Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (78)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Քարբալա IV գործողության ձախողման պատճառները և այս գործողության ձախողմանը ցուցաբերած Սադամի բաասական ռեժիմի արձագանքը ։
Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Քարբալա IV գործողությանը նախապատրաստվելու մասին։ 1986-ի գարնանը սկսված համընդհանուր զորահավաքով Իրանի օբյեկտները տեղափոխվեցին մարտի դաշտեր։ Հասարակական-քարոզչական մթնոլորտը և ուժերի ու օբյեկտների ընդհանուր մոբիլիզացումը համարվում էին Քարբալա IV-ի «վճռական գործողությամբ» պատերազմն ավարտելու ջանքերի նշան։ Բայց ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես կանխատեսել էին իրանցի հրամանատարներն ու մարտիկները։ ԻՀՊԿ-ի ուժերի և քաղաքացիական կամավորների անցումը Արվանդ գետով Ֆավ շրջանը գրավելու գործողության ընթացքում ստիպեց իրաքյան բանակին ճանաչել իրանցի մարտիկների օպերատիվ մարտավարությունը, որոնք հատում էին լայն Արվանդ գետը և այլևս չդիտարկեցին գետը որպես բնական և պաշտպանական պատնեշ: Վալ-Ֆաջր 8 գործողության ընթացքում բաասական բանակի հանկարծակիի գալը և Ֆավ թերակղզու գրավումը ստիպեցին Սադամի ռեժիմին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ԻԻՀ-ի ուժերի հերթական գործողության վայրն ու ժամը պարզելու համար։ Մինչ «Քարբալա 4» գործողությունը, իրաքյան 7-րդ կորպուսը մի շարք միջոցներ էր կիրառել՝ իսլամական մարտիկների՝ Արվանդ գետն անցնելը կանխելու համար: Իրաքի բաասական բանակը ձգտում էր մեծացնել իսլամական մարտիկների տեղաշարժերի մասին իր շարունակական իրազեկությունը՝ տեղեկատվություն հավաքելով օդային լուսանկարների, գաղտնալսումների և բանտարկյալների հարցաքննման միջոցով: Այս կերպ բաասական բանակը օգտագործում է Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան AWACS ինքնաթիռների արբանյակային պատկերները և օդային լուսանկարները, ինչպես նաև Մոնաֆեղին կազմակերպության լրտեսական ազդեցությունը: Սադամի վարչակարգի ավագ գեներալ Վաֆիղ Սամերային պատմում է, որ «Քարբալա 4» գործողության ժամանակ ԱՄՆ զինվորականներից ստացել է Իրանում տիրող իրավիճակի արբանյակային պատկերներ և դրանք տրամադրել Սադամ Հոսեյնին։ Վաֆիղ ալ-Սամերային իր գրքում գրում է.«Մենք խիստ զգույշ էինք վերահսկում և ռազմաճակատի բոլոր օպերատիվ տարածքները, և ավելի շատ վերահսկում էինք Բասրայի արևելյան ճակատը և Խանեղեյնի կենտրոնական շրջանը, քան մյուս շրջանները։ Մենք իրականացրինք բազմաթիվ հետախուզական թռիչքներ և գործի դրեցինք ողջ կենդանի ուժն ու տեխնոլոգիան»:
Բաասական բանակի յոթերորդ կորպուսը, որը տեղակայված էր Արվանդ գետի մատույցներում, օգտագործեց ֆավ գործողության փորձը՝ Արվանդ գետն անցնող ջրասուզակներին հակազդելու և իր առաջին գծերը կոտրվելը կանխելու նոր մեթոդներ և մարտավարություն մշակելու համար, որոնք նրանք օգտագործեցին Քարբալա 4 գործողության ընթացքում։ Քանի որ իրանական ուժերի գործողությունը սովորաբար իրականացվում էր գիշերվա խավարի կիրառմամբ, առաջնագծում տեղակայված իրաքյան ստորաբաժանումները տարբեր լույսեր արձակելով գիշերը լուսավորում էին Արվանդ գետը՝ համոզվելու, որ որևէ գործողություն տեղի չի ունենա։ Մյուս կողմից, «Վալֆաջր 8» գործողության ընթացքում իրանցի ջրասուզակների կողմից Արվանդ գետը հատելու պատճառով Արվանդի ափին տեղակայվել էին ստորաբաժանումներ, որոնք պարբերաբար և ընդհատումներով կրակում էին ջրի վրա գետի երկայնքով տեղակայված հրետանու միջոցով՝ կանխելու ջրասուզակների տեղաշարժը: Նաև «Քարբալա 4» գործողության մեկնարկով իրաքյան բանակի յոթերորդ կորպուսը փորձեց հեռահար հրետանու միջոցով առաջատար գումարտակներին կորուստներ պատճառել: Հեռահար զենքի կիրառումը միշտ եղել է իրաքյան բանակի համար իրանական հարձակումներին հակազդելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
«Քարբալա 4» գործողության առաջին փուլում գործի անցավ իրանական ուժերի 30 գումարտակ: Սակայն գործողության մեկնարկով պարզ դարձավ, որ իրաքյան բաասական բանակը գտնվում է մարտական բարձր պատրաստության մեջ, և որ հնարավոր չէ արագ հատել Արվանդ գետը, և որ իրավիճակը բոլորովին այլ է, քան «Վալֆաջր» օպերացիայի ժամանակները։ Գործողության գիշերը, երբ ջրասուզակները սկսել են շարժվել, սկսվել է մարտը, և ստորաբաժանումները ճեղքել են հակառակորդի առաջնագիծը, հանդիպել են հակառակորդի կատաղի դիմադրությանը, և պարզվել է, որ բաասական թշնամու ստորաբաժանումները զգոն և պատրաստ են դիմակայել իսլամական մարտիկներին, նրանք պատրաստ են հակամարտության: Բաասական բանակը նկատել է գործողության հատուկ մարտավարությունը, որը պետք է հատեր Ում Ալ-Ռասաս և Ում Ալ-Թավիլ երկու կղզիների գիծը և հասնել Արվանդ գետի հարավային ափ: Հետևաբար այն արգելափակեց ուժգին կրակով և մեծ խնդիր առաջացրեց առաջատար ուժերի անցման համար։
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզային դադարեցրեց գործողությունը՝ համոզվելով, որ գործողության շարունակությունն ու ներխուժումը մեծ հաջողություն չի ունենա, և հրամայեց զորքերին վաղ առավոտյան վերադառնալ։ Հրամանը տրվեց այն ժամանակ, երբ որոշ ստորաբաժանումներ կարողացել էին անցնել Արվանդ գետը և որոշ չափով առաջ շարժվել՝ կոտրելով բաասական բանակի առաջին գծերը և նույնիսկ գրավելով Աբու Ալ-Խասիբ տարածքի մի մասը։
«Քարբալա 4» գործողությանն Իրաքի ռազմական պատասխանը և իրաքյան զինվորական պաշտոնյաների հետագա հայտարարությունները ցույց տվեցին, որ թշնամու զգոնության միջոցները ոչ միայն իրանական ուժերի տեղաշարժերի դիտարկումն էին, այլև որ նրանք մեծապես հիմնվում էին ԱՄՆ հետախուզությունից ստացված տեղեկատվության վրա: Այն ժամանակ Իրաքին ռազմական տեղեկատվություն տրամադրելը և Իսլամական Հանրապետության ցանկացած հաղթանակին հակազդելը ԱՄՆ-ի համար սկզբունքային խնդիր էր։ Գործողության նպատակների և դրա արդյունքների մասին որոշ իրաքցի պաշտոնյաների հայտարարությունները վկայում էին այն մասին, որ Իրաք ուղարկված տեղեկատվությունը կարևոր տեղեկություններ էր պարունակում։ Այս կապակցությամբ Իրաքի պաշտպանության նախարար Ադնան Խեյրուլլահն ասել է.« Իրանի նպատակը եղել և մնում է Բասրա քաղաքը։ Եթե իրանցիներին հաջողվեր հասնել իրենց նպատակներին, ապա նրանք կկտրեին կապը Երրորդ և Յոթերորդ կորպուսների միջև և կգրավեին ամբողջ Ֆավ և Խուր Աբդուլլահը և Բասրայի հյուսիսը: Ներկայիս պարտության պատճառն այն է, որ մենք պատրաստ էինք, գծեցինք անհրաժեշտ քարտեզները և օգտագործեցինք Ֆավի դասերը»: Ադնան Խեյրուլլահի խոսքում ուշագրավ կետը նրա անմիջական հղումն էր Միացյալ Նահանգներից ստացված տեղեկատվությանը: Իրաքի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, նշելով.«Մենք շնորհակալ ենք նրանց այս տեղեկատվության համար: Բայց մենք հիշեցնում ենք նրանց, որ Իրանի նկատմամբ մոտեցման հարցում հավասարակշռություն չի եղել»:
Իրաքցիները, որոնք երկար ժամանակ անհանգստացած էին Իրանի կողմից լայնածավալ ու վճռական հավանական օպերացիա իրագործվելու հարցով, երբ Իրանը չհասավ ցանկալի արդյունքի, լայնածավալ քարոզչական արշավ սկսեցին առ այն որ տապալվել է վճռական ճակատամարտը։ Ընդգծելով Բասրայի գրավմանն ուղղված գործողության մասշտաբները՝ Սադամի ռեժիմը մտադիր էր ընդգծել Իրաքի հաղթանակը։ Քարբալա 4 օպերացիային հաջորդած արձագանքների թվում աշխարհի քաղաքական-ռազմական շրջանակներում և հանրային լրատվամիջոցներում վճռական գործողության ձախողման վերաբերյալ իրաքյան քարոզչական աղմուկ աղաղակը ավելի շատ ուշադրության արժանացավ, քան որևէ այլ հարց և տարաբնույթ հայտարարությունների տեղիք տվեց։ Գերմանական Die Volt թերթը գրեց.«Իրաքի կողմից հաղթանակի համար բարձր աղմուկ աղաղակը խթանում է հոգեբանական պատերազմը: «Իրաքի ժողովրդի հոգեկանը բարձրացնելու նման գործողությունները վկայում են, որ Իրաքի ժողովուրդը հոգնել է պատերազմից»։ Այս կապակցությամբ Financial Times-ը իրաքյան քարոզչական արշավը որակել է որպես Սադամի քարոզչական հեղաշրջում և գրել է.«Բաղդադի դիվանագետները և Վաշինգտոնի պաշտոնյաները թերագնահատել են գործողությունը: Դիվանագետները կարծում են, որ Իրաքի հաղթանակը ժամանակին քարոզչական հեղաշրջում է Սադամի համար, այն էլ այն տարեվերջին, երբ Իրաքը կորցրեց Ֆավը»: