Նորություններ (41)
https://parstoday.ir/hy/radio/world-i174122-Նորություններ_(41)
Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2022 06:42 Asia/Tehran

Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա հաղորդումը կսկսենք ֆիզիկայի ոլորտին առնչվող թեմայով:

Ավելի քան 50 գիտահետազոտական ​​ինստիտուտներից և գիտահետազոտական ​​խմբերի հետազոտողներից , այդ թվում՝ երկու իրանցի աստղաֆիզիկոսներից կազմված  միջազգային թիմին հաջողել է հաշվարկել Ծիր Կաթին գալակտիկայի ուղղությամբ գտնվող սև խոռոչի զանգվածը և հեռավորությունը՝ օգտագործելով պարալաքսի ազդեցությունը գրավիտացիոն միկրոոսպնյակավորման վրա: Համաձայն այս ուսումնասիրության փայլուն արդյունքի, որի ընթացքում համագործակցել են ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ՝ դոկտոր Սոհրաբ Ռահվարը և Շարիֆ արդյունաբերական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ և Սպահանի արդյունաբերական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ՝ դոկտոր Սեդիղեհ Սաջջադյանը, կանխատեսվում է, որ հետաքրքիր օրեր են սպասվում միայնակ սև խոռոչների հայտնաբերման համար:

Լույսի շեղումը և գրավիտացիոն միկրոոսպնյակավորումը հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումներ են։ Գրավիտացիոն միկրոոսպնյակավորումը տասնամյակներ շարունակ եղել է աստղագետների դիտողական գործիքը՝ տիեզերքը հասկանալու և երկնքի խորքերը դիտարկելու համար: Գրավիտացիոն միկրոոսպնյակավորումը աստղային աղբյուրի լույսի ինտենսիվության բարձրացման երևույթն է՝ ոսպնյակի և աղբյուրի միջև հավասարեցվածության և հարաբերական շարժման պատճառով։ Գրավիտացիոն միկրոոսպնյակավորումը աստղերից մինչև արտաարեգակնային մոլորակներ գրավիտացիոն ոսպնյակների հայտնաբերման ամենաառաջադեմ դիտողական տեխնիկաներից մեկն է:

Բացահայտումը կատարվել է մի քանի տարի շարունակ OGLE-2011-BLG-0462 / MOA-2011-BLG-191 իրադարձության հաջորդական դիտարկմամբ՝ ցամաքային աստղադիտակներով և Hubble տիեզերական աստղադիտակով: Ոսպնյակը, որը առաջին առանձին սև խոռոչն է՝ առանց ռենտգենյան ճառագայթների, մոտավորապես յոթ անգամ մեծ է Արեգակից: Scientific American ամսագրի հոդվածի հեղինակ Սահոյի խոսքով՝ սև խոռոչի հարաբերական արագությունը, որը կազմում է վայրկյանում 45 կիլոմետր, վկայում էր մահացող աստղի պայթյունի հզորության մասին։ Մի բան, որը կարող էր տեղի ունենալ հարյուր միլիոն տարի առաջ:

Այս հայտնագործությունը ճանապարհ է հարթում նոր հայտնագործությունների համար՝ բացահայտելու միակ սև խոռոչները Ծիր Կաթին գալակտիկայում:

Մեկ այլ նվաճման մեջ, Սննդի արդյունաբերության գիտահետազոտական ​​ինստիտուտի հետազոտողները նախագծեցին ապտամերային հիմքով հեղուկ բյուրեղային բիոպսիա՝ օկրատոքսին A-ն հայտնաբերելու և չափելու համար՝ որպես սննդամթերքի անվտանգության և մարդու առողջության համար լուրջ սպառնալիք: 

Բժիշկ Ասմա Վերդյանի խոսքով, օկրատոքսինները պատկանում են որոշ սնկերի կողմից արտադրվող թունավոր մետաբոլիտների ընտանիքին և հանդիսանում են սննդային թունավոր նյութերի կարևոր տեսակներից մեկը: Այս աղտոտիչը երիկամ-լյարդ տոքսիններից մեկն է և խաթարում է իմունային համակարգը: Քաղցկեղի հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով, օկրատոքսին A-ն մարդու համար պոտենցիալ քաղցկեղածին է (B2 խումբ) և առաջացնում է ցիտոտոքսիկություն և հորմոնալ խանգարումներ և հանդիսանում է տղամարդկանց անպտղության և պտղի մահվան ամենաարդյունավետ գործոններից մեկը:

Հետազոտողի խոսքով, շրջակա միջավայրում օկրատոքսին A-ի բարձր կայունության պատճառով, այս թույնը հանգեցնում է մարդու սպառման համար նախատեսված հում և վերամշակված մթերքների լայն տեսականի, ներառյալ հացահատիկների, համեմունքների, ընկույզների, չորացրած մրգերի, սուրճի և խաղողի հյութի ապականմանը: Օկրատոքսին A-ի չափումը կատարվել է տարբեր հետազոտություններում, սակայն այս նախագծում, որը հիմնված է հեղուկ բյուրեղների տեխնոլոգիայի վրա, ներդրվել է բարձր զգայուն կենսասենսոր՝ ատոմային տիրույթում հայտնաբերման սահմանաչափով, որը չափում է օկրատոքսինը խաղողի հյութի և բրնձի նմուշներում, որտեղ ամենացածրն է գրանցվել այս թույնի համար սահմանված չափը:

Նախագծի ղեկավարի խոսքով, հեղուկ բյուրեղյա կենսասենսորները ներկայացվել են որպես աշխարհում ամենանոր և զգայուն ախտորոշիչ սարքերից մեկը և Իրանում Սննդի արդյունաբերության գիտահետազոտական ​​ինստիտուտն այս ոլորտում առաջատար է միջազգային գիտելիքներին համահունչ: Հայտնաբերման արագության բարձրացումը, օգտագործման հեշտությունը և հայտնաբերման ծախսերի նվազեցումը այս հետազոտության արդյունքում առաջարկվող մեթոդի կիրառման առավելություններից են:

Անվտանգության և որակի վերահսկման ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի անդամի խոսքով, հաշվի առնելով մարդու կողմից օգտագործվող սննդի մեջ օկրատոքսինների պաթոգենության աստիճանը, բուժման ծախսերը կանխելու և նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը աղտոտման մեջ կասկածվող սննդամթերքի նմուշների մոնիտորինգն է: Ներկայումս օկրատոքսինը չափելու համար սովորաբար օգտագործվում են գործիքային մեթոդներ, ինչպիսիք են բարձր արդյունավետության հեղուկ քրոմատագրությունը և որոշ իմունաքիմիական մեթոդներ (օրինակ՝ ELISA), սակայն օկրատոքսինի հայտնաբերման ընդհանուր գործիքային մեթոդները բարդ են և թանկ, և բացի ժամանակատար լինելուց, նմուշի պատրաստման փուլերը ևս դժվար է նրանց համար։

Հետազոտողի խոսքերով, օկրատոքսին A-ի հայտնաբերման արագ, զգայուն, ծախսարդյունավետ, շարժական և տեղում չափման համակարգերը կարևոր են սննդամթերքի անվտանգության ապահովման համար և արժեքավոր միջոց են շրջակա միջավայրի ռիսկերը գնահատելու համար: Հեղուկ բյուրեղների վրա հիմնված սենսորները նախագծված են շարժական լինելու համար և պահանջում են բարդ և թանկարժեք լաբորատոր սարքավորումներ: Այս հետազոտական ​​նախագծում փորձ է արվել ներդնել հեղուկ բյուրեղների օգտագործմամբ նոր մեթոդ, որը գերազանցում է մինչ այժմ առաջարկված բոլոր մեթոդներին և կարող է պարզ և ծախսարդյունավետ կերպով չափել օկրատոքսին A-ի քանակը, օկրատոքսին A-ի հայտնաբերման առաջարկվող մեթոդի գերազանցության պատճառն է՝  նրա բարձր զգայունությունն ու դյուրատարությունը, որը կիրականացվի հաջորդ փուլում:

Նախագիծը ֆինանսավորվել է Սննդի արդյունաբերության և գիտության գիտահետազոտական ​​ինստիտուտի կողմից՝ Թայվանից պրոֆեսոր Հաշին-Չենի  համագործակցությամբ, որի արդյունքների մի մասը հրապարակվել է Biosensors and Bioelectronics ամսագրում։

Ալցհեյմերը ծերության ժամանակ ամենատարածված հիվանդություններից է, սակայն զաֆրանի վրա հիմնված բուսական մթերքների արտադրությունն օգնել է բուժել այս հիվանդությունը։ Հիվանդությունը սկսվում է հիշողության կարճատև կորստով և վատանում է աստիճանաբար: Առկա բուժումները միայն կարող են վերահսկել որոշ ախտանիշներ: Առկա դեղամիջոցները, որոնք օգտագործվում են Ալցհեյմերի հիվանդությունը վերահսկելու համար, լիովին արդյունավետ չեն և ունեն բազմաթիվ և երբեմն անտանելի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են դեպրեսիան,  անհանգստությունը, դյուրագրգռությունը և մարսողական խնդիրները:  Քիմիական և ռեկոմբինանտ դեղամիջոցների մշակումից բացի, ճանաչողական և կենսատեխնոլոգիայի ոլորտում հետազոտությունները, բուժիչ բույսերի ակտիվ բաղադրիչների հատկությունների ճանաչման և մշակման տեխնոլոգիաների մշակումը նպաստել է այս հիվանդության բուժման արդյունավետ արտադրանքների արտադրությանը։ 

Գիտելիքահենք ընկերության խորհրդի անդամ՝ Ալի Ջալալին ասել է.«Աշխարհում դեմենցիայի ամենատարածված պատճառը համարվող այս հիվանդության բուժմանը նպաստելու համար, օգտագործել ենք զաֆրանի հատկությունները դեղորայք արտադրելու համար: Սաֆրոտին, իրանական դեղագործական արտադրանքը օգտագործվում է ալցհեյմերի բուժման մեջ և հանգեցնում է այս խմբի հիվանդների ապաքինմանը։ Այն նաև վերացնում է այլ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները: Սաֆրոտինի ակտիվ բաղադրիչը վերցվում է իրանական զաֆրան բույսից։ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ուղեղի բջիջները մահանում են, և ուղեղը սպառվում է»:

Ըստ այս հետազոտողի, բուժիչ բույսերի ոլորտում հետազոտությունները ցույց են տալիս, որ սաֆրոտինում առկա կրոցինը նվազեցնում է նյարդային բջիջների մահը և կանխում մարդու ուղեղի այլասերումը: Սաֆրոտինի ակտիվ բաղադրիչը հզոր հակաօքսիդանտ է և ազատ ռադիկալները մաքրող միջոց, որն ապացուցված է բազմաթիվ գիտական ​​հետազոտություններով: Մյուս կողմից, գլյուտամատի և նրա ընկալիչների նեյրոհաղորդիչի խաթարումը արդյունավետ դեր ունի ալցհեյմերի հիվանդության զարգացման գործում: Ապացուցված է, որ զաֆրանի մոդուլացնող ազդեցությունը գլյուտամատի և նրա ընկալիչների վրա վերահսկում է ալցհեյմերի հիվանդության ախտանիշները: Այս ընկալիչի կողմից սաֆրոտինի կլանումը կանխում է դեպրեսիան և վարքային փոփոխությունները ծերության ժամանակ: Սաֆրոտինը նաև մեծացնում է սերոտոնին հորմոնի ակտիվությունը մարդու ուղեղում։ Ալցհեյմերի դեմ նոր դեղամիջոցների բազմաթիվ հետազոտությունների նպատակը ուղեղում սերոտոնինի ակտիվության բարձրացումն է:

Անցյալ շաբաթ իրանական գիտելիքահենք ընկերությունները արտադրեցին արյան թթվածնի հաշվիչ, այդպիսով Իրանը մաս կազմեց այդ ոլորտում առաջատար արտադրողների հնգյակում:

Զարկերակային արյան թթվածնի հագեցվածությունը չափվում է արյան թթվածնի հաշվիչի միջոցով: Այս սարքը, որը նաև կոչվում է զարկերակային օքսիմետրիա, ոչ ինվազիվ մեթոդ է, որը չափում է թթվածնի հետ խառնված հեմոգլոբինի մոլեկուլների տոկոսը և ներկայացնում տոկոսով: Այս սարքը նախագծված և արտադրված է միայն 5 երկրների կողմից։ Արտասահմանյան նմանատիպ նմուշների համեմատ այս ապրանքի բարձր ճշգրտության և ընդունելի գնի բերումով և հաշվի առնելով տարածաշրջանում և Արևելյան Ասիայում առկա ներուժը, հնարավոր է այս ապրանքն արտահանել տարածաշրջանի երկրներ։

Ներկայացնում ենք գեղարվեստական ​​մի նվաճում: Իրանցի ռեժիսոր Բեհրուզ Նուրանիփուրի «Դայան» ֆիլմը երկու մրցանակ է շահել «The Indie FEST Film Awards»-միջազգային փառատոնից։ 2008 թվականից ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անցկացվող փառատոնը ձգտում է նոր կինոգործիչներին հնարավորություն ընձեռել ավելի լավ տեսանելի դառնալու համար: Կինոռեժիսորներ, ովքեր նոր գործիքներով որակյալ ֆիլմեր են արտադրում։

Ֆիլմը պատմում է մոտ 4000 կին ապաստան հայցողների գերության մասին, ովքեր ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի ժամանակ, երբեք չեն կարողացել վերամիավորվել սահմանից այն կողմ գտնվող իրենց ընտանիքների հետ, և այդ ընտանիքներից շատերը ստիպված են եղել ընտրություն կատարել ճգնաժամի պայմաններում: Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 11-ին և  ժյուրիի կողմից ընտրված որպես փառատոնի լավագույն 10 ֆիլմերից մեկը՝ Բեհրուզ Նուրանիփուրի «Դայան» ֆիլմն արժանացավ  պատվո դիպլոմային և լավագույն ռեժիսոր մրցանակին: