Ընտելանանք (7)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը:Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար:«Ընտելանանք» նոր հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և կարող է դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ալի Էմիրապետն ասել է.«Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է իրեն չճանաչող մարդը ճանաչել իր Տիրոջը»:
Իսլամի համաձայն՝ մարդու իրական «ես»-ը Աստծո հոգին է, որը պահ է դրված մարմնի մեջ : Այն ունի աստվածային ծագում և Սուրբ Ղուրանում հիշատակվում է.«Ուրեմն երբ ստեղծեցինք այն,մեր հոգին ներդրեցինք դրա մեջ» (Հեջր սուրահի 29-րդ այա):

Ողջույն, սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, անհատական զարգացումն ու վերելքը հաջողության և ավելի լավ կյանքի հասնելու կարևոր սյուներից են։Այդ իսկ պատճառով մի քանի հաղորդման ընթացքում մտադիր ենք անդրադառնալ անհատական առաջընթացին ու վերելքին հասնելու ձևաչափերին: Լավ սովորություններ ստեղծելու կարևոր խնդիրներից մեկը ինքնաճանաչումն է ,որպեսզի հնարավոր լինի ճանաչելով թույլ և ուժեղ կողմերը,ցանկություններն ու վախերը ,երազանքներն ու պահանջները ,որոնք իվերջո առիթ են հանդիսանում կյանքի նպատակի ճանաչման ,որպեսզի նպաստենք ճանաչելու մեզ ,բացահայտել և ուղղել մեր բոլոր կործանարար մտքերի և անառողջ սովորությունների օրինաչափությունները : Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք ինքնաճանաչման հասկացություններն ու կարևորությունը,այս հաղորդման ընթացքում կծանոթանանք ինքնաճանաչման հասնելու քայլերին և այս առումով անհրաժեշտ վարժություններին։
Քանի որ ինքն իրեն ճանաչած մարդը, գիտակից մարդ է, ով իրեն ազատում է շրջակա միջավայրի նախապաշարումների ու պարտադրանքների գերությունից և իր կյանքի համար ընտրում է գիտակցված ուղի,հասարակության մակարդակում ևս իր վարքագծի մասին ճշգրիտ ճանաչողությամբ և իմաստությամբ ,խելամիտ և հեռատես ընտրություններ է կատարում:Ինքնաճանաչման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել: Առաջին քայլը հետևյալն է ՝ճանաչեք ձեր նախասիրությունները: Փորձեք ուշադրություն դարձնել զգացմունքներին, հետաքրքրություններին և այն ամենին, ինչը գրավում է ձեր ուշադրությունը:Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է աշխատել այնպիսի ոլորտում, որն ավելի շատ է հետաքրքրում իրեն: Որքան ավելի շատ տեղյակ լինեք ձեր հետաքրքրությունների մասին, այնքան ավելի լավ կկարողանաք որոշել ձեր կյանքի ուղին և հասնել աշխատանքային և ուսումնական հաջողությունների:

Հաջորդ քայլը արժեքների սահմանումն է: Արժեքների սահմանումը կարող է առաջնորդել մեզ որոշումներ կայացնելիս և մեզ մղել դեպի նպատակների իրականացումը:Արժեքներ ունենալը մեզ թույլ է տալիս ճիշտ քայլեր կիրառել մեր կյանքում։Այն նաև օգնում է մեզ դիմանալ մեր նպատակներին հասնելու դժվարություններին և առավել հզորությամբ և մոտիվացիայով շարժվել կյանքում դեպի մեր նպատակները:
Երբ ծանոթ լինեք Ձեր անհատական յուրահատկություններին , ձեզ համար ավելի հեշտ կլինի շարժվել ձեր տաղանդների և կարողությունների հետագա ծաղկման ուղղությամբ:Եթե ծանոթ լինեք Ձեր անհատականությանը ,կկարողանաք հեշտությամբ բարելավել ձեր ուժեղ կողմերը և տնօրինել ձեր թույլ կետերը:Հասկանալով ձեր ուժեղ կողմերն ու տաղանդները՝ դուք կարող եք ավելի մեծ հաջողությունների հասնել, քանի որ ոչ ոք կատարյալ չէ:Մենք բոլորս լավ ենք քննադատում ուրիշներին, բայց չենք տեսնում մեր թերությունները։Ինքնաճանաչողությունը օգնում է մեզ տեսնել մեր թերությունները և ընդունել մեր սխալները:
Ինքնաճանաչմանը հասնելու հաջորդ քայլը նպատակներ ճշտելն է:Հույժ կարևոր է ճիշտ,սկզբունքային ու իրատես նպատակներ ճշտելը: Սխալ նպատակներն ու երազանքները վնասում են մեր ինքնագնահատականը:Ինքնաճանաչողությունը օգնում է մարդկանց նպատակներ ճշտել՝ հիմնվելով իրենց իսկական համոզմունքների և ուժեղ ու թույլ կողմերի իմացության վրա:Նաև անհրաժեշտ է տեղյակ լինեք ձեր կյանքի պայմանների ու ոճի մասին: Ուշադրություն դարձրեց ձեզ վրա թողած ազդեցություններին: Օրինակ ուշադիր եղեք թե՝օրվա որ ժամերին ավելի էներգիա ու ակտիվություն ունեք: Այս գործոնների ճանաչողությունը և դրանց ազդեցության ինչպիսությունը ,կարող է առաջնորդել ձեզ ,ձեր նպատակների իրականացման համար:
Ինքնաճանաչողությունը բազմաթիվ առավելություններ ունի: Առավելություններից մեկը հետևյալն է՝հասնել երջանկության: Ինքնաճանաչողությունը նպաստում է ձեզ ընթանալ դեպի ձեր երազների իրականացումը: Մի խոսքով ինչքան շատ ճանաչեք ձեզ,էլ ավելի լավ կպատկերացնեք ձեր երազանքները և առավել գիտակցությամբ այս ուղիով կընթանաք: Մյուս կողմից երբ ձեր վերաբերմունքը համընկնի ձեր զգացումների, արժեքների ու համոզումների հետ ,ավելի քիչ հակասության ու առճակատման դիմաց կկանգնեք: Ուստի կյանքում , խաղաղությունն ու ուրախությունը ավելի շատ կընկալեք:
Նաև երբ ավելի լավ ինքնաճանաչողության հասնեք ,ձեր կյանքի համար շրջանակներ կճշտեք և կընթանաք ըստ այդ սկզբունքների,որը կնպաստի ձեզ հարմար որոշումներ կայացնելու և կյանքի դժվարությունները կարգավորելու առումով :Ինքնաճանաչողության առավելություններից է ՝ինքնազսպման ավելացումը: Ինքնաճանաչողությունը պատճառ է դառնում ,որ ավելի լավ ճանաչեք ձեր հզոր ու թույլ կողմերը: Ուստի փորձում եք նվազեցնել ձեր թույլ կողմերը և հզորացնել ձեր ուժեղ կողմերը: Որպեսզի կարողանաք հաղթահարել ձեր վատ սովորությունները և գիտակցաբար քայլեր ձեռնարկել ձեր սահմանափակումները վերացնելու և խնդիրները հաղթահարելու համար:
Մենք բոլորս ծնվում ու զարգանում ենք յուրահատուկ ընտանիքում և պայմաններում :Իրականում, մարդ արարածը, որտեղ էլ որ մեծանա, ենթարկվում է տվյալ միջավայրի մի շարք տվյալների ազդեցությանը:Ինչն ազդում և ձևավորում է մեր մտածողությունն ու վարքը:Մենք հաճախ որոշումներ ենք կայացնում, որոնց վրա ենթագիտակցորեն ազդում է այն միջավայրը, որտեղ մենք մեծացել ենք:Երբ դուք ճշտեք ձեր կյանքի արժեքներն ու առաջնահերթությունները , ձեզ վրա ավելի քիչ են ազդելու սոցիալական այն ճնշումները, որոնց չեք ցանկանում ընդունել:

Մարդիկ, ովքեր չեն զարգացնում ինքնաճանաչման հմտությունները,տարբեր պայմաններում չեն կարողանում խելամիտ վերաբերմունք դրսևորել: Նրանք ովքեր շատ արագ են զայրանում ,ըստ զգացումերի են ռեակցիա դրսևորում :Մինչդեռ նա ով աշխատում է ինքնաճանաչությամբ և իրազեկությամբ ,գնահատում է պայմանները ,որպեսզի լավագույնս հակազդի: Ուստի ինքնաճանաչումը անհրաժեշտ է լավագույն կյանքով ապրելու համար,և անհրաժեշտ է դրան հասնելու համար անհրաժեշտ միջոցներ կիրառել: Այսպիսով, առաջին քայլում փորձեք ինքներդ ձեզ «ոչ» ասել:Մեծ հաջողությունների ու մնայուն ձեռքբերումների հասնելու համար անհրաժեշտ է ոչ ասել որոշ անցողիկ հաճույքներին ու ուրախություններին։Ինքներդ ձեզ ոչ ասելը հմտություն է, և, ինչպես շատ այլ հմտություններ, այն զարգանում է պրակտիկայի միջոցով:Որքան շատ եք «ոչ» ասում ինքներդ ձեզ , , այնքան ավելի ուժեղ եք դառնում և առավել դիմադրում մեծ գայթակղություններին:
Ինքնաճանաչողության ամրապնդումը պատճառ է դառնում ,որ մարդը ավելի խելամիտ արձագանքի տարբեր իրավիճակներում:Նրանք, ովքեր չեն հասել ինքնաճանաչողության , կրիտիկական իրավիճակներում հապճեպ են արձագանքում, ինչը հանգեցնում է ավելի վատ իրավիճակների: Սթրեսային իրավիճակներում, երբ դուք զայրացած կամ հիասթափված եք, խորը շնչեք հանգստանալու համար:Այս դեպքում դուք կարող եք գնահատել իրավիճակը և դրսևորել ամենահարմար մոտեցումը։

Բոլոր մարդիկ ունեն թերություններ, և ոչ ոք կատարյալ չէ:Անօգուտ է, որ մարդիկ իմանան իրենց թերությունները, բայց պատասխանատվություն չկրեն դրանց համար։Շատերը քննադատում են ուրիշներին, բայց անտեսում ՝ սեփական թերությունները:Ինքնաճանաչման հմտություններն օգնում են մարդկանց ընդունել իրենց թերությունները:Ընդունելով թերությունները, կարող եք փորձել դրանք բարելավել:Մարդկանց մտքում արծարծվող մտքերը, միշտ չէ, որ դրական են:Այս մտքերից շատերը բացասական են և հեշտությամբ կարող են դեպրեսիա և սթրես առաջացնել մարդկանց մոտ:Հաջողության, ձախողման և ձեր կյանքի այլ իրադարձությունների նկատմամբ արձագանքները ազդում են ձեր մտքի վրա:Այսպիսով, փորձեք ավելի բարի լինել ինքներդ ձեր նկատմամբ: Ներեցեք սխալները և պարգևատրեք ինքներդ ձեզ հաղթանակների համար:

Մարմնի լեզուն մեծ ազդեցություն ունի ձեր մտքերի և տրամադրության վրա։Ձեր մարմնի շարժումներն ավելի լավ հասկանալու համար կարող եք ինքներդ ձեզ նկարահանել և դիտել:Նրանք, ովքեր կեռացած են քայլում և խոսում են դանդաղ ու անհասկանալի, նրանց մոտ բարձրանում է կորտիզոլի մակարդակը և նվազում ինքնավստահությունը:Մյուս կողմից՝ նրանք, ովքեր բարձր են խոսում ու ուղիղ կանգնում, ավելի ինքնավստահ են,տեստոստերոնի սեկրեցումը նրանց օրգանիզմում ավելանում է և օգնում է բարելավել իրենց աշխատանքը։Դուք կարող եք դիտել հանրահայտ մարդկանց ելույթները և ուշադրություն դարձնել նրանց մարմնի լեզվին և նրանց արձագանքին, այդպիսով ուժեղացնել ձեր հմտությունները։
Ինքնաճանաչման այլ պրակտիկաներից է՝ լսել և մտածել ուրիշների կարծիքների և տեսակետների մասին:Դա կօգնի ձեզ քննարկել ձեր համոզմունքները։Իհարկե, դա չի նշանակում, որ ձեր համոզմունքները սխալ են, և որ ուրիշների համոզմունքները ճիշտ են և տրամաբանական։Մտքերի փոխանակումը և ուրիշների կարծիքների մասին մտածելը բացում է ձեր միտքը:Այսպիսով դուք կարող եք որոշել, թե որ համոզմունքն է ճիշտ և որը սխալ:Նաև անհրաժեշտ է լսեք կառուցողական առաջարկություններ և քննադատություններ, քանի որ բոլորը կարող են սխալ համոզմունքներ ունենալ:Այս սխալները շտկելու համար ավելի լավ է մի կողմ դնեք ձեր միակողմանի տեսակետները ու օգտագործել շրջապատի կարծիքը։Իհարկե, այդ նպատակով ավելի լավ է դիմել մասնագետների: Դաստիարակները և մասնագետները նրանք են, ովքեր հասկանում են ձեզ և կարող են օգնել այս ոլորտում:
Ինքնաճանաչումը չի սահմանափակվում որոշակի համայնքով, ազգությամբ կամ կրոնով:Թեև, հասարակությունը մեծ ազդեցություն ունի մարդու վերաբերմունքի և զգացմունքների վրա,բայց աշխարհի յուրաքանչյուր կետում մարդ արարածների համար ամենակարևոր մարտահրավերներից մեկը ցանկացած նախապաշարմունքից հեռու ապրելու հստակ ուղի որոշելն է, որպեսզի կարողանա որոշել իր ճակատագիրը՝ հիմնվելով գիտակցության, գիտելիքի և պլանավորման վրա: Ինքնաճանաչումը ,ինքնադրսևորման էական ենթատեքստ է:Առանց ինքնաճանաչման, մարդկային ջանքերն ապարդյուն կլինեն:Սակայն յուրաքանչյուր ոք կարող է հստակ ճանապարհով ընթանալ՝ ճանաչելով իրեն և իր կարիքներն ու կարողությունները:

Սիրելի բարեկամներ շնորհակալություն Ձեզ հաղորդմանը հետևելու համար, Մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: