Գրքի հմայքը (49)
https://parstoday.ir/hy/radio/world-i174458-Գրքի_հմայքը_(49)
Այսօր գիրքը որպես մշակութային ապրանք, հատուկ արժեք ունի և հրատարակիչները համարվում են մշակութային կարևոր ապրանքի արտադրող: Նրանք նաև զբաղվում են այդ արտադրանքի մարքեթինգով: Երբ ի հայտ եկավ հրատարակության արդյունաբերությունը, հրատարակիչները հասկացան, թե ինչպես պետք է կապ հաստատել ընթերցողի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 07:45 Asia/Tehran

Այսօր գիրքը որպես մշակութային ապրանք, հատուկ արժեք ունի և հրատարակիչները համարվում են մշակութային կարևոր ապրանքի արտադրող: Նրանք նաև զբաղվում են այդ արտադրանքի մարքեթինգով: Երբ ի հայտ եկավ հրատարակության արդյունաբերությունը, հրատարակիչները հասկացան, թե ինչպես պետք է կապ հաստատել ընթերցողի հետ:

Նրանք սկսեցին նախքան գրքի տպագրությունը և տպագրության քանակը որոշելը,  փորձել հասկանալ, թե գիրքն ինչպիսի պահանջարկ կարող է ունենալ:  

Գիրքը ոչ միայն բուժում է, այլ էլիկսիրի նման անկարելին կարելի է  դարձնում: Աշխարհում հրատարակվել են բազմաթիվ գրքեր, սակայն ոչ մեկը չի կարող դրանք բոլորը կարդալ: Ժամանակակից մարդը շատ զբաղված է և ժամանակ չունի ամենօրյա ընթերցանության համար:

Ամերիկացի գրող և գրաքննադատ Սուզան Սանթագի ասելով, գրքերը փոքրիկ մասնիկներ են, որոնցով կարելի է տեղափոխել մտքի  արդյունքը:  

Որքան էլ խոսենք գրքի բարոյական արժեքի մասին, պետք է նշել, որ այն նաև նյութական արժեք ունի, որի հրատարակումը տնտեսական մեծ նշանակությունի ունի: Տնտեսական ոլորտի քննարկումների ամենակարևոր բաժինը վերաբերում է ապրանքը շուկա արտահանելու ձևին և սպառողին այն հասանելի դարձնելուն: Եվ արտադրությունից մինչև սպառում, ողջ գործընթացը կոչվում  է մարքեթինք: Մարքեթինգը ներառում է այն բոլոր ջանքերը, որոնք գործադրում է գործարարն իր ապրանքը ճիշտ արտադրելու, ներկայացնելու, տարածելու և սպառողի գոհունակությունը ձեռք բերելու ուղղությամբ:

Գիրքն ինչպես յուրաքանչյուր ապրանք,  ենթարկվում է շուկայի օրենքներին: Իսկ շուկայում ամենակարևոր սկզբունքը առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունն է: Իսկ որպեսզի դա ճիշտ տեղի ունենա և տնտեսական հավասարակշռություն հաստատվի, անհրաժեշտ է մարքեթինգը:

Եթե հրատարակիչը կարողանա հրատարակել այնպիսի գրքեր, որոնք համապատասխանեն ընթերցողի ճաշակին ու կարիքներին, դրանք շատ արագ կվաճառվեն ու նույնիսկ կվերահրատարակվեն: Շատ կարևոր է նաև փաթեթավորումը, որն այս դեպքում կազմն է: Այն կարող է մեծ ազդեցություն ունենալ գրքի վաճառքի հարցում, գրավելով սպառողին: Ընթերցասեր հասարակությանը գիրքը հնարավոր է լավ ներկայացնել մարքեթինգի միջոցով: Այլ խոսքով, մարքեթինգի շրջանակներում իրականացվող քայլերը նպաստում են գիրքը ճիշտ ներկայացնելուն, դրա վաճառքին և սպառողին հասցնելուն:

Հավանաբար գրքի առևտուրը սկսվել է Եգիպտոսում, որտեղ մատենագրերը վաճառում էին  մատյաններ: Նրանք շրջիկ վաճառողներ էին:

Գրքի վաճառքի տարածված ձևը սկիզբ է առել Փարիզում ու Բոլոնիայում՝ 12-րդ դարում: Գրքերը վաճառվում էին հատուկ կրպակներում: Գրավաճառները հեղինակից ստանում էին որոշակի տոկոս:

18-րդ դարում գրավաճառությունը դարձավ լուրջ բիզնես, իսկ 19-րդ դարում ստացավ ավելի մեծ ծավալներ: Այսօրվա գրավաճառությունը ձևավորվեց 19-րդ դարում Գերմանիայում: 20-րդ դարում, երբ ի հայտ եկան կինոն, հեռուստացույցը և ռադիոն, այս ոլորտի համար մրցակցային միջավայր ստեղծվեց: Հնուց ի վեր, մարքեթոլոգները փորձում էին մարդկանց ուշադրությունը տարբեր ձևերով հրավիրել դեպի գիրքը: Նրանք մասնակցում էին տարբեր ցուցահանդեսների ու կազմակերպում գովազդային արշավներ: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում առաջին անգամ գիրքը ներկայացվեց որպես վաճառվող ապրանք և այսօր Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսն ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է:

 

Իրանում համարվում է, որ Ամիր Քյաբիր հրատարակությունը մեծ նշանակություն է ունեցել ոլորտի զարգացման հարցում: Հրատարակությունը հիմնվել է 1952թ. Աբդոլռահիմ Ջաֆարիի կողմից ,ով նորամուծություններ առաջարկեց ոլորտում: Հատկանշական է, որ Ամիր Քյաբիր հրատարակությունը ժամանակին ամենախոշորն էր Արևմտյան Ասիայում: Շատ գրողներ ու հեղինակներ համագործակցում էին այս հրատարակչության հետ: Ամիր Քյաբիրը նաև առաջին հրատարակչությունն  էր, որ սկսեց գրքի գովազդի համար բրյոշուրներ ու պաստառներ հրատարակել:

Այսօր գրքի  գովազդի համար կան տարբեր ձևեր,  սկսած ցուցահանդեսներից ու շնորհանդեսներից: Վերջին տարիներին դրանց ավելացել են նաև գրադարանները, որտեղ կարելի է  սրճել և միաժամանակ ընթերցել:

Ներկայումս շատ երկրներ գիրքը վաճառում են օնլայն տարբերակով, ինչը մեծ ընդունելության է  արժանացել: Այդուհանդերձ, շատերը նախընտրում են հենց գրախանութում, անձամբ ընտրել գիրքը:

Amazon ընկերությունը մեծ ձեռքբերումներ է գրանցել էլեկտրոնային գրքերի վաճառքի ոլորտում: Այսօր կայքի վաճառքի մեծ մասը կազմում են գրքերը: Վերջին տարիներին հրատարակչությունները հնարավորություն են ստացել իրենց գրքերը ներկայացնել նաև որոնողական համակարգերում: Գրահրատարակչությունները շատ են կարևորում նաև գովազդը: Իհարկեկ գրքի պրոֆեսիոսնալ գովազդը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մինչ այդ գրքի գովազդով զբաղվում էին հրատարակչությունները, սակայն այսօր նրանք նախընտրում են գովազդը հանձնել գովազդային գործակալություններին:

 

Մամուլը նույնպես մեծ նշանակություն ունի գիրքը ներկայացնելու գործում: Գրականագետներն ու գրաքննադատները, գրքի վերաբերյալ տարբեր նյութեր հրատարակելով, հնարավորություն են տալիս ընթերցողին մամուլում ծանոթանալ գրքի հետ: Մյուս կարևոր միջոցը բլոգներն են, որոնց մի մասը  վերաբերվում է գրքերին ու որտեղ կա հրապատարակված վերջին գքրերի վերաբերյալ անհրաժեշտ մեծ ինֆորմացիա: Պետք է նշել նաև, որ շատ կարևոր է նաև գրքի արտաքինը: Հրատարակիչը պետք է ուշադրություն դարձնի թղթի որակին ու էջադրմանը, ինչպես նաև կազմին: Քանի որ ընթերցողին առաջինը գրավում է գրքի շապիկը որը պետք է ներդաշնակ լինի բովանդակության հետ:  

Amazon ընկերություն