Նորություններ(40)
https://parstoday.ir/hy/radio/world-i173484-Նորություններ(40)
Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2022 07:33 Asia/Tehran

Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա Նորություններ հաղորդումը սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի հետ կապված հոդվածով։

Ցողունային  հզոր բջիջները, շնորհիվ իրենց հզոր  հատկությունների,օրինակ՝ անսահմանափակ վերածնման կարողության  և մարմնի բոլոր տեսակի բջիջներից տարբերվելու կարողության, լավ միջոցներ  են ժամանակակից վերականգնողական բժշկության համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր քաղցկեղային ուռուցքում առկա բջիջների սահմանափակ խումբը,որը կոչվում է  քաղցկեղային  ցողունային բջիջներ,ունենալով հիմնարար ուժ և ֆենոտիպային ճկունություն,պատասխանատու են  քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի նկատմամբ քաղցկեղային ուռուցքների դիմադրության համար,պատասխանատու են  ուռուցքից, քաղցկեղային բջիջների մետաստազների կամ հեռացման համար և ուռուցքի կազմում  նոր ուռուցքների ստեղծման ,ուռուցքի տարծաման ու ծավալման:

Մշակվել են տարբեր թերապևտիկ մոտեցումներ՝ ուղղված քաղցկեղի ցողունային բջիջներին՝ քաղցկեղային ուռուցքներն արմատախիլ անելու համար:Քաղցկեղային  ցողունային բջիջների վերաբերյալ հետազոտություններն ամփոփելու նպատակով  Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի և Գիտության ու մշակույթի համալսարանի հետազոտողները  այս ոլորտում վերանայման հոդված են մշակել:Այս հոդվածը նախ ուսումնասիրում է քաղցկեղի ցողունային բջիջների ծագման տարբեր տեսակետները:Առավել մեծ ուշադրություն է դարձվում այն ​​տեսությանը, որ քաղցկեղի ցողունային բջիջները սաղմնային ցողունային բջիջների արտահոսքի շատ փոքր կարգավորման արդյունք են,որոնք գոյություն ունեն տարբեր հյուսվածքներում և հայտնի են որպես այդ հյուսվածքին հատուկ ցողունային բջիջներ։

Բջիջների այս երկու խմբերում բազմակարծության հետ կապված գեների արտահայտման նմանությունն ամրապնդում է վերը նշված տեսության վավերականությունը:Հետևյալ հոդվածում նկարագրվում են քաղցկեղի ցողունային բջիջների և հզոր ցողունային բջիջների ընդհանուր բնութագրերը: Հզոր ցողունային բջիջների ներուժը քննարկվում է  քաղցկեղի ուսումնասիրություններում և դրանց թերապևտիկ կիրառություններում, ինչպես օրինակ՝ այս բջիջների կողմից իմունային համակարգի ուսուցումը քաղցկեղի ցողունային բջիջների դեմ պայքարելու համար:Ի վերջո, այս հոդվածը  եզրակացնում է, որ հզոր ցողունային բջիջների և քաղցկեղի ցողունային բջիջների նմանությունը կարող է հակաքաղցկեղային ցողունային բջիջների անտիգենների  ռեսուրս  ապահովել,ինչը ճանապարհ կհարթի քաղցկեղի կանխարգելման այնպիսի մեթոդների համար, ինչպիսիք են հակաուռուցքային պատվաստանյութերի արտադրությունը:

Այս հոդվածը տպագրվել  է Stem Cell Reviews and Reports միջազգային  հանդեսում:

Իրանցի հետազոտողների կողմից հակաուռուցքային պատվաստանյութերի արտադրության համար լուծումներ են ներկայացվել 

Օմիկրոնի շտամի տարածմամբ և գիտական ​​զեկույցների հրապարակմամբ, թե՝ այս շտամը փախուստ է տալիս  հակամարմիններից, որոնք արտադրվում են աշխարհում գործող բոլոր պատվաստանյութերի միջոցով,և նվազում է  դրանց արդյունավետությունը, և պատվաստանյութ արտադրողներին Համաշխարհային առողջապահության կազմակերպության  խորհուրդը՝թարմացնել իրենց պատվաստանյութերը,Բարաքաթ  դեղագործական խումբը  և «Շաֆա Ֆարմեդ »գործարանը  ավարտել են  օմիկրոնի հատուկ  պատվաստանյութի արտադրությունը Իրանում վիրուսի հայտնաբերումից մեկ ամիս անց,և  պատվաստանյութի ուսումնասիրությունը  կատարել են  կենդանական մոդելի վրա,և հետազոտության արդյունքները ապացուցել են  , որ նոր պատվաստանյութը 100%-ով  չեզոքացրել է Օմիկրոն շտամը։

«Շաֆա Ֆարմեդ» գործարանի գլխավոր  տնօրենի խոսքով ՝ Իրանի Առողջապահության նախարարությունը , գիտական ​​փաստաթղթերի քննարկումից և Օմիկրոնի հատուկ պատվաստանյութը կենդանիների վրա հաջող փորձարկելուց  հետո,նախաձեռնել է «Բարաքաթ փլյուս» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրության էթիկայի կոդը,և  շուտով այս պատվաստանյութի մարդու վրա փորձարկումը կսկսվի Բարաքաթ դեղամիջոցների խմբում։

Այս տնօրենի խոսքով ,այս հետազոտության ընթացքում 18 տարեկանից բարձր բոլոր մարդիկ, ովքեր նախկինում ստացել են Քովո Իրան Բարաքաթ կամ Սինոֆարմ պատվաստանյութի երկու չափաբաժին,և երկրորդ չափաբաժինը ստանալուց առնվազն 3 ամիս անցել է,կարող են  բժշկական հետազոտություններից և ուսումնասիրության չափանիշներից հետո , օմիկրոն պատվաստանյութի թեկնածու դառնալ: Այս փուլում պատվաստանյութը կներարկվի 210 կամավորի և նախնական արդյունքները կտրամադրվեն Սննդի և դեղերի վարչությանը լրացուցիչ չափաբաժին ստանալուց երկու շաբաթ անց:Մինչ այժմ «Շաֆա Ֆարմեդ»-ի արտադրական հոսքագծերում արտադրվել է Քովո Իրան Բարաքաթ պատվաստանյութի մոտ 60 մլն չափաբաժին:Նաև Շաֆա Ֆարմեդ գործարանում սկսվել է  «Բարաքաթ պլյուս» պատվաստանյութի զանգվածային արտադրությունը,որպեսզի մարդկանց կլինիկական ուսումնասիրության ավարտից և օգտագործման  անհրաժեշտ թույլտվություն ստանալուց հետո ,հասանելի լինի հանրությանը:

Այս ուսումնասիրությունների մասին զեկույցը որպես նախնական հոդված հրապարակվել է Bivar kayo կայքում։

Օմիկրոնի Իրանական առաջին  պատվաստանյութի արտադրությունը

Անցյալ շաբաթ Թեհրանի համալսարանի Շրջակա միջավայրի ֆակուլտետի գիտական  կազմի անդամ դոկտ. Ռուհոլլահ Նուրին ընտրվել է ,«Nature» ամսագրերի ընտանիքից «Scientific Reports»հանդեսի խմբագրական կազմի  անդամ,:

Թեհրանի համալսարանի շրջակա միջավայրի ճարտարագիտության այս ասիստենտը, անդամակցության անցյալ ունի Web of Science (WOS) -ին անդամակցող  , հինգ այլ ամսագրերի խմբագրական խորհրդին : Այս  ամսագրերն  են Science of the Total Environment (Elsevier), Paddy and Water Environment (Springer), Hydrology Research (IWA), Water (MDPI) and  Hydrology (MDPI):Այս հետազոտողը, Թեհրանի համալսարանի մի խումբ հետազոտողների հետ միասին, վերջերս «ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի հոդվածների շարանի պարբերաթերթում  հրապարակել է « Մարդու առանցքայնությամբ Իրանի ջրատար ակունքների  անկումը» վերնագրով հոդվածը։

Հաշվի առնելով այս հոդվածում ընդգրկված թեմայի կարևորությունը,Nature հրատարակչությունը նաև իր կայքում հրապարակել է Թեհրանի համալսարանի այս հետազոտողի հիշյալ հոդվածի ձեռքբերումների ամփոփագիրը:

 Թեհրանի համալսարանի գիտական կազմի  անդամը ընտրվել է , Nature խմբին պատկանող  Science Reports հանդեսի  խմբագրական խորհրդի անդամ :

Նաև գեղարվեստական մի  ​​նվաճման ընթացքում,ռեժիսոր Աբբաս Ղազալիի «Դիմակի ժպիտը» կարճամետրաժ ֆիլմը վերջերս հաջողեց մտնել «ՍԻՆԵՔ ՎԵՍՏ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ»-ի 31-րդ փառատոն։

Այս միջոցառումը,որը աշխարհի լավագույն տաղանդներին բացահայտելու համար Օսկարի  կինոակադեմիայի մրցանակաբաշխության կողմից հաստատված փառատոներից է , անցկացվում է ամեն տարի օգոստոսի 16-ից 29-ը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Խոզե քաղաքի Սիլիկոնվալիում ,որի արդյունքում «Օսկար»-ի ակադեմիային ներկայացվում է    կարճամետրաժ լավագույն ֆիլմի հաղթողը։

Աբբաս Ղազալիի երրորդ կարճամետրաժ ֆիլմը՝ Կորոնավիրուսի թոհ ու բոհին, անդրադառնում է շատ ծանոթ ու դառը սոցիալական իրադարձության՝ թթվային լուծույթի ցողման և դրա հետևանքով դիմակի հետևում թաքնված ժպիտներին :

Կարճամետրաժ այս ֆիլմի պատմության ամփոփումը հետևյալն է.«Սա իմ երազանքը չէր...»:

 «Դիմակի ժպիտը» կարճամետրաժ ֆիլմը  հաջողեց ներառվել   «ՍԻՆԵՔ ՎԵՍՏ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ»-ի 31-րդ փառատոնում

Թանկագին բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: