Խինդ ու խրատի ծաղկաստանում (7․Հեքիաթ համար՝ 21, Գոհունակություն)
https://parstoday.ir/hy/radio/world-i175660-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(7_Հեքիաթ_համար_21_Գոհունակություն)
Ագահ մարդու աչքը մի բուռ հողը կկշտացնի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2022 06:04 Asia/Tehran

Ագահ մարդու աչքը մի բուռ հողը կկշտացնի։

Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ: Այսօր ձեզ  պատմելու ենք Սաադիի Գոլեստանից մի հեքիաթ ագահ մարդու մասին,ով երբեք  չի գոհանում իր ունեցածով: Եվ ագահությունն այն աստիճանի է լինում, որ նրան տանում է կործանման:

***

Մեծանուն Սաադին Գոլեստան գրքի 21-րդ հեքիաթում պատմում է.« Մի օր տեսա մի առևտրականի, ով ուներ 40 ծառա և 150 ուղտ բեռ: Մի օր Քիշ կղզում ինձ հրավիրեց իր սենյակ: Ողջ գիշեր նա հանգիստ չուներ և մտահոգ ասում էր՝

-Իմ բեռների մի մասը Թուրքստանում է, հարստությանս մի մասը Հնդկաստանում, սա այս ինչ տեղի հողատարածքի փաստաթուղթն է և այդպես շարունակ...

Մի անգամ ասում էր, որոշել եմ Ալեքսանդրիա գնալ, այնտեղ եղանակը շատ հաճելի է, անմիջապես մտափոխվում և ասում էր՝ չէ Մարոկոյի ծովը շատ փոթորկոտ ու ալեկոծ է:

Հետո ասաց՝ Ով Սաադի, մեկ ուղևորություն ունեմ, այլ էլ կատարեմ, մնացած կյանքս հանգիստ կապրեմ:

Հարցրի ինչ ուղևորության մասին ես  խոսում:

Ասաց.«Իրանական ծծումբը   Չինաստան տանեմ: Քանի որ լսել եմ այնտեղ մեծ արժեք ունի: Ապա չինական գավաթը Հռոմ տանեմ և հռոմեական կտավը Հնդկաստան, Հնդկաստանի պողպատը Սիրիա տանեմ և սիրիական ադամանդը Եմեն, իսկ Եմենի կտավը բերեմ Իրան:  Այս գործերից հետո, առևտուրը մի կողմ եմ դնելու և նստելու եմ խանութիս մեջ»:

Այս խոսքերից հետո, նա Սաադին ասաց.«Սաադի դու էլ մի խոսք ասա, պատմիր ինչ ես տեսել ու լսել»: 

Սաադին ասաց.«Արդյոք լսել ես մի օր մի առևտրական անապատում իր ձիու վրայից ընկավ՝ Ընկնելիս ասաց. Ագահ մարդու աչքը  մի բուռ հողը կկշտացնի»:

Այս ,,եթե ագահ մարդը չի գոհանում իր ունեցածով ,ապա նրա ագահությունը միայն նրա մահով կավարտվի։

*******************

Պատմիչ- Սաադիի այս հեքիաթը մեզ հիշեցնում է ագահության տգեղ հատկանիշը։ Ես էլ կպատմեմ ձեզ այն օրվա մասին, երբ տեսա այս գեղեցիկ հեքիաթի կիրառությունն իմ կյանքում։ Ես ունեմ մի ընկեր, ով ավտոբուսի վարորդ է, և ուղեւորներ է տեղափոխում մի քաղաքից մյուսը: Գիշերը մեկնում է մի քաղաքից և մյուս օրն առավոտյան ժամանում մյուս քաղաքը։ Ուղևորներն իջնում են և նա շարունակում է իր ճանապարհը՝ առանց կարճ ընդմիջման: Օրերից մի օր պատրաստվում էի ճանապարհորդել. Նա նոր էր իջեցրել ​​իր ուղեւորներին և ուզում էր առանց կանգ առնելու, շարունակել իր ճանապարհը: 

Նրան ասացի.-Ուժ ու կորով Քեզ: Ավելի լավ չի լինի փոքր-ինչ հանգստանաս:

-Ոչ, ոչ: Հանգստանալու ժամանակ շատ կա: Ինձ հանգստացնում է միայն փողը (Ծիծաղում է): Փող ունենամ ուժ եմ ստանում և քունը փախչում է աչքիցս: 

-Շատ լավ, փողը լավ բան է, բայց դու մինչև առավոտ ճանապարհին ես եղել և  մեքենա վարել։ Ավելի լավ է մի երկու ժամ քնես և առույգ դառնաս:

- Ես առույգ եմ:

Պատմիչ- Եվ բարձր ձայնով ուղևորներին ասաց,-Ավտոբուսը ճանապարհվում է: Նստեցեք: Արդեն մեկնում ենք:

************

Պատմիչ․ Ցուրտ ձմեռ էր: Ձյունն սկսեց մաղել: Մյուս ուղևորների հետ, ես էլ ավտոբուս նստեցի:Իմ տված խորհուրդներն ապարդյուն էին: Ճանապարհը շատ սայթաքուն էր: Երբեմն ավտոբուսը դուրս էր գալիս ճանապարհից ու նորից գնում ուղիղ ճանապարհով։ Վարորդի համար մի բաժակ թեյ տարա և ասացի, որ երբ հասնենք քաղաք և ուղևորներն իջնեն, ինքը պետք է հանգստանա։ Բայց վարորդը ծիծաղելով ասաց.

-Հանգստանալս որն է: Միթե ծերացել եմ, որ հանգստանամ: Ոչ, կրկին իմ ավտոբուս եմ նստեցնելու այդ քաղաքի ուղևորներին: Ես ճանապարհի տղամարդ եմ: Ճանապարհները ճանաչում եմ ձեռքիս ափի պես: Հանգստանալն ինձ համար անիմաստ է: Երբ այսքան ուղևորներ կան քաղաքներում, ինչու իմ ավտոբուսը դատարկ մնա: Ոչ... Իմ սիրտը հանգիստ չի գտնի: Գիտես բարեկամս, որն է իմ երազանքը:

-Ինչ երազանք ունես:

-Երազում եմ մի օր իմ ավտոբուսը հազար նստարան ունենա և կարողանամ հիսուն հոգու փոխարեն, հազար հոգու տեղափոխել:

**************

Պատմիչ.- Ձյան տեղումներն ուժգնացան. Ճանապարհը դարձավ ավելի սայթաքուն։ Լավատես շատախոս վարորդի կոպերը ծանրացել էին, բայց դիմադրում էր։

Նրան ասացի.- Ավելի լավ չէ ավտոբուսը կանգնեցնես ճանապարհի եզրին ու մի փոքր հանգստանաս։
-Ոչ, ես լավ եմ: Ինչու՞ ես ուզում ինձ ասել, որ ես հոգնել եմ: Ես միշտ այսպես եմ աշխատում։
-Բայց հիմա ձյուն է գալիս, իսկ ավտոբուսի արգելակի ձայնը մի քիչ անսովոր է։ Անվադողերը սահում են ճանապարհին. Սա նորմալ չէ։
-Շատ էլ բնական է։ Իմ ավտոբուսն իմ լավագույն ընկերն ու ուղեկիցն է: Այս ավտոբուսից լավը չեք գտնի երբեք։ Այս ավտոբուսն ու ես դժվար օրեր ու գիշերներ ենք անցել։ Այս գեղեցիկ ձյունը ոչինչ է։ 

************

Պատմիչ-Որոշեցի չխոսել նրա հետ, որպեսզի նա չշեղվի մեքենա վարելուց։ Ես վեր կացա վարորդի կողքի աթոռից, որ գնամ իմ տեղը։ Հանկարծ ուժեղ արգելակով, ընկա ավտոբուսի հատակին։ Ավտոբուսը շեղվել էր իր ճանապարհից, իսկ վախեցած ուղեւորները ամուր բռնել էին իրար։ Վարորդն ամեն կերպ ավտոբուսը հասցրեց ճանապարհի եզրին և անջատեց։ Ուղևորները սկսեցին բողոքել: Վարորդն իջավ. Երբ նա բացեց դուռը, ուժեղ քամու և ձյան սարսուռ անցավ ավտոբուսի մեջ։ Ես ու մի քանի այլ ուղեւոր գնացինք նրա մոտ՝ պարզելու, թե ինչ է պատահել։ Վարորդը շատ էր վախեցել:

Ուղևորներից մեկն ասաց՝ պարոն վարորդ, մի անհանգստացեք։ Այս սայթաքումը բնական է այս ձյան ու փոթորկի մեջ։  Ձյան շղթաները բերեք  տեղադրենք անվադողերի վրա և նորից ճանապարհվենք:

Վարորդն ասաց.-Բայց...ես...

Ուղևոր-Դու ի՞նչ:

Վարորդ-Ես ժամ չեմ արել անվադողերի շղթան պահեստից վերցնել:

Ուղևոր-Այ մարդ, ինչ ես ասում: Հիմա այս ցրտին ինչ անենք անապատում:

Պատմիչ-Զանգահարեցի ճանապարհային օգնության, բարեբախտաբար նրանք մեզ օգնության հասան։ Ինչևէ, հասանք քաղաք։ Վարորդը ճանապարհին լուռ էր և ամոթահար. Երբ հասանք քաղաք, ես նրան ասացի․- հիմա ի՞նչ ես անելու։

Ասաց.-Իրավացի էիր: Գնում եմ մի քիչ քնեմ: Ավելի լավ է ավտոբուսն էլ ավտոտնակում հանգստանա:

Ծիծաղեցի ու ասացի.- Դեռ կուզենայի՞ք, որ ավտոբուսը հազար նստատեղ ունենար։

Նա ծիծաղեց և ասաց.- Այլևս ոչ: Հիմա կուզենայի, որ Աստված այս ագահությունը ինձնից խլի։ Մի գուցե այդպիսով մի քիչ խաղաղվեմ: Բավական է այս հիսուն ուղեւորներին գոհ ու ապահով տեղ հասցնեմ։ (Ծիծաղում է)

Պատմիչ- Ինչպես Սաադին է ասում.

-Արդյոք լսել ես Ղոր տարածքի հեռավոր շրջաններում, Քարավանում գտնվող առևտրականն ընկավ ձիուց ու ասաց․Ագահ մարդը կամ կգոհանա կամ նրա աչքը  գերեզմանի մի բուռ հողը կկշտացնի։

Վարորդը ծիծաղելով ասաց. -Ես ընտրում եմ գոհունակությունը, ոչ թե գերեզմանը: Ես հիմա հանգստանալու եմ, հետո անվադողերի շղթա կառնեմ, որ այլեւս փոթորկի ու ձյան մեջ վատ վիճակում չհայտնվեմ։

Պատմիչ-Բարեսիրտ վարորդին առողջություն մաղթեցի և նրան հրաժեշտ տվեցի:

Հաղորդավար- Այո, սիրելի ունկնդիրներ, ավանդական հեքիաթները շատ կարևոր բաներ են ուսուցանում մեզ: Հույս ունենք ձեզ դուր եկավ այս հաղորդումը: Լավագույնն ենք ձեզ մաղթում: Տերն ընդ Ձեզ: