«Խինդ ու խրատի ծաղկաստանում» (3․Յոթերորդ հեքիաթի առաջին գլուխ՝Բարիքի արժեքը)
Բարիքի արժեքը գնահատում է նա, ով հայտնվում է դժբախտության մեջ։
Սաադի Շիրազին հիջրեթի յոթերորդ դարի իրանցի մեծ բանաստեղծ և գրող է:Նրա բոլոր ստեղծագործությունները գրված և մշակված են շատ սահուն լեզվով։Պատմության ընթացքում կան բազմաթիվ բանաստեղծներ և գրողներ, ովքեր թողել են բազմաթիվ ստեղծագործություններ,սակայն ՝ Սաադիի ստեղծագործությունները առանձնահատուկ են և համայն աշխարհում բազմաթիվ երկրպագուներ ունեն:Սաադին, անկասկած, պարսկալեզու բանաստեղծների առաջին հնգյակում է և Իրանի մեծագույն բանաստեղծներից մեկը,ում խոսքի գեղեցկությունն ու պերճախոսությունը պոեզիայում ու արձակում աշխարհահռչակ ու հայտնի է։
Այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են նաև եվրոպական լեզուներով և նույն իսկ ոմանք այն կարծիքի են, որ եվրոպացիները պարսից գրականությունը ճանաչում են Սաադիի բանաստեղծությունների միջոցով: Հատկանշական է , որ լեզուներից մեկը, որով թարգմանվել է «Գոլեստան» գիրքը, ֆրանսերենն է:Այսօր մտադիր ենք ձեզ մի գեղեցիկ պատմություն պատմել ՝Սաադիի «Գոլեստան»-ից , որն օգտագործվում է այն դեպքում, երբ մարդը չի գնահատում այն բարիքները, որոնք Աստված շնորհել է իրեն,մինչ այն ժամանակ,որ նրան դժբախտություն է պատահում, և այս պահվածքը շարունակում է այնքան ժամանակ ,մինչև ինքնաոչնչացում:
....
Սաադին պատմում է ,որ մի թագավոր իր ծառայի հետ մի նավ է մտնում,ծառան ,ով մինչ այդ ժամանակ չեր տեսել ծովը ,սկսում է լաց ու կոծը և սարսափում էր և ոչ մի գնով չեին կարողանում հանգստացնել նրան:Բոլորը մի ելք էին փնտրում,նավի մեջ մի բժիշկ ,դիմելով թագավորին ասաց ,որ եթե թույլ տաք ,ես նրան կհանգստացնեմ: Նա հրահանգեց ծառային ծովը նետել:Խեղճը ընկղմվել էր ջրի մեջ և խմել ծովի աղի ջրից:Արդեն մոտ էր խեղդվել ,նրան ծովից հանեցին ,ապա հանգստացվ և այլևս չլացեց: Թագավորը զարմացավ և հարցրեց ,թե՝ ո՞րն էր այս քայլի փիլիսոփայությունը :Բժիշկը ասաց ,որ նա դեռ խորտակվելու վախը և նավում առողջության բարիքը չեր ճաշակել:
Համաձայն այս պատմության հանգստության ու բարեկեցության արժեքը հասկանում է նա ,ում դժբախտություն է պատահում: Եթե մարդը իր կյանքում անընդհատ անշնորհակալ լինի ու չգնահատի իր բարիքները ,կգա մի օր, երբ նա կկորցնի իր բարիքները անշնորհակալ լինելու պատճառով և միայն դժբախտության ժամանակ է ,որ նա կհասկանա բարիքների արժեքը:
.....
Սաադիի այս հեքիաթը մեզ հիշեցնում է անշնորհակալ լինելու անվայել հատկանիշը, և մարդ արարածը այն ժամանակ է իր բարիքների արժեքը հասկանում ,երբ դժվար պայմանների մեջ է հայտնվում: Այս պարսկական հեքիաթը խոսում է այն մասին, որ մարդը հասկանում է առողջությունը, հարմարավետությունը, սիրելիների և ընտանիքի ներկայությունը, երբ դժվարության մեջ է, կամ կորցնում է նրանց, կամ զգում է նրանց դժվարության մեջ կորցնելու վախը, այլապես չի հասկանում այն իրավիճակի արժեքը, որում գտնվում է,եւ առավել պահանջներ է ներկայացնում ու պատրվակներ փնտրում:
Սիրելի բարեկամներ ես ձեզ կպատմեմ այն օրվա մասին , երբ անձամբ զգացի այս գեղեցիկ հեքիաթի կիրառությունն իմ կյանքում։Ես ճանաչում էի մի կնոջ ու տղամարդու ,ովքեր իմ հարևաններն էին, բայց ամեն օր բոլոր հարևանները լսում էին կնոջ կռիվները,ով բողոքում էր ամուսնուց։Շարունակ բողոքում էր , իսկ հետո լացելով դուրս գալիս տնից:
(կին)-Դու ամեն օր մի պատրվակ ունես,մի օր ցուրտ է ,մի օր հոգնած ես,ես այս վիճակից հոգնել եմ:
(տղամարդ)-Այս ցուրտ եղանակին ,երբ սառչում ենմարդու ոսկորները ,քեզ ո՞ւր տանեմ :Հիմա ձմեռ է և այս ցուրտ եղանակին ոչ մի խելացի մարդ զբոսանքի չի գնալու :
(կին)- Դու միշտ աշխատանքի ես ,և ոչ մի ժամ չես հատկացնում ինձ ,ես բնութեան մեջ քայլելու սիրահար եմ ,բայց դու աշխատանքի ու տան սիրահար:Մեր բոլոր բարեկամներն ու ծանոթներն ամեն օր բնության գրկում են :
(տղամարդ)-Ես պարտականություն ունեմ աշխատել և կյանքի հոգսերը հոգալ և լավապես կատրում եմ պարտականություններս:Շատ լավ շաբաթվա ընթացքում կծրագրենք և միասին սար կգնանք:
(կին)-ինչո՞ւ հիմա չգնանք:
(տղամարդ)-հիմա գիշեր է:
(կին)-Գիշերվան,սարի բնությունը շատ գեղեցիկ է ,քանզի լուսնի շողերի տակ լեռնագնացությունը շատ հաճելի է:
(տղամարդ)-Եղավ,եթե չես մրսելու և սիրում ես ,ես համաձայն եմ :
Կինն ու տղամարդը որոշեցին գիշերվա այդ ժամին լեռ բարձրանալ: Երբ հասան սարի մոտ ,դաշտը ձյունապատվել էր և խիստ ցուրտ էր :Երկինքը պատել էր թանձր մառախուղը:
(Կին)-Ավելի լավ է վերադառնանք ,շատ ցուրտ է ,միգուցե հիվանդանանք:
(տղամարդ)-Ինչո՞ւ ,վախեցել ես, միթե բնություն չէիր ցանկանում ,ես հիվանդության վախից ,այս բնությունից չեմ հրաժարվելու ,եկ վեր բարձրանանք ու այն ծառի տակ նստենք և խարույկ վառենք:
(կին)- Ես միայն ուզում էի քեզ փորձել ու տեսնել ինձ զբոսնելու կբերես թե ոչ:
(տղամարդ)-ես քեզ այլևս տուն չեմ վերադարձնելու ,դու բնություն ես սիրում և պետք է մինչև լույս շրջենք բնության գրկում:
(Կին)-Ես վախենում եմ ճանապարհից շեղվենք, լավ կլինի ,որ ուղեցույցով առաջնորդվենք ,որպեսզի սխալ ճանապարհով չգնանք ,շատ ցուրտ է:
(տղամարդ)-Դու ինչքան վախկոտ ես ,եկ բարձրանանք ,մինչև այն ծառի տակ ,եթե շուտ տուն վերդառնանք ,դու էլի կբողոքես ,որ քեզ լավ չի անցնում :Ես պատրաստ եմ մրսել ,սակայն չլսել քո մրթմրթոցը,եկ վերև շատ գեղեցիկ է:
(կին)-Այնտեղ ձյունը շատ բարձր է:
(տղամարդ)-Միշտ էլ բարձրության վրա ձյուն շատ է տեղում ,մտահոգվելու կարիք չկա:Միթե չասացիր բնության սիրահար ես :Դե լավ ,եկ:
(Կին)-Վեր չբարձրանանք.Հարմար չեմ նկատում:
(տղամարդ)-Ինչո՞ւ,Լուսնի լույսի տակ սարի գեղեցկությունը կրկնապատկվում է ,մի ծուլացիր վեր բարձրացիր:
(տղամարդ)-Ի՞նչ եղավ:
(կին)-վաախ,այս փոսը,որտեղի՞ց :
(ծիծաղում է տղամարդը․․․)
(կին)-Օգնիր,օգնիր,ծիծաղելու փոխարեն ինձ հանիր այս փոսից :
(տղամարդ)- Էլի սիրում ես ցուրտ եղանակին բնության մեջ շրջել,էլի կբողոքե՞ս։
(կին)-վստահաբար դու ինձ միտումնավոր են այստեղ բերել ,որպեսզի ինձ փոսի մեջ գցես:
(տղամարդ)-Ոչ, մի սխալվիր ,հենց դու էիր ցանկանում ցուրտը, լեռը եւ բնությունը:
(կին)-Ինձ դուրս բեր,աղաչում եմ ,ես սխալվել եմ ,ներիր ինձ ,միայն ինձ դուրս բեր ,վախենում եմ սառչել այստեղ :
(տղամարդ)-Լավ ,կամաց խոսիր,մեկ էլ տեսար մի գայլ ձայնդ լսի և ինձանից ավելի շուտ հասնի ու կեր դարձնի քեզ ,ձեռքդ ինձ տուր:
(ծիծաղում է տղամարդը․․․)
(կին) -Այժմ զավեշտի ու ծիծաղելու համար հարմար պահ չէ:
(տղամարդ)-Շատ լավ ձեռքերդ ինձ տուր:
(կին)-Ախ ,ոտքերս չեմ կարողանում շարժել
(տղամարդ)- Հիմա ոտքդ կհանեմ:
(կին) -Ոչ ,դրանց ձեռք մի տուր:Կարծում եմ՝ ոտքիս կոճը կոտրվել է:
(տղամարդ)- Վերջապես ուզում ես, որ ես օգնեմ քեզ, թե՞ քեզ այստեղ միայնակ թողնեմ,ու գնամ տուն և առանց քո նվնվոցի մինչև առավոտ հանգիստ քնեմ։
(կին)-Խնդրում եմ օգնիր ինձ և միայնակ չթողնես ինձ:
(տղամարդ)- Շատ լավ ,եկ:
(افکت بیرون کشیدن)
(կին)-Ոտքս շատ է ցավում։Վայ, ցավից մեռնում եմ։
(տղամարդ)-Ձեռքդ տո՛ւր ինձ , որ սարից իջնենք:
(կին)-Ոչ, ես շատ ցավ ունեմ, զանգահարիր շտապօգնություն, որ ինձ տեղափոխեն հիվանդանոց:
(տղամարդ)-Ինչպե՞ս կարող է շտապօգնությունը մեզ գտնել այս եղանակին և այս բարձրության վրա, ձեռքդ տուր և դանդաղ քայլիր, որ իջնենք ներքև,տեսնեմ , որ այս դառը փորձից հետո դու դեռ սիրում ես բնության մեջ զբոսնել ցուրտ եղանակին:
(կին)-Դու երբեք իմ խոսքը չէիր լսում,հիմա խոսքս լսում ե՞ս:Հանգստացա՞ր, որ ինձ այս վիճակի մատնեցիր:
(տղամարդ)-եեե՞ս․․․․ Դե,ուրեմն հանգիստ ու խաղաղ կյանքիդ արժեքը լավ իմացիր:
...
Այս ուսանելի պատմությունից մենք սովորում ենք, որ երբեք չպետք է անշնորհակալ լինենք,որովհետև դա պատճառ է դառնում մենք կորցնենք մեր բարիքները ,կյանքի լավ պահերի մասին հասկանում ենք այն ժամանակ ,երբ ինչ որ դժբախտության ենք բախվում :
Բարիքներն ու ուրախությունները և երջանկության ու առողջության օրերը մնայուն և հարատև չեն և մարդ, դրանց իրական արժեքը հասկանում է այն ժամանակ, երբ կորցնում է դրանք և փորձանքի մեջ ընկնում:Նա, ով տառապել է կյանքում, հանգստության արժեքն ավելի լավ է հասկանում քան հարուստ և բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ: