իմանալու թե ի՞նչ են ուզում, սկսում են տարատեսակ ուսուցումներ անցկացնել ,որը պատճառ է դառնում հսկայական գումարներ ու ժամանակ վատնեն և միգուցե ուշագրավ արդյունքի էլ չհասնեն: Ճիշտ է ,որ հաջողության հասնելու համար միայն չի բավարարում մտածելը և անհրաժեշտ է մի քիչ փորձել ու սխալվել ,սակայն տարբերություն կա այն մարդու միջև, ով ճանաչում է իրեն և մի քանի փորձով և սխալներով ընթանում է հաջողության ուղիով,մինչև մեկը, ով տարիներ շարունակ փորձում և սխալվում է և դեռ չգիտի, թե ինչ է ուզում կյանքից։Այսպիսով, ժամանակ, էներգիա և գումար չվատնելը ինքնաճանաչման ևս մեկ առավելություն է:
Երբ մարդ ճանաչում է իրեն, իր զգացմունքներն ու վարքագիծը, նա ավելի լավ է կարողանում որոշում կայացնելդժվար իրավիճակներում:Եվ քանի որ մեր կյանքը կայացվում է այս փոքր որոշումներով, նա կարող է ավելի լավ կյանք ապրել:Օրինակ, երբ ճանաչեք ինքներդ ձեզ և կյանքում գտնեք ձեր ճանապարհը, ավելի լավ եք կարող ոչ ասել ձեզ ներկայացվող առաջարկներին, որոնք կարող են շատ գայթակղիչ լինել, քանզի ձեզ համար ավելի հեշտ է դարձել որոշում կայացնելը:Միգուցե ձեզ համար էլ պատահել է,որ ձեր ընկերների կողմից ֆինանսական առաջարկներ և լավ գործընկերություններ են առաջարկվել ձեզ ,սակայն քանի որ դուք ճանաչում եք ինքներդ ձեզ և ձեր հետաքրքրություններն ու ունակությունները, դուք գիտեք, որ պետք է կենտրոնանաք այն ամենի վրա, ինչ սիրում եք և ինչը կատարում եք :Այդ իսկ պատճառով ,դուք հանգիստ մտքով կարող եք բացասաբար պատասխանել այդ առաջարկություններին: Սակայն եթե ինքներդ քեզ չճանաչեիք, կամա թե ակամա կընդունեիք յուրաքանչյուր առաջարկ ու պարզ չէր, թե վերջում ինչ կլիներ։Ուստի, ավելի լավ և արագ որոշումներ կայացնելը ինքնաճանաչման ևս մեկ առավելություն է:

Եվ վերջապես, երբ հասաք ինքնաճանաչության ,ըստ ձեր տաղանդի և կարողության ՛կատարում եք այն ,ինչը սիրում եք: Այն հաճույքը ,որ այս գործը կատարելով եք ձեռք բերում ,չեք կարող համեմատել այլ գործի հետ: Միգուցե ուսումնասիրած լինեք հանրահայտ դեմքերի կենսագրական տվյալները ,որ երբ զբաղվում են իրենց աշխատանքով ,կարծես թե մոռանում են համայն աշխարհը:

Սիրելի բարեկամներ շնորհակալ ենք հաղորդմանը հետևելու համար,մինչ նոր հաղորդում ,որի ընթացքում քննարկելու ենք ինքնաճանաչման ելքերը ,Տերն ընդ ձեզ: