Գրքի հմայքը(46)
Արևմտյան երկրները փորձում են ցույց տալ, որ հարգում են խոսքի ազատությունը: Սակայն հարց է ծագում, թե Արևմուտքում քանի՞ գիրք է ենթարկվում գրաքննության: Թերևս առաջին հայացքից սա անսովոր լինի, սակայն ուսումնասիրությունների ադյունքում կարելի է անել ուշագրավ եզրահանգումներ:
Սեպտեմբերի վերջին շաբաթն ամբողջ աշխարհում հռչակված է որպես Արգելված գրքերի շաբաթ: Այն հռչակվել է 1982թ. ԱՄՆ-ի գրադարանների միության և Amnesty International կազմակերպության կողմից: Նպատակն էր ցույց տալ, թե ինչ վնասներ կարող է ունենալ գրքի արգելքը կամ գրաքննությունը:
Գրաքննությունը պատմության ընթացքում եղել է բոլոր երկրներում և ըստ երևույթին, կշարունակի գոյություն ունենալ նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք համարվում են ամենաժողովրդավար երկրները:

Գրաքննության դեպքում խնդիրը կայանում է նրանում, որ երբ դա տեղի է ունենում օրինական ու լայնածավալ կերպով, միախառնվում է անձնական ճաշակի հետ: Որպես օրինակ, պատմության ընթացքում «Անասնաֆերմա», «Քամուց քշվածները», «Լարովի նարինջ» գրքերը ենթարկվել են գրաքննության և արգելվել՝ քաղաքական, հասարակական, կրոնական և այլ պատճառներով:
Գրաքննության վերաբերյալ առաջին պատմական փաստաթուղթը վերաբերում է Պլատոնին: «Օրենքներ և Պետություն» աշխատություններում ներառված են կանոններ, որոնք ներկայացնում են այս սահմանազատման հստակ և ճշգրիտ ձևակերպումը: Պլատոնն ասում է, որ ուտոպիայում (հանրապետություն) կամ քաղաքում (օրենք) պետք է լինեն գործակալներ, որոնք վերահսկեն մտքի, արվեստի ու գրականության ոլորտի ստեղծագործությունները և դրանցից ոչ մեկն առանց թույլտվության չպետք է հրատարակվի: Նա նույնիսկ նշել է, որ գրողներն ու արվեստագետները պետք է ստեղծագործեն միայն այն ոլորտներում, որ ցանկանում են իշխանությունները:
Քաղաքակրթության ընթացքում իշխանությունները փորձել են կրկնօրինակել Պլատոնին:
Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» և «1984» ստեղծագործությունները նույնպես ենթարկվել են գրաքննության և որոշ երկրներում արգելվել: Այս ստեղծագործություններն արգելված են եկեղեցու կողմից և ԱՄՆ-ի դպրոցներում ու այլ կրթական հաստատություններում: Իսկ Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն թույլ չտվեց այս գրքերի հիման վրա բեմադրված ներկայացուցմների բեմականացումը: Բացի դրանից, հակաամերիկյան գործողությունները վերահսկող կոմիտեն արգելեց գիրքը՝ «գրողի քաղաքական հայացքների ու գրքի բովանդակության» պատճառով:
Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» ստեղծագործությունը նույնպես ենթարկվել է գրաքննության: 1939 թ հրապարակվելուց մի քանի ամիս անց, այս գիրքը ենթարկվեց գրաքննության և քննադատության արժանացավ ԱՄՆ-ում: Դպրոցներում նույնպես գիրքն արգելվեց: Օհայո նահանգի գրադարաններից մեկն այս գիրքը «ընթերցելու համար ոչ հարմար» հայտարարեց: Գրքի նկատմամբ արգելքը շարունակվեց ընդհուպ մինչև 2000 թվականը: Բացի գրքի նկատմամբ ուղղված քննադատություններից, որոշ խմբեր նույնիսկ դեմ արտահայտվեցին վեպի էկրանավորմանը, նշելով, որ այն ուղղված է ԱՄՆ-ի վարչակարգի տապալմանը:

Հարիեթ Բիչըր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» գիրքը նույնպես մեծ սկանդալ բարձրացրեց հրատարակվելուց անմիջապես հետո: Գիրքն անդրադառնում էր ստրկատիրության համակարգին մի երկրում, որտեղ հնչում էին կոչեր հավասարության մասին և դատապարտվում էր ստրկատիրությունը: Այս գիրքը նույնպես ենթարկվեց գրաքննության: Այն նաև արգելվեց, որովհետև դրա որոշ հատվածներ եկեղեցու դեմ էին:Եվրոպայում նույնպես երկար տարիներ ճնշումներ են գորածդրվել գրողների նկատմամբ: Որպես օրինակ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» ստեղծագործությունը, որը լույս տեսավ 1928թ․ Գերմանիայում, արժանացավ լայնածավալ քննադատության: Հրատարակվելուց երկու տարի անց, գրքի վերահրատարակումն արգելվեց և դրա օրինակները հրկիզվեցին նացիստների կողմից: Միևնույն ժամանակ, Ավստրիայում արգելվեց գրքի հատարակումը, իսկ Չեխոսլովակիայում գրքի բոլոր օրինակները հավաքվեցին գրադարաններից: Իտալիայում նույնպես գիրքն արգելվեց, իսկ ԱՄՆ-ում հրատարալկվեց որոշ հատվածների կրճատմամբ:

Գիրքը հիմնականում պատերազմի դեմ էր: Գրքի բովանդակության մասին պետք է ասել, որ քանի որ դրանում ներկայացված են սարսափելի տեսարաններ պատերազմից, որոնք ցույց են տալիս, որ պատերազմը վայրենի ու ոչ մարդկային երևույթ է, այն արգելվեց: Բացի այդ, Ֆրանսիայում, որը հայտնի է որպես ազատության օրրան, իրավիճակն այս առումով նույնպես գովելի չէր:

Արևմուտքում սիոնիստների լոբբինգի արդյունքում, Հոլոքոստի մերժման համար պատժիժ է սահմանվել: Եվ ֆրանսիացի փիլիսոփա Ռոժե Գարոդին դատական պատասխանատվության կանչվեց «Ժամանակակից Իսրայելի հիմնադրի առասպելները» ստեղծագործության համար: Ֆրանսիայի դատարանն արգելեց գրքի վերահրատարակումը, իսկ հեղինակին դատապարտեց 220 հազար ֆրանկ տուգանքի: Դա այն դեպքում, երբ Գարոդին գիտական ուսումանսիրություն էր իրականացրել և գրքի հիմքում ընկած էին փաստեր ու փաստաթղթեր: Իհարկե գրողներն իրենց բողոքները ներկայացրել են գրաքննության ու գրքերի արգելքների վերաբերյալ: Որպես օրինակ, ամերիկյան մի խումբ գրողներ, մի նամակով բողոք ներկայացրեցին Տեխաս նահանգի Լինդեր քաղաքի դպրոցներում որոշ պատմվածքների ժողովածուների ընթերցումն արգելելու կամ չխրախուսվելու վերաբերյալ: Նամակը հրատարակվեց ՄԱՆ-ի Գրիչ միության կայքում: Նամակում ասվում է, որ գրքերի արգելքը հակաբարոյական է, չի կարող ճիշտ մոտեցում համարվել գրքերի գնահատման ուղղությամբ և որոշումը պետք է վերանայվի:
Գրաքննությունն առաջին հերթին ազդում է գրողի կյանքի վրա և կարող է ունենալ բազմաթիվ հետևանքներ: Նման գրողներից է Բորիս Պաստեռնակը:
«Գրականությունն ընդդեմ բռնապետության» գիրքը, որի իսկական անունն է «Ժիվագոյի գործը», Փիթեր Ֆինի և Պետրա Քովիի համատեղ աշխատանքն է: Գրքում ներկայացված է ռուս գրողի կյանքը: Այն ավելի ճիշտ պատմական գիրք է՝ ԽՍՀՄ-ի մասին և ցույց է տալիս, թե ինչպես Սառը պատերազմի ժամանակ, պատերազմի կողմերը մի գրողի հեղինակությունը դարձրին զենք իրար դեմ՝ նրա նկատմամբ ճնշում գործադրելով:
Ռուս գրող Բորիս Պաստեռնակը հեղինակել է «Դոկտոր Ժիվագո» գիրքը, որը տարիներ անց արժանացավ Նոբելյան մրցանակի: Սակայն ԽՍՀՄ-ի ճնշման ներքո, Պաստեռնակը հրաժարվեց մրցանակից, իսկ գրքի հրատարակումը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց Պաստեռնակի ընտանիքի համար, որոնք շարունակվեցին նույնիսկ նրա մահից հետո:
Գրքի հերոսը մի բանաստեղծ է, որի կյանքը մեծ փոփոխություններ է կրում Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Հակառակ ռուսական դասական գրականության, որը 1917թ․ հոկտեմբերյան հեղափոխությունը համարում է մոդեռն ժամանակաշրջանի նախասկիզբ և ցարի հետադիմական ավանդույթների վերացում, այս գրքի հերոսը Հոկտեմբերյան հեղափոխությունը համարում է քաղաքական հետադարձ քայլ և երկրում բարոյական արժեքների ոչնչացման նախասկիզբ: Գիրքն ուղղակիորեն անդրադառնում է 20-րդ դարում Ռուսաստանում տեղի ունեցած քաղաքական և հասարակական իրադարձություններին:
ԽՍՀՄ իշխանությունների կարծիքով, վեպերը, բանաստեղծությունները, դրամատուրգիան, շատ կարևոր միջոց էին քաղաքական քարոզարշավի և մարդկանց միտքը դեպի սոցիալիզմ առաջնորդելու համար: Ստալինը գրողներից պահանջում էր գրել կոմունիստական իշխանությունը գովաբանող ստեղծագործություններ և դա բնութագրում որպես «մարդկանց հոգու կերտում»:
«Դոկտոր Ժիվագոն» պատմում է մի սիրահար մարդու մասին, որի կյանքն արտաքին իրադարձությունների պատճառով արմատապես փոխվում է: Գիրքը գրվել է 1956 թ., սակայն ԽՍՀՄ իշխանությունները հրատարակման թույլտվություն չեն տվել: Սակայն մի իտալացի հրատարակիչ 1957 հրատարակեց գիրքը: Ռուսաստանում այն հրատարակվեց 1988թ:
1958թ. գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց Բորիս Պաստեռնակին: Սակայն իշխանությունների ճնշման արդյունքում, հեղինակը մի նամակ գրեց ու հրաժարվեց մրցանակից: Նրան հնարավորություն տրվեց հեռանալ երկրից, սակայն նա չդիմեց այդ քայլին: Պաստեռնակը մահացավ 1960թ. երկարատև հիվանդությունից հետո: