Պայծառ ապագա (37)
https://parstoday.ir/hy/radio/world-i172890-Պայծառ_ապագա_(37)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի անվտանգության ոլորտում գրանցված Իսլամական հեղափոխության նաճումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2022 08:07 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի անվտանգության ոլորտում գրանցված Իսլամական հեղափոխության նաճումներին:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը:Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար:Նախորդ հաղորդումների  ընթացքում անդրադարձել ենք՝անվտանգության ոլորտում Իսլամական հեղափոխության նվաճումներին:Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայումս ամենաանվտանգ երկրներից մեկն է աշխարհի ամենաանապահով շրջաններից մեկում:Քանի որ Իսլամական հեղափոխությունը ժողովրդական կառույց է ,ուստի ծրագրերը,քաղաքականությունները և բոլոր ոլորտներում համակարգի  մակրո որոշումները հովանավորելու նպատակով ժողովրդի զանգվածին ասպարեզ բերելը,դրա յուրահատկություններից է: Իսլամական հեղափոխության անվտանգության ու ռազմավարական կարևորագույն և առաջին ձեռքբերումը՝նոր դասավորումները և Իրանի ու ԱՄՆ-ի միջև,ինչու չէ նաև տարածաշրջանային անվտանգության հավասարումներում  ,  կամակատարության  կամ հովանավոր ստեղծելու  օրինաչափությանը վերջ տալն էր:Շատ վերլուծաբաններ, ինչպիսիք են Մարկ Ջ. Գազուրովսկին և Ալիռեզա Ազղանդին,(1320-ից 1357 թվականի Փահլավի ռեժիմը  համարել  են ԱՄՆ-ի կամակատարը (կամ ստեղծած) իշխանությունը : Հովանավորող ուժի և ռազմավարական նշանակությամբ դրածո իշխանության միջև կամակատարության  հարաբերությունը ընդհանրապես հաստատվում է այս ռեժիմների  քաղաքական կայունության հզորացման նպատակով: Այս հարաբերությունները ներառում են ապրանքների և ծառայությունների փոխանակում, որոնք անհրաժեշտ են հովանավորի անվտանգությունը բարձրացնելու համար և դրանք ընդհանրապես հնարավոր չէ ձեռք բերել այլ աղբյուրներից:1970-ականներին գոյություն ուներ այն համոզմունքը, որ թագավորը  մեծապես կախված է ԱՄՆ-ի օգնությունից և հետևաբար, ծառայում է այլազգիների շահերին, այլ ոչ թե ժողովրդի  շահերին,որը հիմնական դեր խաղաց ՝ Իսլամական հեղափոխությանը Իրանի ժողովրդի մասնակցությունը գրավելու գործում։ Կամակատարական հարաբերությունների գերակայության պատճառով,բազմաթիվ էլիտաներ և խմբեր հասան  այն եզրակացության, որ թագավորի անձին կամ վարչակարգին ընդդիմանալը համահունչ  է ԱՄՆ-ին ընդդիմանալու և ազգային  ինքնորոշման իրավունքի վերականգնման և «ազգային արժանապատվության» ձեռքբերման հետ:Իրանի Իսլամական հեղափոխության հետ ԱՄՆ-ի վերջին չորս տասնամյակների թշնամության պատճառներից մեկը Մերձավոր Արևելքում դաշնակցի և կամակատար երկրի կորցնելն է։

Անվտանգության իմաստը  տարբերվում է  տեսական մոտեցումներում և գաղափարախոսություններում ,որը ձևավորվում է  իպատասխան այն հարցին թե՝անվտանգությունը ո՞ւմ համար է,և  անվտանգության գաղափարի վերլուծության առումով շատ ուսումնասիրությունների ելակետն է համարվում: Մինչ Իսլամական հեղափոխության հաղթանակը ,անվտանգության ու քաղաքականության հիմքը համարվում էր «թագավորական ռեժիմը»,ինչը գործնականում հանգում էր թագավորի անձին: Իսլամական հեղափոխությունը և Ժողովրդական Հանրապետության մուտքը քաղաքականության և իշխանության հանրային ասպարեզ, հնարավորություն ընձեռեց որ  նախ, անվտանգության իշխանությունը դարձնել ժողովրդական իշխանություն և   երկրորդ հերթին կառավարությունը ավելի իրազեկ դառնա ժողովրդի ու իշխանության համակեցության ու ներդաշնակության արդյունքում։Այսպիսով, իսլամական հեղափոխության լույսի ներքո ժողովուրդը դարձավ անվտանգության հիմքը և ցանկացած այլ արժեքի , ներառյալ՝ քաղաքականության,, առաջընթացի, արդարության և այլնի հիմքը:Իսլամական հեղափոխության կարևոր ռազմավարական ձեռքբերումը ստեղծագործ հարթությունում նոր և հեղափոխական մարդու կերտումն էր:Իսլամական հեղափոխության և Իսլամական Հանրապետության մնացած բոլոր ձեռքբերումները բոլոր բնագավառներում, այդ թվում՝ գիտաարդյունաբերական-գեղարվեստական ​​և նման ոլորտներում, այս նվաճման շնորհիվ են։Այս մարդու իդեալական օրինակը կարելի է ճանաչել և ներկայացնել Իսլամական հեղափոխության և պարտադրված պատերազմի նահատակների անհատականությամբ։Իսլամական հեղափոխությունը պարտական ​​էր իրանցիների  ներքին վերափոխմանը` ապավինելով հոգևոր արժեքներին  և իսլամին:Հենց այս մարդիկ փոխեցին  ներքին ու տարածաշրջանային քաղաքական ու ռազմավարական բոլոր հարաբերությունները և լուսահոգի  Իմամ Խոմեյնին նրանց ապավինելով  էնդոգեն մոդել ներկայացրեց քաղաքականության , կառավարման և նույնիսկ անվտանգության համար:Լուսահոգի Իմամ Խոմեյնիի կարծիքով՝ Իրանի ժողովրդի  մեջ դրսևորված հոգեւոր և հոգեկան  վերափոխումն ուներ երկու հիմնական ասպեկտ.որոնք էին՝ նահատակատենչությունն  ու անձնազոհության համար պատրաստվածությունը:Անձնազոհության պատրաստակամությունը իմամի արտահայտության մեջ՝ դրսևորվում  էր  «դատարկաձեռն» փոխաբերությամբ: Իմամն ասում էր .«Նրա թիկունքում կանգնած էին բոլոր գերտերությունները, և նա օժտված էր արդիական բոլոր զենքերով , իսկ մեր ժողովուրդը դատարկաձեռն էր։Անգամ ատրճանակ չուներ: Ոչինչ չուներ,միայն հավատքի ուժն էր»:« «Դատարկաձեռն» այն եզրն է, որն օգտագործել է Միշել Ֆուկոն՝ նկարագրելու այն, ինչը տեղի ունեցավ Իրանի  հեղափոխության ժամանակ։Ֆրանսիացի մտավորական  Միշել Ֆուկոն իր «Դատարկաձեռն ապստամբությունը» վերնագրով գրառումներից մեկում գրում է..«Արդեն տասը ամիս է, ինչ ժողովուրդը հակադրվում է մի  ռեժիմի, որը աշխարհի ամենազինված ռեժիմներից մեկն է, և այն  ոստիկանության, որը աշխարհի ամենասարսափելի ոստիկանական ուժերից է։Այն էլ  դատարկաձեռն և առանց զինյալ պայքարի և այնպիսի  համառությամբ ու խիզախությամբ, որը հաղթեց բանակին»։Այս հիմամբ հավատքով, մաքրամաքուր  և հանձնառու մարդու կերտումը ,ով օժտված է կարողականությամբ ,ինքնավստահությամբ և բավարար մասնագիտությամբ ,Իսլամական հեղափոխության ռազմավրական նվաճումներից է ,և բազմաթիվ այլ ձեռքբերումներ դրա շնորհիվ են ստեղծվել: Իսլամական Հանրապետությունում անվտանգության մոդելը հիմնականում մարդկային և հիմնարար մոդել է, որը ձևավորվում է հավատքի և անվտանգության փոխհարաբերությունների հիման վրա:

Այլ խոսքով  հավատացյալ մարդու  դաստիարակությունը պատճառ է դառնում, որ մյուսները պաշտպանվեն նրա ձեռքերից ու լեզվից, և արդյունքում ձևավորվի մի տեսակ հասարակական ասպարեզ՝ հիմնված հավատամքային հասարակության  վրա,որը բարու պատվիրման և չարիքի արգելման վարդապետության հաստատմամբ՝ առանց սոցիալական պառակտման և հասարակության բևեռացման և առանց բռնության անհրաժեշտության և առանց հասարակական հարաբերությունները քաղաքականացնելու և հասարակական կարգը քաղաքական կարգի իջեցնելու,նույն հարթության վրա դնի  անհատին, հասարակությանը և իշխանությանը:Այդպիսով ապահովում և հաստատում է անվտանգությունը սոցիալական և բարոյական ճանապարհով և միևնույն ժամանակ հավատամքային այս հասարակությունն է ,որը  հեռացնում է արտաքին սպառնալիքները և պահպանում երկրի անվտանգությունը:Իսլամական հեղափոխությունը և նրա ղեկավար՝ լուսահոգի Իմամ Խոմեյնին փորձել էր հասարակության մեջ սիրալիր և արժանապատիվ ըմբռնում ներարկել քաղաքականության և իշխանության , և նույնիսկ անվտանգության ապահովման ձևի մասին և իրանցիներին դարձնել վեհ ու սիրելի ու փառքն ու պատիվը  վերադարձնել  նրանց:Այն ինչ՝ Իրանի Իսլամական հեղափոխության գործողության և հաղթանակի հիմքը հանդիսացավ ավտորիտար միապետության դեմ քաղաքական  ցույցերում և բողոքներում, «ժողովրդի հանրային և համազգային ներկայության» ռազմավարությունն էր,որը հիմնականում խաղաղասիրական  էր, բացահայտ,և առանց կազմակերպչական չոր կարգապահության:Հասարակական նոր շարժումների նման, ցանկացած մարդ կարող էր ցանկացած պահի միանալ կամ հեռանալ:Այս ռազմավարությունը շեշտադրվում էր Իսլամական հեղափոխության լուսահոգի  ղեկավար Իմամ Խոմեյնիի կողմից և այն իմաստը, որ նա նկատի ուներ «ներկայություն» բառից, այն դրսևորվում  էր  հատկապես  ժողովրդական հարթության վրա:Այդպիսով նա ամբողջ հասարակությանը, հատկապես հասարակության կրոնական ու ավանդական շերտերին, դուրս բերեց քաղաքականության ու պայքարի հանրային դաշտ:Մինչդեռ պարտիզանական շարժումը ճնշելը պարզապես հնարավոր էր։Սա էր պատճառներից մեկը, որ Իսլամական հեղափոխությունը դարձավ հետագա հեղափոխությունների ոգեշնչման աղբյուր և ժողովրդավարության տարածման համաշխարհային ձեռքբերում։Զինվորականների  հրացանների խողովակների վրա ծաղիկներ դնելու պատկերները, որը  Իրանի  հեղափոխականների կողմից  բռնություններից խուսափելու տարբերակներից մեկն էր , հստակ ընդօրինակվել և կրկնվել է 1989 թվականի Արևելյան Եվրոպայի հեղափոխությունների ժամանակ։Արեւելյան Եվրոպայի հեղափոխությունների տեսաբաններից Դանիել Շիրոն իր «Ի՞նչ տեղի ունեցավ Արեւելյան Եվրոպայում 1989 թվականին» հոդվածում և Ջեֆ Գուդվինը «1989 թվականի Արևելյան Եվրոպայի հեղափոխությունները»հոդվածում ,երկուսը շեշտում են ,որ դիտորդներից  քչերն  են նկատել Արևելյան Եվրոպայում 1989-ի իրադարձությունների և 1979-ի Իրանում տեղի ունեցած իրադարձությունների նմանությունները և դրանցից սովորելու և ոգեշնչելու տարրը: