Նորություններ (37)
https://parstoday.ir/hy/radio/world-i171958-Նորություններ_(37)
Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2022 03:39 Asia/Tehran

Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

 

Ողջույն հարգելի ունկնդիրներ: «Նորություններ»  հաղորդաշարի այսօրվա հաղորդումը կսկսենք տեխնոլոգիայի ոլորտում գրանցված ձեռքբերումներով:

Նախորդ շաբաթ, իրանական գիտելիքահենք ընկերությունը կենսաբանական նմուշների հիման վրա  արտադրել է ժառանգական նյութի անջատման  թեստերի հավաքածու:

Գիտելքիահենք ընկերության գործադիր տնօրեն Փարվիզ Շայանն ասում է. «Մարդու, կենդանիների, բուսական բջիջների և հյուսվածքների, գրամ-բացասական և գրամ դրական բակտերիաների, սնկերի և ԴՆԹ-ի արդյունահանումն ագարոզայի գելից  այս փաթեթների մի քանի կենսաբանական օրինակներից են»:

Հետազոտողն ասում է, որ բիոլոգիական նյութերի այս հավաքածուն Իրանում ու Գերմանիայում գրանցվել է որպես նորարարություն և ունի բարձր գիտական մակարդակ: Գիտելքիահենք ընկերությունը արտադրել է նաև թեստերի այլ հավաքածուներ: Կենսաբանական ծագում ունեցող այս թեստերի հավաքածուն կարող է մրցակցել արտասահմանյան նմուշների հետ:

Իրանական գիտելիքահենք ընկերությունը կենսաբանական նմուշների հիման վրա  արտադրել է ժառանգական նյութի անջատման  թեստերի հավաքածու

 

Իրանական մեկ այլ գիտելիքահենք ընկերություն արտադրել է կրծքի քաղցկեղի բուժման ոլորտում կիրառվող նանոդեղամիջոց, որը նախատեսվում է արտահանել նաև ԵԱՏՄ երկրներ:

Անցած շաբաթ Իրանում  տեղի ունեցավ նանո ոլորտի ձեռքբերումների ցուցահանդես: Ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ 55 տեսակի արտադրանքի շնորհանդեսը,որոնք  կիրառվելու են առողջապահության, էներգիայի, կենսոլորտի, գյուղատնտեսության, ավտոմեքենաշինության, տրանսպորտի և  շինարարության ոլորտներում: Արտադրանքներից մեկը Transtuzumab Emtanisine դեղն է, որը կիրառվում է կրծքի քաղցկեղի բուժման համար: Այս դեղամիջոցը մինչ օրս ներկրվում էր արտասահմանից, սակայն այսօր այն արտադրվում է նաև Իրանում: Ընկերության ներկայացուցիչ Հաջի Ահմադին նշել է, որ այս դեղն  ազդում է քաղցկեղի բջիջների վրա և կարողանում ազատել դրանց DM1-ն ու ոչնչացնում այն: Քանի որ այս դեղամիջոցն արտադրվել է նանոտեխնոլոգիայի հիման վրա, այն թույլ է տալիս համատեղել  իմունոթերապիան ու քիմիաթերապիան:

Հետազոտողի ասելով. «Transtuzumab Emtanisine-ը առաջարկվում է այն հիվանդների բուժման համար, ում մոտ ախտորոշվել է HER2 քաղցկեղ: Այս դեղը բարձրացնում է բուժման արդյունավետությունը և նվազեցնում բացասական հետևանքները: Մինչև երկու տարի առաջ, դեղի արտասահմանյան նմուշները կարելի էր գտնել Իրանում: Սակայն պատժամիջոցների պատճառով, հիվանդները զրկվեցին դեղին հասանելոիւթյունից: Իրանում արտադրված դեղը արտասահմանյան նմուշի համեմատ 10 անգամ էժան է և այն նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ:

Կրծքի քաղցկեղի դեղամիջոց

 

Թեհրանի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ստեղծել մի սարք՝ նյարդագիտության ոլորտում իրականացվող հետազոտությունների համար: Թեհրանի համալսարանի էլեկտրոինժեներ և համակարգչային ֆակուլտետի գիտխորհրդի անդամ Աբողասեմի Դեհաղանին, ով նաև հետազոտական նախագծի ղեկավարն է, նշում է. «Այս սարքը կօգնի ավելի ճշգրիտ իրականացնել նյարդաբանության ոլորտի հետազոտությունները և ավելի ճշգրիտ գրանցել վարքագծային պատասխանները»:

Հետազոտողի ասելով. «Վերջին տարիներին, վիրտուալ իրականության համակարգը, որը կիրառվում է այս հետազոտության ժամանակ, մեծ կիրառում է ստացել: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են գիտական հեղինակավոր ամսագրերում»:

Այս սարքն ունի ավելի ցածր գին ու բարձր որակ:

Սարք՝ նյարդագիտության ոլորտում իրականացվող հետազոտությունների համար

 

Արվեստի ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին պետք է նշել, որ իրանական «Լուռ դաշտ» ֆիլմն արժանացել է Նորվեգիայի Տրոմսա կինոփառատոնի խաղաղության  մցրանակին (NoPFA): «Լռության դաշտ» ֆիլմը, որի ռեռիժսորն է Սաիդ Բաշիրին, պրոդյուսերը՝ Ահմադ Բահրամին, ցուցադրվում է Իրանի կինոթատրոններում: Տրոմսայի համալսարանի Խաղաղության ուսումնասիրությունների կենտրոնի և խաղաղության ուսանողների ցանցի համագործակցությամբ մռցանակը  Տրոմսայի միջազգային կինոփառատոնի կողմից շնորհվում է այն ֆիլմերին, որոնք օգնում են ստեղծագործական ուղով ավելի խորը հասկանալ հակամարտությունները և բռնությունները:

Տրոմսայի 32-րդ միջազգային կինոփառատոնը անցկացվել է հունվարի 17-ից 23- ը Նորվեգիայի Տրոմսա քաղաքում։ «Լռության դաշտ» ֆիլմը ցուցադրվել է փառատոնի «Անհավասարության գինը» բաժնում: Այս բաժնում ցուցադրվել են նաև յոթ այլ ֆիլմեր Բրիտանիայից, Ֆրանսիայից, Մեքսիկայից և Իսպանիայից: «Լռության դաշտ» ֆիլմը պատմում է մի քանի աշխատող ընտանիքների ու նրանց գործատուների կյանքի մասին:

Իրանական «Լուռ դաշտ» ֆիլմն արժանացել է Նորվեգիայի Տրոմսա կինոփառատոնի խաղաղության  մցրանակին