Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները(9)
https://parstoday.ir/hy/radio/world-i172090-Ղարաբաղյան_երկրորդ_պատերազմի_նպատակներն_ու_հետևանքները(9)
Հանուն բարեգութ Աստծո: Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ղարաբաղյան պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք Ղարբաղյան երկրորդ պատերազմի դերակատարների նպատակները՝ RUSI, American Enterprise, Brookings, Begin-Sadat և Belfer հետազոտական կենտրոնների տեսանկյունից:Հարգելի  ունկնդիրներ, դուք նույնպես կարող եք կիսվել մեզ հետ այս մասին ձեր կարծիքներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2022 10:53 Asia/Tehran

Հանուն բարեգութ Աստծո: Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ղարաբաղյան պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կքննարկենք Ղարբաղյան երկրորդ պատերազմի դերակատարների նպատակները՝ RUSI, American Enterprise, Brookings, Begin-Sadat և Belfer հետազոտական կենտրոնների տեսանկյունից:Հարգելի  ունկնդիրներ, դուք նույնպես կարող եք կիսվել մեզ հետ այս մասին ձեր կարծիքներով:

2020թ․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի առաջին օրերին, RUSI վերլուծական կենտրոնը հրապարակեց  Նեյլ Մելվինի հոդվածը, որը վերաբերում էր Հարավային Կովկասի և Ռուսաստանի աշխարհագրական ներկա իրավիճակում այս պատերազմի դերին: Հոդվածագիրը նշում է, որ չնայած հակամարտությունը դադարեցնելուն ուղղված Ռուսաստանի ջանքերին, Մոսկվան այնուամենայնիվ ցանկանում էր, որպեսզի պահպանվի «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կարգավիճակը:

Մելվինը գրում է. «Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ իր դիրքորոշումների հետ միաժամանակ Մոսկվան փորձում էր պատերազմից հեռու պահել Թուրքիային, սակայն պատերազմի ընթացքում Անկարան չփոխեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում Բաքվին աջակցելու իր դիրքորոշումը: Էրդողանի նպատակն էր լուսանցք մղել Միսնկի խմբին, և բռնի կերպով տեղ զբաղեցնել բանակցություններում, որոնց ընթացքում կքննարկվի ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցը»:

RUSI վերլուծական կենտրոնի վերլուծաբանը նշում է, որ Մոսկվային զարմացրել է Թուրքիայի նոր դերը: Ուստի կարելի է  կանխատեսել, որ Սիրիայի ու Լիբիայի կողքին, Հարավային Կովկասը նույնպես ամենայն հավանականությամբ, կվերածվի Թուրքիա-Ռուսաստան մրցակցության ասպարզեի: Դա իր հերթին ավելի կապակայունացնի այս տարածաշրջանը:

Ղարաբաղը՝ մրցակցության ասպարեզ Թուրքիայոի ու Ռուսաստանի համար

 

American Enterprise ինստիտուտի Կովկասյան տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Ռուբին Մայքլը «Արդյոք այս պատերազմը կդառնա՞ Ադրբեջանի ավարտը» խորագրով հոդվածում անդրադառնում է Ղարաբաղյան առաջին պատերազմում կորցրած տարածքները հետ բերելու համար Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի վճարած գնին: Նա գրում է. «Միգուցե ադրբեջանցիները 2020թ հոկտեմբերի 10-ը համարեն Հայաստանի դեմ պատերազմում իրենց հաղթանակի օր: Սակայն երբ տոնական օրերն անցնեն, նրանք կհասկանան, որ այդ հաղթանակն իրականում Ադրբեջանի անկախության ավարտն է և Թուրքիայի ու Ռուսաստանի իշխանության տակ անցնելու սկիզբը»: Վերլուծաբանի կարծիքով, իրականում Ալիևը վաճառել է  Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը, իր իշխանությունն ամրապնդելու  և Թուրքիայի ու Ռուսաստանի  հետ դաշինքի միջոցով իր կնոջ ու որդու իրավահաջորդ լինելու հնարավորությունն ապահովելու համար:  

Ռոբին Մայքլը հավելում է. «Ճիշտ է, որ ռուսական խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում պահպանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը, սակայն այս տարածաշրջան ռուսական ուժերի մուտքն իրականում Վլադիմիր Պուտինի վաղեմի նպատակն էր: Ու թեև ռուս խաղաղապահները շատ արագ հաստատվեցին այս տարածքում, սակայն այնտեղից նրանց դուրս գալը հավանաբար շատ դժվար կլինի»:

Վերլուծաբանի կարծիքով, արդեն երկար տարիներ, Թուրքիայի կողմից առաջ տարվող Պանթուրքիզմի քաղաքականությունն արդարացնում է Անկարայի աջակցությունը Բաքվի իշխանություններին: Իսկ այդ քաղաքականության ճանապարհին, Հայաստանը, Վրաստանն ու Իրանը կարևորագույն խոչընդոտներն են: Ալիևը միգուցե Էրդողանին որպես ընկեր է ընդունում, սակայն վերջինիս համար նա ընդամենը իր նպատակներին հասնելու միջոց է:

2020թ. Brookings ինտիտուտի կողմից հրապարակված «Արդյոք Ղարաբաղում Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հոտ Թուրքիան կյարո՞ղ է անել կայուն խաղաղության հաստատմանն ուղղված քայլ»  հոդվածում, Քեմալ Քիրիշչին և Բեհլուլ Օզաքանն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և դրանում Թուրքիայի ու Ռուսաստանի դերին:

Հոդվածում ասված է. «Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը կարծես թե բարդ հարց է: Սակայն հնարավոր է, որ Թուրքիան, որպես միջնորդ, առանցքային դերկատարություն ունենա այդ հակամարտության մեջ: Մյուս կողմից, քանի որ հրադադարի հաստատման հարցում հիմնական դերը Ռուսաստանինն է, այդ երկիրն ավելի մեծ հնարավորություն ունի նպաստելու Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պահպանմանը: Խաղաղության պահպանման համար, սակայն, անհրաժեշտ է, որպեսզի կողմերը հեռու մնան ազգայնական գաղափարներից ու մտածեն այս համաձայնության կայունության մասին: Թեև Բաքուն  ու Երևանը ստորագրել են համաձայնագիրը, սակայն ԼՂ վերջնական կարգավիճակը և հակամատության վերջնական կարգավորման ուղիները դեռևս պարզ չեն: Իսկ դա իր հերթին վկայում է, որ առաջիկայում կողմերի միջև նոր բախումները չեն բացառվում»:

Վերլուծաբանները նաև կարծում են, որ առաջիկայում Թուրքիան կբախվի բազմաթիվ մարտահրավերների: Սակայն Անկարան կարող է գնալ ճիշտ ճանապարհով՝ օգտվելով առաջատարի դիրքից: Քեմալ Քիրիշչին և Բեհլուլ Օզաքանն իրենց հոդվածի վերջում գրում են. «Թուրքիայի նախաձեռնությունն իրագործելը բարդ կլինի Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: Քանի որ Ռուսաստանն այս տարածաշրջանում զբաղեցրել է իր տեղն ու հմտորեն իրականացնում է այն դերը:

Ռուսաստանը փորձում է բացառապես միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի  միջև

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերաբերյալ Begin-Sadat ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իրանը Հարավային Կովկասում բախվել է կոշտ մրցակցության հետ» հոդվածում, Էմիլ Ավդալիանին անդրադառնում է այս տարածաշրջանից Արևմուտքի նահանջին, այն որակելով որպես դրական կետ Իրանի համար:

Նա նշում է, որ Հարավային Կովկասից Արևմուտքի նահանջը դրական հնարավորություն է Իրանի համար, որը կարող է օգտագործել իր հնարավորություններն ու ազդեցությունը՝ տարածաշրջանում արևմտյան ազդեցությունը նվազեցնելու համար: Նա հավելում է, որ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը կարող է և՛ սահմանափակել Թեհրանի հետ Բաքվի հարաբերությունները, և՛ բարդացնել Անկարայի հետ Իրանի հարաբերությունները: Վերլուծաբանը նշում է, որ բացի Թւրքայից, Ռուսաստանը նույնպես կարող է դառնալ մարտահրավեր Իրանի համար:

«Իրանը պետք է զգուշանա Ղարաբաղում 2 հազար ռուս խաղաղապահի ներկայությունից, որպեսզի  լարվածություն չառաջանա»,- գրում էնա:

Belfer ինստիտուտի կողմից հրապարակված՝ «Պուտինի հաշվարկները Ղարաբաղում կարող են վնասել նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի ազդեցությանը»  վերնագրով հոդվածում, Սիմոն Սարաջյանը,  քննարկելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանի շահերն ու վնասները, գրում է. «Ռուսաստանի համար Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ունեցած  շահը, այդ թվում՝ խաղաղապահների տեսքով Ադրբեջանի տարածքում հավելյալ լծակի հնարավորությունը, մեծ նշանակություն չունի՝ Հարավային կովկասում Թուրքիայի ազդեցության ընդյալնման դիմաց»:

Հարգելի ունկնդիրներ, ավարտեցինք «Ղարաբաղյան պատերզմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի իններորդ թողարկումը: Հաջորդ և վերջին թողարկման ընթացքում կխոսենք Chatham House վերլուծական կենտրոնների, Ատլանտյան խորհրդի, Արտաքին հարաբերությունների խորհրդի, Քարնեգի կենտրոնի, Heritage-ի և Վաշինգտոնի տեսանկյունից այս պատերազմի դերկաատարների նպատակների մասին: