Նորություններ(38)
https://parstoday.ir/hy/radio/world-i172158-Նորություններ(38)
Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2022 06:20 Asia/Tehran

Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Նախ ներկայացնենք տեխնոլոգիայի ոլորտում գրանցված նորագույն ձեռքբերումը: Իրանում գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի աջակցությամբ օդանավակայանների անվտանգությունը բարելավելու նպատակով արտադրվել են չհրկիզվող և մաշվածության հանդեպ դիմացկուն նանո հատակածածկույթներ, որոնք նախատեսված են օդանավակայանների տարբեր հատվածներում, ներառյալ՝ անգարներում, սպասարկման շենքերում, թեթև և ծանր մեքենաների կայանատեղերում  կիրառության համար:

Այս հատակածածկույթների առավելություններն են՝ արագությունը,  դյուրինությունը, գույների և ապրանքների բազմազանությունը, ինքնաթիռի անգարի հատակի մաշվածության ու  քայքայման, ձնառատ և անձրևոտ օրերին սառցակալելու և սայթաքելու, ջերմային ցնցումների, արևի լույսի և կլիմայի փոփոխության հանդեպ դիացկունությունը և մեխանիկական ու քիմիական ամրությունը: 

Իրանի արտադրության հատակածածկույթները բարձր դիմադրություն են ցույց տվել թռիչքի անգարների առատ օգտագործման հանդեպ և խթանել են թռիչքների անվտանգության բարձրացումը: Այս արտադրանքի օգտագործումը կանխում է  հատակի քայքայումը և ունի տեղադրման և վերանորոգման բարձր արագություն:

Փողոցում  օգտագործվող հատակածածկույթները ճնշման հանդեպ  դիմադրության առումով տարբերվում են օդանավակայանի հակատակածածկույթներից, քանի որ փողոցի ծածկույթներում  գործադրված ճնշումը ավելի քիչ է քան օդանավակայանների հակատակածածկույթներինը: Օդանավակայաններում բեռնատարների և ամբարձիչների օգտագործման պատճառով մեկ քառակուսի սանտիմետրի վրա ճնշումը շատ ավելի մեծ է, քան քաղաքի փողոցներում։ Ուստի այս հատակածածլույթների  ստանդարտ պահանջները տարբերվում են այլ հատակածածկույթներից:

Այս հատվածում խեժային հատակածածկույթների սպասարկման պայմաններում հիմնական արդյունավետ պարամետրերը կարող են լինել ավիացիոն հիդրավլիկ յուղերի, քիմիական տարբեր նյութերի արտահոսքը, արդյունքում, սայթաքման հետևանքով աշխատողների վնասվածքների հավանականությունը և բարձր ամրության և մեխանիկական, ֆիզիկական ու էլեկտրական դիմադրության անհրաժեշտությունը։Հետևաբար, նանոարտադրանքի օգտագործումը կարող է հանգեցնել խեժային հատակածածկույթների  սպառման ժամկետի ավելացմանը և դրանց պահպանման ծախսերի նվազեցմանը:Այս ծածկույթը մեծացնում է հատակածածկույթի մակերևութային հատկությունները և դրանով իսկ  հատակի մակերեսը պաշտպանում է քայքայումից: Այս ծածկույթում սիլիցիումի նանոմասնիկների առկայությունը մեծացրել է նանոկոմպոզիտի դիմադրությունն ու  կարծրությունը մաշվածության հանդեպ:

Չհրկիզվող և քայքայման հանդեպ դիմացկուն նանո հատակածածկույթների արտադրություն

--- 

Իրանի մյուս ձեռքբերումը գիտելիքահենք ընկերության նորագույն արտադրանքն է։ Իրանական ընկերությունը կարողացել է նախագծել և արտադրել արտադրանք, որն  օգտագործվում է բենզինի գոլորշիների ուղին մեքենայի բաքին միացնելու համար:

Այս գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն Համիդ Բաբայիին ասել է․ «Վառելիքի խողովակի միջերեսը կիրառական մաս է ավտոմոբիլային արդյունաբերության մեջ»:

Անցյալում  այս սարքը ներկրվում էր արտերկրից, սակայն այն տեղայնացնելով՝ կարողացանք ապահովել ավտոմոբիլային ոլորտի կարիքները։

Այս արտադրանքը միացնում է մեքենաների վառելիքի խողովակները  և տեղադրվում է բենզինի գոլորշիների ճանապարհին։ Այս սարքի մյուս կիրառությունը՝ կանիստրային խողովակը բաքին միացնելն է։ 

Գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենի խոսքերով, այս արտադրանքի առավելություններից է սխալի հավանականության նվազումը և դյուրին մոնտաժումը, որի նյութը պոլիմեր է և անվտանգության առումով գտնվում է  լավ մակարդակում։ Այս արտադրանքի բոլոր արտասահմանյան նմուշները ձախողվել են վառելիքի խողովակի միջերեսի համար սահմանված հարվածային փորձարկման արդյունքում, սակայն ներքին նմուշը կարողացել է հաջողությամբ անցնել այս թեստը: Այս արտադրանքի ներկրումը մեծ գումար է պահանջում։ Իրանական արտադրանքը կարողացել է բավարարել այս ոլորտի բոլոր կարիքները։  Մետաղական նմուշի համեմատ պոլիմերային վառելիքի խողովակի միջերեսը փոխելու համար ավելի քիչ գումար է պահանջվում:

Վառելիքի խողովակների միջերեսների նախագծում և արտադրություն

--- 

Մեկ այլ գիտելիքահենք իրանական ընկերության նույնպես հաջողվել է վերահսկել գազի ճնշումը նվազեցնող կայանների աշխատանքը՝ նախագծելով և արտադրելով վթարային անջատման անվտանգության փական:

Այս գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն Ալի Աքբար Բեհմադիի խոսքերով, անջատիչ փականը գազակայանի ամենակարեւոր սարքն է: Կայանի ճնշումը վերահսկվում է կարգավորիչի միջոցով և իրականում այս արտադրանքը վերահսկում է կայանի կարգավորիչի աշխատանքը։ Գազակայանները քաղաքից հեռու են և այս արտադրանքն ավտոմատ կառավարման համակարգ է, որն ապահովում է կայանի անվտանգությունը։ Եթե ​​կայանի կարգավորիչը փչանում է, և ճնշումը գերազանցում է թույլատրելի սահմանը, վթարային անջատման փականը  հայտնաբերում է խնդիրը և փակում գիծը՝ կանխելով մյուս սարքավորումների վնասումը:

Այս  սարքը, որ վերահսկում է կարգավորիչի աշխատանքը գազի կրճատման կայանում, կարելի է ասել, որ նաև  ապահովում է գազակայանի անվտանգությունը։  2-ից 12 դյույմ չափսերով սարքը  տեղադրվում է  գազի ճնշումը իջեցնող կայաններում։ Այս սարքը լիովին տեղայնացված և արտոնագրված է, ինչպես նաև հաշվի առնելով օգտագործողների կարծիքը,այն օպտիմիզացված է, ունի երաշխիք և վաճառքից հետո սպասարկում: Անցյալում  այս սարքը ներկրվում էր արտերկրից։ Այն  ավելի էժան է, քան  արտասահմանյան նմուշները և կարողացել է ամբողջությամբ բավարարել երկրի կարիքները։ Մատակարարման ավելի կարճ ժամկետը, իրանական գազի պայմանների հետ համատեղելիությունը և հեշտ օգտագործումը այս արտադրանքի մյուս առավելություններն են: Այն նաև ունի մրցունակ որակ և կատարողականություն իր արտասահմանյան մոդելների համեմատ և արտահանվում է նաև հարևան երկրներ:

 

Վթարային անջատման  փականի նախագծում և արտադրություն

--- 

Իսկ ինչ վերաբերում է գեղարվեստական ոլորտում արձանագրված ձեռքբերմանը։  Վավերագրական  ու  փորձարարական կինոյի զարգացման կենտրոնի կողմից արտադրված ռեժիսոր Փեյման Ալիփուրի «Որտե՞ղ են մեռնում քամիները» անիմացիան արժանացել է Ֆրանսիական կինոյի և երաժշտության հիբրիդային կինոփառատոնի մարդու իրավունքների լավագույն ֆիլմ մրցանակին:

Փեժման Ալիփուրն ասել է․ «Սարդաշտի հարցը միշտ էլ կարեւոր է եղել ինձ համար և տարիներ ի վեր մտածել եմ դրա նախագծի մասին։ Ուզում էի սցենար գրել Սարդաշտի քիմիական ռմբակոծության ու  զոհերի մասին, բայց վերջապես կարողացա ի մի բերել մտքերս։ Սարդաշտն աշխարհում առաջին քաղաքն է, որտեղ քիմիական ռմբակոծություն է իրականացվել մանանեխի ռումբի միջոցով»։

Ռեժիսորի խոսքով, այս 13 րոպեանոց վավերագրական ֆիլմում վավերագրականի և անիմացիայի համադրությունն անդրադարձել  է  ռմբակոծության պահին և դրան նախորդող ու հաջորդող պահերին: 1987 թվականին Սարդաշտում տեղի ունեցածը մեր ժամանակակից պատմության ողբերգական ու անմոռանալի հատվածներից է։ Հալաբչեյի ռմբակոծությունը շատերն են հիշում, բայց Սարդաշտի ռմբակոծության զոհերի հիշատակը մոռացվել է։ Այս վավերագրական ֆիլմի նկարահանումը տևեց երեք տարի, և ես ուրախ եմ, որ հանդիսատեսը սկսել է այն տեսնել:

Ֆրանսիայի Կաննում ամենամսյա և տարեկան կտրվածքով Համաշխարհային կինոյի և երաժշտության հիբրիդային փառատոնում գնահատվում են վավերագրական, անիմացիոն, գեղարվեստական ​​և կարճամետրաժ ֆիլմերը:

Մարդու իրավունքների մրցանակը՝Մարդու իրավունքների մրցանակ «Որտեղ են մեռնում քամիները» անիմացիայի համար

Այսօր այսքանը,մնացեք խաղաղությամբ։